«Ադամանդե ձեռքը» (ռուս.՝ Бриллиантовая рука), խորհրդային էքսցենտրիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը 1968 թվականին[2]։ Սցենարը գրել են Մորիս Սլոբոդսկին, Յակով Կոստյուկովսկին և Լեոնիդ Գայդայը։ Կինոնկարի հիմքում ընկած է պատմություն այն մասին, թե ինչպես են արտասահմանցի մաքսանենգները խորհրդային զբոսաշրջիկ Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովին շփոթում փոխադրող-գործակալ Գենադի Կոզոդոևի հետ։ Սյուժեն պտտվում է չարագործների՝ գիպսե վիրակապում թաքնված ադամանդները վերադարձնելու համառ, բայց անհաջող փորձերի շուրջ։ Գլխավոր հերոսի կերպարն ստեղծելիս սցենարիստները հաշվի են առել Յուրի Նիկուլինի դերասանական տվյալները, որը դերասանական կազմում ընդգրկվել է առանց կինոփորձերի։ Ֆիլմում նկարահանվել են նաև Անդրեյ Միրոնովը, Անատոլի Պապանովը, Նոնա Մորդյուկովան, Սվետլանա Սվետլիչնայան, Ստանիսլավ Չեկանը, Վլադիմիր Գուլյաևը, Նինա Գրեբեշկովան և այլ արտիստներ։ Նկարահանումներն անցկացվել են 1968 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր Սոչիում, Ադլերում, Տուապսեում, Գժատսկում, Պավլովսկայա Սլոբոդայում, Մոսկվայի նատուրալ օբյեկտներում և «Մոսֆիլմի» տաղավարներում։ «Արտասահմանյան տեսարանները» նկարահանվել են Բաքվում։ Առանձին տեսարանների վրա աշխատելիս ֆիլմի ստեղծողներն օգտագործել են համակցված նկարահանումներ, մեխանիկական հատուկ էֆեկտներ և այլ տեխնոլոգիաներ։

Picto infobox cinema.png
Ադամանդե ձեռքը
ռուս.՝ Бриллиантовая рука
Ադամանդե ձեռքը.jpg
«Ադամանդե ձեռքը» ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
ԺանրԲուֆոնադ, երաժշտական ֆիլմ և արկածային ֆիլմ
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ
ԴերակատարներՅուրի Նիկուլին, Անատոլի Պապանով, Անդրեյ Միրոնով, Նինա Գրեբեշկովա, Նոննա Մորդյուկովա, Լեոնիդ Կանևսկի, Սվետլանա Սվետլիչնայա, Նիկոլայ Ռոմանով, Ստանիսլավ Չեկան, Վլադիմիր Գուլյաև, Եվգենիա Մելնիկովա, Անդրեյ Ֆայտ, Լեոնիդ Գայդայ և Ալեքսանդր Խվիլյա[1]
ՕպերատորԻգոր Չերնիխ
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Պատմվածքի վայրԽՍՀՄ և Իտալիա
Կինոընկերություն«Մոսֆիլմ» կինոընկերություն
Տևողություն94 րոպե
IMDbID 0062759
The Diamond Arm Վիքիպահեստում

Սցենարի հաստատման գործընթացում և նկարահանումների ժամանակ գեղարվեստական խորհրդի առաջարկությամբ ժապավենից հանվել են մի շարք դրվագներ, վերահնչյունավորվել կամ ճշգրտվել են կերպարների առանձին խոսքեր։ Քննադատների մի մասը շատ զուսպ է վերաբերվել «Ադամանդե ձեռքի» թողարկմանը։ Գայդայի ժամանակակից գրախոսների հավանությանը չի արժանացել ռեժիսորի կողմից «հնացած հնարքների» օգտագործումը, «հին կրկեսային ռեպրիզների» հանդեպ նրա հակվածությունը, «ներդրված էստրադային համարների» ընդգրկումը ժապավենում։ Ուսումնասիրողների կարծիքով՝ «Ադամանդե ձեռքը» խորհրդային և արտասահմանյան կինոարտադրության ծաղրանմանակում է. դրանում կարելի է գտնել յուրօրինակ հղումներ «Չապաև», «Բերանբացը», «Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով» ֆիլմերից, Ջեյմս Բոնդի մասին կինոնկարներից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը, երգերի տեքստերը («Остров невезения», «Помоги мне», «Песня про зайцев») գրել է Լեոնիդ Դերբենյովը։ Երգերը կատարել են Անդրեյ Միրոնովը, Յուրի Նիկուլինը, Աիդա Վեդիշչևան։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1969 թվականի ապրիլի 28-ին։ Վարձույթի առաջին տարվա ընթացքում ֆիլմը դիտել է 76,7 մլն հանդիսատես։ 1970 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայը և դերասան Յուրի Նիկուլինն արժանացել են ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի «վերջին տարիների կինոկատակերգությունների ստեղծմանը մասնակցելու համար», այդ թվում՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի։ Ֆիլմի կերպարների խոսքերը ներառվել են թևավոր խոսքերի ու աֆորիզմների բառարաններում, ավելի քան երկու հարյուր մեջբերումներ ներառվել են խոսակցական ռուսերենում։

Նինոկ, մարդիկ այնքան ծանր են ապրում, թող գոնե ծիծաղեն։

Լեոնիդ Գայդայ[3]

ՍցենարԽմբագրել

«Կովկասի գերուհու» (1967) նկարահանումներից հետո Լեոնիդ Գայդայը որոշել է հեռանալ էքսցենտրիկ կատակերգության ժանրից և զբաղվել դասական գրական ստեղծագործությունների էկրանավորմամբ․ ռեժիսորին, մասնավորապես, հետաքրքրել են Բուլգակովի «Վազքը» և Իլֆի ու Պետրովի «Տասներկու աթոռը»։ Սակայն այդ նախագծերի շուրջ ԽՍՀՄ Պետկինոյի ղեկավարության հետ բանակցություններն ակնկալվող արդյունք չեն տվել. բուլգակովյան պիեսի վրա աշխատանքին արդեն ձեռնամուխ էին եղել կինոռեժիսորներ Ալեքսանդր Ալովն ու Վլադիմիր Նաումովը, իսկ «Տասներկու աթոռ» բեմադրությունը Միխայիլ Շվեյցերի «Ոսկե հորթը» կինոնկարի վարձույթի դուրս գալու ժամանակ համարվել է վաղաժամ։ Ստեղծագործական լճացումից խուսափելու համար Գայդայը վերադարձել է նախկին համահեղինակների՝ Յակով Կոստյուկովսկու և Մորիս Սլոբոդսկու հետ համագործակցությանը։ Սկսելով նոր աշխատանք՝ ռեժիսորը, որն արդեն հոգնել էր էկրանին ծանոթ կերպարների տիրաժավորումից, սցենարիստներին նախազգուշացրել է, որ զավեշտական հակահերոսների՝ Դմբոյի, Վախկոտի և Փորձառուի եռյակը հաջորդ ժապավենում չի լինելու[4][5][6][7]։

Քամին տարուբերում է սպիտակ վարագույրները։ Անկյունում վագրի քայլվածքով քայլում է սև կատու։ Սենյակը բոլորովին դատարկ է, միայն մեջտեղում դրված է երկաթե մահճակալ, որի վրա խորը քնած է Սեմյոն Սեմյոնովիչը։ Ընդհանուր առմամբ, այս ամբողջ տեսարանը տոգորված է Կաֆկայի, Գոդարի, Ալեն Ռենեի, վաղ Միքելանջելո Անտոնիոնիի և ուշ Սամսոն Սամսոնովի ոգով։

Հատված սցենարից (Գեշա Կոզոդոևի երազը)[8][9]

Նոր ֆիլմի գաղափարն առաջարկել է Յակով Կոստյուկովսկին, որը «Զա ռուբեժոմ» ամսագրում կարդացել էր եվրոպական խաբեբաների մասին, որոնք թանկարժեք իրեր տեղափոխելու համար օգտագործել են գիպսե վիրակապեր, որոնք դրվել են երևակայական կոտրվածքների վրա։ Խորհրդային Միություն տեղափոխված այդ սյուժետային գիծը հետաքրքիր է թվացել ռեժիսորին, և 1967 թվականի մարտին համահեղինակները «Մոսֆիլմ» կինոստուդիա են ուղարկել «Մաքսանենգներ» (ռուս.՝ «Контрабандисты») աշխատանքային անվանումով սցենարային հայտ։ Շարադրելով ապագա ժապավենի հայեցակարգը՝ կինոդրամատուրգները նշել են, որ Յուրի Նիկուլինը դրանում կմարմնավորի «համեստ ծառայողի՝ բոլորովին ոչ հերոսական տեսքով ու բնավորությամբ»։ Խորհրդային Միություն ոսկի և ադամանդներ ներկրելու պատմության հիմնավորման մեջ նրանք հղում են կատարել տնտեսական հրատարակություններին և ներկայացրել խորհրդային ռուբլու՝ «միջազգային արժութային ասպարեզում պատկառելի դիրքեր» նվաճելու թեզերը. «Այս հանգամանքը մեր երկրի նկատմամբ անառողջ հետաքրքրություն է առաջացրել պրոֆեսիոնալ մաքսանենգների շրջանում»[10][11]։

«Մաքսանենգներ» կատակերգության հայտը հավանության է արժանացել «Լուչ» ստեղծագործական միավորման գեղարվեստական խորհրդի կողմից, և 1967 թվականի ամռանը համահեղինակները ձեռնամուխ են եղել սցենարի ստեղծմանը։ 1970 թվականին, արդեն «Ադամանդե ձեռքը» անվանումն ստացած կինոնկարի թողարկումից հետո, «Искусство» հրատարակչությունը թողարկել է համանուն կինոդրամատուրգիական ստեղծագործությունը։ Համեմատելով վաղ հեղինակային տարբերակները, այդ թվում հրապարակված, պատրաստի ֆիլմի հետ՝ ուսումնասիրողներն ուշադրություն են դարձնում սկզբնական գաղափարի և էկրանային մարմնավորման միջև առկա զգալի տարբերությունների վրա։ Այսպես, սցենարում գոյություն են ունեցել Կոմսի («համակրելի արտաքինով մարդ») և Մեխանիկի («նախկին ծանրորդ, որը որակազրկվել է սիստեմատիկ հարբեցողության համար») կերպարները։ Նկարահանումների ընթացքում նրանք կորցրել են իրենց մականունները և ֆիլմում ներկայանում են որպես Գեշա Կոզոդոև և Լյոլիկ։ Խաբեբաների գործընկերը, ըստ վաղ սցենարային տարբերակի, եղել է ոմն Մալիշ. այս գործող անձն անհետացել է նկարի վերջնական խմբագրության ճանապարհին։ «Ադամանդե ձեռքի» ստեղծողները բազմիցս փոխել են Յուրի Նիկուլինի հերոսի ազգանունը. սկզբում նրան կոչում էին Սեմյոն Սեմյոնովիչ Պավլիկ, ավելի ուշ նա անվանվել է Տիմոշկին, ապա՝ Գորբունկով։ Շիկահեր Աննա Սերգեևնան ֆիլմի տպագրված սցենարում ներկայացվել է որպես Անծանոթուհի․ «Նրանց առջև հպարտ, խորաթափանց հայացքով գեղեցկուհի է մարքիզուհի դե Պոմպադուրի խորաթափանց հայացքով, Էլիզաբեթ Թեյլորի կիսաբաց բերանով և մեր կինոաստղերից մեկի գայթակղիչ-հուզիչ մարմնակազմվածքով, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշի»։ Եզրափակիչ դրվագը, որը պահպանվել է հրապարակված սցենարում, բայց կինոնկարից հանվել է ռեժիսորի կողմից, պարունակում էր Նադեժդա Իվանովնա Գորբունկովայի խոստովանությունը, որն ուղղված էր ամուսնուն․ «Սենյա, ես ուզում էի քեզ ասել... ինձ թվում է՝ մենք ունենալու ենք... երեխա»[12][13][14]։

Գրական, ապա նաև ռեժիսորական սցենարի վրա աշխատանքը տևել է մինչև 1967 թվականի նոյեմբեր։ Կինոդրամատուրգիական հիմքի հաստատման ժամանակ համահեղինակներին առաջարկվել է «ուժեղացնել միլիցիայի դերը» և կրճատել Վարվառա Սերգեևնա Պլյուշչի մասնակցությամբ տեսարանները[Ն. 1]։ Բացի այդ, Գայդայն ստիպված է եղել հեռացնել կամ սրբագրել մի շարք դրվագներ ու արտահայտություններ, օրինակ, Լյոլիկի «Մեր գործում գլխավորը սոցիալիստական ռեալիզմն է» ռեպլիկում «սոցիալիստական» բառը փոխարինվել է «հենց այդ» բառակապակցությունով։ Բացառվել է նաև շեֆին շնորհավորելու խնջույքի եկած պիոներների տեսարանը։ Նույն տարվա վերջում՝ սցենարային համաձայնեցումների ավարտից հետո, սկսվել է կինոարտադրության նախապատրաստական շրջանը[15][16]։

ՍյուժեԽմբագրել

Մաքսանենգների գործակալ Գեշան, նույն ինքը՝ Գենադի Պետրովիչ Կոզոդոևը (Անդրեյ Միրոնով), մեկնում է արտասահմանյան ուղևորության «Միխայիլ Սվետլով» ջերմանավով։ Շեֆի (Նիկոլայ Ռոմանով) կարգադրությամբ հերոսը պետք է Խորհրդային Միություն տեղափոխի ոսկի և ադամանդներ։ Առաջադրանքը կատարելու համար նա պետք է Ստամբուլում գտնի մաքսանենգ ապրանքի փոխանցման կետը, որը գտնվում է «Apotheke Chikanuk» ցուցանակի տակ, ընկնի գետնին ու ասի՝ «Գրողը տանի՛» (ռուս.՝ «Чёрт побери!»)[17][18]։

Գեշային հարևանը՝ «Գիպրորիբայի» ավագ տնտեսագետ Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովը (Յուրի Նիկուլին), որն առաջին անգամ է մեկնել արտերկիր, պատահաբար դեղատան մոտ հայտնվում է ավելի շուտ, քան Կոզոդոևը։ Չնկատելով գետնին ընկած ձմերուկի կեղևը՝ Գորբունկովը ոտքը դնում է դրա վրա, ընկնում և ակամա բացականչում՝ «Գրողը տանի՛»։ Այդ բառերն ազդանշան են դառնում մաքսանենգ ապրանքներ վաճառողների՝ դեղագործի (Գրիգորի Շպիգել) և նրա օգնականի (Լեոնիդ Կանևսկի) համար։ Դեղագործը Գորբունկովին ուղեկցում է շենքի սենյակներից մեկը, ստուգում է հյուրի արմունկը, ապա ուժեղ քաշում է նրա հոդախախտված ձեռքը։ Ցավից Սեմյոն Սեմյոնովիչը կարճ ժամանակով կորցնում է գիտակցությունը։ Երբ նա ուշքի է գալիս, տեսնում է, որ անծանոթներն իր թևին գիպսե վիրակապ են դնում՝ դրա մեջ թաքցնելով թանկարժեք զարդեր։ Ջերմանավ վերադառնալուց հետո Գորբունկովն այդ դեպքի մասին պատմում է նավապետին։ Նավահանգստում Սեմյոն Սեմյոնովիչին տաքսու վարորդի անվան տակ դիմավորում է միլիցիայի սպա Միխայիլ Իվանովիչը (Ստանիսլավ Չեկան)։ Նա հերոսին առաջարկում է կատարել «հրապուրաբադի» դեր, որին պետք է փորձեն բռնել չարագործները, և հրահանգներ է տալիս հետագա գործողությունների վերաբերյալ[17][18]։

Խորհրդային Միություն վերադառնալուց հետո Գեշայի առջև, որը դեղատան մոտ հայտնվել էր ուշացումով, խնդիր է դրվում հանել գիպսի մեջ թաքցված թանկարժեք իրերը։ Սկզբում Կոզոդոևը Գորբունկովին հրավիրում է ձկնորսության՝ հույս ունենալով մեկուսի վայրում նրա գլխին հարվածելով ուշաափ անել և հանել վիրակապը «անզգա մարմնից»։ Այնուհետև իր գործընկեր Լյոլիկի (Անատոլի Պապանով) հետ Գենադի Պետրովիչը ձեռնամուխ է լինում «Որսամիս» (ռուս.՝ «Дичь») գործողության իրականացմանը, ըստ որի՝ Սեմյոն Սեմյոնովիչին պետք է հարբեցնեն «Լացող ուռի» ռեստորանում։ Ի վերջո, փորձում են Սեմյոն Սեմյոնովիչին գայթակղել Աննա Սերգեևնայի (Սվետլանա Սվետլիչնայա) միջոցով․ վերջինս համեստ տնտեսագետին հրավիրում է «Ատլանտիկա» հյուրանոցի սենյակ և քնաբեր դեղահաբեր լուծում նրա գինու բաժակի մեջ։ Այդ պլաններից ոչ մեկը չի հասնում այն վերջնանպատակին, որը ծրագրել էին Շեֆի օգնականները․ «ադամանդե ձեռքին» հասնելու բոլոր փորձերը ձախողվում են Գորբունկովի անկանխատեսելի ռեակցիաների պատճառով։ Ցանկացած իրավիճակում իրեն պահելով սովորականի պես՝ հերոսը միևնույն ժամանակ իր գործընկերներից, հարևաններից ու աչալուրջ տնային կառավարիչ Վարվառա Սերգեևնա Պլյուշչից (Նոնա Մորդյուկովա) թաքցնում է իր կատարած «հատուկ առաջադրանքի» գաղտնիքը։ Սեմյոն Սեմյոնովիչը, լինելով օրինակելի ամուսին, դիմակայում է գայթակղություններին, սակայն կնոջ՝ Նադյայի (Նինա Գրեբեշկովա) հետ նրա հարաբերությունները բարդանում են։ Հյուրանոցում տեսնելով ամուսնուն կիսամերկ կնոջ հետ՝ Նադյան երեխաների հետ հեռանում է տնից։ Ֆիլմի ավարտին բացահայտվում է, թե ով է Շեֆը, որը ողջ գործողության ընթացքում մնացել էր ստվերում։ Մաքսանենգ խմբի անդամները փորձում են ավտոմեքենայով փախչել ոստիկանությունից։ Օդ բարձրացած ուղղաթիռի մասնակցությամբ հետապնդումից հետո նրանց բռնելու գործողությունն ավարտվում է հաջողությամբ։ Գորբունկովների ընտանիքը վերամիավորվում է[17][19][18]։

Նախապատրաստական շրջան։ ԿինոփորձերԽմբագրել

Նախապատրաստական փուլում կազմավորվել է նկարահանող խումբ, կատարվել են բնական պայմաններում նկարահանումներ կատարելու համար վայրերի որոնումներ, իրականացվել են կինոփորձեր։ Քանի որ Սեմյոն Գորբունկովի կերպարը սցենարիստներն ստեղծել էին Յուրի Նիկուլինի դերասանական տվյալները հաշվի առնելով, այդ դերի այլ հավակնորդներ չեն դիտարկվել։ Նիկուլինը, պատրաստվելով մասնակցել ֆիլմի ստեղծմանը, նախապես ստացել է կրկեսի վարչակազմի համաձայնությունն իրեն կես տարվա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Գեշա Կոզոդոևի դերի թեկնածուներն են եղել Գեորգի Վիցինը, Ռուդոլֆ Ռուդինը, Վալերի Նոսիկը և Անդրեյ Միրոնովը, որին Գայդայը նախկինում տեսել էր «Զգուշացիր ավտոմեքենայից» կատակերգությունում։ Հետագայում ռեժիսորը պատմել է, որ Միրոնովի հետ կինոփորձերից հետո հասկացել է՝ դերասանը գտնվել է[15][20]

Լյոլիկի դերի համար պայքարել են Անատոլի Պապանովը, Միխայիլ Պուգովկինը և Լեոնիդ Սատանովսկին։ Աննկատելի շեֆի դերի համար թեկնածուների թվում նշվել են Բորիս Ռունգեն, Պավել Շպրինգֆելդը և Նիկոլայ Ռոմանովը։ Աննա Սերգեևնայի դերի համար կինոփորձերին մասնակցել են Սվետլանա Սվետլիչնայան, Էվե Քիվին, Լյուդմիլա Մաքսակովան և Լիլյա Յուդինան։ Տնային կառավարիչ Վարվառա Սերգեևնա Պլյուշչի դերի մարմնավորման համար ֆիլմի ստեղծողները դիտարկել են Նոնա Մորդյուկովայի, Տատյանա Գավրիլովայի, Լյուդմիլա Շագալովայի, Նինա Ագապովայի և Կլարա Լուչկոյի թեկնածությունը։ Մրցույթից չի խուսափել նաև Գայդայի կինը՝ Նինա Գրեբեշկովան, որը Նադեժդա Գորբունկովայի դերի համար մասնակցել է կինոփորձերի Իա Սավվինա հետ[15][21][22][Ն. 2]։

«Ադամանդե ձեռքը» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար հրավիրվել են նաև ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Օրինակ, զբոսաշրջային խմբի էքսկուրսավարի էպիզոդիկ դերը, որն ուղեկցում էր խորհրդային ճանապարհորդներին կրուիզում, խաղացել է Յուրի Նիկուլինի կինը՝ Տատյանան։ Կինոնկարում նկարահանվել է նաև Նիկուլինի որդին՝ Մաքսիմը, որն էկրանին հայտնվել է ձկնորսական կոթավոր որսացանցով տղայի կերպարով (կղզու տեսարանում)[23]։ «Մռայլ տիպի» կերպարը, որին Գորբունկովը հանդիպում է ստորգետնյա անցումում, մարմնավորել է լրագրող Լեոնիդ Պլեշակովը։ Լրագրողի հիշողություններով՝ Նիկուլինի հետ Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել «Կոմսոմոլսկայա պրավդայի» խմբագրությունում։ Նույն օրը խմբագրության բուֆետում դերասանը Պլեշակովից հետաքրքրվել է, թե արդյոք նա կրծքի վրա մազ ունի, ինչից հետո առաջարկել է նկարահանվել «Ադամանդե ձեռքը» ֆիլմում․ նկարահանող խմբին պետք էր «կոճակներ արձակած վերնաշապիկով և կրծքին գանգով հսկա տղամարդ»՝ էպիզոդի համար։ Որպես վարձատրություն լրագրողին աշխատանքի համար խոստացվել էր հարցազրույց Նիկուլինի հետ[24]։ Դմիտրի Նիկոլաևը, որը մարմնավորել է Գորբունկովի որդուն, հայտնվել է «Մոսֆիլմի» քարտադարանում իր տանն ապրող շան շնորհիվ, որին հաճախ նկարահանել են կինոյում։ «Սիրո քրմուհու» դերը, որին հանդիպում են Գորբունկովն ու Կոզոդոևը հին քաղաքով ինքնուրույն էքսկուրսիայի ժամանակ, խաղացել է սարքաշինության նախարարության ավտոբազայի դիսպետչեր Վիկտորյա Օստրովսկայան, որին պատահաբար նկատել են փողոցում իր կոլորիտային արտաքինի պատճառով («ախորժելի հաստլիկ կին» տիպաժ)[22][25]։

1968 թվականի մարտին գեղարվեստական խորհուրդը քննարկել է քասթինգի արդյունքները։ Գեղխորհրդի անդամների կարծիքները տարբեր են եղել․ եթե դերասան Վիկտոր Ավդյուշկոն և ռեժիսոր Լեոնիդ Գուրևիչը կարծում էին, որ շեֆի դերի համար ավելի հարմար է Շպրինգֆելդը, ապա սցենարի համահեղինակներ Մորիս Սլոբոդսկին և Յակով Կոստյուկովսկին նախապատվությունը տվել են Ռոմանովին։ Խմբագիր Բորիս Կրեմնևը դժգոհություն է հայտնել Մորդյուկովայի կինոփորձերից («Ֆելետոնությունը հասցված է բացարձակի»), իսկ նրա գործընկեր Ա. Ստեպանովը դժգոհություն է հայտնել Միրոնովի դերասանական ոճի կապակցությամբ. «Նա դեռևս կոտրատվում է»։ Ռեժիսոր Էլեմ Կլիմովին դուր չեն եկել ոչ շեֆը, ոչ դեղագործը, ոչ էլ անծանոթուհու՝ Աննա Սերգեևնայի դերի հավակնորդները։ «Լուչ» ստեղծագործական միավորման տնօրեն Իսահակ Բիցի խոսքով՝ դերասանների ընտրությունը կատարած ռեժիսորը «ծուլացել է։ Դա էքսցենտրիկ կատակերգության կինոփորձեր չեն»[26]։ Քննարկմանը ներկա Գայդայը շնորհակալություն է հայտնել գործընկերներին քննադատության համար. «Այստեղ ասված շատ բան ճշմարիտ է։ Շնորհակալություն։ Անծանոթուհիների մեջ ես ինքս վստահ չեմ։ Պետք է, հավանաբար, դեռ որոնել»[27]։

Նախապատրաստական փուլում ռեժիսորը Իգոր Չեռնիխի և ֆիլմի տնօրեն Ալեքսանդր Աշկինազիի հետ զբաղվել է նաև նատուրալ նկարահանումների համար հարթակներ որոնելով. ֆիլմի ստեղծողները եղել են Ուզբեկստանում, Ադրբեջանում, Ղրիմում։ Արդյունքում որոշվել է, որ Ստամբուլի կերպարով հանդես կգա Բաքուն։ Հարավային նավահանգստային քաղաքի դերի համար, որտեղ բնակվում են ֆիլմի հերոսները, ընտրվել են Սոչին և Ադլերը[27][28]։

ՆկարահանումներԽմբագրել

Օբյեկտներ և նկարահանման հարթակներԽմբագրել

 
Բաքու, Ասաֆ Զեյնալիի փողոց

«Ադամանդե ձեռքի» նկարահանումներն սկսվել են 1968 թվականի ապրիլի 25-ին «Մոսֆիլմի» տաղավարներից մեկում։ Մայիս-հուլիս ամիսներին կինոխումբը աշխատել է հարավային նատուրալ օբյեկտներում։ Սոչիում հատուկ Գորբունկովի և Կոզոդոևի ու Լյոլիկի առերեսման տեսարանի համար կառուցվել է ավտոլվացման կետ, որը հետագայում ֆիլմի ստեղծողները հանձնել են քաղաքին՝ շահագործման համար։ Գորբունկովների «խրուշչովյան» բնակարանի նկարահանումները (ֆիլմում դա Ծովային փողոցի թիվ 21 տունն է), տեղի են ունեցել Դոնսկայա փողոցում, որը գտնվում է Սոչիի համանուն միկրոշրջանում[29]։ «Միխայիլ Սվետլով» ջերմանավի[Ն. 3] դերում հանդես է եկել Սևծովյան նավագնացությանը պատկանող «Պոբեդա» ուղևորատար նավը։ Սպիտակ ժայռի մոտ ձկնորսության տեսարանը նկարահանել են Կիսելյովի ժայռի մոտ։ Ոչ մեծ կղզին, որի վրա սյուժեի համաձայն հայտնվում է Գեշան, գտնվել է Տուապսեի լողափից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Ականատեսների հիշողություններով՝ հերոսի օգնության կոչերին արձագանքել են ոչ միայն հանգստացողները, այլև փրկարարական ծառայությունները, որոնք օպերատիվ կերպով մոտորանավակով ժամանել են «պատահարի» վայր[22][27][31]։

Ամռան վերջին տեղի են ունեցել կինոարշավներ դեպի մերձմոսկովյան Պավլովսկայա Սլոբոդա գյուղը և Սմոլենսկի մարզում գտնվող Գժատսկ քաղաքը, որտեղ աշխատանք է տարվել այսպես կոչված «անտառային տեսարանների» վրա, այդ թվում՝ ուղղաթիռային։ Սեպտեմբերի երկրորդ կեսին տեղի են ունեցել «Ստամբուլի» դրվագների նկարահանումները Բաքվում։ «Արտասահմանյան» կադրերի մեծ մասը նկարահանվել է քաղաքի պատմական Իչարի Շահար շրջանում և շրջակայքում։ Համակցված նկարահանումների օպերատորի Վսեվոլոդ Յակուբովիչի վկայությամբ՝ քաղաքի որոշ ընդհանուր պլաններ նկարահանվել են իրական շենքերը քողարկող մակետների օգտագործմամբ (կիրառվել են, մասնավորապես, մզկիթի և մինարեթի մակետներ)[22][32][31]։

Նկարահանման հրապարակների մի մասը գտնվել է Մոսկվայում։ Այսպես, որպես մութ անցուղի, որտեղ տեղի է ունենում Գորբունկովի հանդիպումը «մռայլ տիպի» հետ, կինոխումբն օգտագործել է Լենինի պողոտայում գտնվող ստորգետնյա զուգարանը։ Շաբաթօրյակի տեսարանը, որի ընթացքում շեֆը գետնին գտնում է թանկարժեք իրերի տուփ, նկարահանել են Կունցևոյի պարապուտում։ Շեֆի, Գեշա Կոզոդոևի և Գորբունկովների ընտանիքի բնակարանների ինտերիերը ստեղծվել են կինոստուդիայի տաղավարներում։ Այնտեղ նկարահանվել է նաև մի դրվագ ռեստորանում, որտեղ Սեմյոն Սեմյոնովիչը կատարել է «Նապաստակների մասին երգը»[33]։

Հնարքներ, իմպրովիզացիաներ, ռեկվիզիտներԽմբագրել

 
Կիսելյովի ժայռի մոտ նկարահանվել է ձկնորսության տեսարանը

Նկարահանման հերթական օրվանից առաջ Գայդայը ոչ միայն միզանսցեններ էր դասավորում, այլև յուրաքանչյուր դերի նկար էր ստեղծում։ Ռեժիսորական մանրակրկիտ նախապատրաստությունը չէր բացառում, սակայն, դերասանական իմպրովիզացիաները. նկարահանման հրապարակում աշխատանքը սովորաբար սկսվում էր այսպես կոչված «էմոցիոնալ աշխուժացումներից», որոնց ժամանակ դերասաններն առաջարկում էին կերպարների բնույթը բացահայտող արտահայտչական ու այլ միջոցներ։ Ընդ որում, դերասանների առաջարկները ենթարկվում էին ռեժիսորի «խիստ ներքին ընտրության»[34]։ Կինոքննադատ Լարիսա Յագունկովայի վկայությամբ («Սովետսկի էկրան», 1968, № 16), որը ռեպորտաժ է գրել «Ադամանդե ձեռքի» նկարահանումների մասին, 1968 թվականի հունիսին նա նկարահանման հրապարակում ներկա է եղել «ավտոլվացման կետում» տեսարանի փորձին։ Յուրի Նիկուլինի հերոսը, փորձելով հեռանալ իրեն հետապնդող մաքսանենգներից, խուճապի մեջ սեղմում է լվացման կետի լծակներն ու կոճակները. այս տեսարանը, ինչպես պնդում էր Յագունկովը, Կոռնեյ Չուկովսկու «Մոյդոդիր» հեքիաթի երկտողի յուրօրինակ բեմադրությունն է․ «И сейчас же щётки, щётки затрещали, как трещотки»։ Դերասանների ոչ բոլոր գործողություններն ու շարժումներն են հետագայում ներառվել ֆիլմում, սակայն իմպրովիզացիայի տարրերով փորձերն կինոխմբին օգնել են հաղթահարել կաշկանդվածությունը և տրամադրվել գործին[35][36]։

Երբեմն ժապավենում ընդգրկվել են «ակամա» էքսպրոմտներ։ Այսպես, «Կտցում» էպիզոդի նկարահանումների ժամանակ Անատոլի Պապանովը ստիպված է եղել շատ ժամանակ անցկացնել բավականին սառը ջրում (մոտ 8° C)։ Երբ հայտարարվել է հերթական դուբլի սկիզբը, քանի որ անհրաժեշտ հատվածը պատկերելու նախկին փորձը ձախողվել էր «տեխնիկական պատճառներով», արտիստը չի կարողացել զսպել իրեն և ռեժիսորի օգնականի հասցեին ասել է. «Հիմա՛ր» (ռուս.՝ «Идиот!»)։ Գայդային այդ բացականչությունն օրգանական է թվացել նկարահանվող տեսարանի համատեքստում, և բեմադրիչը այն պահպանել է ֆիլմում[37]։ Ռեժիսորը նույն կերպ է վարվել նաև Բաքվում, երբ պարզվել է, որ կադրում մշտապես հայտնվում է սյուժեում չգործող ավանակը։ Սկզբում ֆիլմի ստեղծողները փորձել են վերանկարահանել տեսարաններն առանց անցանկալի «կերպարի», հետո Գայդայը որոշել է, որ նա կոլորիտ կտա տեսարաններին[37]։ Մյուս կենդանիները (ուղտը «արտասահմանյան» դրվագում, Գեշա Կոզոդոևի մղձավանջային երազի կատու) ֆիլմի ստեղծողները ներգրավվել են գիտակցաբար՝ գրեթե որպես ինքնուրույն արտիստներ[22][38]։

Առանձին դրվագների վրա աշխատելիս կինոխումբը օգտագործել է համակցված նկարահանումներ, մեխանիկական հատուկ էֆեկտներ և այլ տեխնոլոգիաներ։ Այսպես, ստորջրյա ապարատով Լյոլյայի լողալու տեսարանի զգալի մասը նկարահանվել է ոչ մեծ ջրամբարում համակցված նկարահանումների օպերատորների կողմից. այդ հնարքի համար պատրաստվել են հատուկ լատեքսային արձանիկներ, որոնք նմանակում են Անատոլի Պապանովի և Անդրեյ Միրոնովի մարմինները[22][39]։ Եվս մեկ մանեքեն՝ Յուրի Նիկուլինի դեմքով ու կերպարով, օգտագործվել է ֆիլմի եզրափակիչ մասում, երբ մաքսանենգների գերի Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովը դուրս է նետվում օդ բարձրացված մեքենայի բեռնախցիկից[40]։ Այդ մանեքենը գտել է Ադլերի «Горизонт» հյուրանոցի հավաքարարը ռեկվիզիտների հավաքածուում, որտեղ ապրում էր նկարահանող խումբը (ֆիլմում դա «Ատլանտիկա» հյուրանոցն է), ինչը հանգեցրել է դերասանի մահվան մասին լուրերի տարածմանը[22]։ Երիտասարդ Մաքսիմ Նիկուլինի մասնակցությամբ դրվագի համար, որի հերոսը քայլում է «ջրի վրայով, ինչպես ցամաքով», ոչ մեծ խորության վրա ամրացվել է տախտակ, որի վրայով էլ քայլում էր տղան[41]։ «Յավա-250» անվասայլակով մոտոցիկլետը փոխառվել է տեղի բնակիչներից, իսկ դա վարել չկարողացող Միրոնովին մի շարք տեսարաններում փոխարինել է տրանսպորտային միջոցի տերը[42]։

Հյուրանոցի սենյակում նկարահանումն սկսելուց առաջ, երբ քնած Գորբունկովին տեսնում է դռնախորշում կլորացող դեմքերը, ֆիլմի օպերատոր Իգոր Չեռնիխը պատրաստել է հատուկ սարքավորում։ Նրա խոսքով՝ դա «կես սեղանի չափ շրջանակ էր, դրա մեջ պլեքսիգլասով երկու շրջան կար, որոնք շարժվում էին անիվների վրա։ < ... > Էլեկտրական շարժիչը պտտում էր այդ ապակիները տարբեր ուղղություններով»։ Այս սարքի շնորհիվ կադրում պատկերը ստացվում էր ծռված, այսինքն, ինչպես ասված է սցենարի մեջ, «դեմքերը վերածվում էին առկայծող փայլատակումների»[43][44]։ Իգոր Չեռնիխի մյուս գյուտերը եղել են զսպանակներով արկղիկը, որը Սեմյոն Սեմյոնովիչը նվիրում է Վարվառա Սերգեևնա Պլյուշչին որպես հուշանվեր և «լուսապսակը» ջրի վրայով քայլող տղայի գլխին։ «Լուսապսակը» պատրաստված է եղել մետաղից ու տոնածառի կոտրված խաղալիքներից և նկարահանվել է հատուկ լուսային ֆիլտրերի օգնությամբ։ Ստորջրյա նկարահանումների իրականացման համար ջրասուզակների դասընթացն ավարտած օպերատորը պատրաստել է հերմետիկ ակրիլային արկղիկ կինոխցիկի համար․ այդ տարիներին ԽՍՀՄ կինոստուդիաների համար նման հաստիքային սարքավորումներ դեռ չեն եղել[22][39]։

Կոտրված ոտքով Գորբունկովին մեքենայից տեղափոխող վերամբարձ կռունկի օգտագործմամբ տեսարանի նկարահանումների ժամանակ տեխնիկական սխալի պատճառով կարող էր ավարտվել լուրջ վնասվածքով. կեռը ուժեղ հարվածել է դերասանի գլխին։ Կրկեսային պատրաստվածությունը Նիկուլինին օգնել է ավարտել աշխատանքը այդ տեսարանում, որը նկարահանվել է առանց դուբլների[22]։

Աշխատանքային նյութերի քննարկումԽմբագրել

«Ադամանդե ձեռքը» ֆիլմի վրա աշխատանքն ընթացել է «Լուչ» ստեղծագործական միավորման գեղարվեստական խորհրդի վերահսկողության ներքո։ 1968 թվականի օգոստոսի 9-ին նրա անդամները հավաքվել են նախնական նյութերի քննարկման համար։ Նիստում հնչել են բազմաթիվ քննադատական դիտողություններ։ Ռեժիսոր Ալեքսանդր Ստոլպերը, խոստովանելով, որ ապագա ֆիլմում կան «հրաշալի գտածոներ», նշել է, որ «իր [Նիկուլինի] վախկոտությունը, ընտանիքի ամբողջ պատմությունն այնքան էլ հետաքրքիր չէ»։ Կինոգետ Մայա Տուրովսկայան թույլ է անվանել Մորդյուկովայի մասնակցությամբ տեսարանները. Էլդար Ռյազանովի մոտ աշխատանքային նյութերի դիտումը «տագնապ է առաջացրել»․ «Ինձ մոտ մնաց որոշակի շերտընդմիջության զգացողություն»[45]։

Նույն կերպ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հոկտեմբերի 21-ին, երբ գրեթե ամբողջ ֆիլմն արդեն նկարահանվել էր։ Գեղխորհրդի անդամները կշտամբել են Գայդային տնային կառավարիչի դերի «անհետաքրքիր լուծման», «փակուղում Միրոնովի վազվզոցի», «շեֆի բնակարանում փականքները փակելու» ձգձգվածության, ձկնորսության գնալիս երկար ճանապարհ անցնելու համար։ Էլդար Ռյազանովը, նշելով, որ ընդհանուր առմամբ «ֆիլմն ստացվում է», արձանագրել է, որ «ձգձգված է ամեն ինչ, գրեթե յուրաքանչյուր դրվագ»։ Ռյազանովի հատուկ դժգոհությունն առաջացրել է շոգենավի տեսարանը՝ երգող Միրոնովի և Նիկուլինի մասնակցությամբ։ Ռեժիսորը պատասխան խոսքում խոստացել է մտածել կրճատումների մասին և լրջորեն վերաբերվել ժապավենի մոնտաժմանը[46]։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են 1968 թվականի հոկտեմբերի 31-ին[22]։

Ռեժիսորական աշխատանքԽմբագրել

Ֆիլմն ստեղծվում է դեռ նկարահանման հրապարակից շատ առաջ՝ ռեժիսորի երևակայության մեջ։ Ես, օրինակ, նախապես ասես մտովի «տեսնում եմ» ֆիլմը։ Եվ դժվար եմ աշխատում՝ սկսած գրական սցենարից։ Արդեն այստեղ սկսվում են որոնումները։ Եվ ամենուր մենք փնտրում ենք ծիծաղելին։ <...> Ճիշտ է, լինում են անակնկալներ՝ ծիծաղում են այնտեղ, որտեղ ես չէի պատկերացնում։ Ճիշտ է ասել հին հույն կատակերգակ Արիստոփանեսը․ «Քմահաճ է կատակերգության մուսան»։

Լեոնիդ Գայդայ[47]

Գայդայի կինոխմբերում հերթական ֆիլմի վրա աշխատանքը հաճախ է սկսվել Չարլի Չապլինի ֆիլմերի կոլեկտիվ դիտումից։ Համր կինեմատոգրաֆիայի վարպետի աշխատանքի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքը բացատրվում էր նրանով, որ ռեժիսորի գեղարվեստական ձեռագիրը ձևավորվել է 1950-ականներին, երբ հասարակության մեջ նկատվում էր էքսցենտրիկ կատակերգության հանդեպ հետաքրքրության վերածնունդը։ Այդ ժամանակ սկսել են թողարկվել ֆիլմեր, որոնք պատմում էին Չարլի Չապլինի, Բաստեր Կիտոնի, Հարոլդ Լլոյդի և այլ կատակերգուների ստեղծագործությունների մասին, որոնք աշխատել են 20-րդ դարի առաջին տասնամյակներում։ Գայդայը, ընդունելով նրանց փորձը, սկսել է նկարահանել այնպիսի ֆիլմեր, որոնք համակված են կենսուրախ էներգիայով և լի են հնարքներով, գեգերով, զավեշտախաղով։ Համր կինոյից նրա ժապավեններին են փոխանցվել նաև դիմակ-կերպարները (Վախկոտ, Դմբո և Փորձառու)[48]։

«Ադամանդե ձեռքը» ֆիլմում ռեժիսորը որոշել է հրաժարվել կոմիկական հակահերոսների եռյակից, սակայն նրանց տեղը գրաված կերպարները՝ Լյոլիկը, Կոզոդոևը և Գորբունկովը, ստացվել են ոչ պակաս կոլորիտային։ Գայդայի պատմության ինտրիգը հյուսվում է այնպիսի հնարքի հաշվին, ինչպիսին է դրա իրականացման մտահղացման անհամապատասխանությունը։ Մաքսանենգ կերպարները փորձում են թանկարժեք իրերը վերադարձնել խորամանկ սխեմաների օգնությամբ, սակայն նրանց ծրագրերը ձախողվում են՝ բախվելով բարեհոգի ու միամիտ Սեմյոնովիչի անկանխատեսելի արձագանքներին։ Գորբունկովը (ինչպես և Շուրիկը Գայդայի նախորդ ժապավեններում) ներքուստ մոտ է ռեժիսորին. կինոգետներ Անատոլի Վոլկովի ու Նատալյա Միլոսերդովայի խոսքով՝ այս կերպարն «առավել լիարժեք է մարմնավորում նրա ալտեր էգոն»[49]։ Ինչպես հիշել է Յուրի Նիկուլինը, Գայդայը նույնիսկ արտաքուստ շատ համեստ մարդու տպավորություն էր թողնում և, պահպանելով ինքնատիրապետումը նկարահանման ամենադժվար պայմաններում, երբեք իր համար հատուկ պայմաններ չէր պահանջում. «Կողքին նրա անփոփոխ պորտֆելն էր, որում միշտ կար հանքային ջրի շիշ և դեղնած պլաստմասսայից բաժակ։ Ինչպես ձեռնափայտը, այն միշտ ռեժիսորի հետ է»[50]։

Կինոգետ Միխայիլ Բրաշինսկին նշել է, որ ​Գայդայի ստեղծագործական ձեռագրի առանձնահատկությունների թվում եղել է «տարածության ռիթմիկ կազմակերպման եզակի պարգևը»։ Ժամանակակիցները երբեմն նրան ընկալում էին որպես ռեժիսոր, որը կարող է աշխատել միայն էքսցենտրիկ հնարքներով։ Սակայն այն իրավիճակներում, երբ ստիպված էին ընտրություն կատարել «կինոյի» և «կատակերգության» միջև, ռեժիսորը նախընտրում էր կինոն։ Այսպես, Գայդայի «Ադամանդե ձեռքի» մոնտաժի ժամանակ «ռիթմիկ մաքրության» համար երբեմն զոհաբերել է սուր կատակերգական կադրեր՝ մեկնաբանելով իր գործողությունները կատակային բողոքով. «Լացում եմ, բայց կտրում եմ»։ Առանց հեգնանքի կամ պարոդիայի խառնուրդի մաքուր էքսցենտրիկան ռեժիսորին, որպես կանոն, չի հաջողվել, ուստի «Ադամանդե ձեռքը» ֆիլմի եզրափակիչ հետապնդման տեսարանն «ամենաթույլն է ֆիլմում», կարծում է Բրաշինսկին[51]։

Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևի կարծիքով՝ Գայդայը դարձել է խորհրդային էկրանին «էրոտիկայի ներդրման բնագավառում» նորարարներից մեկը։ Եթե Լյուբով Օռլովայի և Մարինա Լադինինայի մասնակցությամբ կատակերգություններում սիրային հարաբերությունները երբեմն հանգում էին «նա, նա և տրակտորը» պայմանական բանաձևին, ապա Գայդայը հանդիսատեսին առաջարկում էր «առավելագույն «էրոտիկ» շիկ, որը հասանելի է ԽՍՀՄ բնակչին»։ «Ի» գործողությունը» ֆիլմում ռեժիսորը ներառել է Շուրիկի և Լիդայի մերկացման տեսարանը, «Կովկասի գերուհին» ֆիլմում ցուցադրել է երգող և պարող Նինայի կանացի գրավչությունը, «Աադամանդե ձեռքը» ֆիլմում ցուցադրել է Սվետլանա Սվետլիչնայայի հերոսուհու «գայթակղող մերկապարը»[52][53]։ Կինոգետ Սերգեյ Դոբրոտվորսկին կարծում էր, որ «էրոտիզմի բնույթը» Գայդայի նկարներում մոտ է հիչքոքյանին, իսկ նրա հերոսուհիների պլաստիկան նման է օդալիսկաների պարային շարժումներին[54]։

Անհավատալի է, բայց Գայդայը էրոտիկ խաղի մեջ ներքաշեց Նոնա Մորդյուկովային։ Ճիշտ է, միջնորդավորված, զառանցանքի, զգայապատրանքի, շմածության միջոցով։ «Մեր մարդիկ տաքսիով հացի խանութ չեն գնում»... «Լավ կլիներ... Գարեջո՛ւր»։ — «Միայն գինի՛»։

Սերգեյ Դոբրոտվորսկի[54]

Ֆիլմի հանձնում։ ՊրեմիերաԽմբագրել

 
1969 թվականի հունվարի 18-ին Արվեստի աշխատողների կենտրոնական տանը կայացած ֆիլմի պրեմիերայի հրավիրատոմս
Հոնորարներ[55]

1968 թվականի նոյեմբերի վերջին ֆիլմը, որն արդեն գրեթե ավարտված էր և հանձնելու պատրաստ, կրկին ներկայացվել է ստեղծագործական միավորման գեղարվեստական խորհրդի։ Այս անգամ Գայդայի աշխատանքն ավելի բարյացակամ է գնահատվել քննարկման մասնակիցների կողմից։ Այնուամենայնիվ, նիստում կրկին քննադատական դիտողություններ են հնչել։ Օրինակ, Ալեքսանդր Ստոլպերը, մոնտաժված և հնչյունավորված ֆիլմը կոչելով «շատ հետաքրքիր», առանձնացրել է իր տեսանկյունից ամենահաջողակ տեսարանները. դա ջրի վրայով քայլող կոթավոր որսացանցով տղան է, տնային կառավարչի պարը, հետապնդումը։ Միևնույն ժամանակ Ստոլպերը նշել է, որ «Ադամանդե ձեռքում» մնացել են պահեր, որոնք իրեն անհամոզիչ են թվացել. դրանց թվին ռեժիսորը դասել է Գորբունկովների ընտանիքի հետ կապված ամբողջ սյուժետային գիծը, ինչպես նաև Վարվառա Սերգեևնա Պլյուշչի կերպարը․ «Նրանում չի բավարարում նուրբ գրոտեսկը»։ Կինոստուդիայի օպերատոր Պյոտր Եմելյանովի կարծիքով՝ Նիկուլինի հերոսի կատարած երգը «կարող էր ավելի հարուստ լինել»։ Էլդար Ռյազանովը, որը նշել է, որ ֆիլմը «հիանալի կերպով ձևավորված և մատուցված է», դժգոհ է եղել ջերմանավի վրա Միրոնովի մասնակցությամբ տեսարանը. Գայդայի խոստովանությամբ՝ ինքը նույնպես հասկանում էր, որ Գեշա Կոզոդոևի առանձին կատարումը թույլ է կապված հիմնական գործողության հետ, սակայն չի կտրել այդ տեսարանը վառ «պար-երգային կատարման» պատճառով[22][56].

Հաջորդ փուլերում տեղի է ունեցել «Ադամանդե ձեռքի» ցուցադրությունը «Մոսֆիլմի» տնօրինության և ԽՍՀՄ Պետկինոյի ղեկավարության համար։ Ռեժիսոր Սավվա Կուլիշի տեղեկություններով՝ կինեմատոգրաֆիայի կոմիտեում ֆիլմի ընդունման ժամանակ նրա նախագահ Ալեքսեյ Ռոմանովը ուշադրություն է հրավիրել «հրեշավոր ատոմային պայթյունի» վրա, որն ավարտում է երկրորդ սերիան։ Գայդայն այդ կադրերի ճակատագրի մասին հարցին պատասխանել է, որ դրանք անհրաժեշտ են «մեր ժամանակի ողջ բարդությունը» ցուցադրելու համար։ Ռոմանովին, Կուլիշի խոսքով, նման մեկնաբանությունը չի գոհացրել. «Ի՞նչ ժամանակի բարդություն։ Սովորական կատակերգություն է։ Ընդհանրապես, այնտեղ վայրի բնության մասին է, արտաքինից սևերի մասին ու ներսից բարիների և հարբեցողության մասին և ինչ-որ սեքսի ու մերկ կանանց։ Ի՞նչ է, դուք այնտեղ խելագա՞ր եք «Մոսֆիլմում»։ Հաշվի առնելով մտորումների համար եռօրյա դադարը՝ ռեժիսորը համաձայնել է ժապավենից հանել պայթյունի տեսարանը։ Այս միջադեպից հետո «Ադամանդե ձեռքի» նկատմամբ այլ պահանջներ չեն ներկայացվել[7][57][58]։

Ես կարծում եմ, որ դա Գայդայի միակ ֆիլմն էր, որը գրեթե չի տուժել գրաքննության վերահսկողությունից։ <...> Լեոնիդ Իովիչի հանճարեղությունը կայանում էր նրանում, որ նա հատուկ եզրափակչում ներառել էր ատոմային պայթյունի տեսարանը, որով վերադասներին այնպիսի սարսափի ու զարմանքի մեջ գցեց, որ նրանք մոռացան մնացած ամեն ինչի մասին։

— Սավվա Կուլիշ[7]

1968 թվականի դեկտեմբերի վերջին ֆիլմին շնորհվել է առաջին կատեգորիան և տրվել է թույլատրագիր։ 1969 թվականի ապրիլի 28-ին այն հայտնվել է երկրի էկրաններին 2079 օրինակով[57][58][Ն. 4]։ Վարձույթի առաջին տարվա ընթացքում այն դիտել է 76,7 մլն հանդիսատես[19]։

1970 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայը և դերասան Յուրի Նիկուլինն արժանացել են ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի «վերջին տարիների կինոկատակերգությունների ստեղծմանը մասնակցելու համար», այդ թվում՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի համար[60][19]։

ԿերպարներԽմբագրել

Սեմյոն Սեմյոնովիչ ԳորբունկովԽմբագրել

Ակամա փոխարինման գաղափարը, երբ աննշան հերոսն ստիպված է խաղալ իրեն ոչ հատուկ նշանակալի դեր, բազմիցս օգտագործվել է և՛ Չարլի Չապլինի, և՛ Բաստեր Քիթոնի կողմից, որոնց առաջ Գայդայը, իհարկե, խոնարհվել է ամբողջ կյանքում։

Սերգեյ Կուդրյավցև[19]

Նկարահանումների ժամանակ տրված հարցազրույցներից մեկում Գայդայը հայտնել է, որ նախքան ֆիլմի վրա աշխատանքն սկսելը նրա ստեղծողները կայացրել են «պիտկինիզմից» առավելագույնս հեռանալու որոշում. այսպես ռեժիսորն անվանել է առանձին կինեմատոգրաֆիստների հավատարմությունը միստր Պիտկինի ոճով հորինված, անիրական դրույթներին։ Դրա համար էլ «Ադամանդե ձեռքի» գլխավոր հերոսի կերպարը միանգամայն հավաստի է․ նա սովորական մարդ է, որը հայտնվել է անսովոր հանգամանքներում։ Նա իրեն բնական է պահում և՛ արտասահմանյան ուղևորության մեկնելուց առաջ հարազատներին հրաժեշտ տալու պահին, և՛ արտասահմանում գտնվելու ժամանակ։ Երբ Սեմյոն Սեմյոնովիչին փողոցում կրակոտ խոսքով դիմում է «սիրո քրմուհին», հերոսը պատրաստակամորեն արձագանքում է անծանոթուհու կոչին. «Նա ինձ ինչ-որ տեղ է կանչում, ինչ-որ բան է պատահել»։ Այս դրվագում Գորբունկովի մոտ, կինոգետ Մարկ Զակի դիտարկմամբ, «գործում է դրականության ռեֆլեքսը»[61][62]։

Հերոսի սովորական լինելը դրսևորվում է նաև ոստիկանության աշխատակից Միխայիլ Իվանովիչի հետ երկխոսության մեջ, որը Գորբունկովին առաջարկում է մասնակցել մաքսանենգների հայտնաբերման գործողությանը։ Միամիտ ու պարզասիրտ Սեմյոն Սեմյոնովիչը 007 գործակալ չէ, նա, ավելի շուտ, «ակամայից գործակալ» է, որը քրեական պատմության մեջ է հայտնվել իր ցանկությունից անկախ։ Այստեղից էլ գալիս է նրա խոստովանությունը․ «Ես վախկոտ չեմ։ Բայց ես վախենում եմ» (ռուս․՝ «Я не трус. Но я боюсь»)[19][63]։ Այժմ հերոսի բնական դյուրահավատությունը հակասության մեջ է մտնում իր իսկ կասկածամտության հետ։ Գորբունկովին վախեցնում են գիշերային ստվերները, յուրաքանչյուր անցորդի մեջ նա տեսնում է իրեն հետապնդող, գիտակցության մեջ պարբերաբար առաջանում է «տագնապալի բասային նոտա»։ Կերպարի վիճակը, Մարկ Զակի խոսքով, արտացոլում է պլաստիկան. «Գլուխը մի քիչ ուսերի մեջ է մտնում, գիպսե ձեռքը մի փոքր հետ է քաշվում՝ պատրաստվելով հարվածի»։ Սյուժեի զարգացմանը զուգահեռ հերոսը փորձ է ձեռք բերում, և նրա դյուրահավատությունը գերակշռում է կասկածամտության նկատմամբ[64]։

Մաքսանենգները Սեմյոն Սեմյոնովիչի համար մի շարք փորձություններ են պատրաստել։ Առաջին «ստուգումը» տեղի է ունենում Սպիտակ ժայռի մոտ ձկնորսության ժամանակ։ Այս դրվագը բաժանված է ստորջրյա («ակվալանգիստ» Լյոլիկը ձուկն ամրացնում է կարթին) և ափին նկարահանված կադրերի։ Գորբունկովը, որը ոգևորված է հաջող որսով, չի զգում Գեշայից եկող վտանգը։ Տեսարանը կառուցված է որպես յուրօրինակ «մնջախաղային մենամարտ», որի ընթացքում ձկնորսության սիրահարին փրկում է ոգեշնչումը. նրա շարժումների լղոզվածությունը նրա հետևում կանգնած Կոզոդոևին թույլ չի տալիս ճշգրիտ հարված հասցնել։ Փորձությունները շարունակվում են «Плакучая ива» ռեստորանում, որտեղ ստեղծված են առավելագույն պայմանները, որպեսզի խոցեն քիչ խմող տնտեսագետի երևակայությունը՝ երաժշտություն, լողավազան, կենդանի կարապներ, Գենադի Պետրովիչի կատարած շռայլ պատվերը։ Սթափության թեստը Գորբունկովը, հավանաբար, չի անցնում, բայց նույնիսկ հարբած վիճակում նա գործում է մաքսանենգների պլաններին հակառակ։ Հերոսը գնում է էստրադայի մոտ, որպեսզի կատարի «Նապաստակների մասին երգը» (ռուս․՝ «Песня про зайцев»)։ Սեմյոնովիչի տարերային պոռթկումը տարբեր կերպ է մեկնաբանվում կինոգետների կողմից։ Եթե Մարկ Զակը կարծում է, որ այս դրվագում հաղթել է հերոսին բնորոշ «քնարական սկիզբը», ապա Սերգեյ Կուդրյավցևը Գորբունկովի գործողություններում տեսնում է նրա «անհատական անկաշկանդությունը», «կանոնակարգված սոցիալական գոյության սահմաններից դուրս գալը», որը խիստ արդիական էր խորհրդային մտավորականության համար 1968 թվականին[19][65]։ Այնուհետև հաջորդում է ամուսնական հավատարմության փորձությանը «սատանայական շիկահեր» Աննա Սերգեևնայի մասնակցությամբ․ «ստրիպտիզով» գայթակղությանն օրինակելի Սեմյոն Սեմյոնովիչը նույնպես դիմանում է[66]։

Ուսումնասիրողների մեծ մասը նշել է, որ հանգամանքներին դիմակայելու ունակությունը կապված է Գորբունկովի դրականության, նրա պարզամտության ու պարզամտության հետ։ Այս հարցի վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել կինոգետ Ելենա Բաումանը։ Նրա խոսքով՝ «գայթակղությանը» չենթարկվելու ունակությունը արժեզրկվում է այն պատճառով, որ բոլոր բարդ իրավիճակներում հերոսը գիտեր, որ իրեն հետևում են․ «Արդյո՞ք նույնքան մեծ է նրա տոկունությունը մի շարք գայթակղությունների դեմ և դժվար պահերին նրա խիզախությունը, եթե նա, ի տարբերություն մեզ, միշտ գիտեր, որ իրեն կրնկակոխ հետևում է միլիցիան»[67]։ Յուրօրինակ բանավեճ է ծագել քննադատների մոտ՝ կապված Սեմյոն Սեմյոնովիչի դերի հետ։ Օրինակ, Իվան Ֆրոլովը գրել է, որ Յուրի Նիկուլինը, Գայդայի նախորդ ժապավեններում հանդես գալով Դմբոյի կերպարով, այդպես էլ չի կարողացել ազատվել այդ դիմակից։ Գորբունկովի և կոմիկական եռյակի ներկայացուցչի միջև տարբերությունն այն է, որ «նախկինում նա եղել է անհոգի ու անհաջողակ տգետ, իսկ այստեղ դարձել է բարի, դյուրահավատ և, ամենակարևորը, հաջողակ»։ Այս կարծիքի հետ չի համաձայնել կինոգետ Դմիտրի Պիսարևսկին, որը նշել է, որ Նիկուլինի հերոսը «բոլորովին նման չէ նախկինում գտնված կատակերգական դիմակին»։ Գորբունկովի դերի վրա դերասանի աշխատանքում արտացոլվել են նրա կրկեսային փորձը, էքսցենտրիկ լինելու սերը և մասնակցությունը հոգեբանական դրամաներին, ինչպիսիք են «Ինձ մո՛տ, Մուխտա՛ր» (ռուս․՝ «Ко мне, Мухтар!») և «Երբ ծառերը մեծ էին» (ռուս․՝ «Когда деревья были большими»)[61][68]։

Գեշա ԿոզոդոևԽմբագրել

... Ինձ համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ շատ հանդիսատեսների համար, ես դա գիտեմ, կինոյում իմ բարձրագույն նվաճումը «Ադամանդե ձեռքը» ֆիլմն է։ Դե, ինձ համար դա շատ դառն է գիտակցելը։

«Ադամանդե ձեռքի» թողարկումից հետո որոշ քննադատներ Անդրեյ Միրոնովին համեմատել են համր կինոյի ամերիկացի դերասան Հարոլդ Լլոյդի հետ. երկուսն էլ աչքի են ընկել նրբագեղությամբ, էքսցենտրիկ իմպրովիզացիաների ունակությամբ, հնարքների վրա աշխատելու պատրաստակամությամբ, ծիծաղելի լինելուց չվախենալու կարողությամբ։ Լլոյդի ստեղծած կերպարների թվում եղել է պճնամոլ-անշնորհք կերպար, որը մշտապես հայտնվում է անհեթեթ իրավիճակներում։ Գեշա Կոզոդոևը, որին մարմնավորել է Միրոնովը, մոտ էր նրան։ Սցենարում Գենադի Պետրովիչն սկզբում կոչվել է Կոմս։ Հեգնական ենթատեքստը, որը ներդրվել է հերոսի մականունի մեջ, ենթադրում է արիստոկրատիզմի հավակնություն, վստահություն սեփական հմայքի, արտաքին պճնասիրության մեջ։ Ընդ որում, պատրաստակամորեն միանալով հերթական արկածախնդիր նախագծին՝ Գեշան սովորաբար տանուլ է տալիս։ Դերասանը Կոզոդոևի համար շատ տպավորիչ շարժում է գտել, որը ցույց է տալիս նրա «վեհությունը»․ գլխով ամբարտավան շարժում, որի ժամանակ մազերը ետ են նետվում։ Սակայն գրեթե միշտ, հպարտորեն հետ շպրտելով մազափունջը, հերոսը ծոծրակով հարվածում է ինչ-որ առարկայի, և «կյանքի հաղթողի» դեմքին հայտնվում է գրեթե մանկական վիրավորանքի արտահայտություն։ Արվեստաբան Կոնստանտին Ռուդնիցկու խոսքով՝ «այդպիսի պահերը կրկներգի նման շարունակվում են ամբողջ դերի ընթացքում»[70]։

Գեշայի («հաջողության ջենթլմեն» և «անճարակ») կերպարում դրված ծայրահեղությունների ցուցադրությունն են կերպարի երկու անցումները։ Առաջինի ժամանակ Կոզոդոևը թեթև ու նազելի շարժվում է տախտակամածով «թիթեռի ռիթմով»։ Երկրորդի ժամանակ հուսահատ հերոսը մոլորված թափառում է նավահանգստային քաղաքի նրբանցքներում՝ ուշանալով մաքսանենգ ապրանքի վաճառողների հետ հանդիպումից։ Նրա դես ու դեն նետվելը նույնպես պար է հիշեցնում, բայց բոլորովին այլ՝ «շփոթված, առիթմիկ, աչքերը նայում են մի ուղղությամբ, ոտքերն իներցիայով դեռ սլանում են դեպի մյուսը, շրջադարձերը հանկարծակի են և ինչ-որ կասկածելի»։ Նման դրվագները համապատասխանում են «բախտավորի անհաջողությունների հարոլդ-լլոյդյան թեմային», ինչպես ասել է Ռուդնիցկին[70]։ Ընդ որում, նույնիսկ ամենաանհեթեթ իրավիճակներում Կոզոդոևը փորձում է պահպանել ազնվական վարվելակերպը։ Դրա վկայությունն է այն տեսարանը, երբ «Որսամիս» օպերացիայի ձախողումից հետո Գեշան լքում է շեֆի բնակարանը՝ ստացած ապտակի ակնհայտ հետքով։ Չնայած նրան, որ հերոսի մեկ ականջը մեծացել է չափերով, Կոզոդոևը հեռանալուց առաջ ներողություն է խնդրում արարքի համար «գլխի նրբագեղ սպայական շարժումով»[71]։

Եթե Գեշայի ստվերային գործունեությունը կապված է մաքսանենգության փոխադրման հետ, ապա օրինականորեն նա աշխատում է որպես մանեքեն։ Հագուստի մոդելների ցուցադրության ժամանակ հերոսը պոդիում է դուրս գալիս «Ունիվերսալ-69» ամառային համակցված կոստյումով։ Բայց նույնիսկ Ժիտոմիրում այս հավաքածուի համար ստացված խրախուսական մրցանակը չի փրկում Կոզոդոևին ֆիասկոյից. նրա տաբատը չի ցանկանում վերածվել «էլեգանտ շորտի»։ Լողափային զգեստը Անդրեյ Միրոնովի դերի համար կարվել էր «Մոսֆիլմ» կինոստուդիայի կոստյումային արհեստանոցում։ Փայլուն դակրոնե բաճկոնը, որով Գենադի Պետրովիչը մեկնում է արտասահմանյան ուղևորության, ֆիլմի ստեղծողները ձեռք են բերել «Բերյոզկա» խանութում՝ դրա համար վճարելով չեկերով[72][73][74]։

Գեյշայի կերպարն ստեղծելու և նրա գործողությունների անհեթեթությունը ցուցադրելու համար օգտագործված զավեշտական հնարքների թվում ուսումնասիրող Մարիա Գիտիսը նշել է տարբերությունը տեսողական և ձայնային ընկալման միջև։ Սա դրսևորվում է, մասնավորապես, կղզու մոտի տեսարանում, որտեղ Կոզոդոևը հանդիպում է ջրի վրա քայլող տղայի։ Զավեշտական էֆեկտն ստացվել է հակադրության շնորհիվ. «տեսնելով» երեխայի գլխի լուսապսակը, Գեշան տարվում է «վեհ տրամադրությամբ» և սկսում է հետևել տղային հոգևոր երաժշտության հնչյունների ներքո, ընդ որում՝ որպես յուրատեսակ խաչվառ նա օգտագործում է փայտ, որի վրա Լյոլիկի վարտիքն է[75]։

Քննադատները տարբեր կերպ են գնահատել Անդրեյ Միրոնովի աշխատանքը «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։ Կինոգետ Ելենա Բաումանը Գեշա Կոզոդոևի դերում տեսել է միայն «էքսցենտրիկ ատրակցիոնների շարք», որոնց ընթացքում հերոսը ներկայանում է տարբեր կերպարներով․ մեկ նա արկածախնդիր է, ապա անճարակ, հետո էլ էստրադային համարների կատարող[76]։ Քննադատ Դմիտրի Պիսարևսկին նշել է դերասանի «վիրտուոզությունը, թեթևությունը և պլաստիկան», որը կարողացել է բացահայտել «նորաձև պճնամոլի և պորտաբույծի ներքին էությունը»[77]։

Դերասանը դերը կատարել է թեթև, ճախրող ռիթմերով, երաժշտական շարժումների և դիրքերի արագ փոփոխությամբ, որը նման է անընդհատ պարի «պայի», որը պտտում է Գեշային կյանքում։ Համաձայնեք, որ մի փոքր անսպասելի է «մաքսանենգ» հնագույն բառով կոչվող կերպարի մեկնաբանումը։ Բայց նա հարմար է նորաձև ճպուռի կառուցվածքով այդ կերպարին, որի ներսում տեղավորվում են և՛ առակի կերպարը, և՛ բավականին իրական մասնավոր առևտրականը։

Մարկ Զակ[78]

ԼյոլիկԽմբագրել

Անատոլի Պապանովի կերպարը՝ Լյոլիկը, ֆիլմում Անդրեյ Միրոնովի հերոս Գեշայի գործընկերն է։ 1966 թվականին նրանք արդեն հանդես էին եկել որպես երգիծական դուետ Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» կինոնկարում։ Ռյազանովի ժապավենում երկու կերպարների տանդեմը (քաղաքավարի վաճառող-սպեկուլյանտ Դիմա Սեմիցվետովը և նրա աները՝ կոպիտ վարվելակերպով պաշտոնաթող զինվորական Սոկոլ-Կրուժկինը) ստեղծվել էր «անհամատեղելիի համատեղման» սկզբունքով[79]։

Նույն հակադիր տիպաժները գործում են «Ադամանդե ձեռքը» ֆիլմում, ընդ որում՝ Գայդայի ֆիլմում հերոսների բնավորությունների միջև հակադրությունը ուժեղանում է և «ծաղրաբար խտանում»․ որոշակի նրբության և ազնվականության հավակնող Գեշային դիմակայում է ցինիկ, «անշնորհք» Լյոլիկը։ Պապանովի կերպարի՝ կադրից դուրս գործունեության վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Կինոգետ Անատոլի Վոլկովի խոսքով՝ Լյոլիկը ոչ միայն շեֆի գլխավոր օգնականն է, նրա աջ ձեռքը, այլև ռեցիդիվիստ և, հնարավոր է, «օրենքով գող»։ Սվյատոսլավ Դեմյանենկոյի մեկնաբանության համաձայն՝ այս հերոսը կարող էր պաշտոնաթող զինվորական հետախույզ լինել (այդտեղից էլ գործողությունների պլանավորման ժամանակ քարտեզների հետ աշխատելու նրա կարողությունը և այլ հմտություններ), որոնք գործ չունեին Խրուշչովի ռազմական բարեփոխումից հետո[80][81]։ Մաքսանենգների խմբում Լյոլիկը ոչ միայն ստրատեգոս և մարտավարության պատասխանատուն է, որն անմիջականորեն ծրագրեր է մշակում, այլև ունենալով զգալի իշխանություն, կատարում է նաև «պատժիչ գործառույթներ», առաջին հերթին՝ բոլոր գործողությունները տապալող Կոզոդոևի նկատմամբ[80]։

Լյոլիկի՝ Գեշային հասցեագրված խոսքերը դարձել են աֆորիզմներ։ Երբ խումհարից տառապող Կոզոդոևը փորձում է «բուժվել» շամպայնի օգնությամբ, Պապանովի կերպարը նրանից վերցնում է շիշը՝ ասելով․ «Շամպայնը առավոտյան խմում են կա՛մ արիստոկրատները, կա՛մ դեգեներատները» բառերով։ Ավելի ուշ, արձագանքելով Գենադի Պետրովիչի՝ շեֆի այցը հետաձգելու ցանկությանը, որպեսզի «լոգանք ընդունի, մի բաժակ սուրճ խմի...», Լյոլիկը սպառնալից արտասանում է. «Այնտեղ կլինի քեզ համար և լոգանք, կլինի նաև սուրճ, կլինի նաև կակաո թեյի հետ»[82]։

Այն բանից հետո, երբ Գեշայի մասնակցությամբ երեք գործողություններն ավարտվում են անարդյունք, շեֆը որոշում է նրա փոխարեն ուրիշին հանձնարարել գործը։ Որպես տաքսու վարորդ, որը պետք է Գորբունկովին քաղաքից դուրս տանի, հանդես է գալիս գրիմով քողարկված Լյոլիկը։ Սկզբում նա ինքնավստահ է, աակայն հերոսի սովորական սանձարձակությունն անհետանում է, երբ Սեմյոն Սեմյոնովիչը երկխոսություն է սկսում նրա հետ։ Զրույցի ընթացքում պարզվում է, որ «ադամանդե տխմար Սենյան» (ռուս․՝ «бриллиантовый олух Сеня») քաջատեղյակ է իր գիպսե վիրակապի պարունակությանը, ինչպես նաև գիտի թանկարժեք իրերի մաքսանենգների որսի մասին։ Հանդիսատեսի աչքի առաջ տեղի է ունենում Լյոլիկի «հոգեվարքի գործընթացը»։ Շեֆի հետ հեռախոսազրույցից հետո Պապանովի կերպարը փոքր-ինչ հանգստանում է և ձեռք բերում նախկին ինքնավստահությունը[82]։ Չնայած նրան, որ գործընկերներ Գեշան և Լյոլիկը հանցագործներ են, նրանք հանդիսատեսի մոտ թշնամություն չեն առաջացնում։ Ինչպես նշել է Անատոլի Վոլկովը, «Գայդայի կատակերգության ժուլիկները սարսափելի չեն»[83]։

Գաղտնիքը, ինձ թվում է, դերերի դերասանական մեկնաբանության մեջ է։ Ե՛վ Անատոլի Պապանովը, և՛ Անդրեյ Միրոնովը խաղում են ոչ ավազակների, կրկնահանցագործների և նույնիսկ ոչ էլ ժուլիկ-սրիկաների, նրանք խաղում են իրենց բնորոշ նրբագեղությամբ և հումորով, ոչ հեռու գավառական-սիրողականների, որոնք իրենց պատկերացնում են քրեական հանցագործներ կամ նուրբ արիստոկրատներ... Սա իրենց մաֆիոզներ երևակայելու զվարճալի և ոչ այնքան լուրջ խաղ է, որը համակում է նրանց կերպարները, միանգամայն հեռացնում է նատուրալիզմի և ճշմարտանմանության բարակ շերտը։

Անատոլի Վոլկով[82]

Անատոլի Պապանովը խոստովանել է, որ այնքան էլ գոհ չէ «Ադամանդե ձեռքը» ֆիլմում իր աշխատանքից։ Դերասանի խոսքով՝ ինքը ցանկացել է ստեղծել «գրոտեսկային, ճակատային, պրիմիտիվ կերպար»։ Արդյունքը համոզիչ չի թվացել արտիստին[84]։ Կերպարի նկատմամբ դժգոհություններ է հայտնել նաև կինոգետ Ելենա Բաումանը, որը նկատել է, որ Լյոլիկը պարզապես «մռայլ կողոպտիչ» է, որի մասնակցությունը սյուժեին սահմանափակված է դինամիկ դրվագներով՝ հետապնդումներով և ձեռնամարտերով[76]։ Չնայած դերասանը գոհ չի եղել իր այս դերից, այն ստացել է յուրահատուկ շարունակություն «Դե, սպասիր» անիմացիոն շարքում, որտեղ Անատոլի Պապանովի հնչյունավորած գայլի ձայնում լսվում է Լյոլիկի առոգանությունը[85][49]։

Վարվառա Սերգեևնա ՊլյուշչԽմբագրել

Նոնա Մորդյուկովան, պատմելով «Ադամանդե ձեռքին» մասնակցելու մասին, խոստովանել է, որ Գայդայի հետ իր համագործակցությունը հեշտ չի եղել։ Ռեժիսորը պահանջել է, որ դերասանները ոչ միայն սովորեն սցենարի տեքստը, այլև մտածեն կերպարի ստեղծման տարբերակներ։ Այդ պատճառով նկարահանման հրապարակում իրենց ավելի ազատ էին զգում «մեծ երևակայությամբ» արտիստները, ինչպիսին էր, օրինակ, Անատոլի Պապանովը[86]։ Դերասանուհու խոսքով՝ տնային կառավարչի դերի վրա աշխատելիս ինքը հիմք է ընդունել իր հարևանուհու այն հատկանիշները, որի հետ երիտասարդ տարիքում ապրել է նույն բարաքում․ նա աչքի է ընկել խրատներ տալու հակումով և ձգտել է դատապարտող տոնով մեկնաբանել շրջապատի մարդկանց ցանկացած բառ կամ արարք[87]։ Իր հերթին, սցենարիստ Յակով Կոստյուկովսկին պատմել է, որ Վարվառա Սերգեևնայի նախատիպը եղել է հայտնի լրագրողներից մեկի կինը, որը եղել է «Պլյուշչ ազգանունով գաղափարական քած»։ «Ընկեր Պլյուշչը», Կոստյուկովսկու պնդմամբ, նրա՝ որպես երգիծաբանի «ամենամեծ հաջողությունն» է[22]։

Վարվառա Սերգեևնա Պլյուշչը գաղափարապես զուսպ է, հարձակողական, զգոն․ նա հետևում է բնակիչների բարոյական կերպարին և կարծում է, որ հենց «տնային կառավարիչն է մարդու ընկերը»։ Նա ընկերական դատարանը համարում է հասարակական ազդեցության միջոց, սուր բնութագրեր է տալիս նրանց, ում է համարում «բարոյական նորմերի խախտողներ» («Ամո՛թ հարբեցող և կռվարար Ս․ Ս․ Գորբունկովին։ Իսկ դուք ո՞վ եք, Միշա՛։ Ամեն ինչ պարզ է։ Բաժակակի՛ցը»[88]։ Վիճակախաղի տոմսերը նա ձեռք է բերում ոչ թե շահելու համար, այլ այն պատճառով, որ թերթերը գրել են նման խաղարկությունների հասարակական նշանակության մասին։ Բնակիչների շրջանում տոմսերի տարածումը վարչությունն իրականացնում է «կամավոր-հարկադիր» կարգով («Իսկ եթե չվերցնեն, կանջատենք գազը»)։ Վարվառա Սերգեևնային ուղեկցող օգնականները նույնպես խստորեն հետևում են տան բնակիչների վարքագծին և կենցաղային սովորություններին։ Օրինակ, Գորբունկովի զգոն հարևանը, հայացքով ուղեկցելով տաքսով հեռացող Սեմյոն Սեմյոնովիչին, հիշողությամբ վերարտադրում է մեքենայի գույնն ու համարը․ «Բեժագույն «Վոլգա», 28-70 ОГО»[Ն. 5]։ Փիլիսոփա Դմիտրի Գորինի դիտարկմամբ՝ նման «հմտությունը ձևավորվում է տարիների ընթացքում»[74]։

Պլյուշչի կերպարը ոչ միանշանակ գնահատականներ է ստացել ինչպես Գայդայի գործընկերների, այնպես էլ քննադատների մոտ։ Աշխատանքային նյութերը դիտելիս կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամները ռեժիսորին առաջարկել են կրճատել տնային կառավարչի էկրանային ներկայությունը, նշել են, որ այն դրվագները, որտեղ գործում է Մորդյուկովայի հերոսուհին, անբնական են և ծանրացնում են ֆիլմը։ Կինոգետ Մարկ Զակը «Ադամանդե ձեռքի» թողարկումից հետո գրել է, որ երգիծական գիծը, որը պետք է մարմնավորեր Վարվառա Սերգեևնան, ձախողվել է. ստացվել է ֆիլմի ընդհանուր ոճից անջատված «ծանրակշիռ ֆելիետոն՝ զգոն կառավարչի մասին թեմայով»։ Զակի կարծիքով՝ ավելի հաջող է Գայդայի մեկ այլ ղեկավարի՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոս ընկեր Սաախովի գրոտեսկային կերպարը[88][78]։ Այլ կարծիք է հայտնել կինոգետ Դմիտրի Պիսարևսկին «Էկրան» ալմանախի էջերում․ «Եվ Նոնա Մորդյոկովան ֆիլմում ներկայացել է անսպասելի տեսանկյունից։ Նրա սարսուռ առաջացնող ԺԷԿ-ի «հասարակական աշխատողը» պատկերված է նուրբ, ջախջախիչ երգիծանքի միջոցներով»[77][91]։

Ֆիլմի առաջին խմբագրությունում Վարվառա Սերգեևնան դիմում է Գորբունկովի կնոջը «ահաբեկիչ» առաջարկով․ «Եվ դուք գիտեք, ես չեմ զարմանա, եթե վաղը պարզվի, որ ձեր ամուսինը գաղտնի այցելում է սինագոգ»։ Ֆիլմը հանձնելիս ռեժիսորին խորհուրդ է տրվել վերաշարադրել այդ ռեպլիկան։ Վերջնական տարբերակում նախադասության ավարտը դարձվել է «...այցելում է սիրուհուն», սակայն Մորդյուկովայի շրթունքների շարժումով կարդացվում է «սինագոգ» նախնական բառը[92][93][94]։

Նադեժդա Իվանովնա ԳորբունկովաԽմբագրել

Նինա Գրեբեշկովայի խոստովանությամբ՝ Նադեժդա Իվանովնայի դերը խաղալու Գայդայի առաջարկին ինքն սկզբում արձագանքել է առանց խանդավառության։ Սկզբում այդ դերը սցենարում դերասանուհուն թվացել է ոչ արտահայտիչ․ «Գորբունկովի կինը սպիտակավարդագույն զեֆիր է»։ Ռեժիսորը պատասխանել է, որ հենց այդպիսին էլ պետք է լինի գլխավոր հերոսի կինը։ Արդյունքում հայտնվել է խորհրդային ճիշտ կնոջ կերպարը։ Նադյա Գորբունկովան անթերի տանտիրուհի է, հոգատար մայր, կյանքի հավատարիմ ուղեկից։ Նա վերահսկողության տակ է պահում Սեմյոն Սեմյոնովիչի բոլոր գործերը, և վերջինս դա ընդունում է ըստ պատշաճի․ ամուսինների միջև հարաբերություններն ուսումնասիրողների կողմից մեկնաբանվում են որպես «ընտանեկան հովվերգություն»։ Անկողնում Սեմյոն Սեմյոնովիչը վստահաբար իր տիկնոջ գլխի տակ է դնում գիպսով փաթաթված ձեռքը, իսկ կինը նրան հուզիչ հարցեր է տալիս. «Իսկ դու Սոֆի Լորենին տեսա՞ր։ Իսկ Կոկա-Կոլա խմե՞լ ես։»[95][96]:

Ինչպես հետագայում հիշել է Գրեբեշկովան՝ Իվանովնայի կերպարում նա ներդրել է իր բնավորությունից մի մասնիկ։ Բացի այդ, նրան են պատկանում երկու փոքր դետալներ, որոնք բացակայում էին սցենարում։  Այսպես, Նադյայի «մուշտակը կսպասի» ռեպլիկան, որն արտասանվել է թղթակցի հետ զրույցում, ծնվել է որպես էքսպրոմտ։  Այս արտահայտությունն անմիջական կապ ունի դերասանուհու և ռեժիսորի ընտանիքի հետ. երբ Գայդայը, որը երկար ժամանակ հերթ էր կանգնել մեքենայի համար, հնարավորություն է ստացել մեքենա ձեռք բերել, նա Գրեբեշկովայի համաձայնությամբ դրա վրա ծախսել է այն գումարը, որը հավաքել էին մուշտակ գնելու համար։ Երկրորդ դետալը կապված է հարբած Գորբունկովին արթնացնելու Նադյայի փորձերի հետ։ Սցենարի համաձայն՝ հերոսը պետք է արթնանար այն բանից հետո, երբ նրա վրա ընկներ պատից կախված նկարը։ Սակայն էպիզոդը չէր հաջողվում։ Այդ ժամանակ դերասանուհին առաջարկել է հիմք ընդունել հասարակ կենցաղային տրամաբանությունը․ Սեմյոն Սեմյոնովիչն ամեն առավոտ արթնանում է զարթուցիչի զանգով, իսկ դա նշանակում է, որ նա պետք է արձագանքի այդ ազդանշանին։ Սցենարիստներն ու ռեժիսորն ընդունել են Գրեբեշկովայի գաղափարը[97][96]։

Նա խորհրդային մարդու կատարյալ ընկերուհի է։ Այնպիսին, որը հարյուր տոկոսով սարսափում է աշխատավարձն ու եռամսյակային հավելավճարը գերազանցող ցանկացած դրամական ավելցուկներից։ Որը ցուցաբերում է ընտանեկան խորաթափանցության հրաշքներ. «Քո մոտ փակ չէ... Այլ բաց կոտրվածք է»։ Եվ որը չի ների նույնիսկ դավաճանության ուրվականը. «Ամուսնալուծության համար կդիմեմ ինքս։ Կարծում եմ՝ երեխաները, երբ մեծանան, ինձ կհասկանան»։ Ահա այսպիսի խորհրդային Տատյանա Լարինա…[97]

Աննա ՍերգեևնաԽմբագրել

«Ադամանդե ձեռքի» սցենարում գայթակղող Աննա Սերգեևնան ներկայացված է որպես Անծանոթուհի, «որի միայն արտաքին տեսքից Մեխանիկը և նույնիսկ Կոմսը սառչում են հիացմունքի մեջ»։ Անունը և հայրանունը, որը Սվետլանա Սվետլիչնայայի հերոսուհին ստացել է նկարահանումների ժամանակ, գրող Եվգենի Նովիցկու կարծիքով, հղում է Չեխովի «Շնիկով տիկինը» ստեղծագործությանը․ այդպես է կոչվում այն տիկինը, որի հետ Դմիտրի Գուրովը բարդ հարաբերություններ է սկսում։ Ռուսական դասական գրականության հետ կապված են նաև Աննա Սերգեևնայի առանձին ռեպլիկներ, օրինակ, նրա բացականչությունը՝ «Ես մեղավոր չեմ» (ռուս.՝ «Не виноватая я!») գրեթե բառացի մեջբերում է Լև Տոլստոյի «Հարություն» վեպից, որում Կատյուշա Մասլովան դատի ժամանակ արտաբերում է․ «Ես մեղավոր չեմ, մեղավոր չեմ» (ռուս.՝ «Не виновата я, не виновата!»)։ Տոլստոյի ստեղծագործություններին մյուս հղումը առկա է հյուրանոցի հասցեով գրությունը Գորբունկովին փոխանցելու պահին։ Աննա Սերգեևնայի «Ես շատ կսպասեմ ձեզ» խոսքերը համապատասխանում են Նատաշա Ռոստովայի նույն խոստմանը՝ ուղղված Պիեռ Բեզուխովին («Պատերազմ և խաղաղություն»)․ «Մնաք բարո՛վ, կոմս։ Ես ձեզ շատ կսպասեմ» (ռուս.՝ «Прощайте, граф. Я очень буду вас ждать»)[98]:

Տեսարանը, երբ հերոսը «փնտրում է» գայթակղող կնոջ մահճակալի տակ իբր կորած ճարմանդը, կարող էին կտրել գրաքննիչները, եթե այն նկարահանվեր սցենարային մտահղացման համաձայն. «Հանկարծակիի եկած՝ Սեմյոն Սեմյոնովիչը բարձրացնում է գլուխը և իր առջև տեսնում է այնպիսի պատկեր, որն արժանի է XVII դարի ֆլամանդական դպրոցի անհայտ նկարչի վրձնին․․․ Աննա Սերգեևնայի թեթև հագուստը հիանալի ընդգծում է նրա գայթակղիչ մարմնաձևերը»։ Սցենարի համաձայն՝ հերոսուհու «հարձակումները» շարունակվում են նաև մահճակալի տակ, ընդ որում՝ Գորբունկովը «գայթակղության անտանելի տառապանքներ է զգում»[99][100][101]։ Սակայն ֆիլմում քնող հերոսի «գայթակղության» պահին Աննա Սերգեևնան լողազգեստով է։

Սեքսուալ մարմինը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր կինոֆիլմերում դարի երկրորդ կեսին։ <...> Չէ՞ որ ներքնազգեստն այն իրը չէ, որ պետք է ցուցադրել։ Այս ֆիլմում խորհրդային կինը (լավ կին և մայր, ազնիվ և սկզբունքային մարդ) հակադրվում է «ոչ խորհրդային», արատավոր և ստահոդ գեղեցկուհի շիկահերին՝ վառ դիմահարդարմամբ, նորաձև խալաթով։

Օլգա Գուրովա[102]

Այլ կերպարներ։ ՀնչյունավորումԽմբագրել

 
«Apoteke Chikanuk» էպիզոդների նկարահանման վայրը, Իչարի Շահար, Բաքու

Մաքսանենգ ապրանքների փոխանցումը տեղի է ունենում «Apoteke Chikanuk» ցուցանակի ներքո գտնվող կետում, որտեղ աշխատում են դեղագործն ու նրա օգնականը (նրանց դերերը կատարել են Գրիգորի Շպիգելը և Լեոնիդ Կանևսկին)։ Մաքսանենգները միմյանց հետ շփվում են հորինված լեզվով, որը ներառում է ամենաերկար բառերից մեկը կինոյում. այն բաղկացած է յոթանասուներեք տառից. «Պորկոմադոննադիումբեստոպերբակոկաստելադիմեմբրանասխիմարինչեսարվեստիտխամդուրալյա» (ռուս․՝ «Поркомадоннадиумбестопербакокастеладимембранасхимаринчесарвеститхамдураля», «Կներեք, բորբոքվեցի»)։ «Արտասահմանյան» բարբառի տեքստը, վարկածներից մեկի համաձայն, հորինել է Կանևսկին[Ն. 6], ըստ այլ վարկածի՝ հորինվել է Նիկուլինի և Գայդայի կողմից։ Մորդյուկովի ազգանունին հղում ունեցող «մորդյուկ» հայհոյանքը երկխոսության մեջ հայտնվել է ռեժիսորի նախաձեռնությամբ, որը դժգոհ էր դերասանուհու մասնակցությամբ նախորդ օրը տեղի ունեցած նկարահանումից։ Կերպարների բուռն խոսակցությունն ուղեկցվում է կադրից դուրս միապաղաղ թարգմանությամբ, որը նմանակում է արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման խորհրդային ավանդույթը։ Շատ արտահայտիչ է նաև հերոսների ժեստիկուլյացիան. օրինակ, դեղագործի օգնականի՝ միմյանց հպած ափերը իտալացիներին բնորոշ խորհրդանիշ են, որն իմաստով մոտ է «Ի՜նչ անհեթեթություն ես ասում» արտահայտությանը:[103][104][105][106][107]։ Լեոնիդ Կանևսկին «Ադամանդե ձեռքը» ֆիլմում ոչ միայն ստեղծել է մաքսանենգի շատ վառ կերպար, այլև կատարել է Յուրի Նիկուլինի յուրօրինակ կրկնօրինակի դերը։ Սալարկուղում Գորբունկովի ընկնելու տեսարանը բազմիցս նկարահանվել է, սակայն դրվագը չի հաջողվել։ Այդ ժամանակ ֆիլմի ստեղծողները որոշել են արտիստին ռիսկի չենթարկել և նրան զերծ պահել իսկական վնասվածք ստանալում, որպեսզի կարողանա մասնակցել հետագա նկարահանումներին։ Նիկուլինի փոխարեն բավականին հավաստի ընկել է Կանևսկին. հենց նրա ոտքն է «սահում» ձմերուկի կեղևի վրայով[108]։

Կինոնկարի ամենահետաքրքիր կերպարներից մեկը շեֆն է, որին մարմնավորել է Նիկոլայ Ռոմանովը։ «Մաֆիոզ կլանի» ղեկավարի անձը չի բացահայտվում գրեթե մինչև եզրափակիչ տեսարանները․ հանդիսատեսը տեսնում է միայն կադրերում պարբերաբար երևացող նրա ձեռքը, որը կրում է թանկագին քարով մատանի։ Եզրափակիչ դրվագներում պարզվում է, որ այն մարդը, ում առաջ դողում են Կոզոդոևն ու Լյոլիկը, արտաքնապես Սուպերմենի ոչ մի նշան չունի, իսկ նրա անունն այդպես էլ անհայտ է մնում։ Հետևելով գանձի օրինականացման հետ կապված սյուժետային գծին՝ փիլիսոփա Դմիտրի Գորինը նշում է, որ այն բաղկացած է մի քանի կարճ դրվագներից՝ Նիկոլայ Ռոմանովի հերոսը, մաքսանենգներից ստանալով մետաղադրամներով հովանոցը, դրանք դնում է տուփի մեջ, ավելի ուշ, մասնակցելով բակի կանաչապատմանը, գանձ է գտնում։ Մաքսանենգության օրինականացումը տեղի է ունենում տեղական թերթում «Գանձը հանձնվել է պետությանը» նշումով և դրան հաջորդած խնջույքով ռեստորանում, որտեղ համեստ աշխատողը բացեիբաց գործընկերներին հայտնում է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու մտադրության մասին։ Շեֆի կերպարում, կինոգետ Քսենյա Ռեուտովայի կարծիքով, կա ծաղրական ակնարկ Ջեյմս Բոնդի թշնամիներից մեկի՝ Էռնստ Ստավրո Բլոֆելդի մասին, որը 007 գործակալի մասին առաջին ֆիլմերում հանդիսատեսի կողմից «նույնականացվում է» միայն ձեռքով[104][109][74]։

Ֆիլմում ոստիկանության աշխատակիցների դերերը կատարել են Ստանիսլավ Չեկանը և Վլադիմիր Գուլյաևը։ «Լիտերատուրնայա գազետա» գրախոս Վիկտոր Օռլովը «Куда с вершины?» (5 մարտի, 1969) հոդվածում նշել է, որ երկու դերասաններին էլ չի բավարարել դրամատուրգիական նյութը՝ հետաքրքիր կերպարներ ստեղծելու համար։ Փոխարենը, ինչպես գրել է արվեստագիտության դոկտոր Մարկ Զակը, զվարճալի ատրիբուտի (ռադիոհաղորդիչի ծաղրերգություն) դերը լավ է հաղթահարել «Столичные» ծխախոտի տուփը, որն օգտագործում է միլիցիոները հյուրանոցում («Հասկացա, հասկացա ձեզ»)։ «Չկա՞ արդյոք այս կատակերգական դետալի մեջ ամբողջ ֆիլմի մանրանկարչական արտացոլումը։ Սովորական հերոսը ընկնում է էկզոտիկ հանգամանքների մեջ և...»[110][111]։ Վալերի Բարինովի կարծիքով՝ Չեկանի հորինած (և Գայդայի հաստատած) դետալը՝ «Մ Ի Շ Ա» դաջվածքը, պարունակում է Միխայիլ Իվանովիչի և՛ «կենսագրությունը, և՛ ուժը, և՛ հզորությունը»․ «Նման մարդու կողքին մեր հերոսի ձեռքը չեն պոկի»։ Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին պատմել է, որ Չեկանը, հիմնավորելով իր գաղափարը, ենթադրել էր. «Հնարավոր է՝ նա եղել է հրապուրաբադ ճամբարներում»[112]։

 
«Տաքսի դեպի Դուբրովկա», ԳԱԶ-21 «Վոլգա» ավտոմեքենա

Դերասան Ռոման Ֆիլիպովը ֆիլմում կատարել է Կոլիմայից եկած հյուրի դերը[Ն. 7], որը սցենարում կոչվում է Անծանոթ և ունի տպավորիչ տեսք՝ «զանգվածեղ ֆիգուր, քառակուսի ծնոտ՝ բուլդոգի ատամնանստվածքով և խորը նստած աչքերով»։ Նրա մասնակցությամբ տեսարանը տեղի է ունենում «Плакучая ива» ռեստորանում։ Գեշայի ու Գորբունկովի սեղանի մոտ Անծանոթի հայտնվելը Սեմյոն Սեմյոնովիչի մոտ տագնապ է առաջացնում, և վերջինս նետվում է պայմանական համարով զանգահարելու ոստիկանության աշխատակիցներին։ Հետո պարզվում է, որ անծանոթը բնավ ադամանդի որսորդ չէ։ Նա ներկայանում է որպես Եվգենի Նիկոլաևիչ Լադիժենսկի և ասում է, որ ինքը նրան շփոթել է ուրիշի հետ. «Ահա ձեզ բեղեր․ իսկը Վոլոդկա Տրինկինն է»[Ն. 8]։ Տասնամյակներ անց «Էպիզոդի արքան» (ռուս․՝ «Король эпизода») հեռուստահաղորդման փորձագետներն իրենց կարծիքն են հայտնել «Ադամանդե ձեռքը» ֆիլմում Ֆիլիպովի աշխատանքի վերաբերյալ։ Կինոքննադատ Ալեքսանդր Շպագինը նշել է, որ «բարձրահասակ առողջ մարդու» առաջին հայտնվելը շփոթմունք է առաջացնում և՛ հանդիսատեսի, և՛ Գորբունկովի մոտ, բայց գործողության զարգացման հետ մեկտեղ պարզ է դառնում, որ Կոլիմայից եկած հյուրը «տիպիկ ռուս մարդ է, խմած բարի մարդ»։ Եվգենի Ստեբլովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կերպարին, որն սկզբում ընկալվում են որպես ավազակ, իրականում բնորոշ է «որոշակի մանկականություն»։ Ալեքսանդր Պանկրատովի խոսքով՝ «Մեր մոտ՝ Կոլիմայում լինեք՝ համեցե՛ք» — «Ոչ, ավելի լավ է՝ Դուք մեզ մոտ» (ռուս․՝ «Будете у нас на Колыме — милости просим» — «Нет, уж лучше вы к нам») արտահայտությունները դարձել են աֆորիզմներ։ Սցենարում Կոլիմայի փոխարեն նշվել է Կամչատկան[114][115]։

«Ադամանդե ձեռքը» ֆիլմում որպես դերասան մասնակցել է նաև ռեժիսորը։ Գայդայը հնչյունավորել է ասֆալտի վրա ընկած հարբեցողի կարճ դերը («Արջերի մասին երգի» մոտիվով), որին տեսնում է հացի խանութ գնացած Գորբունկովը։ Բացի այդ, ռեժիսորին է պատկանում ձեռքը, որը հետապնդում է Գեշա Կոզոդոևին իր մղձավանջային երազում[116][117]։

Ֆիլմի որոշ դերեր հնչյունավորել են այլ դերասաններ։ Գորբունկովների դուստրը խոսում է Կլարա Ռումյանովայի ձայնով։ Աննա Սերգեևնայի գրեթե բոլոր խոսքերը (բացառությամբ «Ես մեղավոր չեմ, նա ինքը եկավ։») Սվետլիչնայայի փոխարեն ասում է Զոյա Տոլբուզինը։ Շեֆի դերի հնչյունավորման համար հրավիրվել է Կոնստանտին Տիրտովը[118][119]։

Ծաղրանմանակման տարրեր։ ԿինոքաղվածքներԽմբագրել

 
Ֆիլմի լուսագրերը

Ֆիլմի ներածական էկրանապահումը երառում է ենթավերնագիր՝ «Երկու մասանոց կինովեպ մաքսանենգների կյանքից՝ նախաբանով և վերջաբանով» (ռուս.՝ «Кинороман в двух частях из жизни контрабандистов с прологом и эпилогом»)։ Այս գրությունը, կինոռեժիսոր Իվան Ֆրոլովի կարծիքով, վկայում է, որ կինոնկարի ստեղծողները մտադիր են հանդիսատեսին ներկայացնել դետեկտիվի պարոդիա։ «Պարոդիա» բառն «Ադամանդե ձեռքի» համար օգտագործվում է նաև այլ հետազոտողների կողմից։ Այսպես, կինոգետներ Անատոլի Վոլկովն ու Նատալյա Միլոսերդովան Գայդայի ֆիլմն անվանում են «նրբագեղ պարոդիա», գրող Եվգենի Նովիցկին՝ «կայծասփյուռ պարոդիա բոլոր հնարավոր ժանրերի համար»[49][120][121]։

Հասնելով զավեշտական էֆեկտի՝ ստեղծողները ժապավենում վերարտադրել են ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան կինոֆիլմերից բնորոշ հատկանիշներ։ Օրինակ, այն դրվագը, երբ Գեշան ու «Летять утки» երգող Լյոլիկը նստած են քարտեզի վրա, մշակում են «Որսամիս» (ռուս.՝ «Дичь») գործողության պլանը, նման է «Չապաև» ֆիլմի այն տեսարանին, որտեղ գլխավոր հերոսը «Чёрный ворон» երգի ներքո մատիտով նկարում է ճակատամարտի սխեման և միևնույն ժամանակ խոսում է Պետկայի հետ[121]։ «Ադամանդե ձեռքի» մի շարք դետալներ հղում են կատարում «բոնդիանային». խոսքը վերաբերում է Գորբունկովին տրված «Բերետտա» ատրճանակին, որը նման է այն ատրճանակին, որն սկզբում ուներ 007 գործակալը, այն ուղղաթիռին, որը մեքենան օդ է բարձրացնում (նման տեսարան կա Ջեյմս Բոնդի մասին «Ապրում ես միայն երկու անգամ» հինգերորդ ֆիլմում), ինչպես նաև շեֆին, որը, ինչպես Յան Ֆլեմինգի հերոս Էռնստ Ստավրո Բլոֆելդը, հանդիսատեսի կողմից ճանաչվում է միայն ձեռքով։ Կինոգետ Սերգեյ Դոբրոտվորսկու կարծիքով՝ Կոզոդոևի արտահայտությունն այն մասին, որ ինքը «պետք է զանգահարի մայրիկին», որը նա ասում է «Плакучая ива» ռեստորանում, «ուղղակի մեջբերում» է Ալֆրեդ Հիչքոքի «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» լրտեսական թրիլերից։ Քննադատ Դենիս Գորելովը «Ադամանդե ձեռքը» ֆիլմում գտնում է ընդհանրություն Ժերար Ուրիի «Բերանբացը» կատակերգության հետ և գտնում է, որ «տոկուն բնակչի պատմությունը, որը համառորեն դիմացել է դեղին դևի, Կոկա-կոլայի և մարգարտե կոճակների գայթակղությանը, որը թեքվել, բայց չի կոտրվել կանաչ օձի կողմից, բացարձակապես միջազգային Էր»[122]։ Կինոգետ Ելենա Բաումանը Գայդայի ժապավենի հնարքների տեսարանները կապել է Անդրե Յունեբելի՝ Ֆանտոմասի մասին ֆիլմերի համանման հնարքների հետ, որոնք 1960-ականներին հաջողությամբ ցուցադրվում էին Խորհրդային Միության կինոթատրոններում[123]։

 
Ֆիլմի լուսագրերը

Ինչպես նշել է երաժշտագետ Անգելինա Ալպատովան, նույնիսկ «Ադամանդե ձեռքում» հնչող երգերը՝ դրանցում հիշատակվող դժբախտ վայրենիներով, «կախարդ-կաղնիներով» և «կախարդական խոտով», յուրատեսակ «ծաղրերգություն են արխաիկայի» վերաբերյալ․ այս գեղարվեստական հնարքն օգտագործվում է կինեմատոգրաֆիստների կողմից այն բանի համար, որ հին ժամանակներին կատարվող հղումների միջոցով բացահայտեն ժամանակակից հասարակության արատները[124]։ Ֆիլմի ստեղծողները պարոդիայի տարրեր ներառել են նաև լուսագրերում․ այսպես, առաջին սերիայի «գաղափարապես դիվերսիոն» (Սերգեյ Կուդրյավցևի սահմանումը) անվանումը՝ «Ադամանդը գրեթե չի երևում» (ռուս.՝ «Бриллиант почти не виден»), բացահայտ կերպով նման է «Սատուրնը» գրեթե չի երևում» լրտեսական դետեկտիվի վերնագրին, որը գրել է ԽՍՀՄ ՊԱԿ մրցանակի դափնեկիր Վասիլի Արդամատսկին[19]։ Արվեստագիտության դոկտոր Մարկ Զակը նշել է, որ ֆիլմում ասոցիատիվ կապերը բավական շատ են․ Նա հիշեցրել է, այդ թվում՝ «անցորդի և ձմերուկի կեղևի մասին հին առակը», որը փաստացի հանգույց է դարձել սյուժեի համար[111]։

Սակայն ոչ բոլոր քննադատներն են ֆիլմը մեկնաբանել որպես ծաղրերգություն։ Այսպես, Ելենա Բաումանը Գայդայի ստեղծագործության մասին հոդվածում գրել է, որ «Ադամանդե ձեռքը» ոչ թե պարոդիա է, այլ, ավելի շուտ, զբաղեցրել է իր տեղն այն ժամանակ նորաձև քրեական սյուժեով ֆիլմերի շարքում, որը լուծվել է կատակերգական ժանրում։ Բաումանի խոսքով՝ կինոնկարի ստեղծողները պարզապես վերարտադրել են որոշ «պրիմիտիվ հնարքներ» և դրանք հանդիսատեսին առաջարկել «առանց հեգնանքի կամ ինքնահեգնանքի»[125][67]։ Մեկ այլ գրախոս՝ Իվան Ֆրոլովը, նշել է, որ պարոդիան՝ որպես գեղարվեստական հնարք, Գայդային տրվում էր շատ դժվար, և ֆիլմում նրա տարրերը համեմատաբար քիչ են։

Գայդայը, ակնհայտորեն, հասկանում էր իր այդ թուլությունը և այդ պատճառով ոչ այնքան պարոդիայի միջոցով ծաղրել է ժամանակակից գրականության ու կինոդետեկտիվի կաղապարներն ու շաբլոները, որքան զարդարել է քրեական սյուժեն իր համար ավելի հեշտ էքսցենտրիկ համարներով։ Արդյունքում ֆիլմում խառնվում էին կոմիկականի բոլոր տեսակները և ենթատեսակները․ ստացվել է զվարճալի, ծիծաղելի դետեկտիվ՝ բնորոշ գայդաևյան էքսցենտրիկ ձևով։

Իվան Ֆրոլով[126]

Երաժշտությունն, երգեր, ձայնային էֆեկտներԽմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
    Звуки Гайдая, Petrick Animation ստուդիայի տեսանյութ

Անսովոր ձայնային էֆեկտների նկատմամբ հետաքրքրությունը, որոնք երբեմն հիշեցնում են «ակուստիկ աբսուրդ», Գայդայի մոտ ի հայտ է եկել դեռևս «Գործարար մարդիկ» (1962) ֆիլմի վրա աշխատելիս։ Օրինակ՝ այն տեսարանում, որտեղ Սեմը ցնցում է «կարմրամորթների առաջնորդին», հնչում է մետաղական զանգի ձայն, կարծես տղան լցված է ինչ-որ փոքր ու կոշտ իրերով։ Նման ձայնային էքսցենտրիկան առկա է նաև ռեժիսորի այլ ժապավեններում, այդ թվում՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։ Այս կինոնկարում աղմուկի ձևավորմամբ զբաղվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը։ Նա ոչ միայն հորինել է երաժշտություն ֆիլմի համար, այլև ձայնագրել է կադրից դուրս աղմուկը սուլիչների, չխկչխկանների և ձեռքի տակ եղած այլ միջոցների օգնությամբ, ինչպես նաև հնչյունավորել է լուսագրերն «ակուստիկ կոլաժներով»։ «Ադամանդե ձեռքը» ֆիլմում նոր, ինքնատիպ էֆեկտներ ստանալու համար կիրառվել է ինքնաշեն ռեվերբերատոր, որի օգնությամբ որոշ տեսարաններում առաջացել է «պսիխոդելիկ էֆեկտ»։ Այս սարքի օգտագործման գաղափարը պատկանում էր հնչյունային ռեժիսոր Վիկտոր Տատուշկինին[127][128]։

Այս համակարգի սոցիալական կոդի սահմանափակ լինելու ակնարկները կարելի է տեսնել «Ադամանդե ձեռքում» Անդրեյ Միրոնովի կատարմամբ հնչող «Ձախորդության կղզու» մասին երգում։ Այս «կղզում» ապրող աղքատ վայրենիների բոլոր անհաջողությունների պատճառը հայտնի է․ դա «երկուշաբթիներն» են։

Դ. Գորին[74]

Ի սկզբանե Գայդայը ծրագրել է «Ադամանդե ձեռքը» ֆիլմում ներառել երկու երգ. դրանցից մեկը, ըստ սցենարի, կատարել է Գորբունկովը ռեստորանում, մյուսը պետք է որպես ֆոն հնչեր հյուրանոցային համարում Աննա Սերգեևնայի պարի ժամանակ։ Զացեպինը երաժշտություն է գրել երկու ստեղծագործությունների համար։ «Նապաստակների մասին» երգի կրկներգի մոտիվը կոմպոզիտորը գտել է սափրվելու ժամանակ։ Յուրի Նիկուլինի կատարած երգի տեքստի հետ կապված խնդիրներ են առաջացել, քանի որ նրա հիմնական թեման բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովի համար անհասկանալի էր․ «Նա [Գորբունկովը], իհարկե, վախկոտ չէ, բայց դրա հետ մեկտեղ նա նաև խորհրդային մարդ է»։ Դերբենյովը գրել է «Սովորական խորհրդային մարդու երգը» (այսպես է այն կոչվում սցենարի մեջ), որը սկսվում էր հետևյալ բառերով. «Թեկուզ ես վառոդը չեմ հորինել, Թեկուզ Ամերիկան չեն հայտնագործել երբեք...» (ռուս.՝ «Пусть я пороха и не выдумал, пусть Америки не открыл вовек…»): Ալեքսանդր Զացեպինի հուշերի համաձայն՝ ինքը՝ որպես կոմպոզիտոր չի հավանել այդ տարբերակը, քանի որ նրա մեղեդու մեջ այլ ուղերձ էր դրվել։ Կարճատև քննարկումներից հետո տեքստերի հեղինակը ֆիլմի ստեղծողներին առաջարկել է «Նապաստակների մասին երգը» (ռուս․՝ «Песня про зайцев») «Իսկ մեզ համար միևնույն է» (ռուս․՝ «А нам всё равно») լեյտմոտիվով[129][130][131][22]։

Երգերից երկրորդը՝ «Օգնիր ինձ» (ռուս.՝ «Помоги мне») տանգոն, հորինվել է որպես օտար բարքերի ծաղրերգություն։ Այն ձայնագրել է Աիդա Վեդիշչևան, սաքսոֆոնի սոլոն կատարել է Գեորգի Գարանյանը, տրոմբոնի սոլոն՝ Կոնստանտին Բախոլդինը։ Այն պահին, երբ հյուրանոցային համարում քնող Գորբունկովի առջը կանգնած մարդկանց դեմքերն սկսում են վերածվել լուսարձակումների, ավելացվել է ռեվերբերացիան, որն ուժեղացնում է տեսարանի «պսիխոդելիկ էֆեկտը»[127][132]։

Երրորդ երգը՝ «Ձախորդության կղզին» (ռուս.՝ «Остров невезения»), ֆիլմում հայտնվել է պլանից դուրս։ Լեոնիդ Դերբենյովը Զացեպինին բանաստեղծական ուրվանկար է ներկայացրել, որում «ամեն ինչ կառուցվել է ձայների վրա». «Ամբողջը պատված է կանաչով, բացարձակապես ամբողջը...» (ռուս․՝ «Весь покрытый зеленью, абсолютно весь…»)։ Կոմպոզիտորը տեքստի համար գրել է երաժշտություն և այդ տարբերակը ցույց է տվել Գայդային, որն սկզբում ընդդիմացել է. «Ես երրորդ երգի համար տեղ չունեմ»։ Սակայն փորձի կարգով «Ձախորդության կղզին» անվանումով երգը, այնուամենայնիվ, կատարվել է Անդրեյ Միրոնովի կողմից, որը տանը հորինել է պար և այլ դետալներ՝ «Ба-ба-ба-ба!», «На лицо узасные»։ Հետագայում ռեժիսորը, չնայած գեղխորհրդի դժգոհություններին, կարողացել է այդ «ներդրված համերգային համարը» ներառել ֆիլմում, որը ուղղակիորեն կապված չէ սյուժեի հետ[129][132]։

Նկարահանումների ժամանակ, ըստ Զացեպինի, Միրոնովը և Նիկուլինը երբեմն վիճել են այն մասին, թե «Երգ նապաստակների մասին» և «Ձախորդության կղզին» երգերից որն է ավելի վառ ու հետաքրքիր։ «Իսկ թե որ երգն է ավելի հայտնի դարձել, ես նույնիսկ չգիտեմ»,– խոստովանել է կոմպոզիտորը[133]։ Նա ստիպված է եղել լուծել նաև ոչ սովորական երաժշտական խնդիրներ։ Սպիտակ ժայռի մոտ ձկնորսության տեսարանի տևողությունը 3 րոպե 5 վայրկյան է, և ի սկզբանե դրա համար քնարական մեղեդի էր գրվել։ Աշխատանքային նյութերի քննարկման ընթացքում գեղարվեստական խորհրդի անդամները դժգոհություններ են ներկայացրել տեսարանի տևողության վերաբերյալ և առաջարկել են այն կրճատել։ Գայդայը, չցանկանալով զոհել կադրերը, խնդրել է Զացեպինին երաժշտական ֆոնն ավելի դինամիկ դարձնել։ Այդ հնարքն աշխատել է, և հաջորդ անգամ ֆիլմը դիտելիս ընդունող հանձնաժողովի մոտ հարցեր չեն առաջացել[96]։

Արձագանքներ և գրախոսականներԽմբագրել

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն «Ադամանդե ձեռքը» ֆիլմի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել նախքան նրա թողարկումը․ Գայդայը և Նիկուլինը լրագրողներին տված հարցազրույցում («Իզվեստիա» թերթի 1968 թվականի մարտի 19-ի թողարկում) պատմել են դերասանների ընտրության փուլում նոր աշխատանքի մասին, «Սովետսկի էկրանը» ֆիլմը ներկայացրել է դեռևս փետրվարին, օգոստոսին կինոգետ Լարիսա Յագունկովան այդ ամսագրի համար ռեպորտաժ էր պատրաստել նկարահանման հրապարակից, «Искусство кино» ամսագրում հրապարակվել էր ֆիլմի սցենարը[27][36][134]։

Ֆիլմը շատ արձագանքներ է ստացել, այդ թվում՝ մեծ թվով բացասական։ Այսպես, Վիկտոր Օռլովը («Լիտերատուրնայա գազետայի» 1969 թվականի մարտի 5-ի թողարկում) «Куда с вершины?» հոդվածում մատնացույց է արել մեծ թվով «ներքին դատարկություններ», որոնք փորձ է արվել լցնել վազվզոցով, հետապնդումներով, հնարքներով, ժապավենի ընդհանուր արագ տեմպով։ Գրախոսողի խոսքով՝ Լեոնիդ Գայդայի հնարքներից «սկսում է հին կրկեսային ալյուրի (ծաղրածուները ցանում են մեկը մյուսի վրա) հոտ գալ», և այն տեսարանը, երբ տղան Գեշայի դեմքին կրակում է պաղպաղակով, հիշեցնում է Բիմի և Բոմի վաղեմի կրկեսային ռեպրիզները[110]։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակից Կ. Շչերբակովը (1969 թվականի ապրիլի 6-ի համար) գրախոսական նյութում նշել է, որ նա ունի «կենդանի կերպարի նախադրյալներ» ունեցող Նիկուլինի հերոսը գոյություն ունի ուրիշ գեղագիտական տարածությունում, քան Միրոնովի կերպարը։ Հրապարակման հեղինակի կարծիքով՝ հնարքներն ու էքսցենտրիկան ընդհանրապես առանձնացված են Գորբունկովի անձից, չեն համընկնում նրա կերպարի հետ։ «Կովկասի գերուհին» ֆիլմում հաջողությամբ օգտագործված գեղարվեստական հնարքների համար Գայդայի նոր ֆիլմում տեղ չի գտնվել, և ռեժիսորը նրանց հարմար փոխարինող չի գտել[135][136]։

Բավական կտրուկ է արտահայտվել «Ադամանդե ձեռքի» ստեղծողների հասցեին ռեժիսոր Մարկ Ռոզովսկին, որը գրել է «Սովետսկայա կուլտուրա» (1969 թվականի մայիսի 6) էջերում այն մասին, որ «հին, իրենց կյանքն ապրած հնարքները Գայդայը փորձում է վերավաճառել մեզ որպես նոր»։ Թույլ տեսարանների թվին Ռոզովսկին դասել է ռեստորանի ծեծկռտուքի և Սեմյոն Սեմյոնովիչի կատարած երգի տեսարանները, բայց ավտոլվացման կետի մեխանիզմներով տեսարանը անվանել է շահեկան։ Մաքսանենգների մասին հրապարակման հեղինակը այսպես է արձագանքել. «Ահա, իրոք, բարոյական հրեշների շքերթ»[137]։ «Էքսցենտրիկայի ճառագայթների մեջ» (ռուս.՝ «В лучах эксцентрики») գրքի հեղինակ, կինոռեժիսոր Իվան Ֆրոլովը «Ադամանդե ձեռքի» հիմնական անհաջողությունն անվանել է Գորբունկովին՝ նշելով, որ հերոսի թուլությունը ոչ միայն դերասանական խաղից է, այլ նաև սցենարային մտահղացումից։ Բարեսիրտ և դյուրահավատ Սեմյոն Սեմյոնովիչը հիշեցնում է Շուրիկին Գայդայի նախկին ժապավեններից. նրանց միջև տարբերությունն այն է, որ Ալեքսանդր Դեմյանենկոյի հերոսը, ընկնելով բարդ հանգամանքների մեջ, ներքուստ զարգանում է, իսկ Գորբունկովը «չի զարգանում, բայց հավակնում է նոր, օրիգինալ կերպարի»։ Ընդհանուր առմամբ, Յուրի Նիկուլինի կերպարը «այդպես էլ մնացել է Դմբոն», կարծում է Ֆրոլովը[138]։

«Սովետսկի էկրան» ամսագրի հոդվածի հեղինակ Մ. Կուզնեցովն ուշադրություն է դարձրել «ոչ ամենաբարձր ճաշակի» հնարքներին․ նրանց թվում գրախոսականը դասել է, օրինակ, ձկնորսական կարթով տեսարանը, որը հանում է «ակվալանգիստ» Լյոլիկի կիսավարտիքը[139]։ Պատմության ակնհայտ պայմանականությանը, որտեղ թանկարժեք իրերը ներկրվում են ԽՍՀՄ (այլ ոչ թե հակառակը), նշել է կինոգետ Դենիս Գորելովը. «Ի՞նչ նա [մաքսանենգների խումբը] հույս ուներ ստանալ դրա դիմաց։ Լողափնյա «Մինի-բիկինի-69» համալի՞ր, թե՞ «Մոսկվիչ» ավտոմեքենա»[122]։ «Էկրան» ալանախի հոդվածում այլ տեսակետ է ներկայացրել կինոգետ Դմիտրի Պիսարևսկին, որը «Ադամանդե ձեռքը» ֆիլմն անվանել է ժանրերի սինթեզի հաջող փորձ։

Իհարկե, սա տիպիկ ժամանցային ֆիլմ։ Դրանում երգիծանքի ավելի քիչ տարրեր կան, քան, ասենք, «Կովկասյան գերուհու» մեջ։ Եվ «կատակերգությունը լուրջ գործ է» կրկնել սիրողները առթիը բաց չթողեցին հանդիմանելու համար հեղինակներին։ Բայց հեռուստադիտողների մեծ մասը <...> այս ֆիլմից ստացել է զվարթության ու ուրախության լավ լիցքեր։ Ուրախալի է, որ մենք <...> սովորել ենք այնպիսի ֆիլմեր բեմադրել փայլուն կերպով ու մեծ մասշտաբով, որոնց կարող են նախանձել դը Ֆյունեսը Բուրվիլի հետ։

— Դմիտրի Պիսարևսկի[140]

ԱրդիականությունԽմբագրել

Ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է նրա էկրան բարձրանալուց տասնամյակներ անց ինչի մասին փաստում են հասարակական կարծիքի հարցումների տվյալները։ 1995 թվականին, երբ նշվում էր կինեմատոգրաֆիայի ծննդյան հարյուրամյակը, Ռուսաստանի դաշնային ալիքներից մեկը անցկացրել է հարցում ռուս հանդիսատեսի շրջանում։ Սոցիալական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Ադամանդե ձեռքը» ֆիլմը հարցմանը մասնակցած լսարանի շրջանում առաջատարն է ռուսական կատակերգությունների ցանկում։ Կինովարձույթի վիճակագրությունը հաստատում է, որ այս կինոնկարը Գայդայի կատակերգությունների թվում ամենահասութաբեր ֆիլմն է և առաջին տարում հանդիսատեսի թվով երրորդ տեղն է զբաղեցրել խորհրդային բոլոր ֆիլմերի շարքում[19][141][142]։

2019 թվականի սեպտեմբերին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը հանրության շրջանում անցկացրել է հարցում իդեալական քաղաքական առաջնորդի վերաբերյալ։ Հանդիսատեսի համար առավել համակրելի կինոհերոսների ցանկում ներառվել է նաև Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովը՝ այդ վարկանիշում զիջելով Շտիրլիցին, պրոֆեսոր Պրեոբրաժենսկուն և մի քանի այլ կերպարների[143]։

Ֆիլմի հերոսների խոսքերը ներառվել են ժամանակակից աֆորիզմների ու թևավոր արտահայտությունների բառարաններում, օգտագործվու են առօրյա խոսակցություններում և հրապարակախոսության բնագավառում։ Օրինակ՝ Աննա Սերգեևնայի ասած «Մեղավոր չեմ ես, նա ինքն է եկել» (ռուս.՝ «Не виноватая я, он сам пришёл») արտահայտությունն օգտագործվում է այն ժամանակ, երբ պետք է արդարանալ կատարված արարքի համար։ Գեշայի՝ սիրո «քրմուհուն» ասած «Руссо туристо, облико морале» բառերը հաճախ օգտագործվում են որպես մարդու կատակային բնութագրում[144]։ Առօրյա խոսակցական ռուսերենում օգտագործվում են նաև ֆիլմից այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Լավ պահիր ձեռքդ, Սանյա» (ռուս․՝ «Береги руку, Сеня»), «Եթե մարդն ապուշ է, ապա դա երկար կտևի» (ռուս․՝ «Если человек идиот — это надолго»), «Ես վախկոտ չեմ։ Բայց ես վախենում եմ» (ռուս․՝ «Я не трус. Но я боюсь»), «Ստամբուլը հակադրությունների քաղաք է» (ռուս․՝ «Стамбул — город контрастов»), «Թող դու ապրես միայն աշխատավարձով» (ռուս․՝ «Чтоб ты жил на одну зарплату!»), «Իսկ մեզ մոտ տնային վարչությունն է մարդու բարեկամը» (ռուս․՝ «А у нас управдом — друг человека»), «Կխփեմ զգույշ, բայց ուժեղ» (ռուս․՝ «Буду бить аккуратно, но сильно»), «Մեր մարդիկ հացի խանութ տաքսով չեն գնում» (ռուս․՝ «Наши люди в булочную на такси не ездят»), «Ուրիշի հաշվին խմում են նույնիսկ գինեժուժկալներն ու ստամոքսի խոց ունեցողները» (ռուս․՝ «За чужой счёт пьют даже трезвенники и язвенники»), «Усегда готов», «Օ, ես պետք է զանգահարեմ մայրիկին» (ռուս․՝ «О, мне надо позвонить мамочке»), «Դու ինչո՞ւ ես բեղդ սափրել, հիմա՛ր» (ռուս․՝ «Ты зачем усы сбрил, дурик?»), «Հերիք է մեկ դեղահաբը» (ռուս․՝ «Достаточно одной таблэтки»), «Ձեր բեղերը պոկվել է» (ռուս․՝ «У вас ус отклеился»), «Спокойно, Козлодоев! Сядем усе!» և այլն[144][141]։ Քաղաքային բանահյուսությանը նվիրված ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի հումանիտար համալսարանի կողմից 2003 թվականին, նշվում է, որ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի շնորհիվ ռուսերեն խոսակցական բառաֆոնդում ավելացել է ավելի քան երկու հարյուր կինոքաղվածք[145]։

2010 թվականին Սոչիում բացվել է ֆիլմի հերոսների հուշարձանը (քանդակագործներ՝ Վյաչեսլավ Զվոնով և Ալեքսանդր Բուտաև)։ Կոմպոզիցիան վերարտադրում է ընտանիքի հետ Գորբունկովի հրաժեշտի տեսարանը, որը մեկնում է արտասահմանյան ուղևորության[146]։ Նույն թվականին Նովոռոսիյսկում տեղադրվել է կատակերգության մեկ այլ կերպարի՝ Գեշա Կոզոդոևի հուշարձանը (կոմպոզիցիայի հեղինակ՝ Դմիտրի Լինգին)[147]։

ԴերերումԽմբագրել

 
Ռուսաստանի 2001 թվականի դրոշմանիշ, Յուրի Նիկուլինը «Ադամանդե ձեռքը» ֆիլմում

Նկարահանող խումբԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Պլյուշչ ազգանունը հայտնվում է «հարբեցող, կռվարար և բարոյապես-կենցաղային քայքայիչի» նկատմամբ ընկերական դատի մասին տեղեկացնող պաստառի տեսարանում, որտեղ նա հիշատակվում է որպես «հանրային մեղադրող», ինչպես նաև եզրափակիչ լուսագրերում (դասախոս «Շունը մարդու ընկերն է» պաստառի վրա)։
  2. Կլարա Լուչկոն մասնակցել է կինոփորձերի նաև Աննա Սերգեևնայի դերի, իսկ Իա Սավվինան՝ Վարվառա Սերգեևնա Պլյուշչի դերի համար[22]։
  3. Լեոնիդ Գայդայը եղել է Միխայիլ Սվետլովի բանաստեղծական արվեստի երկրպագու[30]։
  4. «Ադամանդե ձեռքը» ֆիլմը տպաքանակը իր պատճենների թվով զբաղեցրել է երրորդ տեղը ԽՍՀՄ կինովարձույթի պատմության մեջ[59]։
  5. Տաքսիի «28-70 ОГО» համարը հորինված է և պատրաստված է հումորով ОГ սերիան պատկանել է Օրենբուրգի մարզին և հասել է միայն ОГЕ, իսկ 28 ռուբլի 70 կոպեկ եղելլ է «Մոսկովսկայա» կես լիտր օղի գինը մինչև 1961 թվականի բարեփոխումը[89][90]։
  6. Իր հուշերում Կանևսկին հայտնում է, որ «Բերեզինա կոմանի» արտահայտության մեջ կոդավորված է իր ապագա կնոջ՝ Աննա Բերեզինայի ազգանունը[96]։
  7. Մի շարք աղբյուրների հեղինակները «Կոլիմա» բառը կապում են ճամբարային մոտիվների հետ, «որոնց չարագույժ իմաստը թեթևանում է հումորային ժանրով»[113]։
  8. Վոլոդկա Տրինկինը եղել է Լեոնիդ Գայդայի համադասարանցին[96]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Бриллиантовая рука» (ռուսերեն)։ Мосфильм։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-03-ին։ Վերցված է 2020-12-12 
  3. Куприна О., Джаубаева З., Тарасов В. (2018-01-23)։ «Леонид Гайдай. Бриллиантовый вы наш!» (Документальный фильм) (ռուսերեն)։ Первый канал։ Վերցված է 2020-12-13 
  4. Новицкий, 2017, էջ 238—239
  5. Цукерман, 2002, էջ 212—213
  6. Реутова, 2012, էջ 5
  7. 7,0 7,1 7,2 Цымбал Е. От смешного до великого. Воспоминания о Леониде Гайдае(ռուս.) // Искусство кино : журнал. — 2003. — № 10.
  8. Новицкий, 2017, էջ 258—259
  9. Сандлер, 1970, էջ 51
  10. Новицкий, 2017, էջ 240
  11. Цукерман, 2002, էջ 213—214
  12. Новицкий, 2017, էջ 241, 257—262
  13. Цукерман, 2002, էջ 217—218
  14. Сандлер, 1970, էջ 7, 120
  15. 15,0 15,1 15,2 Новицкий, 2017, էջ 241
  16. Цукерман, 2002, էջ 215
  17. 17,0 17,1 17,2 Фролов, 1991, էջ 95—97
  18. 18,0 18,1 18,2 Сковородникова, Барыкин, 1995, էջ 16—17
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 Кудрявцев, 2008, էջ 112
  20. Цукерман, 2002, էջ 216, 218
  21. Цукерман, 2002, էջ 221
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 Пиманова Д., Цыбин И. (2018-10-23)։ «Бриллиантовая рука. Рождение легенды» (Документальный фильм) (ռուսերեն)։ Первый канал։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-27-ին։ Վերցված է 2020-12-13 
  23. Никулин, 2003, էջ 500—501
  24. Цукерман, 2002, էջ 222—223
  25. Огненный М. (2020-01-16)։ «Островская: на съёмки «Бриллиантовой руки» в Баку меня забрали с улицы» (ռուսերեն)։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին։ Վերցված է 2020-12-13 
  26. Новицкий, 2017, էջ 241—243
  27. 27,0 27,1 27,2 27,3 Новицкий, 2017, էջ 243
  28. Цукерман, 2002, էջ 221—223
  29. Песня В. (2020-02-29)։ «Сочи — город, в котором жили герои «Бриллиантовой руки»» (ռուսերեն)։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին։ Վերցված է 2020-12-13 
  30. Цукерман, 2002, էջ 223—224
  31. 31,0 31,1 Цукерман, 2002, էջ 223—224, 227, 231
  32. Новицкий, 2017, էջ 248
  33. Цукерман, 2002, էջ 222—224
  34. Цукерман, 2002, էջ 228—229
  35. Цукерман, 2002, էջ 230
  36. 36,0 36,1 Ягункова Л. Пока не ощутишь радость — кадра не снимай(ռուս.) // Советский экран : журнал. — Правда, 1968. — № 16. — С. 10—11.
  37. 37,0 37,1 Цукерман, 2002, էջ 231
  38. Цукерман, 2002, էջ 246—247
  39. 39,0 39,1 Цукерман, 2002, էջ 237—238
  40. Цукерман, 2002, էջ 247
  41. Цукерман, 2002, էջ 232
  42. Чухраева Л., Греков Ф. (2020-05-30)։ «По следам «Бриллиантовой руки»» (газета Туапсинского района) (ռուսերեն)։ Черноморье сегодня։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-27-ին։ Վերցված է 2020-12-13 
  43. Цукерман, 2002, էջ 236—237
  44. Сандлер, 1970, էջ 142
  45. Новицкий, 2017, էջ 245
  46. Новицкий, 2017, էջ 248—249
  47. Цукерман, 2002, էջ 263—264
  48. Рошаль, 2010, էջ 110—112
  49. 49,0 49,1 49,2 Рошаль, 2010, էջ 111
  50. Новицкий, 2017, էջ 226
  51. Аркус, 2001, էջ 233
  52. Новицкий, 2017, էջ 312
  53. Кудрявцев, 2017, էջ 16—17
  54. 54,0 54,1 Добротворский, 2001, էջ 393
  55. Новицкий, 2017, էջ 256
  56. Новицкий, 2017, էջ 250—251
  57. 57,0 57,1 Новицкий, 2017, էջ 255—256
  58. 58,0 58,1 Цукерман, 2002, էջ 252—253
  59. Кудрявцев С. В. Почти 44000. Персональная киноэнциклопедия Сергея Кудрявцева: в 3-х т.. — М., 2016. — Т. 2. — С. 737. — 868 с. — ISBN 978-5-9901318-5-9
  60. Сковородникова, Барыкин, 1995, էջ 16
  61. 61,0 61,1 Цукерман, 2002, էջ 260—261
  62. Зак, 2008, էջ 72
  63. Цукерман, 2002, էջ 260
  64. Зак, 2008, էջ 73
  65. Зак, 2008, էջ 73—74
  66. Зак, 2008, էջ 74
  67. 67,0 67,1 Бауман, 1980, էջ 133
  68. Фролов, 1991, էջ 100—103
  69. Гаврюшина А. Андрей Миронов. Из бесед. Рубрика «Класс мастерства» // СТД РФ Театр : журнал. —М., 1991. — № 3. — С. 38.
  70. 70,0 70,1 Лындина, 1976, էջ 113—114
  71. Волков, 1994, էջ 118
  72. Лындина, 1976, էջ 113
  73. Цукерман, 2002, էջ 220
  74. 74,0 74,1 74,2 74,3 Горин Д. Теневые пространства советского общества: «Бриллиантовая рука» в социальных контекстах 1968 года(ռուս.) // Неприкосновенный запас : журнал. — 2008. — № 4. — С. 181—190.
  75. Гитис М. И. Структурные особенности звукозрительного контрапункта, используемого в качестве комического приёма // Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена. — 2012. — С. 199—200.
  76. 76,0 76,1 Бауман, 1980, էջ 134
  77. 77,0 77,1 Цукерман, 2002, էջ 262
  78. 78,0 78,1 Зак, 2008, էջ 76
  79. Волков, 1994, էջ 114—116
  80. 80,0 80,1 Волков, 1994, էջ 116
  81. Демьяненко С. Р. Феноменология юмора в творчестве Л. И. Гайдая в контексте инкорпорации ультралимитированной проблематики в социально-культурное пространство СССР 60-х гг. XX в.(ռուս.) // Челябинский государственный институт культуры Вестник культуры и искусств. — 2013. — № 3 (35). — С. 117—122. — ISSN 2542-0917.
  82. 82,0 82,1 82,2 Волков, 1994, էջ 117
  83. Волков, 1994, էջ 116—117
  84. Папанов, 2010, էջ 87—88
  85. Волков, 1994, էջ 113
  86. Новицкий, 2017, էջ 247
  87. Мордюкова, 2018, էջ 78—79
  88. 88,0 88,1 Цукерман, 2002, էջ 238—239
  89. Мухин Ю. И. СССР — потерянный рай. — «Яуза», 2014. — С. 117. — 336 с. — (До встречи в СССР!). — ISBN 978-5-9955-0714-7
  90. Рудевич И. (2019-06-21)։ «10 советских фильмов с забавными деталями, о которых вы не знали» (ռուսերեն)։ РБК։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-10-ին։ Վերցված է 2021-01-10 
  91. Писаревский, 1970, էջ 61
  92. Цукерман, 2002, էջ 241
  93. Новицкий, 2017, էջ 257
  94. Реутова, 2012, էջ 43
  95. Цукерман, 2002, էջ 242—243
  96. 96,0 96,1 96,2 96,3 96,4 Голенчик К., Казакевич А. (2013)։ «Леонид Гайдай… и немного о «бриллиантах»» (ռուսերեն)։ «Смотрим» (ВГТРК)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-10-ին։ Վերցված է 2021-01-10 
  97. 97,0 97,1 Цукерман, 2002, էջ 244
  98. Новицкий, 2017, էջ 260—261
  99. Новицкий, 2017, էջ 261—262
  100. Цукерман, 2002, էջ 276
  101. Сандлер, 1970, էջ 132—133
  102. Гурова О. Советское нижнее бельё: между идеологией и повседневностью.. — М.: Новое литературное обозрение, 2008. — С. 103. — 288 с.
  103. Цукерман, 2002, էջ 249—250
  104. 104,0 104,1 Литвин Е. «Бандитто-гангстеритто»: стереотипы об итальянцах в детском кинематографе и мультипликации позднесоветского времени(ռուս.) // Институт русской литературы (Пушкинский Дом) РАН Детские чтения : журнал. —Санкт-Петербург, 2019. — Т. 15. — № 1. — С. 145—160. — ISSN 2686-7052. — doi:10.31860/2304-5817-2019-1-15-145-160
  105. Реутова, 2012, էջ 59
  106. Ермолович Д. И. Носители совершенства. Перевод и переводчики в советском кино: образы и сентенции. Статья первая(ռուս.) // ООО «Р.Валент» Мосты : журнал переводчиков. — 2005. — № 3 (7). — С. 73—78. — ISBN 5-93439-184-4.
  107. Смирнов К.։ «Любимый по кличке Балбес» (ռուսերեն)։ Радио STORY FM։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին։ Վերցված է 2020-12-13 
  108. Цукерман, 2002, էջ 249
  109. Реутова, 2012, էջ 15
  110. 110,0 110,1 Цукерман, 2002, էջ 254
  111. 111,0 111,1 Зак, 2008, էջ 77
  112. Горин Д., Ананьев М., Паршин Д (2020)։ «Короли эпизода» (Документальный фильм) (ռուսերեն)։ «ТВ Центр»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին։ Վերցված է 2020-12-13 
  113. Колосова Н. А. Пространство ресторана в культуре русского города // Саратовский национальный исследовательский государственный университет имени Н. Г. Чернышевского Городская повседневность в России и на Западе : Межвуз. сб. науч. тр.. — Саратов: Изд-во Сарат. ун-та, 2006. — С. 188—200. — ISBN 5-292-03549-1.
  114. Сандлер, 1970, էջ 92—99
  115. Горин Д., Ананьев М., Паршин Д, Данилов А. (2016)։ «Короли эпизода» (Документальный фильм) (ռուսերեն)։ «ТВ Центр»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին։ Վերցված է 2020-12-13 
  116. Реутова, 2012, էջ 16
  117. Рогозин, 2017, էջ 105
  118. «А нам всё равно! — «Бриллиантовой руке» исполнилось 500 месяцев» (ռուսերեն)։ РИА Новости։ 2011-10-07։ Վերցված է 2021-01-15 
  119. «Судьба Шефа из «Бриллиантовой руки» тесно связана с Беларусью» (ռուսերեն)։ Newgrodno.by։ 2020-06-28։ Վերցված է 2021-01-15 
  120. Фролов, 1991, էջ 95, 97
  121. 121,0 121,1 Новицкий, 2017, էջ 262
  122. 122,0 122,1 Горелов, 2018, էջ 96
  123. Бауман, 1980, էջ 132
  124. Алпатова А. С. Народная музыкальная культура. Архаика: учебник для СПО / Ответственный редактор В. Н. Юнусова. — Юрайт, 2017. — С. 186. — 247 с. — ISBN 978-5-534-10381-6
  125. Цукерман, 2002, էջ 258—259
  126. Фролов, 1991, էջ 97
  127. 127,0 127,1 Вейценфельд А. Звукорежиссура — моя вторая профессия // Звукорежиссёр : журнал. — М.: ООО «Издательство 625», 2003. — № 2. — С. 72—77. — ISSN 0236-4298.
  128. Новицкий, 2017, էջ 159, 187, 197
  129. 129,0 129,1 Рогозин, 2017, էջ 106
  130. Сандлер, 1970, էջ 104
  131. Цукерман, 2002, էջ 250—251
  132. 132,0 132,1 Цукерман, 2002, էջ 251
  133. Рогозин, 2017, էջ 131
  134. Сегодня на киностудиях(ռուս.) // Советский экран : журнал. — Правда, 1968. — № 3 (267). — С. 20.
  135. Цукерман, 2002, էջ 255
  136. Шмелева О. (2018-10-29)։ ««Бриллиантовая рука»: а только ли комедия?» (ռուսերեն)։ Киноконцерн «Мосфильм»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-14-ին։ Վերցված է 2020-12-12 
  137. Цукерман, 2002, էջ 257
  138. Фролов, 1991, էջ 102
  139. ««Бриллиантовая рука»: а только ли комедия?» (ռուսերեն)։ Мосфильм։ 2018։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-14-ին։ Վերցված է 2020-12-13 
  140. Цукерман, 2002, էջ 262—263
  141. 141,0 141,1 Новицкий Е. И. Так говорили в советских комедиях. — Ростов-на-Дону: «Феникс», 2016. — С. 20. — 174 с. — (Так говорили великие). — ISBN 978-5-222-26085-2
  142. «Леонид Гайдай угадывает зрителя» (ռուսերեն)։ РИА Новости։ 2013-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-13-ին։ Վերցված է 2021-01-11 
  143. «Штрлиц — навсегда?» (ռուսերեն)։ ВЦИОМ։ 2019-10-21։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին։ Վերցված է 2021-01-11 
  144. 144,0 144,1 Зыкова Е. И. Крылатые выражения как средство русской смеховой культуры (по материалам эптологических словарей)(ռուս.) // Российская академия наук Проблемы истории, филологии, культуры : Научный рецензируемый журнал. —Магнитогорск, Новосибирск, 2014. — Т. 3 (45). — С. 49—51. — ISSN 1992-0431.
  145. Кожевников А. Ю. Киноцитата в разговорной речи // Современный городской фольклор. — М.: РГГУ, 2003. — С. 13, 669. — 736 с. — ISBN 5-7281- 0331-6
  146. «В Сочи открыли памятник героям «Бриллиантовой руки»» (ռուսերեն)։ РИА Новости։ 2010-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-22-ին։ Վերցված է 2021-01-11 
  147. «В Новороссийске установили памятник герою фильма» (ռուսերեն)։ Интерфакс։ 2010-10-01։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-12-ին։ Վերցված է 2021-01-11 

ԳրականությունԽմբագրել

  • Новейшая история отечественного кино. 1986—2000. Кинословарь. Том 1. А — И / Составитель Л. Аркус. — СПб.: Сеанс, 2001. — Т. 1. — 504 с. — ISBN 5-901586-01-8
  • Бауман Е. В. В чём сила эксцентрики? // Кино и время. Выпуск 3. — М.: Искусство, 1980. — 272 с.
  • Волков А. Бриллианты для голоса и руки // Четыре музы Анатолия Папанова: Сборник / Составитель А. М. Кравцов. — М.: Искусство, 1994. — С. 113—118. — 238 с. — ISBN 5-210-02052-5
  • Горелов Д. Родина слоников (сборник). — ИД «Флюид ФриФлай», 2018. — 189 с. — ISBN 978-5-906827-58-6
  • Добротворский С. Н. Кино на ощупь. — СПб.: Сеанс, 2001. — 528 с. — ISBN 5-901586-06-9
  • Зак М. Е. Фильмы в исторической проекции. — М.: НИИ киноискусства, 2008. — 384 с. — ISBN 978-5-91524-002-4
  • Кудрявцев С. В. Почти сорок четыре тысячи. Персональная киноэнциклопедия Сергея Кудрявцева: в 3-х т. — М.: Издательские Технологии Т8, 2017. — Т. 3. — 941 с. — ISBN 978-5-9901318-6-6
  • Кудрявцев С. В. 3500: книга кинорецензий: в 2 т.. — М.: Печатный двор, 2008. — Т. 1: А — М. — 687 с. — ISBN 978-5-9901318-1-1
  • Андрей Миронов // Актёры советского кино. Выпуск 12 / Составитель Э. Лындина. — М.: Искусство, 1976. — С. 107—125. — 207 с.
  • Мордюкова Н. Не плачь, казачка!. — Издательство АСТ, 2018. — 245 с. — (Контур времени). — ISBN 978-5-17-108034-1
  • Никулин Ю. В. Почти серьёзно…. — М.: Вагриус, 2003. — 579 с. — (Мой 20 век). — ISBN 5-9560-0120-8
  • Новицкий Е. И. Леонид Гайдай / Евгений Новицкий. — М.: Молодая гвардия, 2017. — 413 с. — (Жизнь замечательных людей: сер. биогр.; вып. 1682). — ISBN 978-5-235-04043-4
  • Папанов А. Д. Холодное лето. — М.: Зебра Е, 2010. — 224 с. — (Актёрская книга). — ISBN 978-5-94663-046-7
  • Писаревский Д. Комедия-детектив // Экран 69—70. Сборник / Редактор Л. Познанская. — М.: Искусство, 1970. — С. 58—61. — 272 с.
  • Пупшева М., Иванов В., Цукерман В. Гайдай Советского Союза. — М.: Эксмо, 2002. — 448 с. — ISBN 5-699-01555-8
  • Реутова К. Бриллиантовая рука. Фильм Леонида Гайдая. — М.: Коллекция, 2012. — 64 с. — (Советское кино).
  • Рогозин Ю. П. «…Миг между прошлым и будущим» / Ю. П. Рогозин. — М.: Эксмо, 2017. — (Зацепин Александр. Книги легендарного композитора). — ISBN 978-5-699-96737-7
  • Кино России. Режиссёрская энциклопедия. В 2 томах. / Составитель Л. Рошаль, редактор М. Кузнецова. — М.: НИИ киноискусства, 2010. — Т. 1. — 336 с. — ISBN 978-5-91524-015-4
  • Советские художественные фильмы: 1968—1969. Аннотированный каталог / Составители С. В. Сковородникова, Е. М. Барыкин. — Госфильмофонд России. — М.: Нива России, 1995. — 304 с.
  • Слободской М., Костюковский Я., Гайдай Л. Бриллиантовая рука / Редактор А. М. Сандлер. — М.: Искусство, 1970. — 175 с.
  • Фролов И. Д. В лучах эксцентрики. — М.: Искусство, 1991. — 191 с. — ISBN 5-210-02517-9

Արտաքին հղումներԽմբագրել