Թարխանկուտի թերակղզի
Թարխանկուտի թերակղզի (Թարխանկուտ, ուկրաիներեն՝ Тарханкутський півострів, Ղրիմի թաթարերեն՝ Tarhan Qut yarımadası, Тархан Къут ярымадасы), Ղրիմի թերակղզու արևմտյան ծայրը։ Ողողվում է Սև ծովի ջրերով։ Երկարությունը շուրջ 80 կմ է։ Բարձրությունը մինչև 179 մ։
Թարխանկուտի թերակղզի
ուկրաիներեն՝ Тарханкутський півострів, Ղրիմի թաթարերեն՝ Tarhan Qut yarımadası, Тархан Къут ярымадасы | ||
Տեղագրություն | Սև ծով | |
Երկիր | Ուկրաինա | |
Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրել«Թարխանկուտ» անվանումն ունի թաթարական ծագում․ կազմված է թարխան բառից, որն սկզբնապես եղել է ռազմավարչական կոչում Ոսկե Հորդայում, իսկ հետագայում նշանակել է հարկերից ազատ ֆեոդեալ, և կուտ հիմքից, որը նշանակում է «անկյուն, տեղ», այսինքն՝ «Թարխանի անկյուն»[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարխանկուտի թերակղզի» հոդվածին։ |