Մարիսա Թոմեյ
Մարիսա Թոմեյ (անգլ.՝ Marisa Tomei, դեկտեմբերի 4, 1964[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Օսկար» մրցանակի դափնեկիր, առաջադրվել է BAFTA, երկու անգամ «Ոսկե գլոբուս» և երեք անգամ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակների։
Կենսագրություն
խմբագրելՄարիսան իտալական ծագում ունեցող ընտանիքից է։ Մարիսան «Ինչպես է աշխարհը պտտվում» սերիալում նկարահանվելու համար թողել է ուսումը Բոստոնի համալսարանում։ Այդ դերը նրան ճանապարհ է հարթել դեպի կինեմատոգրաֆիա, թեև իր՝ Մեթ Դիլոնի մասնակցությամբ առաջին ««Ֆլամինգո» տղան» ֆիլմում նա միայն մի փոքրիկ էպիզոդիկ դեր է խաղացել։
Թոմեյը հայտնիություն է ձեռք բերել 1992 թվականին՝ «Իմ զարմիկ Վինին» ֆիլմում Մոնա Լիզա Վիտոյի դերը կատարելուց հետո, որի համար երկրորդ պլանի լավագույն կանացի դեր կատեգորիայում ստացել է «Օսկար» մրցանակ։
Լայն տարածում ունի այն կարծիքը, որ Մարիսան պարգևատրվել է սխալմամբ։ Նրա հետ միասին դրամատիկ դերերի համար առաջադրվել են 4 բրիտանացի դերասանուհիներ, որոնք խաղացել են կատակերգական դերեր։ 74-ամյա Ջեք Փելանսն, որը պետք է հայտարարեր հաղթողին, կատակել է այդ առումով, իսկ հետո, իբրև սխալմամբ, մրցանակակիր է հայտարարել Թոմեյին։ Ակադեմիան հերքել է այդ առասպելը[5]։
2000-ական թվականներին դերասանուհուն «Օսկար» մրցանակի ևս երկու անվանակարգ են բերել «Ննջարանում» (2009) և «Ռեստլերը» ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։
Մարիսան խաղում է Նյու Յորքի թատրոնի Naked Angels Theater Company և Blue Light Theater Company թատերախմբերում։
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականին Թոմեյն ասել է. «ես ամուսնության ինստիտուտի մեծ սիրահար չեմ և չեմ հասկանում, թե ինչու պետք է կանայք երեխաներ ունենան, որպեսզի լիարժեք մարդիկ թվան»[6]։ 2008 թվականից մինչև 2012 թվականը հանդիպել է դերասան Լոգան Մարշալ Գրինի հետ[6]։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | ֆ | «Ֆլամինգո» տղան | The Flamingo Kid | Մենդի |
1984 | ֆ | Թունավոր վրիժառուն | The Toxic Avenger | ֆիթնես ակումբի աղջիկ |
1984 | ս | Ինչպես է աշխարհը պտտվում | As the World Turns | Մարիսա Թոմպսոն |
1986 | ֆ | Պահեք բռունցքները | Playing for Keeps | Թրեյսի |
1991 | ֆ | Օսկար | Oscar | Լիզա Պրովոլոնե |
1991 | ֆ | Զանդան | Zandalee | Ռեմի |
1992 | ֆ | Իմ զարմիկ Վիննին | My Cousin Vinny | Մոնա Լիզա Վիտո |
1992 | ֆ | Գիշերահավասր | Equinox | Ռոզի Ռիվերս |
1992 | ֆ | Չապլին | Chaplin | Մեյբլ Նորմանդ |
1993 | ֆ | Վայրի սիրտը | Untamed Heart | Կարոլին |
1994 | ֆ | Միայն դու | Only You | Փեյթ Կորվաչ |
1994 | ֆ | Թերթը | The Paper | Մարթա Հաքեթ |
1995 | ֆ | Չորս սենյակ | Four Rooms | Մարգարիտ |
1995 | ֆ | Պերեսի ընտանիքը | The Perez Family | Դորիտա Էվիտա Պերես |
1996 | ֆ | Պոկել աստղերը | Unhook the Stars | Մոնիկա |
1997 | ֆ | Բարի գալուստ Սարաևո | Welcome to Sarajevo | Նինա |
1998 | ֆ | Բևեռլի Հիլզ ետնախորշը | Slums of Beverly Hills | Ռիտա Աբրամովեց |
2000 | ֆ | Երջանիկ դեպքեր | Happy Accidents | Ռուբի |
2000 | ֆ | Դիտորդ | The Watcher | Փոլի |
2000 | ֆ | Ջունգլիների արքան | King of the Jungle | դետեկտիվ Քոսթելո |
2000 | ֆ | Ինչ են ուզում կանայք | What Women Want | Լոլա |
2001 | ֆ | Ննջարանում | In the Bedroom | Նատալի Սթրոթ |
2002 | ֆ | Գուրուն | The Guru | Լեքսի |
2002 | ֆ | Պարզապես համբույր | Just a Kiss | Պաուլա |
2003 | ֆ | Զայրույթի կառավարում | Anger Management | Լինդա |
2004 | ֆ | Գեղեցիկ Ալֆին, կամ ինչ են ուզում տղամարդիկ | Alfie | Ջուլի |
2005 | ֆ | Սիրելի | Loverboy | Սիբիլ |
2006 | ֆ | Դանիկա | Danika | Դանիկա Մերիք |
2007 | ֆ | Սատանայի խաղեր | Before the Devil Knows You’re Dead | Ջինա Հենսոն |
2008 | ֆ | Ռեստլերը | The Wrestler | Կասիդի |
2011 | ֆ | Փաստաբանը Լինքոլնով | The Lincoln Lawyer | Մեգի Մըքֆերսոն |
2011 | ֆ | Խելագար, հիմար սեր | Crazy, Stupid, Love. | Քեյթ Թաֆերթի |
2015 | ֆ | Իջեցման խաղ | The Big Short | Սինթիա Բաում |
2015 | ֆ | Սիրեք Կուպերներին | Love the Coopers | Էմմա |
2016 | ֆ | Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ | Captain America: Civil War | Մեյ Փարքեր |
2017 | ֆ | Սարդ-մարդ։ Տունդարձ | Spider-Man: Homecoming | Մեյ Փարքեր |
2017 | ֆ | Աղախնի պատմվածքը | The Hanmaid's tale | միսիս Օ’Քոներ |
2019 | ֆ | Վրիժառուները. Վերջնախաղ | Avengers: Endgame | Մեյ Փարքեր |
2019 | ֆ | Սարդ-մարդ. Տնից հեռու | Spider-Man: Far From Home | Մեյ Փարքեր |
Մրցանակներ և անավանակարգեր
խմբագրելՄրցանակներ և անավանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
Օսկար | 1993 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Իմ զարմիկ Վիննին | Հաղթանակ |
2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ննջարանում | Առաջադրված | |
2009 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռեստլերը | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր կինոֆիլմում | Ննջարանում | Առաջադրված |
2009 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր կինոֆիլմում | Ռեստլերը | Առաջադրված | |
BAFTA | 2009 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռեստլերը | Առաջադրված |
ԱՄՆ կինոդերասանների գիլդի մրցանակ | 1997 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Պոկել աստղերը | Առաջադրված |
2002 | Խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ | Ննջարանում | Առաջադրված | |
2016 | Խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ | Վաճառք առանց ծածկույթի | Առաջադրված | |
American Comedy Awards | 1993 | Կինոֆիլմում ամենազվարճալի դերասանուհի | Իմ զարմիկ Վիննին | Առաջադրված |
1999 | Երկրորդ պլանի ամենազվարճալի դերասանուհի կինոֆիլմում | Բևեռլի Հիլզ ետնախորշը | Առաջադրված | |
Բլոքբաստեր | 2001 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ինչ են ուզում կանայք | Առաջադրված |
Critics’ Choice Movie Awards | 2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ննջարանում | Առաջադրված |
2002 | Լավագույն դերասանական կազմ | Սատանայի խաղեր | Առաջադրված | |
2009 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռեստլերը | Առաջադրված | |
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | 1993 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Իմ զարմիկ Վիննին | Առաջադրված |
1993 | Առավել խոստումնալից դերասանուհի | Սատանայի խաղեր Չապլին |
Հաղթանակ | |
2009 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռեստլերը | Առաջադրված | |
Հեռուստատեսային քննադատների ընտրություն | 2015 | Դրամատիկական սերիալում լավագույն հրավիրված դերասանուհի | Կայսրություն | Առաջադրված |
Դալասի և Ֆորտ Ուերտի կինոքննադատների ասոցիացիա | 2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ննջարանում | Հաղթանակ |
2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռեստլերը | Առաջադրված | |
Էմմի | 1997 | Ապրելակերպի կամ խոհարարական ծրագրի մասին լավագույն հաղորդավար | Marisa Tomei’s Salute to Shirley Temple | Առաջադրված |
Անկախ ոգի | 2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Սատանայի խաղեր | Առաջադրված |
Gold Derby Awards | 2009 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռեստլերը | Առաջադրված |
2016 | Լավագույն դերասանական կազմ | Վաճառք առանց ծածկույթի | Առաջադրված | |
2009 | Դրամատիկական սերիալում լավագույն հրավիրված դերասանուհի | Աղախնի պատմվածքը | Առաջադրված | |
Գոտեմ | 2007 | Լավագույն դերասանական կազմ | Սատանայի խաղեր | Հաղթանակ |
Գրեյսի | 2007 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում | Փրկիր ինձ | Հաղթանակ |
Hollywood Film Awards | 2008 | Տարվա լավագույն դերասանուհի | Ռեստլերը | Հաղթանակ |
Հյուսթոնի կինոքննադատների միություն | 2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռեստլերը | Առաջադրված |
MTV Movie & TV Awards | 1993 | Լավագույն ճեղքում | Իմ զարմիկ Վիննին | Հաղթանակ |
1993 | Լավագույն համբույր | Վայրի սիրտ | Հաղթանակ | |
ԱՄՆ կինոքննադատների ազգային միություն | 2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ննջարանում | Առաջադրված |
Ոսկե ազնվամորի | 1991 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Օսկար | Առաջադրված |
Արբանյակ | 2001 | Կատակերգությունում կամ մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ինչ են ուզում կանայք | Առաջադրված |
2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր դրամայում | Ննջարանում | Առաջադրված | |
2009 | Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ մյուզիքլում | Կյուրոս | Առաջադրված | |
Teen Choice Awards | 1998 | Ամենազվարճալի տեսարանը կինոյում | Բևեռլի Հիլզ ետնախորշը | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Return Tomei». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 6,0 6,1 Finn, Natalie; Bromley, Melanie (2013 թ․ հունվարի 24). «Marisa Tomei Not Engaged to Prometheus Hunk Logan Marshall-Green». E! News (անգլերեն).
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիսա Թոմեյ» հոդվածին։ |