Ալևրիտներ (հուն․՝ άλενρον - ալյուր), բեկորային մանրահատիկ (0,01-0,1 մմ) փխրուն ապարներ, որոնք միջանկյալ դիրք են գրավում ավազային և կավային ապարների միջև։

Ալևրիտների շարքին են դասվում լյոսը և լյոսանման ապարները։ Պնդացած և ցեմենտացած Ալևրիտները կոչվում են ալևրոլիտներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 152