Ռեյֆ Ֆայնս
Ռեյֆ Նաթանիել Թուիսլթոն Ուայքհեմ Ֆայնս[10] (անգլ.՝ Ralph Nathaniel Twisleton-Wykeham-Fiennes[11], MWCD /RĀF FĪNZ/[12], դեկտեմբերի 22, 1962[1][2][3][4][5][6][7], Իպսուիչ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, ռեժիսոր, ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան։
Ռեյֆ Ֆայնս անգլ.՝ Ralph Fiennes | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1962[1][2][3][4][5][6][7] (56 տարեկան) |
Ծննդավայր | Իպսուիչ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[8], St Kieran's College?, Նյութոնի դպրոց և Bishop Wordsworth's School? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և Դերասանական արվեստ |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ծնողներ | հայր՝ Մարկ Ֆայնս, մայր՝ Ջենիֆեր Լեշ |
Ամուսին(ներ) | Ալեքս Քինգսթոն |
Համատեղ ապրող(ներ) | Francesca Annibali? |
Պարգևներ և մրցանակներ | Թատերական համաշխարհային մրցանակ, Տոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար, Ջեյմս Ջոյսի մրցանակ, BAFTA, Թոնի և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ |
ԿենսագրությունԽմբագրել
Ռեյֆը ընտանիքի առաջնեկն է։ Նրա մայրը՝ Ջենիֆեր Լաշը, գրող է, հայրը՝ Մարկ Ֆայնսը, հանրահայտ լուսանկարիչ է (վերջինիս հայրը ձեռնարկատեր Մորիս Ֆայնսն էր[13])։ Նրա ընտանիքը սերում է նորմաններից[14]։ 1973 թվականից սկսած՝ ընտանիքը բնակվում է Իռլանդիայում։ Նրա հինգ եղբայրներից և քույրերից գրեթե բոլորը ինչ–որ կերպ առնչություն ունեն կինոյի հետ․ եղբայրը՝ Ջոզեֆ Ֆայնսը, կատարել է Շեքսպիրի դերը օսկարակիր «Սիրահարված Շեքսպիրը» մելոդրամայում (1998), մյուս եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը, երգահան է, քույրերը՝ Սոֆի Ֆայնսը և Մարթա Ֆայսնը, կինոռեժիսորներ (Մարթայի «Օնեգին» ֆիլմում Ռեյֆը գլխավոր դերակատարն է), իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Յակոբը, զբաղվում է շրջական միջավայրի պաշտպանությամբ։ Նաև երիտասարդ դերասան Հիրո Ֆայնս Թիֆինը (խաղացել է «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմում) Ռեյֆի զարմիկն է, բրիտանացի հայտնի ճանապարհորդ Ռանուլֆ Ֆայնսը և գրող Ուիլիամ Ֆայնսը Ռեյֆի զարմիկներն են արդեն երրորդ աստիճանով։ 8-րդ սերնդով նրանք բարեկամ են բրիտանական արքայական ընտանիքին։
ԿարիերաԽմբագրել
Դերասանական վարպետություն ուսանել է Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիայում։ Կարիերան սկսել է Ռիջենթս պարկի բաց թատրոնում, 1980-ականների վերջերում խաղացել է Թագավորական թատրոնում։ 1988 թվականից տեղափոխվել է Թագավորական Շեքսպիրյան թատոնг[14]։ Ամերիկյան «Թոնի» մրցանակի դափնեկիր է։ Առաջադրվել է «Օսկարի» «Շինդլերի ցուցակը» (1993) և «Անգլիացի հաճախորդ» (1996) ֆիլմերում կատարած դերերի համար։ Առաջադրվել է նա «Ոսկե մորու»» (1999, Ումա Թուրմանի հետ միասին «Վրիժառուները» կատակերգական մարտաֆիլմի համար)։ Նույն թվականին կատարել է Եվգենի Օնեգինի դերը համանունը «Օնեգին» հոլիվուդյան ֆիլմում։
1997 թվականին Ռեյֆ Ֆայնսը խաղաց Իվանովի դերը Չեխովի նույնանուն պիեսայում լոնդոնյան «Ալմեյդա» թատրոնի բեմադրությունում։ Ֆայնսը համոզիչ կատարեց կոտրված և խարդախ մարդու դերը[15]։ Նույն թվականին հյուրախաղերի ժամանակ նա կատարեց Իվանովի դերը Մոսկվայում՝ «Փոքր թատրոնի» բեմում։
2011 թվականին դարձել է Ա․ Տարկովսկու Իվանովոյում անցկացվող «Հայելի» V միջազգային կինոփառատոի ժյուրիի անձնակազմի ղեկավարը[16]։
2014 թվականին կատարել է խոշոր հյուրանոցի ամենուր հասցնող աշխատակցի դերը Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում։ Ֆայնսի այդ աշխատանքը բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից, ստացել է նաև BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակները։
Անձնական կյանքԽմբագրել
1993-1997 թվականներին դերասանն ամուսնացած էր դերասանուհի Ալեքս Քինսգթոնի հետ, որ հայտնի է «Շտապօգնություն» և «Բժիշկ ով» հեռուստասերիալներից։
ՄրցանակներԽմբագրել
Երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»։ Ունի 11 այլ մրցանակներ և 20 առաջադրումներ։
- 2005՝ Լավագույն դերասան՝ «Նվիրված այգեպան» (British Independent Film Awards, Evening Standard British Film Awards, London Critics Circle Film Awards)
- 1999՝ Լավագույն դերասան՝ «Արևային լույսի համը» (European Film Academy)
- 1993՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ «Շինդլերի ցուցակը» (BAFTA, National Society of Film Critics (США), New York Film Critics Circle)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122931300 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1985&fn=ralph&sn=fiennes
- ↑ Правно-информациони систем РС
- ↑ Հանդիպում է նաև անվան տառադարձային ձևը՝ Ռալֆ։ Սակայն առավել ճշգրիտ տարբերակ է ընդունվում Ռեյֆ Ֆայնս անվան կիրառումը
- ↑ «How to pronounce Ralph Fiennes» (անգլերեն)։ inogolo.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 26
- ↑ «NLS/BPH: Other Writings, Say How?» (անգլերեն)։ National Library Service for the Blind and Physically Handicapped։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 26
- ↑ դերասանի կենսագրությունը filmreference.com կայքում
- ↑ 14,0 14,1 Fiennes, Ralph. Interview with James Lipton. «Inside the Actors Studio»
- ↑ Յու․ Ֆրիդշտեյն․ Ռեյֆ Ֆեյնսի «Ռուսական հաճախորդը»,2000. — էջ 323.
- ↑ «Մեկնարկել է Անդրեյ Տարկովսկու անվան միջազգային կինոփառատոնը» (ռուսերեն)։ tvzvezda.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 25