Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն
Ֆադեյ Ֆադեևիչ Բելինսհաուզեն (ծննդյան անուն՝ Ֆաբիան Գոթլիբ Թադեուս ֆոն Բելինգսհաուզեն (գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen), սեպտեմբերի 9 (20), 1778, Սաարեմաա, Սաարեմա, Էստոնիայի Հանրապետություն - հունվարի 13 (25), 1852, Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), Անտարկտիդա մայրցամաքի առաջին հայտնաբերող։ Սերում է գերմանա-բալթյան Բելինգսհաուզեն ազնվական տոհմից[3]։
Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 9 (20), 1778 |
Ծննդավայր | Սաարեմաա, Սաարեմա, Էստոնիայի Հանրապետություն |
Մահացել է | հունվարի 13 (25), 1852 (73 տարեկան) |
Մահվան վայր | Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Կրոնշտադտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | գերմանացի |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Q52564207? Բատի շքանշան և Սուրբ Լուիի շքանշան |
Fabian Gottlieb von Bellingshausen Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆադեյ Բելինսհաուզենը ծնվել է 1778 թվականի սեպտեմբերի 9-ին Էզել կղզում։ Տաս տարեկանում ընդունվել է Կրոնշտադտի Ծովային կադետային կորպուս։ 1795 թ. Բելինգսհաուզենը ստացավ իր առաջին ծովային աստիճանը՝ գարդեմարին (նախահեղափոխական Ռուսաստանում՝ ծովային դպրոցի բարձր դասարանի աշակերտ)։
1796 թվականին նա ավարտին է հասցրել Անգլիայի ափերով իրականացվող ճանապարհրդությունը։ 1803 թվականին ընդունվել է Իվան Կրուզենշտեյնի նավ՝ պատրաստվելով կատարել առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությունը[4]։
1803—1806 թվականներին Բելինգսհաուզենը մասնակցել է առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությանը «Հույս» նավի վրա՝ Կրուզեյնշտեյնի էքսպեդիցիայով։ Ճանապարհորդության ավարտից հետո ստացել է կապիտան-լեյտենանտի կոչում։
1812-ից 1816 թվականներին ղեկավարել է «Միներվա» հածանավը[5][6]։
Անտարկտիդայի հայտնաբերումԽմբագրել
1819—1821 թվականներին եղել է Անտարկտիդայի հայտնաբերման ռուսական առաջին էքսպեդիցիայի ղեկավար՝ ճանապարհորդելով Հարավային օվկիանոսով։ 1819 թվականի հունիսի 4-ին Կրոնշտադից դուրս գալով՝ էքսպեդիցիան նոյեմբերի 2-ին հասնում է Ռիո դե Ժանեյրո։ Այդտեղից Բելիսհաուզենը առաջին հերթին ուղղություն է վերցնում դեպի հարավ և մոտենալով Հարավային Ջորջիա կղզու հարավարևելյան ափերին, որը հայտնաբերել է Ջեյմ Կուկը, մոտավորապես 56° հարավային լայնության վրա Բելինգսհաուզենը հայտնաբերում է մարքիզ դե Տրավերսեի 3 կղզիները, ուսումնասիրում է Հարավային Սանդվիչյան կղզիները, ուղղվել է դեպի արևելյան լայնության հարավային լայնության 59° և 2 անգամ ուղևորվել է դեպի հարավ։ Հասնելով հարավային լայնության 69°, 1820 թվականի հունվարի 16 (28) էքսպեդիցիան հայտնաբերում է Անտարկտիդան․ մոտենալով նրան հարավային լայնության 69° 21' 28" և արևմտյան երկայնության 2° 14' 50" կոորդինատում, հունվարի 21-ին (փետրվարի 2) ճանապարհորդները երկրորդը տեսան ափը, փետրվարի 5-ին և 6-ին (փետրվարի 17 և 18) գրեթե մոտեցավ ափին։
ՀիշողությունԽմբագրել
- Բելլինգսհաուզենի ծով Խաղաղ օվկիանոսում
- Ֆադդեյի կղզի և Ֆադդեյի նեղուց Լապտևների ծովում
- (3659) Բելինգսհաուզեն աստերոիդ
- 1870 թ. կանգնեցվեց հուշարձան Կրոնշտադտում
ԳրականությունԽմբագրել
- Кублицкий Г. И. По материкам и океанам. Рассказы о путешествиях и открытиях. — М.: Детгиз, 1957. — 326 с.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Беллинсгаузен Фаддей Фаддеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
- ↑ Генеалогическая справка: Genealogisches Handbuch der Oeselschen Ritterschaft, 1935, — S.463
- ↑ ВТ-ВЭС|Беллинсгаузен, Фаддей Фаддеевич
- ↑ Российский парусный флот|1|страницы=240}}
- ↑ Книга:Российский парусный флот|1|страницы=241
Արտաքին հղումներԽմբագրել
- (3659) Բելինգսհաուզեն աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները)։ (անգլ.)