Ֆանտաստիկ ֆիլմ կինեմատոգրաֆիայի ժանր։ Կերպարները, իրադարձությունները և միջավայրը շատ հեռու են իրական կյանքից։ Այս ժանրի ֆիլմերը հնարավորություն են տալիս լայնորեն օգտագործել համակարգչային հատուկ էֆեկտներ մյուս ժանրերի ֆիլմերի հետ համեմատած, ինչպես նաև գրավել հանդիսատեսի ուշադրությունը և զվարճացնել վերջինիս։ Այս ժանրի ֆիլմերն ունեն նաև իրենց ենթակատեգորիաները՝ գիտական ֆանտաստիկա, ֆենտեզի, Ֆանտասմագորիա, բայց այս բոլոր ժանրի ֆիլմերը կարելի է դասակարգել ընդհանուր ֆանտաստիկ ժանրի տակ։ Գոյություն ունի այս ժանրի ավելի նեղ բնորուշում։ Ըստ դրա «Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմը «ֆանտաստիկ ֆիլմ» ժանրին չի պատկանում։ Այս հոդվածում կքննարկվի այս ժանրի ավելի լայն օգտագործումը, որպեսզի ամբողջական պատկերացում ստեղծվի այս կինոժանրի վերաներյալ։

«ֆանտաստիկ ֆիլմ» ժանրի էվոլյուցիան հետևել է ֆանտատիկ ժանրի գրականության զարգացմանը։ Բայց կինեմատոգրաֆիան հենց սկզբից ուներ մեկ կարևոր առավելություն՝ ի տարբերություն գրականության՝ տեսողական գործոնը։ Շարժվող պատկերները հանդիսատեսների կողմից ընկալվում է ավելի իրական, գոյություն ունեցող և ներկայումս կատարվող, ընդ որում գործողությունների ճշմարտացիությունը կախված չէ, թե էկրանի վրա որքան ֆանտաստիկ է զարգանում գործողությունը։ Հատուկ էֆեկտների կիրառումով ֆանտաստիկ ֆիլմերը հանդիսատեսի համար էլ ավելի ընկալելի դարձան։