Դեյվիդ Ջուդ Հեյվորթ Լոուն (անգլ.՝ David Jude Heyworth Law, դեկտեմբերի 29, 1972(1972-12-29)[1][2][3][…], Լյուիշեմ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել նկարահանվելով՝ «Տաղանդավոր միսթր Ռիփլին», Որի համար 1999 արժանացավ BAFTA մրցանակ-ին ) Ինչպես նաև «Ցուրտ լեռը»( Որի համար 2003 թ արաջադրվեց Օսկար և Ոսկե գլոբուս-ին) :Մոտիկություն (2004 ) «Շերլոկ Հոլմս», «Թշնամին` դարպասի մոտ», «Ավիատոր», «Արձակուրդ փոխանակումով» «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» և այլ ֆիլմերում։

Ջուդ Լոու
անգլ.՝ Jude Law
Ծնվել էդեկտեմբերի 29, 1972(1972-12-29)[1][2][3][…] (51 տարեկան)
ԾննդավայրԼյուիշեմ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունAlleyn's School?, The Halley Academy? և John Ball Primary School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և հեռուստառեժիսոր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝ Peter Law?
Ամուսին(ներ)Ֆիլիպպէ Կոեն
Համատեղ ապրող(ներ)Ֆիլիպպէ Կոեն
Երեխա(ներ)5 Երեխա
Պարգևներ և մրցանակներ

L'Ordre des Arts et des Lettres

BAFTA (1999)
«Սեզար» (2007)
IMDbID 0000179

Կենսագրություն խմբագրել

Ջուդ Լոուն ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 29-ին Լոնդոնի հարավ-արևելքում (Մեծ Բրիտանիա), դպրոցի ուսուցիչներ Պիտեր ու Մեգի Լոուների ընտանիքում։ Նրա հայրն աշխատում էր որպես տարրական դասարանների ուսուցիչ, իսկ մայրն անգլերեն էր պարապում փախստականների երեխաներին։ Ջուդն ընտանիքի երկրորդ երեխան էր և մինչ 14 տարեկանը սովորել է սովորական դպրոցում, բայց համադասարանցիների ծաղրանքների պատճառով հետագայում ստիպված է լինում տեղափոխվել մասնավոր դպրոց, Դալվիչ։ Ներկայումս Ջուդի ծնողները Ֆրանսիայում[4] թատերական ընկերություն ունեն, իսկ Ջուդի ավագ քույրը՝ Նատաշան, աշխատում է որպես լուսանկարիչ[5][6]։

Առաջին դերեր խմբագրել

Ջուդի ծնողները սիրում էին թատրոնը և խրախուսում են իրենց որդու՝ բեմից ելույթ ունենալու ձգտումը, որ առաջացել էր վաղ տարիքում։ Այսպես, արդեն վեց տարեկանում Ջուդը կատարեց իր առաջին դերը մանկական ներկայացման մեջ, իսկ 12 տարեկանում դարձավ Ազգային երաժշտական պատանեկան թատրոնի թատերախմբի անդամ[7][8]։ 1986 թվականին Լոուն առաջին անգամ երևաց հեռուստաէկրանին՝ մասնակցելով դեռահասների համար նախատեսված «Գրպանի փող» հաղորդման մասերից մեկին։ 17 տարեկանում նա շարունակեց իր հեռուստակարիերան՝ Բեատրիս Պոտերի պատմվածքի հիման վրա նկարահանված «Գլոստերյան դերձակ» ֆիլմում կատարելով ձիապանի դերը։ Նույն թվականին նա թողեց դպրոցը և սկսեց նկարահանվել «Ընտանիքներ» սերիալում, որտեղ կատարում էր անբարենպաստ դեռահաս Նեյթան Թոմփսոնի դերը։ Հետագա երկու տարիների ընթացքում Լոուն հիմնականում զբաղված էր թատերական գործունեությամբ. նա «Պիգմալիոն» ներկայացմամբ շրջագայում էր Իտալիայում։ 1991 թվականին Ջուդը Շերլոկ Հոլմսի մասին հեռուստասերիալում կատարեց դիպվածային դեր, իսկ հետո առաջին անգամ ելույթ ունեցավ Լոնդոնում «Աշխարհի ամենարագ ժամացույցը» ներկայացման մեջ, որը «Time Out» ամսագիրը ճանաչեց 1992 թվականի լավագույն թատերական բեմադրություն։

Կարիերայի սկիզբ խմբագրել

1992 թվականին Ջուդը մասնակցեց «The Crane» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին, որ կատարվում էին Բրիտանական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի նախագծի շրջանակներում[9], իսկ 1994 թվականին ստանում է իր առաջին գլխավոր դերը՝ նկարահանվելով Պոլ Անդերսոնի «Գնումներ» պատանեկան քրեական թրիլլերում։ Ֆիլմը պատանի արկածախնդիրների մասին է, որ սուր զգացողությունների համար գողանում են թանկարժեք մեքենաներ ու ջարդում դրանք՝ հարվածելով խանութների ցուցափեղկերին։ Ֆիլմը վարձույթում անհաջողություն կրեց, սակայն ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջուդը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Սեդի Ֆրոսթի հետ, որ խաղում էր Ջուդի մարմնավորած հերոսի ընկերուհու՝ Ջոյի դերը։

Ջուդը վերադառնում է թատրոն ու մասնակցում «Ձյունե խոլորձ», «Ապրում են խոզերի պես» և «Առևտրականի մահը» բեմադրություններին։ 1994 թվականին նա մասնակցեց Ժան Կոկտոյի «Ահավոր ծնողներ» տրագիկոմեդիայի բեմադրությանը։ Վերջինս սկանդալային էր այնքանով, որ երկրորդ գործողության առաջին տեսարանը, որտեղ Ջուդի հերոսը լողանում է, դերասանը հանդես էր գալի լրիվ մերկ։ «Ահավոր ծնողներ» բեմադրության շնորհիվ Ջուդն արժանացավ հանդիսատեսի համակրանքին ու ներկայացվեց Լոուրենս Օլիվյեի մրցանակի` թատրոնի լավագույն դեբյուտ անվանակարգում։

1995 թվականին նույն բեմադրությունը «Անհամեստություն» նոր անվամբ ներկայացվեց օվկիանոսից այն կողմ, որտեղ Ջուդի հետ խաղում էր հանրահայտ Քեթլին Թերները։ «Անհամեստություն»-ը ԱՄՆ-ում մեծ հաջողություն ունեցավ, Ջուդը ներկայացվեց նախ Թոնիի մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան, իսկ հետո Իեն Չարլսթոնի մրցանակի` որպես լավագույն սկսնակ դերասան (նաև Եվրիպիդեսի «Իոնա» ողբերգության բեմադրության համար)։

Թատրոնում ունեցած հաջողություններից հետո Ջուդն սկսեց հաջողությամբ նկարահանվել նաև ֆիլմերում։ 1996 թվականին Լոուն մասնակցեց «Սիրում եմ քեզ, չեմ սիրում քեզ» մելոդրամայի նկարահանումներին, իսկ հետագայում երկրորդական դեր կատարեց «Հակում» ֆիլմում, որը նացիստական Գերամանիայում համասեռամոլ տղամարդկանց հետապնդումների մասին էր։

1997 թվականին Ջուդը նկարահանվեց «Ուայլդ» կենսագրական դրամայում։ Վիկտորյան դարաշրջանի հռչակավոր գրողին ու բանաստեղծին մարմնավորում էր Սթիվեն Ֆրայը, իսկ Լոուն կատարում էր ինքնահավան Լորդ Ալֆրեդ Դուգլասի` գրողի լավագույն ընկերոջ դերը։ Այս դերի համար Ջուդն արժանացավ Evening Standard ամսագրի մրցանակին` որպես լավագույն դեբյուտ։

Անձնական կյանք խմբագրել

1997 թվականից մինչև 2003 թվականը նա ամուսնացած էր դերասանուհի Սադի Ֆրոստի հետ։ Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա ՝ որդիները ՝ Րաֆֆի Լոուն (ծն.1996 թ. Հոկտեմբերի 6-ին) և Ռուդի Ինդիան Օտիս Լոուն (ծն. 2002 թ. Սեպտեմբերի 10-ին) և դուստր Այրիս Լոուն (ծն. է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին)։

Սադի Ֆրոստ- ից ամուսնալուծվելուց հետո, Ջուդ Լոու - ն սկսում է հանդիպել Սիենա Միլլերի հետ, որի հետ բաժանվում են 2006 թվականին։

2009-ի հուլիսի 29-ին հայտարարվեց, որ Լոուն չորրորդ անգամ հայր կդառնա 2008 թ.-ին մոդել Սամանթա Բուրկի հետ կարճատև կապից հետո։ 2009 թ. Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում

ծնվեց նրանց դուստր Սոֆիան ։

2015-ի մարտի 16-ին հինգերորդ անգամ հայր դարձավ։ Նրա նախկին ընկերուհին ՝ երգչուհի Քեթրին Հարդինգը, ծննդաբերեց դստեր Ադային։

2019 թվականի ապրիլի 30-ին ամուսնացավ Ֆիլիպ Քոենի հետ։ Քաղաքացիական արարողություն տեղի է ունեցել Լոնդոնի Քաղաքապետարանում ։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1989 Թափթփված երեխա The Ragged Child Էնթոնի Երաժշտական Դևիդ Բակտոն
Ջերեմի Ջեյմս Թեյլոր
1989 The Tailor of Gloucester Երաժշտական,
Ընտանեկան
Ջոն Մայքլ Ֆիլիպս Յեն Հոլմ,
Տորա Հերդ,
Բերի Ինգեմ,
Բենջամին Լուքոն
1990 – 1993 Ընտանիքներ Families Նաթան Թոմփսոն Սերիալ,
Դրամա
Մերվին Կամինգ
Ստեֆեն Բատչեր
Սպենսեր Քեմփբել
Էմա Դեյվիս,
Պատրիկ Կրեմին,
Օլիվեր Միլբերն,
Կրեյգ Բլեկ,
Խլոյա Աննետ
1991 – 1993 Շերլոկ Հոլմսի արխիվը The Case-Book of Sherlock Holmes Ջո Բարնս Սերիալ,
Սարսափ,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Տիմ Սալիվան
Փիթեր Հեմոնդ
Ջերեմի Բրեթ,
Էդվարդ Հարդուիկ,
Ռոզալի Ուիլյամս,
Քոլին Ջիվոնս,
Շերիլ Քեմփբել
1993 Մարշալը The Marshal Բրունո Ալան Կլեյտոն Ալֆրեդ Մոլինա,
Ջեմմա Կրևեն,
Աննա Կրոփեր,
Վինսենտ Ռիոթա
1994 Շոփինգ Shopping Բիլլի Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Պոլ Ու. Ս. Անդերսոն Սեդի Ֆրոստ,
Շոն Պերտուի,
Ֆրայզեր Ջեյմս,
Շոն Բին
1994 Ամբարձիչ կռունկը The Crane երիտասարդ մարդ 1 Կարճամետրաժ Ֆիլ Օ’Շի Լի Ռոս,
Ջոզեֆ Բենետ,
Կալում Կոուտս,
Ռեյ Նյու
1996 Ես սիրում եմ քեզ, ես քեզ չեմ սիրում I Love You, I Love You Not Էթան Դրամա,
Մելոդրամա
Բիլի Հոպկինս Կլեր Դեյնս,
Ջեյմս Վան Դեր Բիկ,
Ջուլիա Սթայլզ,
Ժաննա Մորո
1997 Ուայլդ Wilde լորդ Ալֆրեդ Դուգլաս Դրամա,
Կենսագրական,
Պատմական
Բրայան Գիլբերտ Սթիվեն Ֆրայ,
Վանեսա Ռեդգրեյվ,
Ջենիֆեր Իլի,
Ջեմմա Ջոնս
1997 Գատակա Gattaca Ջերոմ Յուջին Մորոու Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Էնդրյու Նիքոլ Իտան Հոուկ,
Ումա Թուրման,
Ալան Արկին,
Լորեն Դին
1997 Հակում Bent գրոհային Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Պատմական
Շոն Մատիաս Կլայվ Օուեն,
Լոտեր Բլյուտո,
Յեն ՄակԿելեն,
Նիկոլայ Քոսթեր-Վալդաու,
Միկ Ջագգեր
1997 Կեսգիշերը չարի և բարու այգում Midnight in the Garden of Good and Evil Բիլլի Կառլ Հանսոն Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Քլինտ Իսթվուդ Ջոն Քյուսակ,
Քևին Սպեյսի,
Ջեք Թոմփսոն,
Իրմա Պ. Հոլ
1998 Ուրիշ սենյակի երաժշտությունը Music from Another Room Դենի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Չարլի Փիթերս Ջենիֆեր Տիլի,
Գրետխեն Մոլ,
Մարտա Պլիմպտոն,
Բրենդա Բլետին
1998 Վերջնական մոնտաժ Final Cut Ջուդ Թրիլեր,
Դրամա
Դոմինիկ Անչիանո
Ռեյ Բերդիս
Ռեյ Ուինսթոն,
Սեդի Ֆրոսթ,
Ջոն Բեկեթ,
Ուիլյամ Սկալի
1998 Կոկորդիլոսների իմաստությունը The Wisdom of Crocodiles Սթիվեն Գրից Թրիլեր,
Մելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Պո-Չին Լեոնգ Էլինա Լովենսոն,
Տիմոտի Սպոլ,
Ջեք Դևենպորտ,
Քոլին Սելմոն
1999 Էքսզիստենցիա eXistenZ Թեդ Պիկուլ Սարսափ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր
Դևիդ Կրոնենբերգ Ջենիֆեր Ջեյսոն Լի,
Յեն Հոլմ,
Ուիլեմ Դեֆո,
Դոն ՄակԿելար
1999 Տաղանդավոր միսթր Ռիփլին The Talented Mr. Ripley Դիկի Գրինլիֆ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Էնթոնի Մինգելա Մեթ Դեյմոն,
Գվինետ Փելտրոու,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման,
Քեյթ Բլանշեթ
1999 Մտքի ներկայություն Presence of Mind քարտուղար Սարսափ,
Թրիլեր,
Դրամա
Էնթոնի Ալոյ Սեդի Ֆրոսթ,
Լորեն Բեկոլ,
Էլա Ջոնս,
Նիլո Մուր,
Ջեք Թեյլոր
2000 Լոնդոնյան շներ Love, Honour and Obey Ջուդ Կատակերգություն,
Քրեական
Դոմինիկ Անչիանո
Ռեյ Բերդիս
Սեդի Ֆրոսթ,
Ջոնի Լի Միլեր,
Ռեյ Ուինսթոն,
Կետի Բյորկ
2001 Արհեստական բանականություն Artificial Intelligence: AI Գիգալո Ջո Ֆանտաստիկ,
Դրամա,
Արկածային
Սթիվեն Սփիլբերգ Հեյլի Ջոել Օսմենտ,
Ֆրենսիս Օ’Կոնոր,
Սեմ Ռոբարդս,
Ջեյք Թոմաս
2001 Թշնամին` դարպասի մոտ Enemy at the Gates: Through the Crosshairs Վասիլի Զայցև Կարճամետրաժ,
Փաստագրական,
короткометражка
Տոբի Ռեյշ Ջոզեֆ Ֆայնս,
Ռեյչել Ուայզ,
Ժան-Ժակ Աննո,
Փիթեր Կալեն
2002 Անիծյալ ճանապարհ Road to Perdition Հառլեն Մագուայր Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սեմ Մենդես Թոմ Հենքս,
Տայլեր Խեկլին,
Պոլ Նյուման,
Դենիել Քրեյգ
2003 Ցուրտ լեռը Cold Mountain Inman Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Էնթոնի Մինգելա Նիկոլ Քիդման,
Ռենե Զելվեգեր,
Բրենդեն Գլիսոն,
Ռեյ Ուինսթոն
2004 Սիրտ կոտրողները I Heart Huckabees Բերդ Սթենդ Կատակերգություն Դևիդ Օ. Ռասել Ջեյսոն Շվարցման,
Իզաբել Յուփեր,
Դասթին Հոֆման,
Լիլի Թոմլին
2004 Երկնային նավապետը և ապագայի աշխարհը Sky Captain and the World of Tomorrow Sky Captain Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դետեկտիվ,
Արկածային
Կերի Կոնրան Գվինեթ Փելթրոու,
Ջովաննի Ռիբիզի,
Մայքլ Գեմբոն,
Բայ Լին
2004 Ալֆի Alfie Ալֆի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Չարլզ Շայեր Ռենե Տեյլոր,
Ջեյն Կրակովսկի,
Ջեֆ Հարդինգ,
Մարիսա Թոմեյ
2004 Մոտիկություն Closer Դեն Դրամա,
Մելոդրամա
Մայք Նիկոլս Նատալի Պորտման,
Ջուլիա Ռոբերտս,
Կլայվ Օուեն,
Նիկ Հոբբս
2004 Լեմոնի Սկիլետ։ 33 անհաջողություններ Lemony Snicket's A Series of Unfortunate Events Lemony Snicket (հնչյունավորում) Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրեդ Սիլբերլինգ Ջիմ Կերի,
Էմիլի Բրաունինգ,
Լիամ Էյկեն,
Մերիլ Սթրիպ,
Բիլի Քոնոլի
2004 Ավիատոր The Aviator Էռոլ Ֆլին Դրամա,
Կենսագրական
Մարտին Սկորսեզե Լեոնարդո ԴիԿապրիո,
Քեյթ Բլանշեթ,
Մեթ Ռոս,
Ջոն Սի Ռայլի,
Ալան Ալդա
2006 Ողջ արքունյաց անձինք All the King's Men JՋեք Բարդեն Թրիլեր,
Դրամա
Սթիվեն Զելիան Շոն Պենն,
Էնթոնի Հոպկինս,
Քեյթ Ուինսլետ,
Մարկ Ռուֆալո
2006 Ներխուժում Breaking and Entering Ուիլ Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Էնտոնի Մինգելա Ռոբին Ռայթ,
Մարտին Ֆրիման,
Ժյուլետ Բինոշ,
Ռաֆի Գավրոն
2006 Արձակուրդ փոխանակումով The Holiday Գրեհեմ Մելոդրամա,
Կատակերգություն
Նենսի Մեյերս Կեմերոն Դիազ,
Քեյթ Ուինսլետ,
Ջեք Բլեք,
Էլի Ուոլախ
2007 Իմ հապալասե գիշերներ My Blueberry Nights Ջերեմի Դրամա,
Մելոդրամա
Վոնգ Կար-Վայ Նորա Ջոնս,
Ռեյչել Ուայզ,
Նատալի Պորտման,
Չադ Դևիս
2007 Քննիչը Sleuth Միլո Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Քեննետ Բրենա Մայքլ Քեյն,
Գարոլդ Պինտեր,
Կարմել Օ’Սալիվան,
Դենիս Բեսպալիյ
2009 Ցասում Rage Միքս Դրամա Սալի Պոթեր Սիմոն Աբկարյան,
Պատրիկ Ադամս,
Ռիզ Ահմեդ,
Բոբ Բելաբան,
Ադրիանա Բարազա
2009 Դոկտոր Փարնասոսի երևակայությունը The Imaginarium of Doctor Parnassus Թոնի Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային
Տերի Գիլիամ Քրիստոֆեր Պլամեր,
Թոմ Ուեյտս,
Լիլի Կոուլ,
Հիթ Լեդջեր,
Էնդրյու Գարֆիլդ
2009 Շերլոկ Հոլմս Sherlock Holmes դոկտոր Ջոն Ուոթսոն Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Գայ Ռիչի Ռոբերտ Դաունի Կրտսեր,
Ռեյչել ՄակԱդամս,
Մարկ Ստրոնգ,
Էդի Մարսան
2009 Փորոտիք թափողները Repo Men Ռեմի Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Միգել Սապոչնիկ Ֆորեսթ Ուիթակեր,
Ալիսի Բրագա,
Լիվ Շրայբեր,
Կերիս վան Հաուտեն
2011 Վարակ Contagion Alan Krumwiede Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա
Սթիվեն Սոդերբերգ Մեթ Դեյմոն,
Լորենս Ֆիշբյորն,
Քեյթ Ուինսլետ,
Մարիոն Քոտիյյար
2011 Ժամանակի պահապանը Hugo Հյուգոյի հայրը Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Մարտին Սկորսեզե Ասա Բաթերֆիլդ,
Բեն Կինգսլի,
Սաշա Բարոն Կոեն,
Խլոյա Գրեյս Մորեց,
Էմիլի Մորտիմեր
2011 Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը Sherlock Holmes: A Game of Shadows դոկտոր Ջոն Ուոթսոն Մարտական,
Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Գայ Ռիչի Ռոբերտ Դաունի կրտ.,
Նումի Ռապաս,
Ջարեդ Հարիս,
Պոլ Անդերսոն
2011 Կաղնու միջի տղան The Boy in the Oak պատմող Կարճամետրաժ,
Ֆենտեզի
Լյուկ Լոուզի Noah Dunbar
2012 360 360 Michael Daly Դրամա,
Մելոդրամա
Ֆերնանդու Մեյրելիշ Լուցիա Սիպոսովա,
Գաբրիելա Մարչինկովա,
Յոխաննես Կրիշ,
Մորից Բլյայբտրոյ
2012 Քնի պահապանները Rise of the Guardians Պիտչ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Փիթեր Ռեմսի Քրիս Փայն,
Ալեք Բոլդուին,
Այլա Ֆիշեր,
Հյու Ջեքման
2012 Աննա Կարենինա Anna Karenina Կարենին Դրամա Ջո Ռայթ Քիրա Նայթլի,
Աարոն Թեյլոր-Ջոնսոն,
Կելի Մակդոնալդ,
Մետյու Մակֆեյդեն
2013 Կողմնակի էֆեկտ Side Effects Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սթիվեն Սոդերբերգ Չեննինգ Տատում,
Ռունի Մարա,
Քեթրին Զետա-Ջոնս,
Մեմի Գամեր
2013 Դոմ Հեմինգուեյ Dom Hemingway Դոմ Հեմինգուեյ Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ռիչարդ Շեպարդ Ռիչարդ Է. Գրանտ,
Դեմիան Բիշիր,
Էմիլիա Քլարկ,
Ջումեյն Հանտեր
2014 Գրանդ Բուդապեշտ հյուրանոց The Grand Budapest Hotel երիտասարդ գրող Դրամա,
Կատակերգություն
Ուես Անդերսոն Բիլ Մյուրեյ,
Ռեյֆ Ֆայնս,
Սիրշա Ռոնան,
Օուեն Ուիլսոն
2015 Սև Ծով Black Sea կապիտան Ռոբինսոն Թրիլեր, Կեվին Մակդոնալդ Ջոդի Ուիտաքեր
2015 Լրտես Spy հատուկ գործակալ Բրեդլի Ֆայն Մարտաֆիլմ,
Կատակերգություն
Պոլ Փեյգ Ջեյսոն Սթեթհեմ

Մելիսա Մաքքարթի

2016 Հանճար Genius Թոմաս Վուլֆ Դրամա Մայքլ Գրանդաժ Քոլին Ֆերթ

Նիկոլ Քիդման

Գայ Փիրս

20017 Երիտասարդ պապը The Young Pope Պիոս XIII (աշխարհիկ՝ Լեննի Բելարդո) Հեռուստասերիալ Պաոլո Սորրենտինո Դայան Քիթոն
2017 Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր King Arthur: Legend of the Sword Վորտիգերն ֆենթեզի

արկածային

Գայ Ռիչի Չարլի Հանեմ

Աստրիդ Բերժե Ֆրիսբի

Էրիկ Բանա

2018 Լյուքս ձայն Vox Lux Մենեջեր երաժշտական ֆիլմ

Դրամա

Բրեդի Կորբեթ Նատալի Փորտման

Ուիլեմ Դեֆո

2018 Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդևալդի հանցագործությունները Fantastic Beasts: The Crimes of Grindelwald Ալբուս Դամբլդոր Դեյվիդ Եթս Էդի Ռեդմեյն

Քեթրին Ուոթերսթոն

Ջոնի Դեփ

2019 Կապիտան Մարվել Captain Marvel Իոն Ռոգ «Աստղային ուժ»-ի առաջնորդ Ֆենթեզի,, Մարտաֆիլմ

Արկածային ֆիլմ

Anna Boden

Ryan Fleck

Բրի Լարսոն

Սեմյուել Լ. Ջեքսոն

Մարկ Ռուֆալո

2019 Անձրևոտ օր Նյու Յորքում A Rainy Day in New York Թեդ Դեվիդոֆֆ Կատակերգություն Վուդի Ալլեն Տիմոտի Շալամե

Մարի Էլ Ֆենինգ

Սելենա Գոմես

2020 Նոր պապը The New Pope Պիոս XIII Հեռուստասերիալ Պաոլո Սորրենտինո Ջոն Մալկովիչ

Սեսիլ դը Ֆրանս

2020 Ռիթմի Սեկցիա The Rhythm Section Յեյն Բոյդը Դրամա Ռիդ Մորանո Բլեյկ Լայվլի

Ստերլինգ Կելբի Բրաուն

2020 Բույնը The Nest Rory Դրամա Շոն Դուրկին Anne Reid
2021 Շերլոկ Հոլմս 3 Sherlock Holmes 3 Դոկտոր Վաթսոն մարտաֆիլմ Դեքստեր Ֆլետչեր Ռոբերտ Դաունի Կրտսեր

Ռեյչել ՄաքԱդամս

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2004 Երկնային նավապետը և ապագայի աշխարհը Sky Captain and the World of Tomorrow
2007 Խուզարկուն Sleuth

Ռեժիսոր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1999 Գետնանցման պատմություն Tube Tales

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. ««A Conversation with Actor Jude Law»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Նատաշա Լոու». Eleven Fine Art Gallery, London.
  6. Դոլի Ջոնս. «Fashion Law» Արխիվացված 2005-11-30 Wayback Machine. Vogue (10 мая 2006).
  7. National Youth Music Theatre
  8. «Alumni» Արխիվացված 2012-06-25 Wayback Machine. National Youth Music Theatre.
  9. British Film Institute

Արտաքին հղումներ խմբագրել