Վիլյամ «Բիլի» Քոնոլի կրտսեր (անգլ.՝ William «Billy» Connolly, Jr.նոյեմբերի 24, 1942(1942-11-24)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կատակերգու, երաժիշտ, հաղորդավար, դերասան և Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր։

Բիլի Քոնոլի
Billy Connolly Festival Cine Sidney.jpg
Ծնվել էնոյեմբերի 24, 1942(1942-11-24)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, բանջոյիստ, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Pamela Stephenson?
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Ասպետ-բակալավր
billyconnolly.com

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Բիլի Քոնոլին ծնվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում՝ Ուիլյամ և Մերի (ծնվ. Մաքլին) Քոնոլիների ընտանիքում։ Մայրն աշխատել է հիվանդանոցային սրճարանում, իսկ պապը իռլանդացի ներգաղթյալ էր[3][4][5]։ 1946 թվականին, երբ հայրը ծառայել է բանակում, մայրը լքել է ընտանիքը, և Բիլիին ու քրոջը դաստիարակել են նրանց մորաքույրերը՝ Մարգարեթը և Մոնան[6]։

Մինչև 20 տարեկան Քոնոլին ապրել է Գլազգոյի Անդերսոն շրջանում, իսկ հետո տեղափոխվել է Պարտիկ թաղամաս[7]։ Նա սովորել է Սուրբ Պետրոսի տարրական և Սեն Ժերարի միջնակարգ դպրոցներում[5]։ 12 տարեկանում Քոնոլին որոշել է դառնալ կատակերգու, իսկ 15 տարեկանում նա թողել է դպրոցը՝ ստանալով երկու դիպլոմ, որոնցից մեկում սխալ կար (Connolly-ի փոխարեն Connell)։

Անձնական կյանք, առողջությունԽմբագրել

1989 թվականին Բիլի Քոնոլին ամուսնացել է հոգեբան Պամելե Սթեֆենսոնի հետ։ Իր «Billy» գրքում և հարցազրույցում, որը հանձնել է 2008 թվականի դեկտեմբերին, Քոնոլին հայտարարել է, որ բազմիցս բռնության է ենթարկվել հոր կողմից[8]։

Քոնոլին աջակցում է սահմանափակ կարողություններով բայքերների ազգային ասոցիացիային[9]։

2013 թվականի սեպտեմբերին ԶԼՄ-ները տարածել են ինֆորմացիա այն մասին, որ Քոնոլին տարել է շագանակագեղձի քաղցկեղի հաջող վիրահատություն։ Վերականգնվող արտիստի մոտ սկզբնական փուլում ախտորոշվել է նաև պարկինսոնի հիվանդություն[10]։

ԿարիերաԽմբագրել

1960-ական թվականների սկզբին Բիլի Քոնոլին սկսել է հանդես գալ որպես երգիչ-բանահավաք, իսկ 1970-ական թվականներին Էլթոն Ջոնը նրան օգնել է դուրս գալ ամերիկյան թատերաբեմ։

2011 թվականի մայիսին, երբ Քոնոլին նկարահանվել է «Billy Connolly’s Route 66» վավերագրական ֆիլմում, կոտրել է կողոսկրը և ծունկը, բայց մի շաբաթ անց վերադարձել է նկարահանման[11]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975-1976 ս Առօրյա խաղեր Play for Today Ջոդի / Պեդի
1985 ֆ Ջուր Water
1985 հֆ Կապույտ փող Blue Money Դեզ
1988 ս Քաղաքի լույսեր City Lights բոմժ
1989 ս Մեխանիկ Minder Տիկ Տակ
1989 ֆ Հրացանակիրների վերադարձը The Return of the Musketeers Քեդի
1990 ֆ Հատելով սահմանագիծը The Big Man Ֆրենկի
1993 ֆ Անպարկեշտ առաջարկ Indecent Proposal գլխավոր աճուրդ
1993 ս Մեկ էկրան Screen One Ջո Ջո Դոնելի
1995 մֆ Պոկահոնտաս Pocahontas Բեն
1997 ֆ Նինձյան Բևեռլի-Հիլզից Beverly Hills Ninja ճապոնական հնարժեք խանութի տեր
ֆ Տիկին Բրաուն Mrs Brown Ջոն Բրաուն
ֆ Թաթեր Paws PC
1998 ս Վերոնիկայի առանձնասենյակը Veronica's Closet Քեմբել
1998 ֆ Ինքնակոչիկները The Impostors պարոն Սփարքս
1999 ֆ Բունդոկի սրբերը The Boondock Saints Իլ Դուչե / Նոյ ՄակՄանուս
1999 ս Արեգակից երրորդ մոլորակը 3rd Rock from the Sun տեսուչ Մակաֆերի
2000 ս Կոլումբո Columbo Ֆինդլեյ Կրոուֆորդ
2000 ֆ Գեղեցիկ Ջո Beautiful Joe Ջո
2001 ֆ Գաբրիելը և ես Gabriel & Me Գաբրիել
2002 ֆ Սպիտակ դափնեվարդ White Oleander Բարի Կոլկեր
2003 ֆ Ժամանակի թակարդում Timeline պրոֆեսոր Ջոնսթոն
2003 ֆ Վերջին Սամուրայը The Last Samurai սերժանտ Զեբուլոն Գանտ
2004 ֆ Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը Lemony Snicket's A Series of Unfortunate Events հորեղբայր Մոնտի
2006 ֆ Գարֆիլդ 2։ Երկու կատուների պատմություն Garfield: A Tail of Two Kitties Դարգիս
ֆ Ֆիդո անունով զոմբին Fido Ֆիդո
մֆ Որսաշրջան Open Season Մաք Սկվիզի
2008 ֆ Գաղտնի նյութեր։ Ուզում եմ հավատալ The X-Files: I Want to Believe Ջոզեֆ Ֆիցպատրիք Քրիսման
2008 մֆ Որսաշրջան 2 Open Season 2 Մաք Սկվիզի
2009 ֆ Բունդոկի սրբերը 2։ Բոլոր սրբերի օրը The Boondock Saints II: All Saints Day Նոյ ՄակՄանուս
2010 ֆ Գուլիվերի ճանապարհորդությունը Gulliver's Travels Թեոդոր թագավոր
2012 ս Հաուս House M.D. Թոմաս Բել
մֆ Խիզախ արքայադուստրը Brave Ֆերգյուս թագավոր
ֆ Կվարտետ Quartet Ուիլֆ
2014 ֆ Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը The Hobbit: The Battle of the Five Armies Դիան
2014 ֆ Երազանքի արձակուրդներ What We Did on Our Holiday Գորդի Մաքլեոդ
2016 ֆ Ապահովագրված երիտասարդություն Wild Oats Չանդլեր

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Billy Connolly Biography (1942-)» (անգլերեն)։ Filmreference.com։ Վերցված է 2012-06-01 
  4. Pamela Stevenson. (սեպտեմբերի 23, 2001)։ «Billy Connolly: The early years» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01 
  5. 5,0 5,1 «Biographical Notes» (անգլերեն)։ Comedy-zone.net։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01 
  6. «Billy Connolly reveals childhood abuse» (անգլերեն)։ BBC։ 23 September, 2001։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01 
  7. «World Tour of Scotland» (անգլերեն)։ 1994։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01 
  8. Nicole Lampert. (սեպտեմբերի 2, 2011)։ «Cheat on Pamela? NEVER! Billy Connolly answers the question his wife is too scared to ask him» (անգլերեն)։ Daily Mail։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01 
  9. «NABD Patrons» (անգլերեն)։ Nabd.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01 
  10. «Billy Connolly has cancer surgery» (անգլերեն)։ BBC News։ 16 сентября 2013։ Վերցված է 2013-9-16 
  11. «Billy Connolly breaks rib in bike smash» (անգլերեն)։ Mirror.co.uk։ 25 Aug 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-02 

Արտաքին հղումներԽմբագրել