Քեթրին Ուոթերսթոն
Քեթրին Բոյեր Ուոթերսթոն (անգլ.՝ Katherine Boyer Waterston, մարտի 3, 1980[1][2][3], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի։
![]() անգլ.՝ Katherine Waterston | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 3, 1980[1][2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Սեմ Ուոթերսթոն, մայր՝ Lynn Louisa Woodruff? |
Կյանք և կարիերա Խմբագրել
Ուեթորսթոնը ծնվել է Լոնդոնի Վեստմինստեր քաղաքում, դերասան Սեմ Ուոթերսթոնի և նախկին մոդել Լին Լուիզա Վուդրաֆի ընտանիքում[5]։ Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցում դերասանական կրթություն ստանալուց հետո նա սկսել է իր կարիերան կինոյում և հետագայում նկարահանվել է մի շարք անկախ ֆիլմերում[5]։
2000-ականների վերջերին Ուոթերսոնը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նա հանդես է եկել թատերական բեմում, ինչպես նաև փոքր դերեր է խաղացել «Գրոհելով Վուդսթոքը» և «Լինելով Ֆլին» ֆիլմերում։ 2012 թվականին նա նկարահանվել է HBO-ի «Ընդհատակյա կայսրության» սերիալի մի քանի էպիզոդներում։ Նրա կարիերայում բեկումնային էր 2014 թվականին «Ի ծնե արատ» ֆիլմում կատարած երկրորդ պլանի դերը, որի համար նա առաջադրվել է «Արբանյակ» մրցանակի[6]։ Դրանից հետո նա ստացել է գլխավոր դեր՝ Էլիզաբեթ Մոսսի հետ նկարահանվելով «Երկրի թագուհի» ֆիլմի, ինչպես նաև գլխավոր հերոսի նախկին կնոջ դերը «Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմում[7][8]։
2016 թվականին Ուեթորսոնը կատարել է կնոջ գլխավոր դերը «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» ֆիլմում, որը Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի սփին-օֆն է։ Կինոնկարը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին[9]։ Եվս մեկ գլխավոր դեր նա կատարել է Ռիդլի Սքոթի «Օտարը։ Պատգամ» ֆիլմում, որը «Պրոմեթևս» ֆիլմի սիքվելն է[10]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Կինո Խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Խոլորձներ | Orchids | Բեատրիս | կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Մայքլ Քլեյթոն | Michael Clayton | Երրորդ կուրսեցի | |
Դայակներ | The Babysitters | Շիրլի | ||
2008 | Գեղեցկատես | Good Dick | Քեթրին | |
2009 | Գրոհելով Վուդսթոք | Taking Woodstock | Պենի | |
2011 | Կե՛ր | Eat | Քլեր | Կարճամետրաժ ֆիլմ |
Մուտք ոչ մի տեղ | Enter Nowhere | Սամանտա | ||
2012 | Ռոբոտ և Ֆրենկ | Robot & Frank | Աղջիկ խանութում | |
Լինելով Ֆլինը | Being Flynn | Սառա | ||
Հետապնդում | Ջուր | Джули | ||
Պատմություն | Ástarsaga | Սոլանժ | Կարճամետրաժ ֆիլմ | |
Գործարան | The Factory | Լորեն | ||
2013 | Գրեթե սիրահարված | Almost in Love | Լուլու | |
Մանհեթենի ռոմանտիկա | Manhattan Romance | Կառլա | ||
Գիշերային շարժումներ | Night Moves | Էնն | ||
Էլեանոր Ռիգբիի անհետացումը | The Disappearance of Eleanor Rigby | Չառլի | ||
Ապակե կզակ | Glass Chin | Պատրիսյա | ||
2014 | Ի ծնե արատ | Inherent Vice | Շասա Ֆեյ Հեպուոր | |
2015 | Երկրի թագուհի | Queen of Earth | Վիրջիննյա | |
Սեր առանց պարտականությունների | Sleeping with Other People | Էմմա | ||
Սթիվ Ջոբս | Steve Jobs | Քրիս Էնն Բրեննան | ||
2016 | Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց | Fantastic Beasts and Where to Find Them | Թինա Գոլդշտեյն | |
2017 | Օտարը:Պատգամ | Alien: Covenant | Դենիելս | |
Լոգանի հաջողությունը | Logan Lucky | Սիլվիա Հարիսոն | ||
Հոսանքների պատերազմ | The Current War | Մարգարետ Վեսթինհաուզ | ||
2018 | Կարծես երազում | State Like Sleep | Քեթրին | |
Fluidic | Թել | |||
1990-ականների կեսեր | Mid-90s | Դեբնի | ||
Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործությունները | Fantastic Beasts: The Crimes of Grindelwald | Թինա Գոլդշտեյն |
Հեռուստատեսություն Խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Ընդհատակյա կայսրություն | Boardwalk Empire | Էմմա Հարոու | 4 էպիզոդ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ https://web.archive.org/web/20191127004623/http://dcs.megaphone.fm/MTV3177593384.mp3?key=b1e962a281b2a42fa27c31ded8a8d844
- ↑ 5,0 5,1 «Katherine Waterston - Biography»։ The New York Times։ Վերցված է 2015-01-03
- ↑ «Katherine Waterston Awards»։ Internet Movie Database։ Վերցված է 2015-01-03
- ↑ Rebecca Ford (17 сентября 2014)։ «'Inherent Vice' Actress Joins Indie 'Queen of Earth' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-01-03
- ↑ Dave McNary (23 декабря 2014)։ «Katherine Waterston Joins Steve Jobs Biopic Opposite Michael Fassbender»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-31-ին։ Վերցված է 2015-01-03
- ↑ Найдена актриса на главную женскую роль в спин-оффе «Гарри Поттера»: Кино: Культура: Lenta.ru
- ↑ Ali Jaafar (17 декабря 2015)։ «Katherine Waterston To Star In ‘Alien: Covenant’»։ Deadline.com։ Վերցված է 2016-01-08