Քլայվ Օուեն

բրիտանացի դերասան
(Վերահղված է Կլայվ Օուենից)

Քլայվ Օուեն (անգլ.՝ Clive Owen, հոկտեմբերի 3, 1964(1964-10-03)[1][2][3][…], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան, BAFTA, «Ոսկե գլոբուս» և հեղինակավոր այլ մրցանակների դափնեկիր։

Քլայվ Օուեն
Ծնվել էհոկտեմբերի 3, 1964(1964-10-03)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրԿովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1986)[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 3-ին Անգլիայի Քովենթրի քաղաքի Քիրսլի արվարձանում[6]։ Հայրը՝ Ջեսս Օուենը, որ քանթրի երգեր կատարող երգիչ էր, լքել է կնոջն ու հինգ զավակներին, երբ Քլայվը երեք տարեկան է եղել[7][8]։ Երեխաներին մեծացրել են մայրն ու խորթ հայրը, որ տեղի երկաթուղային կայարանում տոմսավաճառ էր[9]։ Քլայվն ու իր չորս եղբայրները ծանր մանկություն են ունեցել (նա իր մանկությունը բնորոշել է rough մակդիրով). ընտանիքը մի կերպ է ծայրը ծայրին հասցրել՝ հաճախ մնալով նպաստի հույսին։ 13 տարեկանից Քլայվը խաղացել է երիտասարդական թատրոնում, ուսում է առել դրամայի դպրոցում, այնուհետև՝ դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիայում[10], որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Յանգ Վիք (Young Vic) թատրոնում[11], որտեղ դերակատարումներով հանդես է եկել շեքսպիրյան մի շարք թատերախաղերում[12]։ Լոնդոնի «Յանգ Վիք» թատրոնում Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության բեմականացման աշխատանքների ընթացքում ծանոթացել ու մտերմացել է իր ապագա կնոջ՝ Սառա Ջեյն Ֆենտոնի հետ։ Ամուսնացել են 1995 թվականի մարտի 6-ին, ունեն երկու դուստր, ապրում են Էսեքսում։

Օուենը հեռուստաէկրաններին առաջին անգամ հայտնվել է BBC-ի «Ռոքլիֆի մանկիկները» (Rockliffe's Babies, 1987) սերիալի դրվագներից մեկում։ Դրանից մոտավորապես մեկ տարի անց տեղի է ունեցել նրա առաջնելույթը կինոյում՝ «Շարժիչի հռնդյունը» («Vroom», 1988) ֆանտաստիկ մելոդրամայում, որտեղ նրա խաղընկերը Դևիդ Թյուլիսն էր։

Մեծ Բրիտանիայում Քլայվին ճանաչում բերած առաջին գործը եղել է 1990-1991 թվականներին ITV հեռուստաընկերության Chancer հեռուստասերիալի գլխավոր հերոսի մարմնավորումը։ Իսկ միջազգային ճանաչման ասպարեզում Օուենի առաջին հաջողությունը քննադատները համարել են Croupier (1998) ֆիլմում մարտնչող գրողի դերի կատարումը։ 2004 թվականին նկարահանված Closer դրամա-ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար նա հաջորդ տարում արժանացել է «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների, ինչպես նաև առաջադրվել ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի։ 2012 թվականին «Գլխավոր դերի արտակարգ կատարում» (Outstanding Lead Actor) անվանակարգում «Էմմի» (Primetime Emmy Award) մրցանակ է ստացել «Հեմինգուեյ և Գելհորն» (Hemingway & Gellhorn) ֆիլմում Հեմինգուեյին մարմնավորելու համար։ «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է ևս մեկ հեղինակավոր պարգևի՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ The Knick հեռուստասերիալում դոկտոր Ջոն Թեքերիին մարմնավորելու համար։ 2017 թվականին Կարա Դելևինի, Դեյն ԴեՀաանի, Ռիաննայի ընկերակցությմբ խաղացել է «Վալերիանն ու հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմում, որը նկարահանվել է Պիեռ Քրիստինի և Ժան-Կլոդ Մեզիերի բեսթսելլեր կոմիքսների հիման վրա։ 2021 թվականին էլ American Crime Story սերիալի երրորդ եթերաշրջանում հանդես է եկել ԱՄՆ-ի նախկին նախագահներից Բիլ Քլինթոնի դերի կատարումով։

Օուենը գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել նաև «Մեղքերի քաղաքը» (Sin City, 2005), Derailed (2005), «Ներսի մարդը» (Inside Man, 2006), «Տղամարդկանց երեխաները» (Children of Men, 2006), «Ինտերնացիոնալը» (The International 2009) և այլ կինոնկարներում ու սերիալներում։

Ճանաչված դերասանը կամավոր ստանձնել է Էսեքսի Հարվիչ քաղաքի Electric Palace Cinema-ի պատմական շենքի վերականգնման հովանավորությունը[13][14][15]։

Նա աջակցում է նաև «Լիվերպուլ» ֆուտբոլային թիմին[16], մասնակցել է Being: Liverpool վավերագրական ֆիլմաշարի հնչյունավորմանը[17]։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
 
Օուենը 2006 թ. Մեխիկոյում, Children of Men ֆիլմի պրեմիերային
 
Օուենը Տորոնտոյի 2011 թ. միջազգային կինոփառատոնում
 
Օուենը Բեռլինի 2009 թ. միջազգային կինոփառատոնում
Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
1988 Vroom/Շարժիչի հռնդյունը Ջեք
1989 Precious Bane/Թանկարժեք Բեյնը Գիդեոն Սարն Հեռուստաֆիլմ
1990 Chancer Սթիվեն Քրեյն/Դերեկ Լավ Հեռուստասերիալ
Lorna Doone Ջոն Ռիդ Հեռուստաֆիլմ
1991 Close My Eyes/Փակիր աչքերս Ռիչարդ
1993 Class of '61 Դևին O'Նիլ Հեռուստաֆիլմ
Century/Դար Փոլ Ռիսներ
The Magician/Հրաշագործը Ջորջ Բիրն Հեռուստաֆիլմ
1994 The Return of the Native Դեյմոն Վայլդիվ Հեռուստաֆիլմ
Doomsday Gun/Ահեղ դատաստանի զենքը Դով Հեռուստաֆիլմ
An Evening with Gary Lineker/Երեկոն Գարի Լինկերի հետ Բիլլ Հեռուստաֆիլմ
Nobody's Children Բրաթու Հեռուստաֆիլմ
The Turnaround/Շրջադարձ Նիկ Շերման
1995 Bad Boy Blues Փոլ Հեռուստաֆիլմ
1996 Privateer 2: The Darkening Լև Արիս Վիդեոխաղ
The Rich Man's Wife/Հարուստի կինը Ջեյք Գոլդեն
Sharman Նիկ Շերման Հեռուստասերիալ
1997 Croupier Ջեք Մանֆրեդ
Bent/Հակում Մաքս
1998 The Echo/Արձագանքը Մայքլ Դիքոն Հեռուստաֆիլմ
1999 Split Second/Ակնթարթ Մայքլ Անդերսեն Հեռուստաֆիլմ
Second Sight Ռոս Թաններ Հեռուստասերիալ
2000 Greenfingers/Կանաչ մատներ Քոլին Բրիգս
Second Sight: Kingdom of the Blind/Մարգարեություն. կույրերի թագավորությունը Ռոս Թեններ Հեռուստասերիալ
Second Sight: Parasomnia Ռոս Թաններ Հեռուստասերիալ
Second Sight: Hide and Seek Ռոս Թաններ Հեռուստասերիալ
2001 The Hire Վարորդ
Gosford Park Ռոբերտ Փարքս
Walk On By Fortæller Հեռուստավավերագրություն
2002 The Bourne Identity Պրոֆեսոր
2003 Beyond Borders Նիկ Քալահեն
I'll Sleep When I'm Dead Ուիլ
2004 Closer Լարրի Առաջադրվել է «Օսկար» մրցանակի
King Arthur/Արթուր արքա Արթուր արքա
2005 Derailed/Դավաճանության գինը Չարլզ Շայն
Sin City/Մեղքերի քաղաքը Դուայթ ՄաքՔարթի
2006 Children of Men Թեոդոր Ֆարոն
Inside Man Դալտոն Ռասել
The Pink Panther/Վարդագույն հովազը Նայջել Բոսուել/Գործակալ 006 Ukrediteret
2007 Elizabeth: The Golden Age/Էլիզաբեթ. ոսկեդարը Սըր Ուոլթեր Ռեյլի
Shoot 'em Up/Կրակի՛ր դրանց Միսթր Սմիթ
2009 The Boys Are Back/Տղերքը վերադառնում են
The International
2013 Blood Ties/Արյունակցական կապեր
2019 Gemini Man

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1987 Rockliffe's Babies/Ռոքլիֆի մանկիկները PC Փերսյու Հեռուստատեսային առաջնելույթ
"Up the Down Escalator" դրվագում
1988 Boon/Բարիք Ջոֆ «Խաղաղարարը» դրվագում
1989 Precious Bane/Թանկարժեք Բեյնը Գիդեոն Սառն Հեռուստաֆիլմ
1990 Lorna Doone/Լոռնա Դուն Ջոն Ռիդ Հեռուստաֆիլմ
1990–1991 Chancer Դերեկ Լավ/Սթիվեն Քրեյն 20 դրվագներում
1993 Class of '61 Դևին O'Նիլ Հեռուստաֆիլմ
The Magician/Հրաշագործը Ջորջ Բիրն Հեռուստաֆիլմ
1994 Nobody's Children/Ոչ մեկի երեխաները Կոռնելիու Բրաթու Հեռուստաֆիլմ
An Evening with Gary Lineker/Մի երեկո Գերի Լինեկերի հետ Բիլլ Հեռուստաֆիլմ
Doomsday Gun/Ահեղ դատաստանի օրվա զենքը Դով Հեռուստաֆիլմ
The Return of the Native/Հարազատի վերադարձը Դեյմոն Ուայլդիվ Հեռուստաֆիլմ
1995–1996 Screen Two/Երկրորդ էկրան Փոլ/Դիգորի Վեն 2 դրվագում
1996 Sharman Նիկ Շերման 4 դրվագներում
1998 The Echo/Արձագանքը Սարկավագ Հեռուստատեսային մինիսերիալ. 2 դրվագում
1999 Split Second/Ակնթարթ Մայքլ Անդերսոն Հեռուստաֆիլմ
Second Sight/Երկրորդ տեսողություն DCI Ռոս Թաններ Հեռուստաֆիլմ
2000 Երկրորդ տեսողություն. Parasomnia Հեռուստաֆիլմ
Երկրորդ տեսողություն. Կույրերի թագավորությունը Հեռուստաֆիլմ
Երկրորդ տեսողություն. Տապկնոցի Հեռուստաֆիլմ
2007 Extras Ինքն իրեն է մարմնավորել։ "The Extra Special Series Finale" դրվագում
Hypnose homee Հեռուստաֆիլմ (կարճամետրաժ)
2012 Hemingway & Gellhorn Էռնեստ Հեմինգուեյ Հեռուստաֆիլմ
Being: Liverpool Պատմող "Silver Shovel" դրվագում
2014–2015 The Knick Դոկտոր Ջոն Թեքերի 20 դրվագներում
2020 Curb Your Enthusiasm/Սանձիր խանդավառությունդ Ինքն իրեն է մարմնավորել։ «Անբավարար գովասանք» դրվագում
2021 Lisey's Story/Լիզիի պատմությունը Սքոթ Լենդոն 8 դրվագներում
Impeachment: American Crime Story/Հրաժարականի պահանջ. Ամերիկյան ոճրի պատմություն Բիլ Քլինթոն 10 դրվագներում

Մրցանակներ և առաջադրումներ

խմբագրել
Օսկար
Տարին Անվանակարգը Ֆիլմի վերնագիրը Արդյունքը
2004 Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Closer Առաջադրում
Ոսկե գլոբուս
Տարին Անվանակարգը Ֆիլմի վերնագիրը Արդյունքը
2015 Հեռուստադրամայի լավագույն դերասան The Knick Առաջադրում
2013 Մինի հեռուստասերիալի լավագույն դերասան Hemingway & Gellhorn Առաջադրում
2004 Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Closer Հաղթանակ
BAFTA
Տարին Անվանակարգը Ֆիլմի վերնագիրը Արդյունքը
2004 Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Closer Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Տարին Անվանակարգը Ֆիլմի վերնագիրը Արդյունքը
2001 Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Gosford Park Հաղթանակ
Satellite (Արբանյակ) մրցանակ
Տարին Անվանակարգը Ֆիլմի վերնագիրը Արդյունքը
2014 Հեռուստադրամայի լավագույն դերասան The Knick Հաղթանակ
2012 Հեռուստաֆիլմի կամ մինի սերիալի լավագույն դերասան Hemingway & Gellhorn Առաջադրում
2007 Կինոկատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան Shoot 'Em Up Առաջադրում
2004 Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Closer Առաջադրում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13963021X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  6. «A History of Keresley». 2021 թ․ մարտի 14.
  7. Maher, Kevin (2007 թ․ սեպտեմբերի 8). «Clive Owen's orgy of violence». Times Online. London. Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. Wood, Gaby (2004 թ․ հուլիսի 11). «The player». The Observer. London. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. Wood, Gaby (2004 թ․ հուլիսի 11). «The player». The Observer. London. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «conservatoirefor dance and drama». cdd.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  11. «The Biography Channel». thebiographychannel.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  12. «The Biography Channel». thebiographychannel.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  13. Cinema staff. «Patron of the Electric Palace». Electric Palace Cinema, Harwich website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. Cinema staff. «Clive Owen Launches £85,000 Appeal». Electric Palace Cinema press release. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
  15. Kevin Maher (2008 թ․ հուլիսի 19). «The Electric Palace cinema in Harwich: the first picture show». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. «SI.com – Q&A: Clive Owen – Nov 10, 2005». CNN. 2005 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  17. Pearce, James (2012 թ․ սեպտեմբերի 8). «Blood Red: Liverpool FC fan Clive Owen to narrate Fox documentary». Liverpool Echo. Trinity Mirror North West & North Wales Limitedc. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլայվ Օուեն» հոդվածին։