Զութխի (Acipenser stellatus), թառափազգիների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 200 սմ, քաշը՝ մոտ 68 կգ։ Մարմինը պատված է 5 շարք ոսկրային թեփուկներով (բզեզիկներով), որոնց միջև կան աստղային թիթեղիկներ։ Դունչը երկարացած է, ամուր, բեղիկները կարճ են։ Զութխիներն ապրում են Կասպից, Սև և Ազովի ծովերի ավազաններում։ Ձվադրում է գետերում, ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, դնում 20 հազարից մինչև 363 հազար ձկնկիթ։ Ամռանը լինում է ջրի ծանծաղուտներում, աշնանը և ձմռանը՝ մինչև 100 մ խորություններում։ Սնվում է անողնաշարավորներով ու ձկներով։ Արդյունաբերական կարևոր օբյեկտ է, միսը և ձկնկիթը (սև խավիար) դելիկատեսներ են։ Բուծում են նաև արհեստական եղանակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 715