Նումի Ռապաս[4] (շվեդ.՝ Noomi Rapace, ծնյալ Հիլդա Նումի Նորեն (Hilda Noomi Norén), դեկտեմբերի 28, 1979(1979-12-28)[5][6][7], Hudiksvall, Gävleborg County, Շվեդիա)[8], թատրոնի և կինոյի շվեդ դերասանուհի[9]։ Կինոյում դերակատարմամբ առաջին անգամ հանդես է եկել 7 տարեկանում՝ նկարահանվելով «Ագռավի ստվերը» շվեդա-իսլանդական ֆիլմում։ 2011 թվականից նկարահանվում է Հոլիվուդում։ Թոմ Հարդիի հետ նկարահանվել է Երեխա-44 կինոնկարում։ Ռապասի մայրը շվեդուհի է, իսկ հայրը գնչուական ծագմամբ իսպանացի Իսպանիայի Բադախոս քաղաքից։

Նումի Ռապաս
անգլ.՝ Noomi Rapace
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1979 թ.
ԾննդավայրԽուդիկսվալ, Եվլեբորգ, Շվեդիա
Քաղաքացիություն{{{2}}} Շվեդիա
Ազգությունշվեդ
Մայրենի լեզուշվեդերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունSkara School Scene? (1999)[1] և Սյոդրա Լատին
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Աշխատանքդերասանուհի
Աշխատավայր1996 թ-ից մինչ մեր օրերը
ԱմուսինՕլա Ռապաս[2]
Ծնողներհայր՝ Rogelio Durán?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnoomi-rapace.info
Ստորագրություն
Изображение автографа
 Noomi Rapace Վիքիպահեստում

Նումի Ռապասը միջազգային ճանաչում ու համբավ է ձեռք բերել՝ մարմնավորելով Լիսբեթ Սալանդերի կերպարը շվեդական «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2009 թ.) թրիլլերում և դրա շարունակությունը հանդիսացող «Կրակի հետ խաղացող աղջիկը» (2009) և «Խաղաթղթե աշտարակը» ( 2009) ֆիլմերում։ Դերասանական իր այդ աշխատանքի համար նա արժանացել է շվեդական հեղինակավոր «Ոսկե բզեզ» կինոմրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Հոլիվուդում նրա առաջնելույթը եղել է 2011 թվականին, «Շերլոկ Հոլմս. ստվերների խաղը» ֆիլմում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ ընկերակցելով անվանի կինոդերասաններ Ռոբերտ Դաունի Կրտսերին և Ջուդ Լոուին։ Այնուհետև տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել հոլիվուդյան «Պրոմեթևս», «Կեղտոտ հանձնուք» , «Վրեժի ծրագիր» , «Ինչ պատահեց երկուշաբթի օրը» և այլ կինոնկարներում[10]։

Անձնական կյանք խմբագրել

2001 թվականից Նումին մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել շվեդ դերասան Պեր Օլա Նորելի հետ։ Զույգը նախընտրել է կրել Ռապաս ազգանունը, որը ֆրանսերենից թարգմանած՝ նշանակում է գիշատիչ թռչուն[11]։ 2003  թվականին որդի են ունեցել, որին անվանել են Լև՝ ի պատիվ ռուս հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի[12]։ 2011 թվականին զույգը բաժանվել է[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.skara.se/se--gora/turism/att-gora/temavandringar/7.-tusen-ar-har-gjort-oss-kloka.html
  2. https://www.britannica.com/biography/Ola-Rapace
  3. http://www.bodilprisen.dk/aar-for-aar/2008-2/
  4. произношение Noomi Rapace: Как произносится Noomi Rapace, язык: Шведский
  5. Bauer P. Encyclopædia Britannica
  6. filmportal.de — 2005.
  7. Munzinger Personen (գերմ.)
  8. Noomi Rapace Pronunciation in Swedish audio link (Retrieved 10 June 2012)
  9. Karen Olsson, Noomi Rapace Arrives in Hollywood, by Way of Outer Space Արխիվացված 24 Օգոստոս 2017 Wayback Machine, The New York Times Magazine, 27 May 2012, p. 26.
  10. Wilson, Andrew (2010 թ․ օգոստոսի 20). «Millennium fever: Stieg Larsson and the mystery of the lost manuscript». Thisislondon.co.uk. ES London Limited. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
  11. https://www.ural.kp.ru/daily/26303.2/3183162/?share.target.id=869965&share.target.class=4
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. https://joinfo.ua/showbiz/1244139_Numi-Rapas---yarkaya-zhenschina-39-letnyaya.html./(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նումի Ռապաս» հոդվածին։