Էնդրյու Նիկոլ

նորզելանդացի սցենարիստ, պրոդյուսեր, կինոռեժիսոր
(Վերահղված է Էնդրյու Նիքոլից)

Էնդրյու Նիկոլ (անգլ.՝ Andrew Niccol, հունիսի 10, 1964(1964-06-10)[1], Paraparaumu, Kāpiti Coast District, Վելինգթոն, Նոր Զելանդիա),  նորզելանդացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր[2]։ Հիմնական ժանրերն են՝ ֆանտաստիկա և հակաուտոպիա։

Էնդրյու Նիկոլ
Ծնվել էհունիսի 10, 1964(1964-06-10)[1] (59 տարեկան)
ԾննդավայրParaparaumu, Kāpiti Coast District, Վելինգթոն, Նոր Զելանդիա
ԿրթությունՕքլենդի միջնակարգ դպրոց
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր
Ոճ(եր)ֆանտաստիկա և հակաուտոպիա
ԱմուսինՌեյչել Ռոբերթս
Պարգևներ
IMDbID ID 0629272

Կենսագրություն խմբագրել

Էնդրյու Նիկոլը ծնվել է Պարապարաումու քաղաքում (Նոր Զելանդիա)։ Սովորել է Օքլենդի միջնակարգ դպրոցում։ 21 տարեկանում մեկնում է Լոնդոն (Միացյալ Թագավորություն), որտեղ հեռուստատեսային գովազդներ է նկարահանել ավելի քան տասը տարի։ Այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ կատարել է դեբյուտը կինոյում՝ «Գատտակա» հակաուտոպիական թրիլեր ֆիլմով[3]։ Ֆիլմը կինոքննադատների բարձր գնահատականներին է արժանացել և բազմաթիվ մրցանակներ ստացել զանազան կինոփառատոններում։ Հաջորդ ֆիլմը «Թրումանի շոուն» էր, որն արժանացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների[4]։

«Սիմոնա» ֆիլմի նկարահանումների ժամանակ Էնդրյու Նիկոլը ծանոթանում է կանադացի Ռեյչել Ռոբերթսի հետ, որը հետագայում դառնում է նրա կինը։

Այսօր ամուսնական զույգն ունի երեք երեխա։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Աշխատանք
1997 Գատտակա Gattaca ռեժիսոր, սցենարիստ
1998 Թրումանի շոուն The Truman Show սցենարիստ, պրոդյուսեր
2002 Սիմոնա S1m0ne ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2004 Տերմինալ The Terminal սցենարիստ, պրոդյուսեր
2005 Զինված բարոնը Lord of War ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2011 Ժամանակ In Time ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2013 Հյուրեր The Host ռեժիսոր, սցենարիստ
2014 Լավ սպանություն Good Kill ռեժիսոր, սցենարիստ
2017 Անոն Anon ռեժիսոր, սցենարիստ

Մրցանակներ խմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Արդյունք Ֆիլմ
«Օսկար»
1999 Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար Առաջադրում «Թրումանի շոուն»
«Ոսկե գլոբուս»
1999 Ոսկե գլոբուս Լավագույն սցենարի համար Առաջադրում
BAFTA
1999 BAFTA լավագույն ինքնատիպ սցենարի համար Մրցանակ
Լավագույն ֆիլմ
Նոմինացիա
«Սատուրն»
1999 Սատուրն լավագույն սցենարի համար Մրցանակ
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակ
1999 Լավագույն ինքնատիպ սցենար Առաջադրում
Ժերարմերեի կինոփառատոն
1998 Ժյուրիի հատուկ մրցանակ Մրցանակ «Գատտակա»
Fun Trophy Մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Andrew Niccol». IMDb. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  3. «The Films of Andrew Niccol - Reviews by David Nusair». Reelfilm.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  4. «Эндрю Никкол (Andrew Niccol)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Նիկոլ» հոդվածին։