Դևիդ Եյթս (անգլ.՝ David Yates, հոկտեմբերի 8, 1963(1963-10-08)[2], Սենտ Հելենս, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Դևիդ Եթս
Ի ծնե անուն՝David Yates
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1963(1963-11-30) (60 տարեկան)
Ծննդավայր՝Ռեյնհիլ, Լանկաշիր (այժմ Մերսիսայդ)
Երկիր՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգություն՝անգլիացի
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID ID 0946734

Կենսագրություն խմբագրել

Դևիդ Եթսը ծնվել է 1963 թվականին՝ անգլիական Լանկաշիր կոմսության Ռեյնհիլ գյուղում (այժմ Մերսիսայդի Սենտ Հելենս քաղաքային շրջանում)։ Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» ֆիլմը դիտելուց հետո ոգեշնչվեց դերասանի կարիերայով։ Նա փորձում էր հասկանալ կինեմատոգրաֆիայի արտադրությունը և տարրերը։ Մինչև 14 տարեկանը ընկերների հետ կարճամետրաժ ֆիլմեր էր նկարում տեսախցիկով, որը նրան նվիրել էր մայրը։ Դառնալով հասուն՝ հիմնականում հեռուստատեսության համար նկարեց ֆիլմեր, համագործակցեց BBC ալիքի հետ։ Ընդհանուր առմամբ նկարահանել է 19 ֆիլմ, որոնցից առաջինը՝ 1984 թվականին։ Կրթություն ստացել է իր հարազատ քաղաքի քոլեջում, իսկ հետո՝ Էսսեքսի և Ջորջթաունի համալսարաններում։

Հարրի Փոթեր խմբագրել

2005 թվականին Դևիդ Եյթսը Ուորներ Բրազերսի կողմից ընտրվեց Հարրի Փոթերի մասին պատմող 5-րդ ֆիլմի ռեժիսոր։ Նկարահանումներից առաջ նա այցելեց Leavesden Studios: «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմը մեծ հայտնություն ստացավ՝ աշխարհում ստանալով 938 468 864 դոլար շահույթ։ Հետագայում Եյթսն ընտրվեց Հարրի Փոթերի մասին պատմող 6-րդ ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ուորներ Բրազերսը հայտարարեց, որ «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմը պետք է բաժանված լինի 2 մասի։ Կրկին Դևիդ Եյթսը դարձավ ֆիլմի ռեժիսորը։ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի առաջին մասը էկրանավորվեց 2010 թվականի նոյեմբերին։ Ֆիլմը քննադատների կողմից գնահատվեց որպես Եյթսի նախորդ ֆիլմից վատ։ Նա միակ ռեժիսորն է, ով էկրանավորել է Հարրի Փոթերի մասին պատմող 2-ից ավելի գիրք։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում
1994-1995 Մաքուր անգլիական սպանություն
2001 Ճանապարհները, որոնք մենք ընտրում ենք (սերիալ)
2003 Մեծ խաղ (մինի-սերիալ)
2003 Ահա և հյուրերը!
2004 Սեքս-ուղղություն (ՀՏ)
2005 Աղջիկը սրճարանից (ՀՏ)
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
2009 Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը
2010 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1
2011 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2
2014 Տիրան
2016 Տարզան։ Լեգենդ
2016 Ֆանտաստիկ արարածները և որտեղ են նրանք բնակվում

2011 թվականի նոյեմբերին Դևիդ Եթսը հայտարարեց համանուն սերիալի մոտիվներով «Բժիշկ Ով» լիամետրաժ կինոֆիլմի նկարահանման մտադրության մասին[3]։

Սակայն նրա մտադրությունները չիրականացան։ Սթիվեն Մոֆատն ասաց, որ մոտ ապագայում լիամետրաժ ֆիլմ նկարելու գաղափարից հրաժարվումը վերջնական է և անփոփոխ։ Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Սթիվենը երկրպագուներին հանգստացրեց այն խոստումով, որ անգամ եթե ֆիլմը ստեղծվի, ապա ռեժիսորը Եթսը չի լինի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Եյթս» հոդվածին։