«Աննա Կարենինա» (անգլ.՝ Anna Karenina), բրիտանական մելոդրամա՝ ստեղծված ռեժիսոր Ջո Ռայթի կողմից Լև Տոլստոյի համանուն վեպի մոտիվներով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին[20]։

Աննա Կարենինա
անգլ.՝ Anna Karenina
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2][3]
 Ֆրանսիա
Ժանրդրամա[4][5][6][…], ռոմանտիկ կատակերգություն և վեպի էկրանավորում
ՀիմքԱննա Կարենինա
Թվականսեպտեմբերի 7, 2012[7][8][9], դեկտեմբերի 6, 2012[10] և հունվարի 24, 2013[11]
Լեզուանգլերեն[12]
ՌեժիսորՋո Ռայթ[6][13][9][…]
ՊրոդյուսերԹիմ Բևան, Էրիկ Ֆելներ, Պոլ Ուեբստեր և Լիզա Չեյսին
Սցենարի հեղինակԹոմ Սթոփարդ
ԴերակատարներՔիրա Նայթլի[6][13][14][…], Աարոն Թեյլոր-Ջոնսոն[13][14][15][…], Ջուդ Լոու[13][14][15][…], Դևիդ Մեթյու ՄակՖադյեն[14][15], Քելլի Մաքդոնալդ[13][15][16][…], Դոնալ Գլիսոն[15], Ալիսյա Վիկանդեր[15], Միշել Դոքերի[15], Էմիլի Ուոթսոն[15][16], Օլիվիա Ուիլյամս[15][16], Հոլիդեյ Գրեյնջեր[15], Ռութ Ուիլսոն[15], Բիլլ Սկարսգարդ[15], Ալեքսանդրա Ռոուչ[15], Քարա Դելևին[15], Մաքս Բեննեթ[15], Ռաֆայել Պերսոնաս[15], Սյուզաննա Լոթար[15], Guro Nagelhus Schia?[15], Aruhan Galieva?[15], Լյուք Նյուբերի[15], Մայքլ Շաֆեր[15], Փիփ Տոռենս[15], Հենրի Լլոյդ-Հյուզ[15], David Wilmot?[15], Tannishtha Chatterjee?[15], Նիկ Հոլդեր[15], Էրոս Վլահոս[15], Քայլ Սոլլեր[15], Սեմ Քոքս[15], Էմերալդ Ֆեննել[15], Թոմաս Հոուս[15], Հերա Հիլմար[15], Սթիվ Էվեթս[15], Մարտին Ուիմբուշ[15], Ջեյմս Նորթքոթ[15], Դունկան Ուիսբի[15], Շիրլի Հենդերսոն[15], Աարոն Սիլլիս[15], Աուբերտ Վանդերլինդեն[15], Ջոն Բրեդլի-Ուեսթ, Ինգա Լեպս[15], Վիկի ՄակՔլյուր[15], Արթուր Նայթինգեյլ[15], Լիվ Հանսեն[15], Դենիս Խորոշկո[15] և Էրիկ ՄակԼենան
ՕպերատորՇեյմաս ՄակԳարվի[17][18][19]
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
ՄոնտաժՄելանի Օլիվեր
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
Նկարահանման վայրՌուսաստան
ԿինոընկերությունStudioCanal և Working Title Films
Տևողություն130 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)

Ֆիլմն արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների «Հագուստի լավագույն դիզայն» անվանակարգում, ինչպես նաև ներկայացվել «Օսկար» մրցանակի «Լավագույն երաժշտություն», «Օպերատորի լավագույն աշխատանք» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։

Սյուժե խմբագրել

1874 թվական, Ռուսական կայսրություն։ Ստիվա Օբլոնսկու կինը՝ Դոլլին, տնից վռնդել է ամուսնուն դավաճանության պատճառով։ Ստիվայի քույրը՝ Աննա Կարենինան, որ բնակվում է Սանկտ Պետերբուրգում իր ամուսնու՝ Ալեքսեյ Կարենինի և որդու՝ Սերգեյ Կարենինի հետ, մեկնում է Մոսկվա, որպեսզի Դոլլիին համոզի ներել ամուսնուն։

Ստիվան հանդիպում է իր վաղեմի ընկերոջը՝ Կոնստանտին Լևինին, որը հարուստ հողատեր է ու ազնվական, որ գյուղական կյանքը նախընտրել է Մոսկվայի կյանքից։ Լևինը Ստիվային ասում է, որ սիրում է նրա քենուն՝ իշխանուհի Եկատերինա Ալեքսանդրովնային, և Ստիվան նրան քաջալերում է, որ առաջարկություն անի Կիտիին։ Սակայն վերջինս մերժում է՝ հույս ունենալով ամուսնանալ կոմս Ալեքսեյ Վռոնսկու հետ։ Լևինը հանդիպում է իր ավագ եղբորը՝ Նիկոլային, որը հրաժարվել էր իր ժառանգությունից և կնության առել Մաշա անունով մի մարմնավաճառի։ Նիկոլայն առաջարկում է, որ Լևինն ամուսնանա իր կալվածքից մի գյուղացի աղջկա հետ։ Մոսկվա գնալիս Աննա Կարենինան գնացքում ծանոթանում է Վռոնսկու մոր՝ կոմսուհի Վռոնսկայայի հետ։ Կայարանում Աննան հանդիպում է Վռոնսկու հետ։ Կայարանի բանվորի՝ գնացքի տակ զոհվելուց հետո Աննան հարցնում է, թե ինչով կարող է օգնել նրա ընտանիքին։ Վռոնսկին գումար է տալիս նրա ընտանիքին փոխանցելու համար։ Աննան Դոլլիին համոզում է հետ ընդունել Ստիվային։ Պարահանդեսի ժամանակ Կիտին ցանկանում է պարել Վռոնսկու հետ, բայց նա նախընտրում է պարել Աննայի հետ։ Ավելի ուշ Վռոնսկին Աննային ասում է, որ ինքն ամենուր պետք է լինի նրա կողքին։

Դերերում խմբագրել

 Դերերում   Կերպար 
Քիրա Նայթլի Աննա Կարենինա[21]
Ջուդ Լոու Ալեքսեյ Կարենին, Աննայի ամուսինը[22]
Աարոն Թեյլոր-Ջոնսոն Ալեքսեյ Վռոնսկի, Աննայի սիրելին[22]
Դևիդ Մեթյու ՄակՖադյեն Ստիվա Օբլոնսկի, Աննայի եղբայրը[23]
Քելլի Մաքդոնալդ Դոլլի Օբլոնսկայա, Ստիվայի կինը
Էմիլի Ուոթսոն կոմսուհի Լիդիա Իվանովնա
Միշել Դոքերի իշխանուհի Մյագկայա
Օլիվիա Ուիլյամս կոմսուհի Վռոնսկայա, Ալեքսեյի մայրը
Հոլիդեյ Գրեյնջեր բարոնուհի
Ռութ Ուիլսոն Բետսի Տվերսկայա, Աննայի ընկերուհի
Ալեքսանդրա Ռոուչ Մարիա Նորդստոն, Կիտիի ընկերուհին
Դոնալ Գլիսոն Կոնստանտին Լևին
Ալիսյա Վիկանդեր Կիտի Շչերբացկայա
Բիլլ Սկարսգարդ կապիտան Մախոտին
Էրոս Վլախոս Բորիս
Ռաֆայել Պերսոնա Ալեքսանդր
Տանիշտա Չաթերջի Մաշա
Էմերալդ Ֆենել Լիզա Մերկալովա, Բետսիի ընկերուհին
Ջուդ Մոնք Մաքգոուեն Տուշկևիչ, Բետսիի սիրեկանը
Կարա Դելևին իշխանուհի Սորոկինա
Լյուք Նյուբերի Վասիլի Լուկիչ

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը կինոքննադատներից ստացել է մեծ մասամբ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում վարկանիշը կազմել է 63 % տասը հնարավորից 6,5 միջին գնահատականով[24]։

«Պրոֆիլ» ամսագիրը ֆիլմը կոչել է «գեղեցիկ, դինամիկ ուրվանկար Լև Տոլստոյի վեպի մոտիվներով» և «ոչ թե մեծ վեպի էկրանավորում, այլ ընտրյալ տեսարանների խառնաշփոթ ու ոչ ստույգ, «երեքի» վերապատմում»[25]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք
BAFTA[26] Բրիտանական լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Դարիո Մարիանելի Առաջադրված
Օպերատորի լավագույն աշխատանք Շեյմաս Մաքգարվի Առաջադրված
Լավագույն գրիմ և մազերի հարդարանք Այվանա Պրիմորակ Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Ժակլին Դյուրան Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Սառա Գրինվուդ, Քեթի Սպենսեր Առաջադրված
«Ոսկե գլոբուս» Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Դարիո Մարիանելի Առաջադրված
«Օսկար»[27] Լավագույն երաժշտություն Դարիո Մարիանելի Առաջադրված
Օպերատորի լավագույն աշխատանք Շեյմաս Մաքգարվի Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Սառա Գրինվուդ, Քեթի Սպենսեր Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Ժակլին Դյուրան Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ[28][29][30] Տղամարդու լավագույն դերակատարում Ջուդ Լոու Առաջադրված
Կնոջ լավագույն դերակատարում Քիրա Նայթլի Առաջադրված
Լավագույն սցենար Թոմ Ստոպարդ Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Սառա Գրինվուդ Հաղթանակ
«Սատուրն» Լավագույն երաժշտություն Դարիո Մարիանելի Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Սառա Գրինվուդ Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Ժակլին Դյուրան Առաջադրված
Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված
«Դավիդ դի Դոնատելլո» Լավագույն եվրոպական ֆիլմ Джо Райт Առաջադրված
Իմպերիա Տղամարդու լավագույն նորամուտային դեր Դոնալ Գլիսոն Առաջադրված
Կնոջ լավագույն նորամուտային դեր Ալիսիա Վիքանդեր Առաջադրված

Փաստեր խմբագրել

  • Գլխավոր հերոսուհու զարդերը տրամադրել է Chanel նորաձևության տունը։ Կադրում իսկական ադամանդներ, ոսկի և մարգարիտներ են։
  • Հնձի տեսարանները նկարահանվել են Կարելիայի Կիժի կղզում։
  • Ալեքսեյ Կարենինի կոստյումն ստեղծելիս նկարիչը ոգեշնչվել է Ալեքսանդր II ցարի կերպարից։
  • Ռեժիսոր Ջո Ռայթը որոշել է ֆիլմը նկարահանել թատերական բեմադրության ոգով՝ ոգեշնչվելով Օռլանդո Ֆայջեստի «Նատաշայի պարը» գրքից, որը նվիրված է 19-րդ դարի ռուս բարձրաշխարհիկ հասարակության կյանքին։ Գրքում ասվում է, որ այդ ժամանակաշրջանի ռուս ազնվականությունը կազմված է եղել կեղծ մարդկանցից, որոնք խոսել են օտար լեզվով, փոխառել օտարների վարվելաձևն ու նորաձևությունը և ապրել այնպես, ասես խաղում են թատրոնի բեմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://flickfacts.com/movie/15794/anna-karenina
  2. http://www.movieposterdb.com/poster/213bd4c1
  3. http://www.listal.com/alexandra-roach
  4. http://www.ew.com/article/2012/11/16/anna-karenina-review
  5. http://www.nytimes.com/2012/11/16/movies/anna-karenina-from-by-joe-wright-with-keira-knightley.html?_r=0
  6. 6,0 6,1 6,2 https://www.filmaffinity.com/en/film372725.html
  7. https://hamiltonhodell.wordpress.com/2012/08/23/anna-karenina/
  8. http://www.vogue.com/868574/keira-knightley-best-red-carpet-moments/
  9. 9,0 9,1 http://www.imdb.com/title/tt1781769/
  10. Internet Movie Database — 1990.
  11. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  12. http://dutplanet.net/info.php?limit=1&infoid=78328
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=191856.html
  14. 14,0 14,1 14,2 14,3 http://www.metacritic.com/movie/anna-karenina
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 http://www.imdb.com/title/tt1781769/fullcredits
  16. 16,0 16,1 16,2 http://www.bbfc.co.uk/releases/anna-karenina-2012-0
  17. http://www.filmaffinity.com/en/film372725.html
  18. http://www.nytimes.com/movies/movie/464467/Anna-Karenina/details
  19. http://www.listal.com/list/academy-award-best-cinematography-2010s
  20. Release dates for «Anna Karenina»
  21. Pulver, Andrew (2011 թ․ սեպտեմբերի 9). «Keira Knightley confirmed for Joe Wright's Anna Karenina». The Guardian. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  22. 22,0 22,1 Weinstein, Joshua. «Keira Knightley, Jude Law to Star in 'Anna Karenina'». The Wrap. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  23. Lussier, Germain (2011 թ․ հունիսի 4). «Joe Wright's 'Anna Karenina' Welcomes Saoirse Ronan, Kelly Macdonald, Olivia Williams And More». /Film. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  24. «Anna Karenina (2012)».
  25. «ПОЕЗДОМ. АВТОМОБИЛЕМ. САМОЛЕТОМ: Толстой и Диккенс снова в кино». Профиль. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  26. «EE British Academy Film Awards Nominations in 2013». British Academy of Film and Television Arts. 2013 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  27. «Nominees for the 85th Academy Awards». The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  28. «Winners 2013». European Film Awards. European Film Academy. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  29. «European Film Academy Opens Vote For People's Choice Award 2013». European Film Awards. European Film Academy. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  30. «Nominations 2013». European Film Awards. European Film Academy. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել