Ջոզեֆ Ֆայնս
Ջոզեֆ Ֆայնս (անգլ.՝ Joseph Fiennes, լրիվ անունը՝ Ջոզեֆ Ալբերիք Իսքարիոթ Թուիսլթոն Վիքհեմ Ֆայնս, անգլ.՝ Joseph Alberic Iscariot Twisleton Wykeham Fiennes ), բրիտանացի դերասան՝ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության։ Ծնվել է 1970 թվականի մայիսի 27-ին Սոլսբերի, Ուիլթշիր, Անգլիա։ Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում, ներկայացումներում և սերիալներում։ Դերասանական գործունեությունից բացի զբաղվում է սոցիալ-քաղաքական պրոբլեմներով, ընդգրկված է մի քանի բարեգործական ծրագրերում, ֆինանսավորում է քաղցկեղային հիվանդությունների հետ կապված գիտական հետազոտությունները։ Արքայազնի վստահության (The Prince's Trust), բարեգործական հիմնադրամի դեսպաններից է[5], զբաղվում է նաև թենիսով, ալպինիզմով, սերֆինգով և ձիարշավով[6]։ Ֆայնսը սերում է ազնվական ընտանիքից և հանդիսանում է Ուելսի արքայազն Չարլզի 8-րդական զարմիկը։
Ջոզեֆ Ֆայնս անգլ.՝ Joseph Fiennes | |
---|---|
Հասակը | 183 սմ |
Ծնվել է | մայիսի 27, 1970[1][2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Bishop Wordsworth's Church of England Grammar School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1993–այժմ |
Ժանրեր | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Ընտրանի | Սիրահարված Շեքսպիրը Ելիզաբեթ Սպանիր ինձ նրբորեն Վենետիկի վաճառականը FlashForward |
Ծնողներ | հայր՝ Մարկ Ֆայնս[4], մայր՝ Ջենիֆեր Լեշ[4] |
Ամուսին(ներ) | Մարիա-Դոլորես Դիեգես |
Կենսագրություն
խմբագրելՖայնսը ծնվել է հարավարևելյան Անգլիայի Սոլսբերի քաղաքում (Ուիլթշիր կոմսություն), լուսանկարիչ և ֆերմեր Մարկ Ֆայնսի և վիպասանուհի Ջենիֆեր Լեշի բազմազավակ ընտանիքում[7]։ Նրա ավագ եղբայրը հայտնի դերասան Ռայֆ Ֆայնսն է, քույրերը՝ Մարթա և Սոֆի Ֆայնսերը ռեժիսորներ են, եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը կոմպոզիտոր է, իսկ Յակոբ Ֆայնսը, որը նրա երկվորյակ եղբայրն է, էկոլոգ է և վայրի բնության պաշտպան։ Ֆայնսն ունի ևս մեկ որդեգրված եղբայր՝ Մայքլ Էմերին, որը զբաղվում է հնագիտությամբ։
Ֆայնսը մեծացել և կրթություն է ստացել սկզբում Իռլանդիայում (Արևմտյան Քորք), որից հետո տեղափոխվել է Անգլիա։ Ֆինանսական պրոբլեմների հետ կապված ընտանիքի հաճախակի այս ու այն կողմ տեղափոխվելու պատճառով, նա ստիպված է եղել սովորել 14 տարբեր դպրոցներում։ Ծնողների, հատկապես մոր մեծ սերը մշակույթի նկատմամբ և երեխաներին տված դաստիարակությունը արվեստի և գրականության սիրո մթնոլորտում, մեծ ազդեցություն է ունեցել հետագայում երեխաների մասնագիտության ընտրության մեջ։ Ֆայնսը հիշում է, որ իրենք հեռուստացույց չունեին, փոխարենը միշտ կարդում էին։ 16 տարեկանում Ֆայնսը մեկ տարի սովորել է Սաֆոլկի գեղարվեստական դպրոցում, բայց այն թողել է միանալու համար Young Vic Youth Theatre-ին։ Թագավորական ազգային թատրոնում չորս տարի աշխատել է որպես զգեստապահ[8]։ Այնուհետեև երեք տարի սովորելով Լոնդոնի Գիլդհոլի երաժշտական և դրամայի դպրոցում և ավարտելով այն 1993 թ.-ին՝ Ֆայնսը սկսում է զբաղվել դերասանական իր կարիերայով։
Կարիերա
խմբագրելՖայնսի կարիերան սկսվում է թատրոնից։ Նա իրեն նախ և առաջ համարում է թատրոնի դերասան և շատ անգամ հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց՝ գերադասելով բեմը կինոյից։ Ֆայնսի առաջին թատերական պրոֆեսիոնալ դեբյուտը եղել է Լոնդոնի Վեստ Էնդ թատրոնում, «Կինը սևի մեջ» ներկայացման մեջ։ Երկրորդ, «Մեկ ամիս արվարձանում» բեմադրման ժամանակ նրա խաղընկերուհին հայտնի բրիտանացի դերասանուհի Հելլեն Միրրենն էր։ Այնուհետև Ֆայնսը երկու տարի աշխատում է Շեքսպիրյան թագավորական թատրոնում և ցուցաբերած փայլուն դերասանական խաղի համար բարձր գովասանքի է արժանանում թատերական քննադատների կողմից։ Մեծ հաջողություն է ունենում «Մարդու Որդին» ներկայացումը, որտեղ Ֆայնսը մարմնավորում է Հիսուս Քրիստոսին։ Ֆայնսի դեբյուտային ֆիլմը «Փոփփի Քերյուի անվճռականությունն» է՝ 1995 թ-ին, սակայն նրա առաջին լուրջ դերը գեղարվեստական կինոյում Քրիստոֆերի կերպարն է՝ 1996 թ., իտալացի ռեժիսոր Բելուչչիի նկարահանած «Հպանցիկ գեղեցկություն» ֆիլմում։ Կինոյում նրա առաջին քայլերը աչքի չեն ընկնում, փոխարենը նա ակտիվ զբաղվում է թատրոնով, խաղում է մի շարք ներկայացումներում՝ «Տեսարանը կամրջից», «Դրախտի երեխաները», «Թրոլյուսն ու Քրեսիդան», «Ինչպես դա քեզ դուր է գալիս», «Խոտե մահճակալը»։
1998 թ-ին նրա գլխավոր դերակատարմամբ էկրան են բարձրանում միանգամից երեք ֆիլմ՝ «Ինչ-որ բան Մարթայի մասին» (Լաուրենս) կատակերգությունը, և Օսկարի ներկայացված երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» (Ռոբերտ Դադլի) պատմական դրաման և «Սիրահարված Շեքսպիրը» (Ուիլլ Շեքսպիր) ռոմանտիկ կատակերգությունը, որը տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում ճանաչվում է տարվա լավագույն ֆիլմ։ Երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նրա խաղընկերուհիներն են Քեյթ Բլանշետը և Գվինեթ Փելթրոուն, Ֆայնսին բերում են համաշխարհային ճանաչման։ Սիրահարված Շեքսպիրում Ֆայնսը մարմնավորում է երիտասարդ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի կերպարը։ Շեքսպիրի դերկատարման համար Ֆայնսը արժանանում է Լաս Վեգասի կինոքննադատների ասոցիացիայի, ինչպես նաև Chicago film Critics Association Awards-ի կողմից որպես ամենախոստումնալից դերասան, MTV Movie Awards-ի կողմից՝ լավագույն համբույրը մրցանակներին և առաջադրվում է BAFTA-ի, MTV Movie Awards-ի, Screen Actor Guild Awards-ի կողմից տարվա լավագույն դերասան անվանակարգում։ Նա Miramax ընկերության հետ միանգամից հինգ ֆիլմի պայմանագիր է կնքում, սակայն ավելի ուշ չեղյալ է համարում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում կորցնել իր ազատությունը[9]։
Սիրահարված Շեքսպիրի հաջողությունից չշլացած, և անկախ կինոյում բացված փայլուն հեռանկարից իր համար՝ բավականին համեստ դերասանը, խուսափելով «Սեքս խորհրդանիշ» ճանաչվելուց, մի քանի ամիս անհայտանում է գլամուր աշխարհի տեսադաշտից[10]։ Վերադառնում է թատրոն և խաղում է «Իրական լավ գործ» ներկայացման մեջ. թատրոնում շաբաթական 200 ֆունտ աշխատավարձով։ Հաճախ Հոլլիվուդը քննադատել է Ֆայնսին, որ նա չկարողացավ որսալ իր հաջողության պահը Շեքսպիրից հետո և մտնել այն դռներով, որ «Սիրահարված Շեքսպիրն» էր բացել իր առջև։ Ֆայնսը սիրում է թատրոնը, որտեղ նա կարող է կերտել։ 2001 թ. «Էդուարդ Երկրորդ» թատերական բեմականացման մեջ նա խաղում է Էդուարդ Երկրորդի դերը, և հենց նույն թվականին էլ էկրան է բարձրանում նրա գլխավոր դերակատարմամբ «Թշնամին դարպասի մոտ» ռազմական դրաման, որտեղ նա մարմնաորում է ռուս կոմիսար «Դանիլովի» կերպարը։ Ստանալով մեծ թվով առաջարկներ հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների կողմից ֆիլմերում նկարահանվելու՝ նա միևնույն է հավատարիմ է մնում թատրոնի նկատմամբ իր դերասանական կրքին և չի հրաժարվում թատրոնում իր դերերից։ 2002 թ. «Սպանիր ինձ նրբորեն» էրոտիկ թրիլերը, որը պատմություն է Ալիսի և առեղծվածային Ադամ Թելիսի անկառավարելի սեքսուալ կրքերի մասին, որտեղ Ֆայնսը խաղում է Ադամ Թելիսի կերպարը, նորից թարմացնում է Ֆայնսի Շեքսպիրյան փառքը։ Դրան հաջորդում են 2003 թ. «Լյութեր»(Մարտին Լյութեր) և 2004 թ. «Վենետիկի վաճառականը» (Բասսանիո) ֆիլմերը, վերջինս նաև Ալ Պաչինոի և Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ[11]։ 2006 թ. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում Դայան Քրյուգերի, Դեննիս Հեյսբերթի և իր գլխավոր դերակատարմամբ Ֆայնսը նկարահանվում է «Մնաս բարով Բաֆանա», քաղաքական բանտարկյալ, հեղափոխական Նելսոն Մանդելայի՝ բանտում անցկացրած տարիների, բանտապահ Ջեյմս Գրիգորիի և Մանդելայի միջև ձևավորված ընկերության մասին պատմող ֆիլմում[12]։ 2007 թ. Ֆայնսը Ռուսաստանի հետ համատեղ, առաջին անգամ որպես ռեժիսոր, նկարահանում է «Ոգին» կարճամետրաժ ֆիլմը[13][14]։
Մասնակցել է «Անիմացիոն դյուցազնավեպ» 1999 թ., «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» 2003 թ. և «Մարդկային զգայնության կորած և գտնված արկղը» 2010 թ. անիմացիոն մուլտֆիլմերի հնչյունավորմանը, ինչպես նաև 1998 թ. BBC Radio4 ռադիոալիքով հեռարձակվող «Ավան», «Աղոթողի դիմակը» վեպերի ռադիոբեմականացմանը և 2002 թ. թողարկված Շեքսպիրի սոնետների ամբողջական հավաքածուի՝ «Երբ սերն է խոսում» CD ալբոմի աուդիոընթերցումներին։ 2010 թ. Ֆայնսը հրավիրվում է մասնակցելու հայտնի ֆրանսիական սուրճի «Carte Noir» ապրանքանիշի կողմից կազմակերպված «Carte Noire-ի ընթերցողները» դասական ստեղծագործությունների ընթերցման տեսաշարում[15]։ Ֆայնսի կարիերան շարունակվում է առ այսօր. նա 2009-2010-2011-2012 թվականներին նկարահանվել է «FlashForward» (Գալիքի պահը), «Քամելոթ», «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներում։
Ընտանիք
խմբագրելՖայնսն իր կնոջ՝ արմատներով իսպանացի, շվեյցարական մոդել Մարիա-Դոլորես Դիեգեսի հետ ծանոթացել է 2005 թ. Տաորմինայում (Սիցիլիա) անցկացվող կինոփառատոնի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 2009 թվականին Տոսկանայում։ Զույգն այժմ ունի երկու դուստր՝ Սեմ ծնվ. 2010 թ. և Իզաբել ծնվ. 2011 թ.։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմի անվանում | Կերպարը | Ֆիլմի բնօրինակ անվանում |
---|---|---|---|
1995 | Փոփփի Քերյուի անվճռականությունը | Ուիլլի | The Vacillations of Poppy Carew |
1996 | Հպանցիկ գեղեցկություն | Քրիստոֆեր | Stealing Beauty |
1998 | Ինչ-որ բան Մարթայի մասին | Լաուրենս | Martha, Meet Frank, Daniel and Laurence |
1998 | Ելիզաբեթ | Ռոբերտ Դադլի | Elizabeth |
1998 | Սիրահարված Շեքսպիրը | Ուիլլ Շեքսպիր | Shakespeare in Love |
1999 | Հավերժ իմը | Ալեն Ռիփլի | Forever Mine |
2000 | Ժանգոտ ալյումին | Շոն Դինի | Rancid Aluminum |
2001 | Թշնամին դարպասի մոտ | Կոմիսար Դանիլով | Enemy at the Gates |
2001 | Աճյուն | Էլիջահ | Dust |
2002 | Լեո | Ստեֆան | Leo |
2002 | Սպանիր ինձ նրբորեն | Ադամ Թելիս | Killing Me Softly |
2003 | Լյութեր | Մարտին Լյութեր | Luther |
2004 | Վենետիկի վաճառականը | Բասսանիո | The Merchant of Venice |
2005 | Մարդը մարդուն | Ջեմի Դոդ | Man to Man |
2005 | Մեծ արշավ | Դանիել Գիբսոն | The Great Raid |
2006 | Սուր սահմանի վրա | Նեյլ Բուքման | Running with Scissors |
2006 | Դարվինի մրցանակը | Մայքլ Բուրոուզ | The Darwin Awards |
2007 | Մնաս բարով, Բաֆանա | Ջեյմս Գրեգորի | Goodbye Bafana |
2007 | Ոգի | ֆիլմի ռեժիսոր | The Spirit |
2008 | Փախուստ | Լեննի Դրեյք | The Escapist |
2008 | Դու, ես և կապիտան Լոնբրիջը | Լյուկ՝ հեղինակի ձայն | You Me and Captain Longbridge |
2008 | Կարմիր բարոնը | Ռոյ Բրաուն | The Red Baron |
2008 | Հմայիչ/Գեղեցիկ | Բոբ Ֆիցփեյն | Pretty/Handsom |
2008 | 1941-ի գարունը | Արթուր Պլանկ | Spring 1941 |
2009 | Գալիքի պահը | Մարկ Բենֆորդ | FlashForward |
2009 | Հոսանքին հակառակ | Փոլ Թոմսոն | Against the Current |
2011 | Քամելոթ | Մերլին | Camelot |
2012 | Ամերիկյան սարսափ պատմություն | Թիմթի Հոուարդ | American Horror Story |
2014 | Խաղեր ստեղծողը | Մորոդյան | The Games Maker |
2014 | Հերակլես | Եվրիսթյոս | Hercules |
2015 | Քլավիոս | Քլավիոս | Clavius |
2015 | Պիղծը | - | The Unholy |
2015 | Անծանոթ երկիր | Մեթյու Փարքեր | Strangerland |
2015 | Դիպլոմատը | Մայք Շեփարդ | The Diplomat |
Թատերագրություն
խմբագրելՏարեթիվ | Ներկայացման անվանում | Կերպար | Բնօրինակ անվանում |
---|---|---|---|
1993 | Կինը սևի մեջ | - | The Woman In Black |
1994 | Մեկ ամիս քաղաքից դուրս | Բելյաև | A Month In The Country |
1995 | Տեսարան կամրջից | Ռոդոլֆո | A View From The Bridge |
1996-1997 | Մարդու որդին | Հիսուս Քրիստոս | Son of Man |
1996 | Դրախտի երեխաները | Լեսենար | Les Enfants du Paradis |
1996-1997 | Թրոլյուսն ու Քրեսիդան | Թրոլյուս | Troilus and Cressida |
1996-1997 | Խոտե մահճակալը | Ռեյֆ Սմիթ | The Herbal Bed |
1997 | Ինչպես դա քեզ դուր է գալիս | Սիլվիոս | As You Like It |
1998 | Իրական լավ գործ | Բիլլի | Real Classy Affair |
2001 | Էդուարդ II | Էդուարդ II | Christopher Marlowe’s Edward II |
2001 | Մարտիկ պոետի ընթերցումը | - | War Poet’s Reading |
2002 | Օթելլո | Լագո | Othello |
2003 | Սիրո անպտուղ ջանքերը | Բերոուն | Love’s Labour’s Lost |
2005-2006 | Էպիտաֆիա Ջորջ Դիլոնի համար | Ջորջ Դիլոն | Epitaph for George Dillon |
2008 | 2000 մետր | Շերիֆի օգնական(Մոս) | 2,000 Feet Away |
2009 | Սիրանո դը Բերժերակ | Սիրանո | Cyrano de Bergerac |
Անիմացիոն կրկնօրինակումներ
խմբագրելտարեթիվը | անվանումը | կերպարը | բնօրինակ անվանումը |
---|---|---|---|
1998 | Անիմացյոն Դյուցազնավեպ | Բավուլֆ (ձայն) | Animated Epics։ Beowulf |
2003 | Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը | Պրոթեոս (ձայն) | Sinbad: Legend of the Seven Seas |
2010 | Մարդկային զգայնության կորած և գտնված արկղը | տղա (ձայն) | A Lost and Found Box of Human Sensation |
Մրցանակներ
խմբագրել- Las Vegas Film Critics Society Awards
- Ամենախոստումնալից դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
- Broadcast Film Critics Association Awards
- Նորահայտ դերասան՝ Ելիզաբեթ 1999
- Screen Actors Guild Awards
- Գլխավոր դերի փայլուն կատարում՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
- Blockbuster Entertainment Awards
- Լավագույն սկսնակ դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
- MTV Movie Awards
- Լավագույն համբույրը՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
- Chicago Film Critics Association Awards
- Ամենախոստումնալից դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
- Cinema For Peace Awards
- Տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ Ոգին 2008
Ներկայացված է եղել
- BAFTA awards
- Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
- MTV Movie Awards
- Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
- Screen Actors Guild Awards
- Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
- Teen Choice Awards
- Ամենասեքսուալ սիրային տեսարան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
- Satellite Awards
- Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Վենետիկի վաճառականը 2005
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ «Joseph Fiennes Charity Work, Events and Causes».
- ↑ LEWIS, SIMON (2008 թ․ մարտի 28). «The Triumph of Joseph Fiennes».
- ↑ Hoad, Phil (2008 թ․ հունիսի 11). «Why won't Joseph Fiennes make life easy for himself?».
- ↑ Iley, Chrissy (2007 թ․ հունվարի 14). «No ordinary Joe».
- ↑ Brooks, Xan (2005 թ․ սեպտեմբերի 21). «Joseph Fiennes tells Xan Brooks why he rejected a five-picture deal in Hollywood for £200 a week at the Royal Court Theatre». Վերցված է 24.01.2015-ին.
- ↑ Grice, Elizabeth. «In Fiennes form».
- ↑ Долин, Антон. «Сыграть живого человека всегда трудно».
- ↑ Tunzelmann, Alex (2012 թ․ մայիսի 10). «Reel history: Goodbye Bafana».
- ↑ Федина, Анна. «Глаза в кино говорят больше, чем губы».
- ↑ «The Spirit/Дух». 2008.
- ↑ ORR, GILLIAN (2010 թ․ մարտի 19). «Joseph Fiennes is the new face of Carte Noire Readers».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Ֆայնս» հոդվածին։ |