Նորա Ջոնս
Նորա Ջոնս (անգլ.՝ Norah Jones, ամբողջական անունը` Գիթհալի Նորա Ջոնս Շանկար[6], անգլ.՝ Geethali Norah Jones Shankar, մարտի 30, 1979[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազային երգչուհի և դաշնակահարուհի, սեփական երգերի հեղինակ և կատարող, դերասանուհի։
Նորա Ջոնս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Norah Jones |
Ի ծնե անուն | անգլ.՝ Geethali Norah Jones Shankar |
Ծնվել է | մարտի 30, 1979[1][2][3] (43 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ[5], smooth jazz, Քանթրի, բլյուզ և սոուլ |
Մասնագիտություն | դերասանուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կատարող, ջազ երաժիշտ, երգչուհի, ջազ կիթառահար, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | դաշնամուր[5], կիթառ[5] և վոկալ[5] |
Լեյբլ | Blue Note |
Կրթություն | University of North Texas College of Music?, Booker T. Washington High School for the Performing and Visual Arts?, Grapevine High School? և Interlochen Center for the Arts? |
Անդամակցություն | The Little Willies? |
Պարգևներ | |
Կայք | norahjones.com |
![]() |
Ռավի Շանկարի դուստրն է։ Նրա արյունակից քույրն է Անուշկա Շանկարը։
Կենսագրություն և ստեղծագործություններԽմբագրել
2002 թվականին թողարկել է իր դեբյուտային «Come Away With Me» ալբոմը, որը վաճառել է ավելի քան 20 միլիոն օրինակով և գերազանցել բոլոր ռեկորդները՝ արժանանալով հինգ «Գրեմմի» մրցանակի, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր անվանակարգերում, ինչպես՝ «տարվա ալբոմ», «տարվա ձայնագրություն» և «տարվա հայտնություն»[7]։ Հաջորդ՝ «Feels Like Home» ալբոմը (2004), գրեթե նույնչափ հաջողակ էր։ Այն ևս երգչուհուն Գրեմմի մրցանակներ բերեց «Հայտնի երաժշտության լավագույն կանացի կատարում», «Հայտնի երաժշտության լավագույն դուետ կատարում» և «Տարվա ձայնագրություն» («Here We Go Again» երգի համար, զուգերգ Ռեյ Չարլզի հետ) անվանակարգերում։
2007 թվականին թողարկեց իր երրորդ՝ «Not Too Late» ալբոմը և դարձավ տասնամյակի ամենահաջողակ երաժիշտներից մեկը՝ վաճառելով ավելի քան 16 միլիոն ձայնագրություն ԱՄՆ-ում և 39 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում։ Ջոնսի ձայնի հնչերանգն ու հուզական ձայնածավալը հաճախ են համեմատում Բիլլի Հոլիդեյի հետ[8]։
2007 թվականին Նորա Ջոնսը (Ջուդ Լոուի հետ միասին) կատարեց «Իմ հապալասե գիշերներ» ֆիլմի գլխավոր դերը։ Դա հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի առաջին անգլալեզու աշխատանքն էր։ Ֆիլմի և Ջոնսի դերասանական խաղի նկատմամբ արձագանքները տարբեր էին։ «New York Post» թերթը առանց ակնարկների հայտարարել է. «Ասենք անկեղծորեն՝ տիկին Ջոնսը չի կարողանում խաղալ»[9]։ Դրա հետ մեկտեղ, հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հայտարարել է, որ տպավորված է Նորայի դեբյուտով և նրա համար մյուզիքլ է փնտրում[10]։
2014 թվականի փետրվարին Նորան լույս աշխարհ է բերել իր անդրանիկ որդուն, իսկ 2016 թվականի հուլիսին՝ երկրորդ երեխային[11]։
ՍկավառակագրությունԽմբագրել
ԱլբոմներԽմբագրել
- 2002: «Come Away with Me»
- 2003: «New York City»
- 2004: «Feels like Home»
- 2007: «Not Too Late»
- 2009: «The Fall»
- 2010: «…Featuring»
- 2010: «Chasing Pirates» (Remix EP)
- 2012: «Little Broken Hearts»
- 2012: «Covers»
- 2016: «Day Breaks»
- 2019: «Begin Again»
ՍինգլներԽմբագրել
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2002 | «Don’t Know Why» | «Come Away with Me» |
«Feelin' the Same Way» | ||
«Come Away with Me» | ||
2004 | «Don’t Know Why» / «I’ll Be Your Baby Tonight» | |
«Turn Me On» | ||
«Sunrise» | «Feels like Home» | |
«What Am I to You?!» | ||
«Those Sweet Words» | ||
2005 | «Here We Go Again» (զուգերգ Ռեյ Չարլզի հետ) | «Genius Loves Company»[12] |
2006 | «Thinking About You» | «Not Too Late» |
«Until the End» | ||
2007 | «Sinkin' Soon» | |
«Not Too Late» | ||
2008 | «The Story» | «My Blueberry Nights» («Իմ հապալասե գիշերներ» ֆիլմի սաունդթրեքը) |
2009 | «Chasing Pirates» | «The Fall» |
2010 | «Young Blood» | |
«It's Gonna Be» | ||
«Virginia Moon» («Foo Fighters»-ի մասնակցությամբ) | «…Featuring» | |
2011 | «More Than This» (Չարլի Հանթերի մասնակցությամբ) | |
2012 | «Happy Pills» | «Little Broken Hearts» |
«Miriam» |
ՖիլմագրությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #129256706 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Montreux Jazz Festival Database
- ↑ Dilworth Thomas J. (հուլիսի 6, 2007)։ «What's Next for Norah Jones?»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից June 28, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2009։ «Hailing from Brooklyn, N.Y., is Geethali Norah Jones Shankar, born on March 30, 1979. Shankar officially changed her name to Norah Jones when she was 16, and has been using it ever since.»
- ↑ «Norah Jones sweeps Grammy Awards»։ CNN.com։ փետրվարի 28, 2003։ Վերցված է օգոստոսի 19, 2010
- ↑ «Gold & Platinum – August 19, 2010»։ RIAA։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2010
- ↑ Wong Way For Nora // The New York Post.
- ↑ Weinstein Searches For Musical For Norah Jones.
- ↑ «Norah Jones Welcomes Second Child»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-08-ին։ Վերցված է 2018-09-02
- ↑ Ռեյ Չարլզի ալբոմը
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.norahjones.com/ Նորա Ջոնս. պաշտոնական կայք
- Նորա Ջոնսը stylemedia.am կայքում Archived 2020-05-12 at the Wayback Machine.