Արխիպո-Օսիպովկա (ռուսերեն՝ Архипо-Осиповка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում, Գելենջիկ քաղաքից 60 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Վուլան և Տեշեբս գետերի ավազանում, ծովի մակարդակից 19 մ բարձրության վրա։

Գյուղ
Արխիպո-Օսիպովկա
ռուս.՝ Архипо-Осиповка
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԳելենջիկի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1864 թ.
ԲԾՄ6 մետր
Բնակչություն7853 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, հայեր, ուկրաինացիներ, թաթարներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86141
Փոստային դասիչ353485-353488
Ավտոմոբիլային կոդ23, 93, 123
Արխիպո-Օսիպովկա (Ռուսաստան)##
Արխիպո-Օսիպովկա (Ռուսաստան)
Արխիպո-Օսիպովկա (Կրասնոդարի երկրամաս)##
Արխիպո-Օսիպովկա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

1926 թվականին այնտեղ ապրում էր 1662 մարդ։ 1979 թվականի տվյալներով գյուղն ուներ 6949 բնակիչ, իսկ 1989 թվականին՝ 7242 բնակիչ։ 2002 թվականին ապրում էր 8066 մարդ, հիմնականում ռուսներ, հայեր, ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 7853 բնակիչ։

Տնտեսությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են պտղաբուծությամբ և բանջարեղենի մշակությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա և կենցաղսպասարկման օբյեկտներ։ Գործում են առողջատուն, զբոսաշրջիկների հանգրվան, մրգահյութի և պահածոների գործարան։ Խորհրդային տարիներին գործում էին նաև պիոներական ճամբարներ։ Ներկայումս առկա են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1864 թվականին և կոչվել Վուլանսկայա։ 1889 թվականին անվանվել է Արխիպո-Օսիպովկա, ի պատիվ ռուսական բանակի զինվոր Արխիպ Օսիպովի, ով 1840 թվականին, գյուղի տեղում գտնվող ամրոցի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել իր հերոսական արարքով։

1960 թվականին ստացել է ավանի կարգավիճակ[2], իսկ 2004 թվականին, կրկին վերստացել է գյուղի կարգավիճակ։ Հայերը եկել են Սամսունից` 1867 թվականին։

Գյուղի մոտակայքում պահպանվել են 1-ին դարի հռոմեական աշտարակի մնացորդներ և բազմաթիվ դոլմեններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Данные Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793—1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 241. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 67