Բացել գլխավոր ցանկը

Գեորգ Կառլի Օթս (էստ․՝ Georg Ots, մարտի 21, 1920(1920-03-21)[1][2][3][4], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1] - սեպտեմբերի 5, 1975(1975-09-05)[2][4], Տալլին, ԽՍՀՄ), խորհրդային և էստոնական օպերային և էստրադային երգիչ (լիրիկական բարիտոն), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960), երկու Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950, 1952) և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1968ՍՄԿԿ անդամ 1946 թվականից։

Գեորգ Օթս
1980 CPA 5065.jpg
Բնօրինակ անունէստ․՝ Georg Ots
Ծնվել էմարտի 21, 1920(1920-03-21)[1][2][3][4]
Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 5, 1975(1975-09-05)[2][4] (55 տարեկանում)
Տալլին, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ, դերասան, օպերային երգիչ և քաղաքական գործիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ՇրջանավարտԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

1951 թվականին ավարտել էր Տալլինի կոնսերվատորիան։ 1945 թվականից՝ «էստոնիա» օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Ստեղծել էր տարաբնույթ կերպարներ՝ Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), Դոն ժուան (Մոցարտի «Դոն ժուան»), Մալատեստա (Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Ռիգոլետտո, Յագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Օթելլո»), Մեելիս (վ․ Կապպի «Լեմբիտու»), Օլեգ Կոշևոյ (Մեյտուսի «Երիտասարդ Գվարդիա»), Դանիլո (Լեգարի «Ուրախ այրին»), Տասիլլո (Կալմանի «Մարիցա») և այլն։

Նկարահանվել էր կինոֆիլմերում՝ «Լույսը Կոորդիում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), «Միստեր Իքս», «Կոլա Բրյունոն»: ԽՍՀՄ պետական մրցանակ համերգային ծրագրերի համար (1968)։ Հյուրախաղերով հանդես էր եկել ԽՍՀՄ շատ քաղաքներում, արտասահմանում։ ԽՍՀՄ 9-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել էր Լենինի և 3 այլ շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Отс Георг Карлович // Большая советская энциклопедия: [в 30 т.], [30 cilddə] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Eesti Spordi Biograafiline Leksikon
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 579