Մարտին Սկորսեզե
Մարտին Սկորսեզե (անգլ.՝ Martin Marcantonio Luciano Scorsese, նոյեմբերի 17, 1942[1][2][3][…], Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ[9]), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։
Կենսագրություն
խմբագրելՄարտին Սկորսեզեն ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Նյու Յորքում։ Նրա ծնողները երկրորդ մասնագիտությամբ դերասաններ էին։ Հայրը՝ Շառլ Սկորսեզեն նաև հագուստի վաճառող էր, իսկ մայրը՝ Քեթրին Սկորսեզեն դերձակ։ Նրա հոր նախնիները գաղթել էին Իտալիայից, Սիցիլիայի Պալերմո քաղաքից։ Նրա ծնողները կաթոլիկ էին, նա մեծացել է խիստ կաթոլիկական ընտանիքում և փոքր ժամանակ շատ շփում չի ունեցել իր տարիքի երեխաների հետ։ Նրա մեծ եղբայրը հաճախ է նրան տարել կինոթատրոն, որտեղից էլ ծնվել է նրա մեծ սերը կինոյի հանդեպ։
Ծառայել է ԱՄՆ-ի բանակում ծովային հետևակների շարքերում, աշխատելով որպես խոհարար։ Ծառայությունն ավարտելուց հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում։ Հենց համալսարանում սովորելու տարիներին էլ սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր։
Սկորսեզեն 5 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կինը Լարինա Մարի Բրեննան էր, ումից ունեցել է մեկ դուստր՝ Կատարինե։ Երկրորդ կինը՝ Ջուլիա Քեմերոնը, ումից նույնպես ունեցել է մեկ աղջիկ։ Երրորդը դերասանուհի Իզաբելլա Ռոսսելինին էր, ում հետ ամուսանցել էր 1979 թվականին և բաժանվել 1983 թ.-ին։ Չորրորդ անգամ ամուսնացած եղել է ռեժիսոր Բարբարա Դե Ֆինայի հետ՝ 1985-1991 թ.։ 1999 թվականից մինչ օրս ամուսնացած է Հելեն Մորրիսի հետ, նրանք ունեն մի աղջիկ։
Կարիերա
խմբագրելԱռաջին ռեժիսորական աշխատանքը 1959 թվականին «Վեզուվ» կարճամետրաժ ֆիլմն էր, որին հաջորդեցին 4-5 կարճամետրաժ ֆիլմեր։ Առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 1967 թվականին «Ես կզանգեմ առաջինը» անվամբ, սակայն ֆիլմի նկարահաւոմների ավարտից հետո որոշել է այն վերանվանել «Ո՞վ է թակում իմ դուռը» անվամբ։ Ֆիլմում հանդես է գալիս ապագայում հայտնի դերասան Հարվի Քեյթլը, ով խաղում է նաև նրա մյուս մի քանի ֆիլմերում։
Առաջին հաջողված աշխատանքը կարելի է համար «Չար փողոցներ» ֆիլմը, որտեղ Հարվի Քեյթլին միանում է ևս մի շատ հայտնի դերասան, այդ ֆիլմում նորեկ Ռոբերտ Դե Նիրոն, ով մինչև այդ աշխատել էր Բրայան դե Պալմայի հետ։ Հաջորդ ֆիլմերից մեկի՝ «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» գլխավոր դերակատարուհի Էլլեն Բերստինը Օսկար է ստանում Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։
1977 թվականին Մարտին Սկորսեզեն նկարահանում է իր ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Տաքսիստը», որում գլխավոր դերը փայլուն ձևով կատարում է Ռոբերտ Դե Նիրոն, դառնալով այդ դերասանի լավագույն դերակատարումներից մեկը։
1988 թվականին Նիկոս Կազանտակիսի գրվածքի հիման վրա նկարահանած «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմը դառնում է համաշխարհային կինոյի ամենասկանդային աշխատանքներից մեկը, քննադատվելով նաև եկեղեցու կողմից։ Շատ բարձր է գնահատվում նրա 1990 թվականին նկարահանված «Փառավոր տղաներ» գանգստերական ֆիլմը, որը մշտապես ներառվում է բարձրակարգ գանգստերական ֆիլմերի վարկանիշային ցանկերում։ 2002 թվականին էկրան է բարձրանում իր լավագույն գործերից մեկը՝ Նյու Յորքի ավազակախմբերը (գլխավոր դերերում Լեոնարդո ԴիԿապրիո, Դանիել Դեյ-Լյուիս, Քեմերոն Դիազ), որի համար նա ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը։
2006 թվականին Ուրացողները (գլխավոր դերերում Ջեք Նիկոլսոն, Լեոնարդո ԴիԿապրիո, Մեթ Դայմոն, Մարկ Ուոլբերգ, Ալեք Բոլդուին, Մարտին Շին) ֆիլմի համար ստանում է Օսկար մրցանակ Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում և Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար։
Սկորսեզեի սիրած դերասաններն են Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո ԴիԿապրիոն, ովքեր հանդես են եկել նրա շատ ֆիլմերում։ Նրա ֆիլմերում հաճախ են նկարահանվում նաև Հարվի Քեյթլը, Ուիլյամ Դեֆոն, Ջո Պեշին, Ջուդի Ֆոսթերը։
Մրցանակներ և փաստեր
խմբագրելԸնդհանուր թվով 90 կինոմրցանակ է ստացել և ներկայացված է եղել ևս 72 մրցանակի, այդ թվում Օսկար, Ոսկե Գլոբուս, Ոսկե Արմավենու ճյուղ, Գրեմմի, Վենետիկի կինոփառատոնի մրցանակ, Ոսկե Արջ, GILDA, BAFTA և այլ մրցանակներ։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա 4 ֆիլմ։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում ընդգրկված է նրա 2 ֆիլմ՝ «Կատաղած ցուլ» որպես լավագույն սպորտային ֆիլմ և «Փառավոր տղաներ» ֆիլմը լավագույն գանգստերական ֆիլմերի ցանկում 2-րդ տեղում, զիջելով միայն հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմին։
- IMDb վարկածի 250 լավագույն ֆիլմերի ցանկում ներկայացված է 6 ֆիլմով։
Ֆիլմերը
խմբագրելԸնդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմեր ռեժիսոր է, 13 ֆիլմի սցենարի հեղինակ, 40 ֆիլմի պրոդյուսեր։ Որպես դերասան հանդես է եկել 13 ֆիլմում։
Առավել նշանավոր ֆիլմերն են
տարեթիվ | ֆիլմի անվանում | բնօրինակ անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1973 | Չար փողոցներ | Mean Streets | Ռոբերտ Դե Նիրո Հարվի Քեյթլ |
1974 | Ալիսան այլևս այստեղ չի ապրում | Alice Doesn’t Live Here Anymore | Հարվի Քեյթլ Էլլեն Բերստին Ջուդի Ֆոսթեր |
1976 | Տաքսու վարորդ | Taxi Driver | Ռոբերտ Դե Նիրո Հարվի Քեյթլ Ջուդի Ֆոսթեր Մարտին Սկորսեզե |
1977 | Նյու Յորք, Նյու Յորք | New York, New York | Ռոբերտ Դե Նիրո Լայզա Մինելլի |
1980 | Կատաղած ցուլ | Raging Bull | Ռոբերտ Դե Նիրո Ջո Պեշի |
1986 | Փողերի գույնը | The Color of Money | Փոլ Նյուման Թոմ Քրուզ Ջոն Թուրթուրո Ֆորեսթ Ուայթաքեր |
1988 | Քրիստոսի վերջին փորձությունը | The Last Temptation Of Christ | Ուիլյամ Դեֆո Հարվի Քեյթլ |
1990 | Փառավոր տղաներ | Goodfellas | Ռոբերտ Դե Նիրո Ջո Պեշի Ռեյ Լիոտա |
1991 | Վախի հրվանդանը | Cape Fear | Ռոբերտ Դե Նիրո Նիկ Նոլթի Ջեսիկա Լենգ Գրեգորի Պեք |
1993 | Անմեղության դարաշրջան | The Age of Innocence | Դանիել Դեյ-Լյուիս Միշել Պֆայֆեր |
1995 | Կազինո | Casino | Ռոբերտ Դե Նիրո Ջո Պեշի Շերոն Սթոուն Ջեյմս Վուդս |
1997 | Կունդուն | Kundun | |
1999 | Մեռածներին հարություն տալով | Bringing Out the Dead | Նիկոլաս Քեյջ Ջոն Գուդման Մարտին Սկորսեզե |
2002 | Նյու Յորքի ավազակախմբերը | Gangs of New York | Լեոնարդո ԴիԿապրիո Դանիել Դեյ-Լյուիս Քեմերոն Դիազ |
2004 | Ավիատորը | The Aviator | Լեոնարդո ԴիԿապրիո Ալեք Բոլդուին Ուիլյամ Դեֆո Ջուդ Լոու Քեյթ Բլանշետ Քեյթ Բեքինսեյլ |
2006 | Ուրացողները | The Departed | Լեոնարդո ԴիԿապրիո Ջեք Նիկոլսոն |
2010 | Անիծվածների Կղզին | Shutter Island | Լեոնարդո ԴիԿապրիո Բեն Քինգսլի |
2011 | Ժամանակի պահապանը | Hugo | |
2013 | Լռություն | Silence | Դանիել Դեյ-Լյուիս Բենիսիո դել Տորո |
2013 | Ուոլ Սթրիթի գայլը | The Wolf of WallStreet | Լեոնարդո ԴիԿապրիո Ջոնա Հիլ Մեթյու Մակքոնահի Մարգո Ռոբի |
2019 | Իռլանդացի | The Irishman | Ռոբերտ Դե Նիրո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.americamagazine.org/arts-culture/2016/12/06/exclusive-martin-scorsese-discusses-his-faith-his-struggles-his-films-and
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2007
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/martin-scorsese/
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ http://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2018-martin-scorsese.html
- ↑ 9,0 9,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Սկորսեզե» հոդվածին։ |