Սեմուել Ալեքսանդր (Սեմ) Մենդես (անգլ.՝ Samuel Alexander «Sam» Mendes, օգոստոսի 1, 1965(1965-08-01)[1][2][3][…], Ռեդինգ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի անգլիացի ռեժիսոր, պրոդյուսեր և դրամատուրգ։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի. համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ վեց ռեժիսորներից մեկն է, որ ստացել է այս մրցանակն առաջնելութային ֆիլմի համար։

Սեմ Մենդես
Ծննդյան թիվ՝օգոստոսի 1, 1965(1965-08-01)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր՝Ռեդինգ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0005222

Կենսագրություն խմբագրել

Սեմ Մենդեսը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 1-ին Անգլիայի Բերքշիր կոմսության Ռեդինգ քաղաքում՝ բողոքական պորտուգալացու և հրեական ծագմամբ անգլուհու ընտանիքում։ Երբ Սեմը հինգ տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվել են։

Սեմը սովորել է Քեմբրիջի համալսարանում, մասնակցել է Չիչեստերի թատերական փառատոնին։ Նրա ամենահայտնի թատերական բեմադրություններն են՝ «Կաբարե» մյուզիքլը, «Բալի այգին» Ջուդի Դենչի հետ[5], «Երկնագույն սենյակը» Նիկոլ Քիդմանի հետ[6], «Ընկերություն» մյուզիքլը։

1999 թվականին տեղի է ունեցել Սեմ Մենդեսի ռեժիսորական առաջնելույթը՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմը, որը ստացել է 5 «Օսկար», այդ թվում՝ լավագույն ռեժիսորի համար։

Ամուսնացած է եղել Քեյթ Ուինսլեթի հետ։ 2010 թվականի մարտին նրանք հայտարարել են իրենց բաժանման մասին[7]։

2003 թվականին պրոդյուսերներ Կարո Նյուլինգի և Փիպա Հարիսի հետ հիմնել է ֆիլմերի, թատերական բեմադրությունների և հեռուստասերիալների արտադրությամբ զբաղվող «Neal Street Productions» ընկերությունը[8][9]։

2012 թվականին բեմադրել է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմը, որը ստացել է «Սքայֆոլ» անվանումը։ Ֆիլմը հաղթանակով անցել է Միացյալ Նահանգների կինոթատրոններում, քննադատները նշել են, որ «Սքայֆոլը» նրա ողջ պատմության ընթացքում Բոնդի լավագույն ֆիլմերից մեկն է։

Անձնական կյանք խմբագրել

2003-2011 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Քեյթ Ուինսլեթի հետ, որից ունի որդի (2003)։ 2017 թվականից ամուսնացած է շեփորահար Էլիսոն Բոլսոմի հետ, նրանց դուստրը ծնվել է նույն տարում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 հֆ «Կաբարե» Cabaret ռեժիսոր
1996 հֆ «Ընկերություն» Company ռեժիսոր
1999 ֆ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» American Beauty ռեժիսոր
2002 ֆ «Անիծված ճանապարհ» Road to Perdition ռեժիսոր, պրոդյուսեր
2005 ֆ «Նավատորմեր» Jarhead ռեժիսոր
2006 ֆ «Հասնել տասնյակին» Starter for 10 գործադիր պրոդյուսեր
2007 հֆ «Ստյուարտ. Նախկին կյանք» Stuart: A Life Backwards գործադիր պրոդյուսեր
2007 հֆ «Այն, ինչ մենք կորցրել ենք» Things We Lost in the Fire պրոդյուսեր
2007 ֆ «Քամու հետ վազորդ» The Kite Runner գործադիր պրոդյուսեր
2008 ֆ «Փոփոխությունների ճանապարհ» Revolutionary Road ռեժիսոր, պրոդյուսեր
2009 ֆ «Ճանապարհին» Away We Go ռեժիսոր
2010 ֆ «Մոխրից դուրս» Out of the Ashes գործադիր պրոդյուսեր
2012 ֆ «Սքայֆոլ» Skyfall ռեժիսոր
2012 ս «Դատարկ թագ» The Hollow Crown գործադիր պրոդյուսեր
2012 ֆ «Արյուն» Blood գործադիր պրոդյուսեր
2014 ս «Ազգային թատրոն ուղիղ եթերում. Լիր արքա» National Theatre Live ռեժիսոր
2014 ս «Սարսափ հեքիաթներ» Penny Dreadful գործադիր պրոդյուսեր
2015 ֆ «Սպեկտր» Spectre ռեժիսոր
2020 ֆ «1917» 1917 ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. https://dfwcritics.com/dfw-film-critics-pick-1917-as-best-film-of-2019/
  5. «Вишневый сад» Сэма Мендеса
  6. Николь Кидман | Fashionista.ru | Мода, дизайн, стиль жизни(չաշխատող հղում)
  7. «Kate Winslet splits with husband Sam Mendes» (անգլերեն). movies.ndtv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
  8. Официальный сайт компании «Neal Street Productions»
  9. Интервью продюсера Pippa Harris газете «The Guardian»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Մենդես» հոդվածին։