Դոկտոր Փարնասոսի երևակայությունը

«Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» (անգլ.՝ The Imaginarium of Doctor Parnassus), ռեժիսոր Թերրի Հիլիամի կողմից ստեղծված ֆանտաստիկ ֆիլմ։ Պրեմիերան կայացել է «Ռեժիսորների երկշաբաթաթերթի շրջանակներում Կաննի կինոփառատոնում։ Ռուսաստանում ֆիլմը հեռարձակվել է 2010 թվականի հունվարի 28-ին։

Դոկտոր Փարնասոսի երևակայությունը
անգլ.՝ The Imaginarium of Doctor Parnassus
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 Կանադա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3][…], արկածային ֆիլմ[3][4][5] և միստիկ ֆիլմ[3][4]
Թվական2009, հունվարի 14, 2010[6] և հունվարի 7, 2010[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերի Գիլիամ[8][2][3][…]
ՊրոդյուսերՍամուել Հադիդան և Ուիլյամ Վինս
Սցենարի հեղինակԹերի Գիլիամ և Չարլզ ՄակՔոուեն[9]
ԴերակատարներՀիթ Լեդջեր[8][10][11][…], Քրիստոֆեր Փլամեր[8][3][10][…], Վեռն Թրոյեր[8][3][10][…], Լիլի Քոուլ[8][3][10][…], Էնդրյու Գարֆիլդ[8][3][10], Թոմ Ուեյթս[8][10][12][…], Ջոնի Դեփ[8][10][12][…], Քոլին Ֆարել[8][10][12][…], Ջուդ Լոու[8][10][12][…], Պետեր Ստորմարե[11][12], Պալոմա Ֆեյթ[12], Ջոնի Հարիս[3], Սիմոն Դեյ[9], Մայքլ Էքլունդ[9], Քեթի Լայոնս[9], Լյուսի Ռասսել[9], Գվենդոլին Քրիսթի[9], Պիտեր Նյու[9] և Չարլզ ՄակՔոուեն[9]
ՕպերատորՆիկոլա Պեկորինի
ԵրաժշտությունՋեֆ Դաննա
ՄոնտաժՄիք Օդսլի
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՎանկուվեր և Լոնդոն
ԿինոընկերությունGrosvenor Park Productions, Telefilm Canada, Կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կենտրոն, Canal+, UK Film Council և Davis Films
Տևողություն122 րոպե
 The Imaginarium of Doctor Parnassus Վիքիպահեստում

Թոնի Շեպարդի կերպարը վերջինն էր ավստրալիացի դերասան Հիթ Լեջերի համար։

Սյուժե

խմբագրել

Դոկտոր Փարնասն իր ատրակցիոնի հետ միասին ճանապարհորդում է աշխարհով մեկ․ կախարդական հայելու միջով անցնող յուրաքանչյուր ցանկացող հայտնվում է իր երևակայությամբ ստեղծված աշխարհում։ Դեռ շատ վաղուց նա գրազ էր եկել խավարի բարձրաստիճան պահակազորից ոմն Նիքի հետ, և ստացել էր անմահություն։ Շատ տարիներ անց նա հանդիպեց իրական սիրուն, և նոր պայման կնքեց նրա հետ՝ անմահությունը փոխարինեց պատանեկությամբ, սակայն այն պայմանով, որ նրա երեխաները 16 տարեկանից հետո դառնալու էին Նիկի սեփականությունը։ Վալենտինան՝ ավագ դուստրը, շուտով կդառնա 16 տարեկան, և Դոկտոր Փարնասը ամեն կերպ փորձում է նրան պաշտպանել անխուսափելի ճակատագրից։ Պարոն Նիքը գալիս է Վալենտինայի ետևից, սակայն, միշտ պատրաստ լինելով նոր գրազին, նա գալիս է նոր համաձայնության։ Արդեն հաղթող է դառնում նա, ով առաջինը կհմայի և կգերեվարի 5 հոգու։ Դոկտոր Փարնասը փնտրում է համագործակիցների, նույնիսկ պատրաստվում է աղջկա ձեռքը խոստանալ նրան, որը կօգնի նրան հաղթել խավարի պահակազորին։ Նա պետք է հաղթահարի բազում սյուրռեալիստական արգելքներ և միանգամայն ուղղի անցյալում գործած իր սխալները՝ Վալենտինային փրկելու համար։ Այդ ճանապարհին նրան օգնում և երբեմն խանգարում են խմբի անդամները՝ խիստ և պրակտիկ թզուկ Պերսին, հմայիչ Անտոնը և խորհրդավոր Թոնին

Դերերում

խմբագրել
  • Հիթ Լեջեր — Թոնի Շեպարդ - խորհրդավոր անծանոթ, ով միանում է թափառող կրկեսին։ Դերասանի վերջին կերպարը։ Լեջերը մահացել է նկարահանումների ավարտին, որից հետո Թոնիի կերպարը ստանձնել են 3 դերասաններ՝ Ջոնի Դեփը, Քոլին Ֆարելը, Ջուդ Լոու։
  • Քրիստափոր Պլամեր — Դոկտոր Փարնաս - խմբի հազարամյա առաջնորդը
  • Էնդրյու Գառֆիլդ — Անտոն - թախառող կրկեսի խմբի անդամը
  • Վեռն Թրոյեր — Թզուկ Պերսի
  • Լիլի Կոուլ — Վալենտինա- Դոկտոր Փարնասի դուստրը
  • Թոմ Ուեյքթս — Պարոն Նիք - խավարի բարձրաստիճան պահակազորերից
  • Փիթեր Սթորմարե— Տիեզերքի նախագահ
  • Պալոմա Ֆեյտ — Սալլի- աղջիկ փաբից
  • Մայքլ Էկլունդ — Շեպարդի օգնականը

Պարգևներ և անվանակարգեր

խմբագրել
  • 2010 թվական - Օսկարի մրցանակաբաշխության 2 առաջադրում՝ նկարիչների լավագույն աշխատանք (Դեվիդ Ուորեն, Անաստասիա Մասարո, Սմիթ Քերոլայն), լավագույն հանդերձանք (Մոնիկ Պրյուդոմ)
  • 2010 թվական - 2 առաջադրում Սատուրն մրցանակաբաշխությունում՝ լավագույն միջազգային ֆիլմ, լավագույն գրիմ (Սառա Մոնզանի)
  • 2010 թվական- 2 առաջադրում Բրիտանական կինոկատակերգությունում՝ լավագույն գրիմ (Սառա Մոնզանի), նկարիչների լավագույն աշխատանք (Դեվիդ Ուորեն, Անաստասիա Մասարո, Սմիթ Քերոլայն)

Փաստեր

խմբագրել
  • Ռուս քննադատները ֆիլմի անվանումը թարգմանում են նաև «Դոկտոր Փարնասուսի իմաջինարիում»[13][14]։
  • Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2007 թվականի դեկտեմբերի սկզբին։ 2008 թվականի հունվարի 18-ին Հիթ Լեջերը վերջին անգամ է մասնակցել ֆիլմի Լոնդոնյան նկարահանումներին, 1 շաբաթից հետո նա պետք է վերադառնար նկարահանումների հրապարակ, սակայն հունվարի 22-ին նրա մահացած գտան Նյու Յորքում։ Այդ իրադարձությունների հետ կապված ֆիլմի նկարահանումները դադարեցին, սցենարիստներն ու ռեժիսորները ստիպված եղան փոխել սցենարը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» հոդվածին։