Ստերլինգ Կելբի Բրաուն

ամերիկացի դերասան

Ստերլինգ Կելբի Բրաուն (անգլ.՝ Sterling Kelby Brown, ապրիլի 5, 1976(1976-04-05)[2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Ավելի հայտնի է Քրիստոֆեր Դարդենի «Ամերիկյան կրիմինալ պատմություն։ Ժողովուրդը դեմ է Օ․ Ջ․ Սիմպսոնին» սերիալում և Ռենդալա Պիրսոնի «Սա մենք ենք» հեռուստասերիալում մարմնավորած դերերով։ Ոսկե գլոբուս և Էմմի մրցանակների դափնեկիր։

Ստերլինգ Կելբի Բրաուն
Ծնվել է1976 թվականի ապրիլի 5 (42 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և Նյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ռայան Միշել Բաթ
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք և գործունեություն խմբագրել

Բրաունը ծնվել է 1976 թվականին Սենթ Լուիսում, Ստերլինգ Բրաունի[3] և Արալին Բենքս Բրաունի ընտանիքում[4]։ Բրաունը հանդիսանում է հինգ երեխաններից մեկը, նա ունի երկու եղբայր և երկու քույր[4]։ Նրա հայրը մահացել է, երբ Բրաունը տասը տարեկան էր[5]։ Մինչև 16 տարեկանը նա ներկայացել է իր երկրորդ անունով՝ Կելբի, իսկ հետո Ստերլինգ անունով[5]։

Բրաունը մեծացել է Օլիվեթում և հաճախել շրջանային դպրոցը (անգլ.՝ Mary Institute and St. Louis Country Day School)[6]։ Նա Սթենֆորդի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ հետո Նյու Յորքի համալսարանում ստացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի աստիճան[7]։

Կարիերա խմբագրել

Մինչև քոլեջը ավարտելը Բրաունը տեղի թատրոնում խաղացել է մի քանի դերեր։ Նա հայտնվել է նաև բազմաթիվ հեռուստասերիալներում՝ «Շտապ օգնություն», «Նյու Յորքի ոստիկանը», «Զինվորական-իրավաբանական ծառայություն», «Բոսթոնի իրավաբանները»,«Լրտես»,«Առանց հետքերի» և «Երրորդ հերթափոխություն»։

«Գերբնական» հեռուստասերիալում Բրաունը կատարել է որսորդի դեր։ «Բանակային կանայք» ֆիլմում նա ուներ բժիշկ Ռոլանդա Բերտոնի կանոնավոր դեր։ [[2012|2012-2013 թվականներին]] «Տեսադաշտում» ֆիլմում Բրաունը խաղացել է երկրորդկան դեր (Կելա Բիչերա)։ 2016 թվականին ««Էմմի» մրցանակ լավագույն տղամարդկային դեր երկրորդ պլանի ֆիլմում կամ սերիալում»-ից ստացել է «Էմմի»։

2014 թվականին Բրաունը խաղացել է Սյուզան-Լորի Փարքսի «Ոդիսական» ոգևորիչ պիեսում «Հայրիկը պատերազմից վերադառնում է տուն» հանրային թատրոնում[8]։ 2017 թվականին նկարահանվել է ռեժիսոր Շեին Բլեքի «Գիշատիչ կենդանի» կինոֆիլմում[9]։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականին Բրաունը ամուսնացել է Ռաիան Մաշել Բատի հետ, ում հետ հանդիպում էր Սթենֆորդի համալսարանից։ Նրանց ունեն երկու որդի[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://time.com/collection/most-influential-people-2018/5217548/sterling-k-brown/
  2. https://pantheon.world/profile/person/Sterling_K._Brown
  3. «Sterling K. Brown» (ամերիկյան անգլերեն). Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  4. 4,0 4,1 «Sterling K. Brown» (անգլերեն). TVGuide.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  5. 5,0 5,1 Stone, Natalie (2016 թ․ սեպտեմբերի 21). «Sterling K. Brown Reveals Why He Changed His Name As a Teenager». People. Time Inc. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Pennington, Gail (2016 թ․ փետրվարի 2). «St. Louisan relives Simpson trial in 'People v. O.J.'». St. Louis Post-Dispatch. Lee Enterprises. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. Shin, Laura (2011 թ․ սեպտեմբեր). «Now Playing». Screen Scene. Stanford Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. Green, Jesse (2014 թ․ հոկտեմբերի 28). «Theater Review: Father Comes Home From the Wars». New York.
  9. The Predator: New Look at Cast
  10. Porter, Lauren (2016 թ․ սեպտեմբերի 19). «6 Things To Know About Sterling K. Brown And His Wife Ryan Michelle Bathe Love Story». Essence. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլինգ Կելբի Բրաուն» հոդվածին։