Կենսագրական ֆիլմ, կինոմատոգրաֆիայի ժանր, որում ներկայացվում է հայտնի մարդկանց իրենց ողջ կյանքի ընթացքում կամ էլ նրա կյանքի առավել ուշագրավ հատվածները։ Ի տարբերություն պատմական ֆիլմերի, այս ժանրի ֆիլմերում ուշադրություն չի դարձվում փաստերի և իրադարձությունների մանրամասն շարադրմանը, այլ կոնկրետանում է կոնկրետ անձի պատմության ներկայացման վրա։ Նման ֆիլմի վառ օրինակ է Մուհամեդ Ալիի մասին պատմող Մայքլ Մանի «Ալի» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Ուիլ Սմիթը։

Կադր «Չապաև», 1934 թ.

Վերջերս հանդիպում է անգլիական «բայոփիք»(անգլ.՝ biopic ← biographical picture կենսագրական նկար)[1] բառը։ Կենսագրական ֆիլմերի մեծ մասը դրամաներ են, սակայն որոշները համատեղում են կատակերգություն, մարտաֆիլմ և այլ ժանրեր։

Ծանոթագրություններ խմբագրել