Կարճամետրաժ ֆիլմ (Կարճ մետր, ֆր. court métrage), կինոֆիլմ, որի տևողությունը չի գերազանցում 40-50 րոպեն։ Միջինում կարճամետրաժ ֆիլմի տևողությունը 10-ից 20 րոպե է։

Պրակտիկորեն բոլոր կինոռեժիսորները իրենց գործունեությունը սկսում են կարճամետրաժ ֆիլմեր նկարելուց, որովհետև նմանատիպ ֆիլմերի արտադրության ծախսը զգալիորեն քիչ է, քան լիամետրաժինը։ Սկզբում ողջ կինեմատոգրաֆիան եղել է կարճամետրաժ։

Շատ կարճամետրաժ ֆիլմեր դարձել են դասական։ Երբ 2012 թվականին «Sight & Sound» հարցում կատարեց 846 կինոքննադատներին, թե որոնք են այն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ազդեցություն են գործել «մեծ» ֆիլմեր ստեղծելիս, նրանք հիմնականում տվել են հետևյալ ֆիլմերի անունները՝ «Թռիչքային երթուղի» (29 ձայն), «Շերլոկ կրտսեր» (25), «Անդալուզյան շունը» (17), «Կեսօրին ցանց» (16), «Ալիքի երկարություն» (16) և «Ճանապարհորդություն դեպի լուսին» (10)[1].

Հղումներ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.