Վառնա
Վառնա (բուլղար․՝ Варна, լատ.՝ Odessus, 1949 թվականի դեկտեմբերից 20-ից մինչև 1956 թվականի հոկտեմբերի 20-ը՝ Ստալին), նավահանգստային և առողջարանային քաղաք Բուլղարիայում։ Բնակչությամբ քաղաքը զբաղեցնում է երկրում երրորդ տեղը, Բուլղարիայի խոշոր մշակութային և ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև երկրի կարևոր տրանսպորտային հանգույց։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վառնա | |||||
բուլղար․՝ Варна | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Վարնայի մարզ | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 575 թ. | ||||
Այլ անվանումներ | Ստալին (1949 դեկտեմբերի 20 — 1956 հոկտեմբերի 20) | ||||
Մակերես | 234 կմ² | ||||
ԲԾՄ | 20 մ | ||||
Պաշտոնական լեզու | Բուլղարերեն | ||||
Բնակչություն | 366 837 մարդ (2010) | ||||
Ազգային կազմ | բուլղարացիներ, ռուսներ, թուրքեր, հայեր | ||||
Կրոնական կազմ | ուղղափառներ, կաթոլիկներ | ||||
Տեղաբնականուն | վարնեցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+359) 52 | ||||
Փոստային ինդեքս | 9000 | ||||
Փոստային դասիչ | 9000–9030 և 9103[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | В | ||||
Վարնան | |||||
Պաշտոնական կայք | varna.bg (բուլղ.) | ||||
| |||||
Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել
Վառնան Բուլղարիայի խոշորագույն նավահանգիստն է, կա լաստանավային հաղորդակցություն Օդեսայի, Պորտ Կովկասի, Փոթիի, Բաթումի և Ստամբուլի հետ։ Ըստ 2010 թվականի պաշտոնական տվյալների՝ Վառնայի բնակչությունը կազմում է 366 837 մարդ, սակայն իրականում քաղաքում ապրում է մոտավորապես 600 000[2] մարդ։
Գտնվելով Վառնայի ծոցի ափին և գրավելով ռազմավարական դիրք՝ քաղաքը տնտեսական, հասարակական, մշակութային խոշոր կենտրոնի դեր է խաղացել շուրջ երեք հազարամյակ[3]։ Պատմական Օդեսոսը[4][5][6][7] (հին հունարեն՝ Ὀδησσός) թրակիական ծովափնյա փոքրիկ բնակավայրից վերածվել է ծովային խոշոր նավահանգստի։
Վառնան այսօր գործարարության, տրանսպորտային, կրթական, զբոսաշրջային, ժամանցային և առողջարանային կարևոր կենտրոն է։ Համարվում է Բուլղարիայի ծովային մայրաքաղաքը. այստեղ են գտնվում երկրի ռազմածովային նավատորմի և առևտրային նավագնացության վարչությունները։ 2008 թվականին, Եվրոպայի խորհրդի որոշմամբ, Վառնան դարձել է Սևծովյան տարածաշրջանի համագործակցության ղեկավար մարմնի նստավայրը[8]։ 2014 թվականին Վառնային է շնորհվել Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը[9]։
Աշխարհի ամենահին ոսկեղենի գանձարանը, որ թվագրվում է մեր թվականությունից առաջ 4200–4600 թվականներով, հայտնաբերվել է Վառնայի Նեկրոպոլիսում[10]։
ՍտուգաբանությունԽմբագրել
Բյուզանդացի պատմիչ Թեոփանես Խոստովանողն առաջին անգամ հիշատակել է Վառնա քաղաքի անունը՝ 6-7-րդ դարերում սլավոնական ցեղերի կողմից Բալկանները նվաճելու առնչությամբ։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կարող է վարյագական ծագում ունենալ. վարյագները վաղ միջնադարում կտրում-անցնում էին Սև ծովը՝ հասնելով Կոստանդնուպոլիս։ Շվեդերենում värn նշանակում է "վահան, պաշտպանություն" , այստեղից էլ՝ Վառնա կարող էր նշանակել "պաշտպանված, ամրացված վայր"[11]: Բայց անվանումը կարող է նաև ավելի հին լինել՝ ծագելով նախահնդեվրոպական *u̯er- արմատից, որ նշանակել է "թաց, ջուր, գետ"[12][13] (cf. Varuna), կամ գուցե նախասլավոնական varn («սև») արմատից, կամ էլ՝ իրանական bar - var-ից՝ «ճամբար, բերդ» նշանակությամբ։
ԲնակչությունԽմբագրել
Տարի | 1852 | 1878 | 1887 | 1896 | 1910 | 1920 | 1926 | 1946 |
Բնակչություն | 16,000 | 24,555 | 24,830 | 33,687 | 41,419 | 50,810 | 60,536 | 76,954 |
Տարի | 1956 | 1965 | 1975 | 1982 | 1990 | 2001 | 2009 |
Բնակչություն | 120,345 | 180,110 | 251,654 | 295,038 | 302,841 | 313,408 | 360,985[14] |
Քույր-քաղաքներԽմբագրել
- Նովոսիբիրսկ (Ռուսաստան)
- Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)
- Նովոռոսիյսկ (Ռուսաստան), 1999
- Օդեսա (Ուկրաինա)
- Խարկով (Ուկրաինա)
- Ալմաթի (Ղազախստան)
- Տուրկու (Ֆինլանդիա)
- Օլբորգ (Դանիա)
- Մալմյո (Շվեդիա)
- Վիսոկե Միստո (Չեխիա)
- Պիրեյոս (Հունաստան)
- Վելս (Ավստրիա)
- Ռոստոկ (Գերմանիա)
- Ամստերդամ (Նիդեռլանդներ)
- Դորդրեխտ (Նիդեռլանդներ)
- Լիոն (Ֆրանսիա)
- Ջենովա (Իտալիա)
- Բոստոն (ԱՄՆ)
- Մայամի (ԱՄՆ)
- Մեմֆիս (ԱՄՆ)
- Ակաբա (Հորդանան)
- Նինբո (Չինաստան)
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.bgpost.bg/en/17?scode=varna
- ↑ Bulgaria: Bulgaria’s Black Sea Capital Varna Considers Construction of Metro — Novinite.com — Sofia News Agency
- ↑ Варна // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 4. М., 2006. стр.609-610
- ↑ Варна // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 4. М., «Советская энциклопедия», 1971. стр.309-310
- ↑ Varna // The New Encyclopedia Britannica. 15th edition. Micropaedia. Vol.12. Chicago, 1994. p.273
- ↑ Warna // Brockhaus. Die Enzyklopädie in 24 Bänden. 20., überarb. und akyualisierte Ausfl. — Bd.23 — Leipzig, Mannheim: Brockhaus, 1999. s.568-569
- ↑ «Варна»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Варна (Varna) Becomes Centre of the Black Sea Euro-Region (Bulgarian)»։ Bg-news.org։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 8
- ↑ web|url=http://www.europeanyouthcapital.org/yfj/varna-bulgaria-awarded-european-youth-capital-2017/%7Ctitle=Varna(չաշխատող հղում) awarded European Youth Capital|publisher=European Youth Capital|accessdate=25 February 2017
- ↑ Grande Lance (2009)։ Gems and gemstones: Timeless natural beauty of the mineral world։ The University of Chicago Press։ էջ 292։ ISBN 978-0-226-30511-0։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20։ «The oldest known gold jewelry in the world is from an archaeological site in Varna Necropolis, Bulgaria, and is over 6,000 years old (radiocarbon dated between 4,600BC and 4,200BC).»
- ↑ «Monument of the Vikings to be built near Varna»։ bnews.bg։ Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին
- ↑ «w-r- The American Heritage Dictionary of the English Language: Fourth Edition. 2000»։ Bartleby.com։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 6
- ↑ Gerhard Köbler: Indogermanisches Wörterbuch. Fünfte Auflage, 2014 (online Archived 2011-02-23 at Wikiwix).
- ↑ «По неофициални данни населението на Варна е над 550 000 хиляди души»։ Moreto.net։ 2010-01-14։ Վերցված է 2010 թ․ հունվարի 15
Արտաքին հղումներԽմբագրել
Վառնա Վիքիպահեստում |
Վիքիճամփորդն ունի Varnaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- varna.su — Վառնային նվիրված կայք Archived 2011-10-23 at the Wayback Machine. (ռուս.)
- varna.bg — Վառնայի պաշտոնական կայք (բուլղ.)
- Վառնայի բնակչության կարգավիճակ
- bulgariancoast.com — Տուրիստական կայք Բուլղարիայի մասին Archived 2008-07-03 at the Wayback Machine.
- varna.info.bg — Վիրտուալ զբոսանք Վառնայով
- .aboutvarna.ru — Ամենը Վառնայի մասին Archived 2021-01-16 at the Wayback Machine. (ռուս.)