Բելուգա
Բելուգա
Բելուգա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Ճառագայթալողակ ձկներ (Actinopterygii)
Կարգ Թառափազգիներ (Acipenseriformes)
Ենթակարգ Acipenseroidei
Ընտանիք Թառափ (Acipenseridae)
Ցեղ Huso
Տեսակ Բելուգա (H. huso)
Միջազգային անվանում
Huso huso
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Բելուգա (լատին․՝ Huso huso), թառափաձկների ընտանիքի արժեքավոր արդյունագործական ձուկ։ Մյուս թառափազգիներից տարբերվում է իր մեծ կիսալուսնաձև բերանով և միմյանց սերտաճած խռիկային միջնապատերով։ Քաղցրահամ ջրերում ապրող ամենախոշոր ձկներից է։

Կենսաբանություն խմբագրել

Գաղթող ձկներ են։ Ունեն հատակամերձ ապրելակերպ։ Հանդիպում է աղիության լայն տիրույթում (‰). Կասպից ծովում՝ 12-13, Սև ծովում՝ 17-18, Միջերկրական ծովում՝ մոտ 35[1]։

Ապրում են առավելագույնը 100 տարի։

Նկարագրություն խմբագրել

Երկարությունը մինչև 4-5 մ է, զանգվածը՝ մինչև 1,5 տոննա։ Մռութը կարճ է, սրածայր, վերևից և կողմերից փափուկ, զուրկ վահաններից։ Մեջքը միատոն մոխրագույն-շագանակագույն է, որովայնը՝ բաց[1]։

Աճ և վերարտադրություն խմբագրել

Արուները սեռահասուն են դառնում 12-14 տարում, էգերը՝ 16-18։ Կյանքի մեծ մասն անցկացնում են ծովում, ձվադրման համար մտնում են գետ, ապա վերադառնում ծով․ Սև ծովից՝ Դանուբ, Դնեպր, Դնեստր, Հռենոս, Ազովի ծովից՝ Դոն, Կուբան, Կասպից ծովից՝ Վոլգա, Ուրալ, Թերեք, Կուր։ Մի քանի տարում ձվադրում են մեկ անգամ։ Պտղատվությունը՝ 0,2–8 մլն ձկնկիթ։ Բելուգան մյուս թառափաձկների՝ ստերլետի (բեստեր), զութխիի, շիպի հետ գոյացնում է հիբրիդներ։ Բելուգայի ձկնկիթն ավելի խոշոր է, քան մնացած թառափաձկներինը։ Դրանից պատրաստում են հատիկավոր խավիար։

Փոխազդեցություն մարդու հետ խմբագրել

Բելուգայի քանակը կտրուկ նվազել է ձկների վերարտադրման պայմանների խախտման պատճառով։ Բելուգայի արդյունագործական քանակը վերականգնելու նպատակով սեռահասուն ձկներին որսում, նրանցից հանում են ձկնկիթը (խոշոր անհատների ձկնկիթի զանգվածը մոտ 200 կգ է), արհեստական սերմնավորում և կատարում են ձկնկիթի ինկուբացիա, իսկ մասնագիտացված ջրամբարներում աճեցրած մանրաձուկը լցնում գետերի մեջ։

«Յունիֆիշ» ՍՊԸ-ն Բելուգայի մանրաձուկ է ներմուծել Հայաստան և զբաղվում է դրա բուծմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Промысловые рыбы России. В двух томах / Под ред. О. Ф. Гриценко, А. Н. Котляра и Б. Н. Котенёва. — М.: изд-во ВНИРО, 2006. — Т. 1. — С. 75—77. — 624 с. — ISBN 5-85382-229-2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։