Աստրիդ Բերժե Ֆրիսբի (անգլ.՝ Àstrid Bergès-Frisbey, մայիսի 26, 1986(1986-05-26)[1], Բարսելոնա, Իսպանիա), ֆրանսիա-իսպանական ծագում ունեցող դերասանուհի։

Աստրիդ Բերժե Ֆրիսբի
կատ.՝ Àstrid Bergès-Frisbey
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1986(1986-05-26)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իսպանիա
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Lycée Victor-Hugo?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Àstrid Bergès-Frisbey Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աստրիդ Բերժե Ֆրիսբին ծնվել է 1986 թվականի մայիսի 26-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Նրա հայրը կատալոնացի է, իսկ մայրը՝ կիսով չափ ֆրանսիացի կիսով չափ ամերիակիցի։ Աստրիդը մանկությունը անցկացրել է Փարիզում։ Հոր մահից հետո նա թողեց իր ուսումը և 2007 թվականից սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Բացի ֆիլմերում նկարահանվելուց, Աստրիդը նաև զբաղվել է մոդելային բիզնեսով, նկարահանվել է «Glamour» և «Vogue» ամսագրերի համար։ Նա դարձել է հայտնի, երբ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում ջրահարս Սիրենի դերը[2]։

Անձնական կյանք խմբագրել

Աստրիդը շատ սահուն խոսում է կատալոներեն, իսպաներեն և ֆրանսերեն, նաև «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում ջրահարս Սիրենի դերը խաղալու համար սովորել է անգլերեն։ Ֆիլումերում նկարահանվելու համար նրան օգնել է իր հայրենակցուհի Պենելոպե Կրուսը, ինչպես նաև շփում է ունեցել իր գործընկերների հետ[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնութագիր անվանում Դեր
2007 Լարի վրա Sur le fil Մերի Սերտիսիան
2007 Աստվածային Էմիլի Divine Émilie Բուֆլե
2008 Նրանք և ես Elles et moi երիտասարդ Իզաբել
2008 Ամբարտակը ընդդեմ խաղաղ օվկիանոսին Un barrage contre le Pacifique Սյուզաննա
2009 Էքստազ Extase Ջին
2009 Առաջին աստղ La première étoile Ջուլիետա
2009 Մահացու թագուհի La reine morte ինֆանտ
2010 Բրուք Bruc. La llegenda Գլորիա
2011 Հողափորի աղջիկը La fille du puisatier Պատրիսիա Ամորետի
2011 Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides Սիրենա
2012 Հրեշտակների սեքս El sexo de los ángeles Կարլա
2013 Ջուլիետա Juliette Ջուլիետա
2014 Ես սկիզբն եմ I Origins Սոֆի Էլիզոնդո
2014 Տունը այնտեղ է, որտեղ ձեր հոգին ցավում է Home Is Where Your Heart Aches Սառա
2015 Ալյասկա Alaska Նադին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Record #296920318 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 «On Set: 'Pirates 4' - Astrid Berges-Frisbey». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Բերժե Ֆրիսբի» հոդվածին։