Ջեյն Կրակովսկի
Ջեյն Կրակովսկի (անգլ.՝ Jane Krakowski, հոկտեմբերի 11, 1968[1][1][2], Parsippany-Troy Hills, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և «Թոնի», «Լոուրենս Օլիվիե», «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակների դափնեկիր։
Ջեյն Կրակովսկի անգլ.՝ Jane Krakowski | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1968[1][1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Parsippany-Troy Hills, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
Կրթություն | Ռատգերսի համալսարան, Parsippany High School?, Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մյուզիքլի դերասան, Խաղային շոուի հաղորդավար և մանկական դերասան |
Ընտրանի | Ally McBeal? և Unbreakable Kimmy Schmidt? |
Համատեղ ապրող(ներ) | Robert Godley? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կրակովսկին առավել հայտնի է «Էլի Մաքբիլ» («Ally McBeal» 1997-2002), «30 ռոք» («30 Rock», 2006-2013) և «Անկոտրում Կիմի Շմիդթը» («Unbreakable Kimmy Schmidt», 2015-2019) հեռուստասերիալներում խաղացած դերերով, որոնք նրան բերել են անվանակարգեր «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակներում։
Կրակովսկին հայտնի է նաև թատրոնում աշխատանքով։ Բրոդվեյի «Ինը» վերածննդի մյուզիքլի դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի և ստացել է անվանակարգ «Գրանդ հոթել» և «Նա սիրում է ինձ» մյուզիքլների համար, ինչպես նաև «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլում դերի համար արժանացել է «Լոուրենս Օլիվիե» մրցանակի «Մյուզիքլի լավագույն դերասանուհի» կատեգորիայում։
Վաղ տարիներ
խմբագրելԿրակովսկին ծնվել է Պարսիպինի Թրոյ Հիլզի Նյու Ջերսի նահանգում՝ քոլեջի ուսուցիչ Բարբարայի (Բենոիտ)[4] և քիմիկ-ինժեներ ու սիրողական թատրոնի ակտիվ մասնակից Էդա Կրակովսկու ընտանիքում[5]։ Ունի ավագ եղբայր[6]։ Հայրը լեհ է և տեղափոխվել է Կրակովից[7], չնայած ինքը՝ Կրակովսկին, գիտի միայն մի քանի լեհերեն բառ[8]։
Կրակովսկին մեծացել է թատերական կյանքի մթնոլորտում և հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Դայակ վարձելու փոխարեն ծնողներս ինձ տանում էին իրենց հետ»[4]։ Չորս տարեկանում զբաղվել է բալետով, բայց հետո թողել է Բրոդվեյում[6] պարելու համար։ Կրակովսկին հաճախել է Նյու Յորքի երեխաների համար պրոֆեսիոնալ դպրոց[9]։ Երբ սկսել է դերասանուհի աշխատել, իր ազգանվան «ջ» (j) տառը բաց է թողել[10], քանի որ այն դժվար էր արտասանվում[4]։
Կարիերա
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրելԿրակովսկին հեռուստատեսությունում իր առաջին դերը ստացել է 1984 թվականին «Վաղվա որոնում» սերիալում՝ խաղալով Թերեզա Քենդելի դերը[11]։ Այդ դերի համար 1986 և 1987 թվականներին առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի։ 1996 թվականին նկարահանվել է «Վաղը կգա այսօրը» սերիալի էպիզոդում բժիշկ Հանդելմանի դերում։ 1997 թվականին «Էլի Մաքբիլ» հեռուստասերիալում Կրակովսկին խաղացել է Էլեյն Վասալի դերը։ 1999 թվականին այս դերը «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ[12]։ 2003 թվականին խաղացել է «Էվերվուդ» սերիալում, իսկ 2004 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալի էպիզոդում։ 2006 թվականին Կրակովսկին միացել է «30 ռոք» սերիալի դերասանական կազմին։ Ջեննա Մարոնի դերի համար 2009 և 2010 թվականներին դերասանուհին ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ[13]։ 2015 թվականին սկսել է նկարահանվել «Անկոտրում Կիմի Շմիդթը» կատակերգական սերիալում։
Կինո
խմբագրելԿրսկովսկիին առաջնաելույթ է ունեցել «Արձակուրդներ» ֆիլմում[12]։ Հետո նկարահանվել է «Ճակատագրական գայթակղություն», «Մի վամպիրի պատմություն», «Բեմական առաջնաելույթ», «Պարիր ինձ հետ» և «Տասնվեցամյա մայրը» ֆիլմերում։
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականին Կրակովսկին նշանադրվել է դիզայներ Ռոբերտ Գոդլիի հետ։ Նրանց որդին՝ Բենեթ Ռոբերտ Գոդլին, ծնվել է 2011 թվականի ապրիլի 13-ին[14]։ Զույգը բաժանվել է 2013 թվականին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանթագրություն |
---|---|---|---|---|
1987 | Ճակատագրական գայթակղություն | Fatal Attraction | դայակ | |
1991 | Բեմական առաջնաելույթ | Stepping Out | Լին | |
1996 | Տիկին Ուինթերբորն | Mrs. Winterbourne | Քրիստինա | |
1998 | Պարիր ինձ հետ | Dance with Me | Պատրիցիա Բլեք | |
1999 | Գնա | Go | Իռեն | |
2002 | Սառցե դարաշրջան | Ice Age | կին | հնչյունավորում |
2004 | Ալֆի | Alfie | Դորի | |
2004 | Սուրբ ծննդյան օրհներգը | A Christmas Carol | Սուրբ ծննդյան ոգի | |
2005 | Տասնվեցամյա մայրը | Mom at Sixteen | Դոնա Կուպեր | |
2006 | Որսաշրջան | Open Season | Ժիզել | հնչյունավորում |
2006-2013 | 30 ռոք | 30 Rock | Ջենա Մարոնի | գլխավոր դեր |
2008 | Որսաշրջան 2 | Open Season 2 | Ժիզել | հնչյունավորում |
2009 | Հրեշների կրկես։ Վամիրի օգնականը | Cirque du Freak: The Vampire's Assistant | Կորմա | |
2011 | Որսաշրջան 3 | Open Season 3 | Ժիզել | հնչյունավորում |
2015 | Անկոտրում Կիմի Շմիդթը | Unbreakable Kimmy Schmidt | Ժակլին Վուրխես | |
2015 | Պիքսելներ | Pixels | ԱՄՆ նախագահի կինը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=35508
- ↑ 4,0 4,1 4,2 Margo Nash (2006 թ․ մարտի 19). «Jersey Footlights». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Jane Krakowski Biography (1968-)
- ↑ 6,0 6,1 Rebecca Tyrrel. The secretary's star turn. The Telegraph (5 сентября 2009). Дата обращения 9 ноября 2008. Архивировано 11 июля 2012 года.
- ↑ http://www.mojawyspa.co.uk/artykuly/14671/Jane-Krakowski-Z-Krakowa-do-Ally-McBeal Pol. Cała rodzina po stronie mojego ojca jest polska (En All my family from my father’s side is Polish).
- ↑ http://www.mojawyspa.co.uk/artykuly/14671/Jane-Krakowski-Z-Krakowa-do-Ally-McBeal Pol. (…) mój tata rozmawiał po polsku. Moi dziadkowi rozmawiali na co dzień po angielsku, ale kłócili się tylko po polsku, żebyśmy ich nie zrozumieli! (En (…) my dad spoke Polish, and my grandparents spoke English at home, but they argued only in Polish, because they didn’t want to be understood by us).
- ↑ «Taking a Bough». People. 1998 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Peter Filichia (2008 թ․ հոկտեմբերի 17). «Jane Krakowski to appear at theater fund-raiser». The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Rachel Syme (2008 թ․ հունիսի 22). «Jane Krakowski is Poetry in Motion». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 12,0 12,1 «30 Rock Cast Biographies: Jane Krakowski». NBC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Emmy nominee reactions rundown». The Hollywood Reporter. 2009 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ D'Zurilla, Christie (21 апреля 2011). «Jane Krakowski welcomes baby boy Bennett with her fiance, designer Robert Godley». Los Angeles Times (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Կրակովսկի» հոդվածին։ |