Ալֆրեդ Բրյուս Դուգլաս (անգլ.՝ Alfred Bruce Douglas, հոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2][3][…], Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 20, 1945(1945-03-20)[1][2][3][…], Lancing, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ և թարգմանիչ, լորդ։ Առավել հայտնի է որպես Օսկար Ուայլդի մոտ ընկեր և սիրեկան։ Նրա սկզբնական պոեզիայի մեծ մասը ունեցել է ուրանական բովանդակություն, սակայն ավելի ուշ նա ազատվել է Ուայլդի ազդեցությունից և ուրանականության գեղագիտությունից։

Ալֆրեդ Դուգլաս
Alfred Bruce Douglas
Ծնվել էհոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմարտի 20, 1945(1945-03-20)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրLancing, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանFriary Church of St Francis and St Anthony, Crawley
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան, թարգմանիչ և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄագդալեն քոլիջ, Ուինչեսթեր քոլեջ, Wixenford School? և Lambrook?
ԱմուսինOlive Custance?[4]
Համատեղ ապրողՕսկար Ուայլդ[5]
ԶավակներRaymond Wilfred Sholto Douglas?[2][4]
 Alfred Douglas Վիքիպահեստում

Կյանքի վաղ տարիները խմբագրել

Դուգլասը ծնվել է Վուստերշիրում։ Նա եղել է Ջոն Շոլտո Դուգլասի և նրա առաջին կնոջ՝ Սիբիլ Մոնտհոմերի երրորդ որդին։ Դուգլասը եղել է մոր սիրելի զավակը։ Մայրը անվանել է նրան Բոուսի, և այդ մականունը իրենն է մնացել ամբողջ կյանքում։

Նախնական կրթությունը Վինչեստերյան Քոլեջում (1884-1888) ստանալուց հետո Դուգլասը ընդունվում է Մաքդալեն Քոլեջ, Օքսֆորդ (1889-1893), որը նա լքում է՝ այդպես էլ չստանալով աստիճան։ Օքսֆորդում Դուգլասը խմբագրում էր «The Spirit Lamp» ուսանողական ամսագիրը (1892-1893), և այդ գործունեությունը սաստկացնում է իր և հոր միջև մշտական կոնֆլիկտը, փոխադարձ անբարյացակամ վերաբերմունքը։

Հարաբերություններ Օսկար Ուայլդի հետ խմբագրել

1891 թվականին Դուգլասը հանդիպում է Օսկար Ուայլդին, և, սակայն, հայտնի գրողն ու դրամատուրգը ամուսնացած էր և երկու որդի ուներ, նրանք շուտով դառնում են սիրեկաններ։

Դուգլասը, ով հայտնի էր իր ծանոթների շրջանում որպես վատաբարո, լկտի և տարօրինակ երիտասարդ, հույս էր դնում Ուայլդի վրա՝ բավարարելու համար իր ցանկություններն ու ճաշակները։ Սիրեկանները հաճախ վիճում էին, բայց կրկին վերականգնում էին իրենց հարաբերությունները։ Ուայլդը պարզապես պաշտում էր երիտասարդին։ Ահա նամակը՝ ուղարկված նրա կողմից Դուգլասին, 1893 թվականի հունվարին[6].

Իմ սիրելի տղա,

Քո սոնետը պարզապես հիանալի է, և դա հրաշք է, որ քո շուրթերը՝ կարմիր, ինչպես վարդի թերթեր, ստեղծված են ոչ միայն երաժշտության և երգերի խենթության, այլև խենթ համբույրների համար։ Քո ամենանուրբ ոսկե հոգին ճախրում է կրքի և պոեզիայի միջև։ Ես գիտեմ, որ հին հույների ժամանակաշրջանում դու կլինեիր Գիացինտը, որին այնպես խենթորեն սիրում էր Ապոլլոնը։ Ինչու՞ ես դու այդքան միայնակ Լոնդոնում և ե՞րբ դու կգնաս Սոլսբերի։ Գնա՛ այնտեղ, որ քո ձեռքերով զգաս մոխրագույն «գոթական» մթնշաղների սառնությունը, և արի՛ այստեղ ամեն անգամ, երբ ցանկանաս։ Այս հրաշալի վայրում միայն դու ես պակասում, բայց առաջինը գնա Սոլսբերի։

Հավերժ, Անմահ սիրով,
Քո Օսկար։

 
Ալֆրեդ Դուգլասը և Օսկար Ուայլդը

Ալֆրեդի հայրը՝ մարկիզ Քուինսբերրին կասկածում էր, որ Օսկարի և Ալֆրեդի հարաբերությունները ավելին են, քան ընկերությունը, և ստիպում է որդուն հեռանալ Օքսֆորդից առանց աստիճան ստանալու։ Նույնիսկ նամակներից մեկում սպառնում է զրկել որդուն նյութական օգնությունից։ Ալֆրեդը պատասխանում է հեռագրով. «Ինչպիսի զվարճալի մարդուկ եք Դուք»։ Հոր և որդու միջև հարաբերությունները շատ լարված էին։ Իր հաջորդ նամակում մարկիզ Քուինսբերրին սպառնում է նրան «մի լավ դնգստոցով» և «խելագար» անվանում։ Խոստանում է կազմակերպել «հասարակական սկանդալ», եթե Ալֆրեդը վերջ չտա իր և Ուայլդի հարաբերություններին։

Երբ Դուգլասի ավագ եղբայրը՝ լորդ Դրամլենրիգը, ով մարկիզ Քուինսբերրիի ժառանգորդն էր, որսի ժամանակ կասկածելի դժբախտ դեպքի պատճառով մահանում է 1894 թվականի հոկտեմբերին, լուրեր են տարածվում, որ Դրամլենրիգը հոմոսեքսուալ հարաբերություններ է ունեցել պրեմիեր-մինիստր Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզի հետ։ Այդ պատճատռով Քուինսբերրին իր մյուս որդուն՝ Ալֆրեդին փրկելու համար հանրայնորեն սկսում է Ուայլդի հետապնդումը։

Որպես պատասխան Օսկար Ուայլդը Քուինսբերրիին մեղադրում է հանցավոր զրպարտության մեջ։ Դուգլասի հայրը վարձում է պետական ծառայությունից դուրս դետեկտիվների, որպեսզի գրանցի Ուայլդի և իր որդու հոմոսեքսուալ հարաբերությունները։ Ուայլդը դատվում է «կոպիտ անպարկեշտության» համար, համաձայն «Լաբուշերի շտկման»։ 1892 թվականին Դուգլասը գրում է «Երկու սեր» բանաստեղծությունը, որում միասեռական հարաբերությունները անվանում է «սեր, որ չի համարձակվում տալ իր անունը» (անգլ.՝ the love that dare not speak its name):

1894 թվականին հրատարակվում է Ռոբերտ Հիչենսի «Կանաչ Մեխակ» վեպը, որի հիմքում ընկած են Ուայլդի և Դուգլասի հարաբերությունները։

Ուայլդի դատը խմբագրել

1895 թվականի մայիսի 25-ին Ուայլդը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց երկու տարվա ազատազրկման և ուղղիչ աշխատանքների։ Դուգլասը աքսորվեց։ Գտնվելով բանտում, Ուայլդը ուղարկեց Դուգլասին շատ ծավալուն, քննադատական նամակ «De Profundis» անվանումով։ Այն բաղկացած է 50 հազար բառից։ Նամակի մեջ մանրամասնորեն նկարագրեց իր ապրումները, մտքերը, իր վերաբերմունքն ինքն իրեն և Ալֆրեդ Դուգլասին։

Բանտից դուրս գալուց հետո՝ 1897 թվականին Ուայլդը կրկին հանդիպում է Դուգլասին։ Որոշ ժամանակ նրանք ապրում են միասին։ Ազգականների ազդեցության տակ նրանք Անգլիայից գնում են Նեապոլ։ Շուտով նրանք բաժանվում են։ Ուայլդն իր կյանքի մնացած մասն անցկացնում է Փարիզում, իսկ Դուգլասը 1898 թվականի վերջին վերադառնում է Անգլիա։ Օսկար Ուայլդը մահանում է Ֆրանսիայում 1900 թվականի նոյեմբերի 30-ին ծայրահեղ աղքատության պայմաններում։ Դուգլասը նրա թաղման հիմնական կազմակերպողն է լինում։

 
Ալֆրեդ Դուգլասի և մոր գերեզմանաքարը

Օսկար Ուայլդի մահից հետո խմբագրել

Ուայլդի մահից հետո Դուգլասը մոտ ընկերություն է սկսում Օլիվիա Էլեոնորա Կաստանսի հետ, ով հարուստ ժառանգորդ էր և բանաստեղծուհի։ Նրանք ամուսնանում են 1902 թվականի մարտի 4-ին և ունենում են որդի՝ Ռեյմոնդ Ուիլֆրեդ Շոլտո Դուգլաս (1902—1964):

Ավելի քանի տաս տարի անց Օսկարի մահից հետո, երբ դուրս է գալիս «De Profundis»-ի ամբողջական տարբերակը, Դուգլասը հանդես է գալիս իր նախկին ընկերոջ դեմ, ում համասեռամոլությունը նա քննադատում է։ Այդ ժամանակ նա անվանում է Ուայլդին «չարի ամենամեծ ապաստարանը, որ հայտնվել է Եվրոպայում վերջին երեք հարյուր հիսուն տարիների ընթացքում», և որ նա սարսափելի զղջում է իր և նրա հանդիպման համար։

Դուգլասը սկսում է իր դատամոլական և զրպարտչական գործունեությունը՝ արժանանալով պաշտպանության և հիսուն գինեայի (յուրաքանչյուրի կողմից) Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանական «The Isis» և «Cambridge» ամսագրերի կողմից Ուայլդի մասին հոդվածում նրան ուղղված վարկաբեկիչ խոսքերի համար։

Նա եղել է հայցվոր և պատասխանող նրան վերաբերվող զրպարտչական դատական գործերի ժամանակ։ 1913 թվականին նա մեղադրեց Արթուր Ռենսոմին իր անունը նսեմացնելու համար «Օսկար Ուայլդ. Քննադատական հետազոտություն» գրքի մեջ։ Դատարանը որոշում կայացրեց ի օգուտ Ռենսոմի։ 1923 թվականին Ալֆրեդ Դուգլասը մեղավոր ճանաչվեց Ուինսթոն Չերչիլին զրպարտելու համար և հաջորդ տարի հայտնվեց բանտում։

Կյանքի վերջին տարիները խմբագրել

1911 թվականին Ալֆրեդ Դուգլասը ընդունեց կաթոլիկություն։ 1930-ական թվականներին և մինչև մահ Դուգլասը նամակագրություններ է ունեցել այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Մերի Սթոունզը և Բերնարդ Շոուն։ Հայտնի է նաև, որ նա եղել է հայտնի ռուս գրող Սերգեյ Եսենինի երկրորդ պաշտոնական կնոջ՝ Այսեդորա Դունկանի որդու կնքահայրը։

Դուգլասի միակ զավակի՝ Ռայմոնդի մոտ 1927 թվականին ախտորոշվեց շիզոֆրենիա, որից հետո նա հայտնվեց Սբ. Անդրեյի հոգեբուժական հիվանդանոցում։

Ալֆրեդ Դուգլասը մահացել է սրտի կանգից Լանսինգում, 1945 թվականի մարտի 20-ին, 74 տարեկան հասակում։ Նա մարտի 23-ին թաղվեց ֆրանսիական Քրոուլի վանքում, որտեղ հողին հանձնվեց իր մոր կողքին, ով մահացել էր 91 տարեկանում։ Մեկ գերեզմանաքար է ծածկում նրանց երկուսին։

Ալֆրեդ Դուգլասի պոեզիան բնօրինակ լեզվով խմբագրել

  • Poems (1896)
  • Tails with a Twist 'by a Belgian Hare' (1898)
  • The City of the Soul (1899)
  • The Duke of Berwick (1899)
  • The Placid Pug (1906)
  • The Pongo Papers and the Duke of Berwick (1907)
  • Sonnets (1909)
  • The Collected Poems of Lord Alfred Douglas (1919)
  • In Excelsis (1924)
  • The Complete Poems of Lord Alfred Douglas (1928)
  • Sonnets (1935)
  • Lyrics (1935)
  • The Sonnets of Lord Alfred Douglas (1943)

Դուգլասի գրքերը բնօրինակ լեզվով խմբագրել

  • Oscar Wilde and Myself (1914)
  • Foreword to New Preface to the 'Life and Confessions of Oscar Wilde' by Frank Harris (1925)
  • Introduction to Songs of Cell by Horatio Bottomley (1928)
  • The Autobiography of Lord Alfred Douglas (1929; 2nd ed. 1931)
  • My Friendship with Oscar Wilde (1932; retitled American version of his Autobiography)
  • The True History of Shakespeare’s Sonnets (1933)
  • Introduction to The Pantomime Man by Richard Middleton (1933)
  • Preface to Bernard Shaw, Frank Harris, and Oscar Wilde by Robert Harborough Sherard (1937)
  • Without Apology (1938)
  • Preface to Oscar Wilde: A Play by Leslie Stokes & Sewell Stokes (1938)
  • Introduction to Brighton Aquatints by John Piper (1939)
  • Ireland and the War Against Hitler (1940)
  • Oscar Wilde: A Summing Up (1940)
  • Introduction to Oscar Wilde and the Yellow Nineties by Frances Winwar (1941)
  • The Principles of Poetry (1943)
  • Preface to Wartime Harvest by Marie Carmichael Stopes (1944)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Kindred Britain
  5. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. «Letters from Oscar Wilde to Lord Alfred Douglas». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել