Մեմի Գամեր

ամերիկացի դերասանուհի

Մերի Ուիլա «Մեմի» Գամեր (անգլ.՝ Mary Willa "Mamie" Gummer, օգոստոսի 3, 1983(1983-08-03)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։

Մեմի Գամեր
Ծնվել էօգոստոսի 3, 1983(1983-08-03)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց, Քենթի դպրոց, Օրիորդ Փորթերի դպրոց և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Դոն Գամմեր, մայր՝ Մերիլ Սթրիփ
Ամուսին(ներ)Բենջամին Ուոքեր, Ջասթին Հարթլի և Մեհար Սետհի
Երեխա(ներ)Հարրիսոն Սետհի
Պարգևներ և մրցանակներ

Դերասանուհի Մերիլ Սթրիփի դուստրը։

Վաղ տարիներ խմբագրել

Մերի Գամերը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 3-ին դերասանուհի Մերիլ Սթրիփի և քանդակագործ Դոն Գամերի ընտանիքում[5]։ Նա իր ավագ եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Գրեյսի ու Լուիզայի հետ մեծացել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում և Կոնեկտիկուտում։

Գամերը հաճախել է Միս Պորտյորի դպրոց, հետո ավարտել է Կոնեկտիկուտի Կենտիի դպրոցը, իսկ ավելի ուշ կրթությունը շարունակել է Հյուսիսարևմտյան համալսարանում, որն ավարտել է 2005 թվականին։

Կարիերա խմբագրել

Գամերը երկրորդական պլանի իր դերերով հայտնի է հեռուստատեսությունում և «Լավ կինը», «Առանց կոորդինատների» հեռուստասերիալներում, որոնք հեռարձակվել են 2011 թվականին։

Կինոյում փոքր դերերով նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» (2006) և «Երեկո» (2007) ֆիլմերում, բայց, վերջին հաշվով, նրա մասնակցությամբ տեսարանները ֆիլմից կտրվել են։ 2012 թվականին գլխավոր դեր է ստացել «Բժիշկ Էմիլի Օուենս» հեռուստասերիալում[6]։

Անձնական կյանք խմբագրել

2011-2013 թվականներին Մեմին ամուսնացած է եղել դերասան Բենջամին Ուոքերի հետ[7][8][9]։

2018 թվականի օգոստոսին կայացել է Մեմիի նշանադրությունը սցենարիստ և պրոդյուսեր Մեհար Սեթհիի հետ։ 2019 թվականին զույգն ունեցել է որդի[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Խանդ Heartburn Էնի
2006 ֆ Խաբեություն The Hoax Դեյնա
2007 ֆ Երեկո Evening Լայլա Ուիթենբերգ
2007 ֆ Բոլոր սրբերի օր All Saints Day Լիլի
2008 ս Ջոն Ադամս John Adams Սալի Սմիթ Ադամս
2009 ֆ Վուդստոկի գրավումը Taking Woodstock Տիշա
2009 ֆ Լույսի պահապանները The Lightkeepers Ռութ
2010 ֆ Հիվանդասենյակ The Ward Էմիլի
2010-2015 ս Լավ կինը The Good Wife Նենսի Քրոզե
2011 ս Առանց կոորդինատների Off the Map բժիշկ Մինա Մինարդ
2011 ս Տաղանդավոր մարդ A Gifted Man Ջեմա
2012-2013 ս Բժիշկ Էմիլի Օուենս Emily Owens, M.D բժիշկ Էմիլի Օուենս
2013 ֆ Փրկարարը The Lifeguard Մել
2013 ֆ Կողմնակի էֆեկտ Side Effects Քայլա
2014 ֆ Տորթ Cake Բոննի
2014 հֆ Փող The Money Թրիշա Կասթման
2015 ֆ Շրջագայության ավարտը The End of the Tour Ջուլի
2015 ֆ Ռիկին և Ֆլեշը Ricki and the Flash Ջուլի
2015 ս Մանհեթեն Manhattan Նոռա
2018 ֆ Կապույտից դուրս Out of Blue Ջենիֆեր Ռոքուել
2019 ս Իսկական խուզարկու True Detective Լյուսի Փերսել

Թատրոնի դերեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «Mamie Gummer- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Lacey Rose (11 мая 2012). «CW's 'Carrie Diaries,' 'Arrow,' 'Cult,' 'First Cut,' 'Beauty and the Beast' Ordered to Series». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  7. Eng, Joyce (2009 թ․ հոկտեմբերի 20). «Mamie Gummer, Meryl Streep's Daughter, Gets Engaged». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
  8. «Mamie Gummer Engaged to Stage Actor Ben Walker». BroadwayWorld.com. 2009 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. http://www.usmagazine.com/celebrity-news/news/mamie-gummer-husband-benjamin-walker-split-meryl-streeps-daughter-ending-marriage-2013303>
  10. Meryl Streep’s Daughter Mamie Gummer and Fiance Mehar Sethi Welcome First Child
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեմի Գամեր» հոդվածին։