Ուիլեմ Դեֆո
Ուիլյամ Դեֆո (անգլ.՝ Willem Dafoe, հուլիսի 22, 1955[1][2][3][…], Էպլթոն[4]), ամերիկյան թատրոնի և կինոյի դերասան։ Երկու անգամ եղել է «Օսկար»֊ի անվանակիր, նաև «Ոսկե գլոբուս»֊ի անվանակիր «Դասակ» և «Վամպիրի ստվերը» ֆիլմերում կատարած դերերի համար։ Իր դերերով առավել հայտնի է հետևյալ ֆիլմերում՝ «Սրբերը Բունդոկից», «Անգլիացի հիվանդը», «Հոթել «Գրանդ Բուդապեշտ» և «Սարդ մարդը»։
Ուիլեմ Դեֆո անգլ.՝ Willem Dafoe | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1955[1][2][3][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Էպլթոն[4] |
Կրթություն | Վիսկոնսին-Միլուոկի համալսարան և Appleton East High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, հնչյունավորող, սցենարիստ, մոդել, կինոպրոդյուսեր, կատարող, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար և դերասան |
Ամուսին(ներ) | Ջիադա Կոլագրանդե |
Համատեղ ապրող(ներ) | Elizabeth A. LeCompte? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Theatre X? և The Wooster Group?[8] |
Կենսագրություն
խմբագրելՈւիլյան «Ուիլլեմ» Դեֆոն ծնվել է 1955 թվականի հուլիսի 22֊ին Էպլտոն քաղաքում՝ վիրաբույժ Ուիլյամ Ալֆրեդ Դեֆոյի և բուժքույր Մյուրել Իզաբելի ընտանիքում։ Դերասանն ունի անգլիական, շոտլանդական, իռլանդական, գերմանական, ֆրանսիական արմատներ։ Ընտանիքում ութ երեխաներից յոթերորդը միայն որոշեց ընտրել դերասանական կարիերան, մյուսները դարձան փաստաբան կամ բժիշկ։ Դերասանական կրթություն ստացել է Միլոիկի համալսարանում, իսկ հետո մեկնել շրջագայության «Թատրոն X» ավանգարդ թատրոնի հետ։ Չորս տարի Ամերիկայում և Եվրոպայում ճանապարհորդություններից հետո դառնում է «Կատարման խումբ» թատերական խմբի անդամ։
Կարիերա
խմբագրելԱռաջին դերը խաղացել է 1980 թվականին Մայքլ Չիմոնոյի «Դրախտի դարպասները» ֆիլմում, սակայն նրա մասնակցությամբ կադրերը կտրվել են։ Առաջին անգամ Դեֆոյի՝ մեծ էկրանին հայտնվելը եղել է Կետրին Բիգելոուի «Առանց սիրո» դրամայում նկարվելու շնորհիվ։ Դրան են հաջորդել դերերը Ուոլտեր Հիլի «Կրակե փողոցները» և Ուիլյամ Ֆրիդկինի «Ապրել և մենռել Լոս Անջելեսում» ֆիլմերում նկարահանվելը։
Ամբողջ աշխարհում Դեֆոյին հայտնիություն բերեց Օլիվեր Սթոունի «Դասակ» ֆիլմը։ Զինվորական դրաման ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմը, իսկ Դեֆոն ստացավ իր առաջին «Օսկար»֊ը։ 1988 թվականին Դեֆոն խաղաց իր կարևորագույն դերերից մեկը՝ Հիսուսի դերը Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։ 1980֊ական թվականների վերջին և 1990֊ական թվականների սկզբին Դեֆոն կատարեց ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերեր։ Աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ալան Փարքերը, Դեվիդ Լինչը, Վիմ Վենդերսը։
2001 թվականին դերասանը երկրորդ անգամ արժանացել է «Օսկար»֊ի։ Այս անգամ Մաքս Շրեկի «Վամպիրի ստվերը» ֆիլմում կատարած դերի համար։ Տեսնելով Դեֆոյի խաղը նրան հրավիրել են խաղալու «Սարդ֊Մարդը» ֆիլմում, որում նա խաղացել է Կանաչ Գոբլինի դերը։ Այդ դերը դարձել է դերասանի «այցեքարտերից» մեկը։ 2000֊ական թվականներին Դեֆոն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Աբել Ֆերարան, Վերներ Հերցոգը, Ուես Անդերսոնը, Լարս Ֆոն Տրիերը, Սպայկ Լին։
Թատրոնի աշխատանքը
խմբագրել- «Մարինա Աբրամովիչի կյանքը և մահը»՝ փորձառական օպերա, որի հիմքում ընկած է Մարինա Աբրամովիչի կենսագրությունը։ Պրեմիերան եղել է 2011 թ․֊ին՝ Մանչեստրի միջազգային փառատոնի ժամանակ։
- «Ծեր կինը»՝ ներկայացում ֆիզիկական թատրոնի ժանրում, համանուն Դանիլ Հարմսի ստեղծագործությանը։ Ներկայացումը բեմադրվել է ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի, դերասան Ուիլեմ Դեֆոյի և պարող Միխայիլ Բարիշնիկովի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Պրեմիերան եղել է 2013 թ․֊ի հուլիսի 4֊ին Մանչեստրի միջազգային փառատոնում։
Ֆիլմագրություն
խմբագրելԹիվ | Հեռուստատսություն, տեսախաղեր | Նշումներ | Դերը |
---|---|---|---|
1986 | «ԻՆքնաարգելակողը» | «Ghostwriter» | Ջեֆի Հանտ |
1991 | «Ձկնորսություն Ջոն Լուրիի հետ» | Հատված։ Ձկնորսություն հյուսիսային մենում | Տղա |
2002 | «Սարդ֊մարդը» | Կանաչ Գոբլին | |
1993 | «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» | What's Eating Gilbert Grape | Էռնի Գրեյփ |
2004 | «Ջեյմս Բոնդ 007։ Ամեն ինչ կամ ոչինչ» | Կերպարի բարձրաձայնում | Նիկոլայ Դյավոլո |
2013 | «Բեյոնդ։ Երկու հոգիները» | Անիմացիա, ձայն | Բժիշկ Նեյտան Դոկինզ |
Ֆիլմեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1980 | «Դրախտի դարպասները» | Heaven's Gate | Ամուսին |
1983 | «Սով» | The Hunger | Հեռախոսային կրպակի երկրորդ տղան |
1984 | «Նյու֊Յորքի գիշերները» | New York Nights | Ընկեր |
1984 | «Կրակե փողոցները» | Streets of Fire | Ռեյդեն Շեդոկ |
1985 | Ապրել և մեռնել Լոս Անջելեսում | To Live and Die in L.A. | Էրիկ Մաստերս |
1998 | «Քրիստոսի վերջին գայթակղությունը» | The Last Temptation of Christ | Հիսուս Քրիստոս |
1989 | «Հուլիսի 4֊ին ծնվածը» | Born on the Fourth of July | Չարլի |
1995 | «Սրտով վայրենի» | Wild At Heart | Բոբի Պերու |
1992 | «Նրբազգաց երազ» | Ջոն Լետուր | |
1994 | «Թոմը և Վիվը» | Tom & Viv | Թոմ Էլիոտ |
1995 | «Հաղթանակ» | Titanic | Էքսլ Հեյս |
1998 | «Անգլիացի հիվանդը» | The English Patient | Դեվիդ Կարավաջո |
1998 | «Ու՞ր ես, Լուլու» | Lulu on the Bridge | բժիշկ Վեն Հորն |
2000 | «Վամպիրի ստվերը» | Shadow of the Vampire | Մաքս Շրեկ |
2002 | «Սարդ֊մարդը» | Spider-Man | Կանաչ Գոբլին |
2003 | «Մի օր Մեքսիկայում» | Once Upon a Time in Mexico | Արմանդո Բարիլո |
2004 | «Սարդ֊մարդը 2» | Spider-Man 2 | Կանաչ Գոբլին |
2006 | «Ամերիկյան երազանք» | American Dreamz | Անձնակազմի գլխավորը |
2006 | «Փարիզ, ես սիրում եմ քեզ» | Paris, je t'aime | կովբոյ |
2007 | «Սարդ մարդը 3» | Spider-Man 3 | Կանաչ Գոբլին |
2009 | «Պատմություն միայնակ վամպիրի մասին» | Cirque du Freak։ The Vampire's Assistant | Գեվներ Պյորլ |
2010 | «Լույսի կռիվը» | Daybreakers | Էլվիս |
2009 | «4։44 Վերջին օրը երկրի վրա» | 4։44 Last Day on Earth | Սիսկո |
2013 | «Ժպիտ֊մարդը» | The Smile Man | Գլխավոր դեր |
2014 | «Ամենավտանգավոր մարդը» | A Most Wanted Man | Թոմմի Բրյու |
2013 | «Ջոն Ուիք» | John Wick | Մարկուս |
2014 | «Մեղավոր են աստղերը» | The Fault in Our Stars | Պիտեր Վան Հուտեն |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
1987 | «Օսկար» | Լավագույն երկրորդական դեր(«Դասակ») | Առաջադրում |
1994 | «Ոսկե ազնվամորի» | լավագույն տղամարդկային դեր («Դիակը որպես վկայություն») | Առաջադրում |
2001 | «Օսկար» | Լավագույն տղամարդկային դեր («Վամպիրի ստվերը») | Առաջադրում |
2001 | «Ոսկե գլոբուս» | Երկրորդական պլանի լավագույն դեր («Վամպիրի ստվերը») | Առաջադրում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.jsonline.com/multimedia/photos/movie-stars-you-might-have-forgotten-or-never-knew-were-born-in-wisconsin-b99443978z1-291732601.html
- ↑ https://www.berlinale.de/en/presse/pressemitteilungen/alle/Alle-Detail_42069.html
- ↑ https://www.ansa.it/sito/notizie/cultura/cinema/2018/09/08/coppa-volpi-maschile-a-willem-dafoe_774d91c0-31ed-4eb1-abf5-6969f48275d3.html
- ↑ https://www.romics.it/it/ospiti/willem-dafoe-romics-d%E2%80%99oro-della-xxv-edizione
- ↑ https://thewoostergroup.org/company
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլեմ Դեֆո» հոդվածին։ |