Պիգմալիոն
Պիգմալիոն (հին հունարեն՝ Πυγμαλίων), հունական առասպելական քանդակագործ, ով ստեղծել է ներեուհի Գալատեայի արձանը՝ փղոսկրից։ Առասպելը վկայում է, որ քանդակագործը սիրահարվել է իր իսկ կողմից քանդակված Գալատեայի արձանին[1]։
Պիգմալիոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Քույր/Եղբայր | Phrasius? |
Ամուսին | Galatea? |
Զավակներ | Paphos? և Metharme? |
![]() |
Առասպել Խմբագրել
Պիգմալիոնը քանդակագործ էր Կրետե կղզուց, ով եղել է Պոսեյդոնի որդի Բելոսի և Անքինոյայի որդին։ Նա փղոսկրից քանդակել է Գալատեայի արձանը և սիրահարվել վերջինիս։ Առասպելը վկայում է, որ Պիգմալիոնը արձանին նվերներ է նվիրել, հագցրել թանկարժեք հագուստներ, սակայն արձանը շարունակում էր մնալ արձան, իսկ սերը՝ անփոխադարձ։ Ափրոդիտեին նվիրված տոնակատարության ժամանակ, Պիգմալիոնը դիմել է սիրո աստվածուհուն՝ խնդրելով նրան ուղարկել այնպիսի մի գեղեցիկ կին, ինչպիսին իր կերտած արձանն էր։ Քանդակագործը չհամարձակվեց խնդրել աստվածուհուն՝ կենդանացնելու արձանը։ Ափրոդիտեն տեսնելով քանդակագործի տանջանքները՝ կենդանացրեց արձանը, ով դարձավ Պիգմալիոնի կինը[2]։ Այս առասպելը, հավանաբար, Նեանֆի գրականության մեջ է մտել Կիզիկայից[3]։ Պիգմալիոնային ոսկե ձիթապտուղը պահպանվել է Գադիրում[4]։
Տարբերակներից մեկի համաձայն, Պիգմալիոնը այդ կնոջից ունեցել է որդիներ՝ Պաֆոսը, Կինիրոսը[5] և դստերը Մետարմային[6]։ Համաձայն Պուբլիուս Օվիդիուս Նասոյի, Կինիրոսը եղել է Պաֆոսի որդին։ Տարբերակներից մեկի համաձայն էլ Պաֆոսը ոչ թե Պիգմալիոնի որդին է, այլ՝ դուստրը։
Անտիկ աղբյուրներում Պիգմալիոնը կնոջ անունը չի հիշատակվում։ Ժան-Ժակ Ռուսոն իր «Պիգմալիոն» աշխատության մեջ (1762) նրան անվանել է Գալատեա։ Այդ անունն է կրել առասպելական ներեուհի Գալատեան։ Այս անվանումը բազմիցս հիշատակվել է 18-րդ դարի հովվերգական աշխատություններում[7]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.312, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.179
- ↑ См. Нонн. Деяния Диониса XXXII 212. Климент. Протрептик 57, 3 (ссылка на Филостефана).
- ↑ Торшилов, Дмитрий Олегович Античная мифография. — СПб, 1999. — С. 84.
- ↑ Филострат. Жизнь Аполлония Тианского V 5.
- ↑ Овидий. Метаморфозы X 243—299
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 14, 3.
- ↑ Meyer Reinhold, «The Naming of Pygmalion’s Animated Statue» The Classical Journal 66.4 (1971), pp. 316—319.
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Պատկերասրահ»։ Արխիվացված է օրիգինալից 2004-03-24-ին։ Վերցված է 2017-01-23 (գերմ.)