Ուիլյամ Ջեյմս (Բիլ) Մյուրեյ (անգլ.՝ William James Murray, սեպտեմբերի 21, 1950(1950-09-21)[1][2][3][…], Ուիլմետ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգու։

Բիլ Մյուրեյ
անգլ.՝ Bill Murray
Մյուրեյը 2018-ին
Ծնվել էսեպտեմբերի 21, 1950(1950-09-21)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրՈւիլմետ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԼոյոլայի ակադեմիա և Ռեգիսի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, գրող, գոլֆիստ
Ակտիվ շրջան1973-այժմ
ԸնտրանիՈւրվականների որսորդները և Թարգմանության դժվարությունները
Ամուսին(ներ)Մարգարեթ Քելի (1981–1996)
Ջենիֆեր Բատլեր (1997–2008)
Երեխա(ներ)6 զավակ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000195

Նախնական ճանաչման է արժանացել NBC«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերով» (Saturday night live) հումորային հեռուստաշոուում հանդես գալով, որի համար արժանացել է Էմմի մրցանակի։

Մյուրեյի մասնակցությամբ ֆիլմերի զգալի մասը արժանացել է բարձր գնահատականների և վայելել կոմերցիոն հաջողություններ։ Առավել հայտնի ֆիլմերից են «Գոլֆ ակումբը» (1980), «Ուրվականների որսորդները» (1984), «Արջամկան օրը» (1993), ավելի ուշ՝ «Թարգմանության դժվարությունները» (2003), ինչի համար լավագույն դերասանի անվանակարգում առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի։ Մի քանի անգամ համագործակցել է ռեժիսոր Ուես Անդերսոնի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
1976 Հաջորդ կանգառը՝ գյուղ Գրինվիչ Նիք Կեսել Նշված չէ տիտրերում
1977 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերով Տարբեր դերեր 73 սերիա
1978 Ընդամենը պետք է կանխիկ ունենալ Բիլ
1979 Մսագնդերը Թրիփեր Հարիսոն
1980 Բաֆալոյան թափառում Բժիշկ Հանթեր Ս. Թոմսոն
Պակասող օղակ Վիշապ (ձայն) Նշված չէ տիտրերում
Գոլֆ ակումբ Կարլ Սպեկլեր
1981 Ակամա կամավորներ Շարքային Ջոն Ուիգներ
1982 Թութսի Ջեֆ Սլեյտեր
1984 Քառակուսի ցցիկներ Ուսուցիչ
Ուրվականների որսորդներ Պիտեր Վենքման
Ոչինչ հարատև չէ Ավտոբուսի վարորոդ
Սայրի եզր Լարի Դարել Նաև սցենարի հեղինակ
1986 Սարսափների փոքրիկ խանութ Արթուր Դենտոն
1988 Նա երեխա է ունենալու Ինքը Նշված չէ տիտրերում
Նոր սուրբծննդյան հեքիաթ Ֆրենսիս Քսավյե Կրոս
1989 Ուրվականների որսորդները 2 Պիտեր Վենքման
1990 Արագ փոփոխում Գրիմ Նաև ռեժիսոր/ պրոդյուսեր
1991 Իսկ Բո՞բը Բոբ Ուայլի
1993 Արջամկան օրը Ֆիլ Քոնորս
Կատաղած շունը և Գլորիան Ֆրենք Միլո
1994 Էդ Վուդ Բաննի Բրեքինրիջ
1996 Զզվեցրեց Էռնի Մակքրեգեն
Կյանքից ավելի մեծ Ջեք Կորկորան
Տիեզերական ջեմ Ինքը
1997 Չափազանց քիչ բան իմացողը Ուոլլաս Ռիչարդ
1998 Վայրի բաներ Քենեթ Բոուդեն
Ռաշմոր Հերման Բլյում
1999 Օրորոցը ճոճորվելու է Թոմմի Քրիկշոու
2000 Չառլիի հրեշտակները Ջոն Բոսլի
Համլետ Պոլոնիուս
2001 Օսմոսիս Ջոնս Ֆրենք Դետորե
Թենենբաումների ընտանիքը Ռելի Սեյնթ Քլեյր
2003 Թարգմանության դժվարությունները Բոբ Հարիս
Սուրճ և ծխախոտ Ինքը/ մատուցող
2004 Գարֆիլդ Գարֆիլդ
Ջրային կյանքը Սթիվ Զիսուի հետ Սթիվ Զիսու
2005 Կոտրված ծաղիկներ Դոն Ջոնսթոն
Կորած քաղաքը Գրող
2006 Գարֆիլդ. երկու փիսիկների պատմությունը Գարֆիլդ
2007 Դարջիլինգ լիմիթեդ Բիզնեսմեն
2008 Խե՛լք հավաքիր Գործակալ 13
Անթեղի քաղաք Քաղաքապետ Քոուլ
2009 Կառավարման սահմանները Ամերիկացի
Ֆանտաստիկ պարոն Ֆոքսը Կլայվ Բեդջեր (ձայն)
Զոմբիների երկիրը Ինքը
2010 Ցա՛ծ իջիր Ֆրենք Քուին
2011 Կրքի գործադրում Երջանիկ Շենոն
2012 Լուսնի արքայությունը Պարոն Բիշոպ
Հայացք Չարլս Սվան III-ի մտքում Սաուլ թողարկվում է
Հադսոնի այգին[4] Ֆրանկլին Ռուզվելտ
2014 Կոթողային մարդիկ Սերժանտ Ռիչարդ Քեմբել
2014 Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ) Մսյե Իվան
2014 Սուրբ Վինսենթ Վինսենթ Մաքենա
2014 Հիմար և ավելի հիմար 2 Այս Փիք Կամեո
2015 Ալոհա Կարսոն Ուելշ
2015 Կասպա Ռիչի Լենզ
2016 Ջունգլիների գիրքը Բալու (հնչյունավորում)
- ԵԳԲ՝ երազների գործառնությունների բյուրո Էդիսոն Դրեյք (հնչյունավորում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. ««Ամենապոպուլյար էլ. փոստային տեղեկագիրը»». «ԱՄՆ այսօր». 2011 թ․ նոյեմբերի 2.

Արտաքին հղումներ խմբագրել