Սամսուն
Սամսուն (թուրքերեն՝ Samsun), Սամսոն, հնում՝ Ամիսոս (հունարեն՝ Aiiuxos), քաղաք և նավահանգիստ Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի Սամսուն խորշի ափին, Սամսուն վիլայեթի վարչական կենտրոնը։ Ունի 532 000 բնակիչ։
Քաղաք | ||
---|---|---|
թուրքերեն՝ Samsun | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Քաղաքապետ | Յուսուֆ Զիա Յիլմազ | |
Հիմնադրված է | Մ. թ. ա 4-րդ դար թ. | |
Այլ անվանումներ | մինչև 15-րդ դար — Ամիսոս | |
Մակերես | 2.106 կմ² | |
ԲԾՄ | 4 մ | |
Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
Բնակչություն | 532 000 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Թուրքեր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 362 | |
Փոստային դասիչ | 55000 | |
| ||
Արտահանում է ծխախոտ, հացահատիկ, բուրդ, մրգեր։ Ավտոճանապարհների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ծխախոտագործական շրջանի կենտրոն է, ներմուծվող ապրանքների բաշխման կայան։ Կա ծխախոտի, սննդի, քիմիական արդյունաբերություն, հանքային պարարտանյութերի արտադրություն, ձկնորսություն։
Պատմություն խմբագրել
Սամսունը հիմնադրել են հույները մ.թ.ա. 6-րդ դարում։ Բարձր ծաղկման է հասել Պոնտոսի թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ 3-ից 1-ին դարերում)։ Մ․ թ․ ա․ 2-րդ դարում վերջին վերակառուցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։ Ունեցել է ինքնավար քաղաքի իրավունքներ, եղել առևտրի և արհեստագործության կենտրոն։ Իր ճառերից մեկում Կիկերոնը գովեստով է խոսում վաճառաշահ Սամսունի մասին։ Պոնտոսի թագավորության անկումից (մ․ թ․ ա․ 66) հետո Սամսուն անցել է Հռոմեական, ապա՝ Բյուզանդական կայսրությանը, իսկ 15-րդ դարում այն նվաճել են օսմանյան թուրքերը։ Քաղաքը փռված է ծովեզրյա լեռնաբլուրներին, որոնց զառիթափ կողերին պահպանվել են վիմափոր հին դամբարաններ (մի քանիսը բաղկացած են բազմահարկ և հարակից սրահներից), արձանագիր և պատկերաքանդակ տապանաքարեր, անդրիներ, անտիկ դրամներ են։ Հին ու միջին դարերում Սամսունը ունեցել է ամուր բերդ (այժմ՝ ավերակ)՝ կառուցված շուրջ 150 մ բարձրությամբ բլրի վրա։ Սամսունում են ծնվել և գործել մաթեմատիկոսներ Դեմետրիոսն ու Դիոնիսիդորոսը, քերականագետ Տիրանիոնոսը (մ․ թ․ ա․ 1-ին դար), որին ունկնդրել է Սարաբոնը։
Հայերը Սամսունում խմբագրել
Հնագույն ժամանակներից Սամսունում բնակված հայերը զգալի դեր են խաղացել քաղաքի արհեստագործ ու առևտրական կյանքում։ Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), մրգեր են։ 1914 թվականին Սամսունում բնակվում էր ավելի քան 10 հազար հայ։ Ունեին 2 եկեղեցի (Առաքելական և Ավետարանական) և 2 վարժարան։ Սամսունի Հայոց առաջնորդական թեմի կենտրոն էր։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914)։ Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանությունը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Եթերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, Սամսունի հայերը ենթարկվեցին բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։
Արտաքին հղումներ խմբագրել
- Սամսունի Քաղաքապետարանը (թուրքերեն)
- Սամսունի մետրոպոլիտենը (թուրքերեն) Archived 2009-02-07 at the Wayback Machine.
- Պաշտոնական տուրիստական տեղեկատվություն Archived 2012-04-02 at the Wayback Machine.
- Քաղաքի նավահանգիստ Archived 2014-03-28 at the Wayback Machine.
- Ժամանման և մեկնման ներկայիս նավահանգիստը
- Քաղաքի դրամը Ամիսուս դրամ
- Ամիսոս դրամը հայտնաբերվել է հանցագործների մոտ
- Սամսուն քաղաքի քարտեզը
- Օպերայի և բալետի շենքը Archived 2013-12-02 at the Wayback Machine.
- Ամիսոսի (Սամսուն) պատմությունը Archived 2015-04-06 at the Wayback Machine.
- Սամսունի բիզնեսը (թուրքերեն) Archived 2013-12-27 at the Wayback Machine.
- Սամսունի ժողովրդական պարի անսամբլը (թուրքերեն) Archived 2016-10-11 at the Wayback Machine.
- Սամսունը (թուրքերեն) Archived 2016-02-05 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 161)։ |