Բացել գլխավոր ցանկը

Հեյլի Ջոել Օսմենթ

Ամերիկացի դերասան

Հեյլի Ջոել Օսմենթ (անգլ.՝ Haley Joel Osment, ապրիլի 10, 1988(1988-04-10)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Դերասանուհի և երգչուհի Էմիլի Օսմենթի մեծ եղբայրը։

Հեյլի Ջոել Օսմենթ
Haley Joel Osment TIFF 2014.jpg
Ծնվել էապրիլի 10, 1988(1988-04-10)[1][2][3] (31 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
Ակտիվ շրջան1992 - մեր օրեր
ԸնտրանիՎեցերորդ զգայարան և Kingdom Hearts?
Ծնողներհայր՝ Eugene Osment?
IMDbID 0005286
kidactors.com/haley/

ԿենսագրությունԽմբագրել

Հեյլի Ջոել Օսմենթը ծնվել է 1988 թվականի ապրիլի 10- ին Լոս Անջելեսում դերասան Միհայել Յուջին Օսմենթի և Թերեզա Օսմենթի՝ անգլերենի ուսուցչուհու ընտանիքում։ Քույրը հայտնի դերասանուհի և երգչուհի Էմիլի Օսմենթն է։ Նա ոգեշնչել է քրոջը դերասանական գործունեության ընտրման հարցում։ 5 տարեկանում նա դարձել է «Pizza Hut- ի» գովազդային դեմքը։ Շուտով նրան նկատում է հայտնի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը։ Նա ընդգրկել է Հեյլիին սենսացիոն «Ֆորեսթ Գամփ» («Forrest Gump», 1994) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ֆորեսթ Գամփի դերը փոքր տարիքում։

«Ֆորեսթից» հետո Հեյլին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Սկզբում եղել է «Սրտի սուտը» («Lies of the Heart», 1994) ֆիլմը, հետագայում «Փոթորիկ ծառուղի» («Thunder Alley», 1994) սերիալը և ևս մի քանի ֆիլմեր։ Նրա կատակերգական ունակությունները երևացել են երիտասարդ տարիքում, և «Փոթորիկի ծառուղի» սերիալից հետո նկարահանվել է ևս երկու կատակերգական սերիալներում։ Նորման Ջուիսոնը Հելիին տվել է առաջին գլխավոր դերը մեծ էկրաններին «Կեղծիք» («Bogus», 1996) ֆիլմում։

 
Հեյլի Օսմենթը 2001 թվականին

Մինչ «Վեցերորդ զգայարան» ֆիլմը Հեյլին մասնակցել է [Աստղային պատերազմներ|«Աստղային պատերազմների»]] շարունակության լսումներին, Էնակին Սկայուոկերի դերի համար։

«Վեցերորդ զգայարանում» (1999) երիտասարդ դերասանի խաղը տպավորվել է դիտողների մոտ։ Նրա Կոուլ Սիրայի հիանալի մարմնավորումը, ով տեսնում է մահացած մարդկանց հօգիները, նրան բերեց Օսկար մրցանակաբաշխությանը 11 տարեկան հասակում և հարգանքի տուրք մատուցել հաղթող Մայքլ Քեյնին

Որոշ ժամանակ անց նա ցուցադրեց նույն հզոր խաղը «Վճարիր ուրիշին» (2000) ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել են օսկարի արժանացած դերասաններ Հելեն Հանտը և Քևին Սփեյսին։ 2001 թվականի հունիսի 29- ին թողարկվել է Սթիվեն Սպիլբերգի ֆուտուրիստական «Արհեստական գիտակցություն» (2001) հեքիաթը, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Հեյլին և Ջուդ Լոուն

Օսմենթը ներկայացել է նաև, որպես կրկնօրինակման դերասան․ նրա ձայնով է խոսում Kingdom Hearts խաղի գլխավոր հերոս Սորան։

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
1994 թվական Կատարելապես խենթ Mixed Nuts փոքրիկ տղա
1994 թվական Ֆորեսթ Գամփ Forrest Gump Ֆորեսթ Գամփ փոքր
1996 թվական Հարսնացու ապառիկով For Better or Worse Դաննի
1996 թվական Կեղծիք Bogus Ալբերտ
1996 թվական Կարմրամաշկերի առաջնորդի հափշտակումը Ransom of Red Chief Էնդի Դորսեթ
1997 թվական Վերջին պատերազմը Սրի գետում Last Stand at Saber River Դևիդ
1998 թվական Տաքսի մինչև Կանադա Cab To Canada Բոբի
1998 թվական Ինչ-որ մի բան Lake, The Դիլան
1999 թվական Ես հիշում եմ ապրիլը I’ll Remember Apri Peewee Clayton
1999 թվական Վեցերորդ զգայարան Sixth Sense Կոուլ
2000 թվական Վճարիր ուրիշին Pay It Forward Տրեվոր
2000 թվական Մահվան դեմքեր Edges of The Lord Ռոմեկ
2001 թվական Արհեստական գիտակցություն A.I. Դևիդ
2003 թվական Առյուծների օգտագործում Secondhand Lions Ուոլթեր
2007 թվական Հսկաների տունը Home of the Giants Ռոբերտ «Գար» Գարթլանդ
2008 թվական Ճշմարտություն և դավաճանություն Truth & Treason Helmuth Hübener
2010 թվական Մոնթանա Ամազոն Montana Amazon Womple
2013 թվական Ես կհետևեմ քեզ I'll Follow You Down Էրլ
2014 թվական ժանիք Tusk Թեդդւ
2014 թվական Սեռական կրթություն Sex Ed Էդի
2015 թվական Գեղեցկուհիներ Entourage Թրևիս Մակկրեդլ


ՍերիալներԽմբագրել

  • 1994 թվական — The Larry Sanders Show  — փոքրիկ տղա "The Fourteenth Floor " սերիայում
  • 1994 թվական — Thunder Alley  — Հարրի Թուրներ
  • 1995 թվական — The Jeff Foxworthy Show  — Մեթ Ֆոքսորֆի
  • 1997 թվական — Walker, Texas Ranger  — Լուկաս Սիմս «Լուկաս» սերիայում․ մաս 1,2
  • 1998 թվական — Murphy Brown  — Ավերի Բրաուն
  • 1998 թվական — Touched By An Angel — Ջհոն Հենրի «Flights of Angels» սերիայում
  • 1998 թվական — The Pretender  — Դավի Սիմպկինս «Bloodlines» սերիայում
  • 1999 թվական — Ally McBeal  — Էրիկ Սթալլ «Angels and Blimps» սերիայում

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • Սատուրն
    • 2000 թվական․ Հաղթող․ Լավագույն երիտասարդ դերասան («Վեցերորդ զգայարան»)
    • 2002 թվական․ Հաղթող․ Լավագույն երիտասարդ դերասան («Արհեստական գիտակցություն»)
  • Օսկար
    • 2000 թվական․ Առաջադրված․ Տղամարդու լավագույն երկրորդական դեր («Վեցերորդ զգայարան»)
  • Ոսկե գլոբուս
    • 2000 թվական Առաջադրված․ Տղամարդու լավագույն երկրորդական դեր («Վեցերորդ զգայարան»)
  • Առաջին ալիք «MTV»
    • 2000 թվական
      • Հաղթող․ Տարվա տղամարդկային ճեղքում («Վեցերորդ զգայարան»)
      • Առաջադրված․ Լավագույն էկրանի դուետ («Վեցերորդ զգայարան»)
  • Մրցանակ երիտասարդ արտիստների համար։ Հաղթող, Լավագույն դեր գեղարվեստական ֆիլմում, գլխավոր երիտասարդ դերասան (The Sixth Sense) (2000)
  • YoungStar մրցանակ, 1999 (Կանադայի համար)
  • YoungStar մրցանակ, 1997 (Last Stand на Saber River)
  • Երիտասարդ կատարող Film Award '95 (Forrest Gump)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել