Բացել գլխավոր ցանկը

Ռիզվան «Ռիզ» Ահմեդ (անգլ.՝ Rizwan "Riz" Ahmed; դեկտեմբերի 1, 1982(1982-12-01)[1], Ուեմբլի, London Borough of Brent[2]), բրիտանացի դերասան և երաժիշտ: Առավել մեծ ճանաչում է ստացել՝ նկարահանվելով Ճանապարհ դեպի Գուանտանամո, Չորս առյուծ, Ստրինգեր ֆիլմերում, ինչպես նաև Մի անգամ գիշերը հեռուստասերիալում՝ մարմնավորելով Նազի կերպարը: Մի քանի անգամ ներկայացվել է բրիտանական անկախ կինոյի մրցանակի: Ձայնագրել է երկու ալբոմ:

Ռիզ Ահմեդ
Riz Ahmed at the Rogue One - A Star Wars Story - World Premeire Red Carpet - DSC 0437 (31547570706) (cropped).jpg
Ծնվել էդեկտեմբերի 1, 1982(1982-12-01)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՈւեմբլի, London Borough of Brent[2]
ԿրթությունՔրայսթ Չյորչ և Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[3]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունՊակիստանցիները Մեծ Բրիտանիայում
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, ռեփեր, երաժիշտ, կինոդերասան, երգիչ, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
Ժանրերհիփ հոփ[4]
rizmc.com

ԿենսագրությունԽմբագրել

Ահմեդը ծնվել է Լոնդոնի Ուեմբլի թաղամասում՝ բրիտանա- պակիստանյան ընտանիքում: Ռիզը հայրը մուհաջիր ազգության ներկայացուցիչ է: Նրա ծնողները Անգլիա են տեղափոխվել Պակիստանի Կարաչի քաղաքից 1970-ական թվականներին[5]: Նրա բարեկամներից մեկը եղել է սըր Շահ Մուհամմեդ Սուլեյմանը: Վերջինս եղել է «առաջին հնդիկ դատավորը, ով նշանակվել է բրիտանացիների կողմից Ուտար Պրադեշում»[6]: Սուլեյմանը հետաքրքրվել է նաև ուրդուական պոեզիայով և եղել է հարաբերականության տեսության առաջին քննադատներից մեկը[7][8]: Սրանից բացի, Ահմեդը համարվում է Մոլլա Մահմուդ Յաունպուրի (մահացել է 1652 թվականին) հետնորդը, ով Մեծ Մողոլների կայսրությունում եղել է կարևոր գիտնական- փիլիսոփաներից մեկը[9]:

Ահմեդը սովորել է Merchant Taylors' School- ում: Ավելի ուշ ավարտել է Օքսֆորդի համալսարանի Քրիստ չարչ քոլեջը՝ փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն մասնագիտացմամբ[10]: Այնուհետև դերասանական արվեստ է սովորել Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում[5]:

Երաժշտական կարիերաԽմբագրել

Ալբոմներ
  • MICroscope (2011)
  • Englistan (2016)
  • Cashmere (Swet Shop Boys դուետի կազմում) (2016)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://www.standard.co.uk/goingout/film/superstar-rising-riz-ahmed-7442945.html
  3. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  4. http://www.beardedmagazine.com/index.php/albums/article/riz-mc-microscope-confirm-ignore
  5. 5,0 5,1 «Riz Ahmed: ‘You don’t need to tell me we live in scary times. I’m Muslim’»։ The Guardian։ 23 July 2016 
  6. London Meets Lahore India Today, 24 May 2013
  7. Robert S. Anderson, Nucleus and Nation: Scientists, International Networks, and Power in India, University of Chicago Press (2010), p. 71
  8. KARACHI: Sir Sulaiman Dawn News, 14 March 2005
  9. Karimullah, A. R. Ghani, Biographical Notes on Eminent Muslim Scientists of South-Asia in the 14th Century Hijra: 1877-1979 A.D, Pakistan Science Foundation and Pakistan Academy of Sciences (1989), p. 5
  10. «Skin Deep meets Riz Ahmed»