Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ուկրաիներեն՝ Національна академія наук України), պետական բարձրագույն գիտական կազմակերպություն Ուկրաինայում։ Գործում է համաձայն Ակադեմիայի 2002 թվականի ապրիլի 5-ին ընդունած կանոնադրության և Ուկրաինայի օրենսդրության (п. 1 Устава)։
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա | |
---|---|
![]() | |
Հապավում | НАН України, НАНУ, УАН, ВУАН, УАН, АН УСРР, АН УРСР, АН України, АНУ և NAS[1] |
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն և շենք |
Հիմնադրվել է | 1918 |
Անդամ է | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[2], Միջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[3] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կիև |
Պարգևներ | |
Կայք | nas.gov.ua/en/Pages/default.aspx |
![]() ![]() Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինա | |
![]() |
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հետազոտություններ բնական, հումանիտար, սոցիալական գիտությունների բնագավառներում (п. 3 Устава)։
Պատմություն խմբագրել
Ակադեմիան հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 27-ին Ուկրաինական իշխանության ներկայացուցիչ Պավել Սկորոպադսկու կողմից։ Վլադիմիր Վերնանդսկին եղել է Ակադեմիայի հիմնադիր-անդամ և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը[6]։
Ակադեմիայի համակարգում ընդգրկված են 174 ինստիտուտներ։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ աշխատակիցների թիվը կազմել է 40.000 մարդ[7] (1991 թվականին՝ շուրջ 89000 աշխատակից[8])։
Ակադեմիայի անվանումները խմբագրել
- 1918-1921 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (ՈւԳԱ)
- 1921-1936 - Համաուկրաինական գիտությունների ակադեմիա (ՀՈւԳԱ) (ուկրաիներեն՝ Всеукраїнська академія наук)
- 1936-1991 - ՈւԽՍՀ գիտությունների ակադեմիա (ՈւԽՍՀ ԳԱ)
- 1991-1993 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (Ուկրաինայի ԳԱ) (ուկրաիներեն՝ Академія наук України)
- 1994 - Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ՈւԳԱԱ) (ուկրաիներեն՝ Національна академія наук України)
Ակադեմիայի ղեկավարներ խմբագրել
Ակադեմիայի ղեկավարները | |
---|---|
Վլադիմիր Վերնանդսկի | 1918-1921 |
Նիկոլայ Վասիլենկո | 1921-1922 |
Օրեստ Լևիցկի | 1922 |
Վլադիմիր Լիպսկի | 1922-1928 |
Դանիիլ Զաբոլոտնի | 1928-1929 |
Ալեքսանդր Բոգոմոլեց | 1930-1946 |
Ալեքսանդր Պալլադին | 1946-1962 |
Բորիս Պատոն | 1962 թվականից |
Ակադեմիայի կառուցվածքը խմբագրել
- Ֆիզիկա-տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների սեկցիա
- Սեկցիայի բյուրո
- Մաթեմատիկայի բաժին
- Ինֆորմատիկայի բաժին
- Մեխանիկայի բաժին
- Ֆիզիկայի և աստղագիտության բաժին
- Երկրի մասին գիտության բաժին
- Նութագիտության Ֆիզիկա-տեխնիկական խնդիրների բաժին
- Էներգետիկայի Ֆիզիկա-տեխնիկական խնդիրների բաժին
- Միջուկային ֆիզիկայի և էներգետիկայի բաժին
- Քիմիական և կենսաբանական գիտությունների սեկցիա
- Սեկցիայի բյուրո
- Քիմիայի բաժին
- Կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի և մոլեկուլային կենսաբանության բաժին
- Ընդհանուր կենսաբանության բաժին
- Սոցիալական և հումանիտար գիտությունների սեկցիա
- Սեկցիայի բյուրո
- Տնտեսագիտության բաժին
- Պատմության, փիլիսոփայության և իրավունքի բաժին
- Ուկրաինայի ԳԱԱ գրականության, լեզվի և արվեստաբանության բաժին
- Ուկրաինայի ԳԱԱ կից հաստատություններ
- Հրատարակչություն
- Գրախանութներ
- Ամսագրեր
- Գիտական հաստատություններ
- Այլ կազմակերպություններ
- Խորհուրդներ, որոնց գործունեությունն ապահովում է Ուկրաինայի ԳԱԱ (4 խորհուրդ)
- Ուկրաինայի ԳԱԱ կից խորհուրդներ, կոմիտեներ (ընդհանուր՝ 51)
- Ուկրաինայի ԳԱԱ գիտական կենտրոն և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն
- Գիտական սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոն
- Ուկրաինայի ԳԱԱ կառավարմանը կից կազմակերպություններ
- Հասարակական կազմակերպություններ
ՈւԳԱԱ ինստիտուտներ խմբագրել
- Գլխավոր աստղադիտարան
- ՈւԳԱԱ հնագիտության ինստիտուտ
- ՈւԳԱԱ կենսաօրգանական քիմիայի և նավթաքիմիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ա. Վ. Պալադինայի անվան կենսաօրգանական քիմիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Նիկոլայ Խոլոդնիի անվան բուսաբանության ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ագաթանգեղոս Կրիմսկու անվան արևելագիտության ինստիտուտ
- ՈւԳԱԱ աշխարհագրության ինստիտուտ
- ՈւԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Վլադիմիր Կորցկու անվան պետության և իրավունքի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Իվան Շմալգաուզենի անվան կենդանաբանության ինստիտուտ
- ՈւԳԱԱ պատմության ինստիտուտ
- ՈւԳԱԱ Վիկտոր Գլուշկովի անվան կիբերնետիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Տարաս Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտ
- ՈւԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Գ. Կուրդյումովի անվան մետաղաֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ստեպան Տիմոշենկոյի անվան մեխանիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ ընդհանուր էներգետիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ի. Կուրասի անվան քաղաքական և էթնիկ հետազոտությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ կիրառական ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ մաթեմատիկական մեքենաների և համակարգերի ինստիտուտ
- ՈւԳԱԱ նյութագիտության խնդիրների ինստիտուտ
- ՈւԳԱԱ միջուկային անվտանգության հարցերի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ա. Ուսիկի անվան ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ գերծանր նյութերի ինստիտուտ
- ՈւԳԱԱ սորբումի և էնդոէկոլոգիայի խնդիրների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Նիկոլայ Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ տեխնիկական մեխանիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ տրանսպորտային համակարգերի և տեխնոլոգիաների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ուկրաիներեն լեզվի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Միխայիլ Գրուշևսկու անվան Ուկրաինական հնագիտության և աղբյուրագիտության ինստիտուտ
- ՈւԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Վ. Լաշկարովի անվան կիսահաղորդիչների ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Լև Պասարժևսկու անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Գրիգորի Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտ
- ՈւԳԱԱ բարձր մոլեկուլային միացությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ գունավոր մետալուրգիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Եվգենի Պատոնի անվան էլեկտրաեռակցման ինստիտուտ
- ՈւԳԱԱ հանրագիտարանային հետազոտությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ալեքսանդր Պոտեբնյայի անվան լեզվաբանության ինստիտուտ
- ՈւԳԱԱ տիեզերական հետազոտությունների Լվովի կենտրոն
- ՈւԳԱԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտ
- Վլադիմիր Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարան
- ՈւԳԱԱ աստղագիտության ինստիտուտ
- Ուկրաինայի լեզվա-տեղեկատվական հիմնադրամ
- Ուկրաինայի լեռնային երկրաբանության, գեոմեխանիկայի և հանքավայրերի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ալեքսեյ Բոտատսկու անվան ֆիզիկա-քիմիական ինստիտուտ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://council.science/members/online-directory/
- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://allea.org/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Основные даты жизни и деятельности академика В. И. Вернадского // Владимир Иванович Вернадский. М.: Наука 1992. С. 7. (Материалы к библиографии учёных; Вып. 44)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2016-04-13
- ↑ «Могут ли украинские учёные быть богатыми? / Статьи / Finance.ua»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2016-04-13
Արտաքին հղումներ խմբագրել
- The Ukrainian National Republic and the Struggle for Independence, 1917-1920 Internet Encyclopedia of Ukraine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 218)։ |