Ռոբին Ռայթ

ամերիկացի դերասանուհի

Ռոբին Վիրջինիա Ռայթ (անգլ.՝ Robin Virginia Gayle Wright, ապրիլի 8, 1966(1966-04-08)[1][2], Դալաս, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Շոն Փենի հետ ամուսնության տարիներին նկարահանվել է Ռոբին Ռայթ Փեն (անգլ.՝ Robin Wright Penn) անունով[4]։

Ռոբին Ռայթ
անգլ.՝ Robin Wright
Ծնվել էապրիլի 8, 1966(1966-04-08)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրԴալաս, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Հովարդ Թաֆթի անվան ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Դեյն Ուիզերսփուն, Շոն Փեն և Clément Giraudet?[3]
Համատեղ ապրող(ներ)Ջեյսոն Պատրիկ
Երեխա(ներ)Դիլանա Փեն և Հոփեր Փեն
Պարգևներ և մրցանակներ
Ոսկե գլոբուս

Կենսագրություն խմբագրել

Ռոբին Ռայթը ծնվել է 1966 թվականի ապրիլի 8-ին Դալասում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)։ Դեռ Տաֆտա դպրոցում սովորելու տարիներին Ռայթն սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել, իսկ դպրոցն ավարտելուց հետո որոշել է դառնալ դերասանուհի։ 1984 թվականին նա ստացել է փոքրիկ դեր «Դեղին վարդ» հեռուստատեսային սերիալում, իսկ ավելի ուշ խաղացել է Քելլի Քեպվելի դերը «Սանտա Բարբարա» սերիալում. այդ դերի համար նա երեք անգամ առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի։

1986 թվականի Ռոբին Ռայթը կատարել է իր առաջին դերը կինոյում՝ նկարահանվելով «Հոլիվուդի բարքերի ոստիկանությունը», իսկ «Արքայադուստր հարսնացու» ֆանտաստիկ ֆիլմում կատարել է գլխավոր դերը։ Սակայն դերասանուհին իրական ճանաչման է արժանացել «Ֆորեսթ Գամփ» (1994) ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նրա խաղընկերն էր Թոմ Հենքսը[4]։

Շուտով Ռայթն ստացել է գլխավոր դեր «Մոլլ Ֆլանդերս» ֆիլմում և Ուիլյամ Հարթի և Էմի Մեդիգանի նկարահանվել է «Սիրելի» (Loved, 1997) դրամայում։ 2013 թվականին Ռայթը ներկայացվել է «Էմմի» մրցանակի և արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Խաղաքարտերից տնակ» (անգլ.՝ House of Cards) հեռուստասերիալում կատարած դերի համար[5]։ Որպես ռեժիսոր՝ Ռոբին Ռայթը նկարահանել է «Խաղաքարտերից տնակ» սերիալի երկրորդ եթերաշրջանի 10 սերիաներ, երրորդ եթերաշրջանի 9-րդ և 12-րդ սերիաները, չորրորդ եթերաշրջանի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ սերիաները։

1996 թվականից մինչև 2010 թվականը Ռայթն ամուսնացած էր Շոն Փենի հետ։ Իր ամուսնու և Ջոն Տրավոլտայի հետ Ռոբին Ռայթը նկարահանվել է «Նա հիասքանչ է» (1997) ֆիլմում։

Ռոբին Ռայթն ունի երկու երեխա։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Օրիգինալ անվանում Դեր
1984-1998 Սանտա Բարբարա Santa Barbara Քելլի Քեպվել
1986 Հոլիվուդի բարքերի ոստիկանությունը Hollywood Vice Squad Լորի Ստենտոն
1987 Արքայադուստր հարսնացու Princess Bride Արքայադուստր-հարսնացու
1990 Կատաղության վիճակ State of Grace Քեթլին
1992 Ծաղրածուները The Playboys Թարա Մագուայր
1992 Խաղալիքները Toys Գվեն Թայլեր
1994 Ֆորեսթ Գամփ Forrest Gump Ջեննի Կարան
1995 Հսկիչ խաչմերուկում The Crossing Guard Ջոջո
1996 Սիրելի Loved Գեդդա Էմերսոն
1996 Մոլ Ֆլենդերս Moll Flanders Մոլ Ֆլենդերս
1997 Նա հիասքանչ է She’s So Lovely Մորի Մերֆին Քուին
1998 Խառնաշփոթ Hurlyburly Դարլեն
1999 Ուղերձ շշի մեջ Message in a Bottle Թերեզա Օսբորն
2000 Անխոցելի Unbreakable Օդրի Դանն
2000 Ինչպե՞ս սպանել հարևանի շանը How to Kill Your Neighbor’s Dog Մելանի Մկգովեն
2001 Խոստում Pledge Լորի
2001 Վերջին դղյակը The Last Castle Ռոզալի Իրվին
2002 Սպիտակ դափնեվարդ White Oleandere Սթար
2003 Երգող խուզարկու Singing Detective Նիկոլյա/Նինա
2004 Տունը աշխարհի ծայրին A Home at the End of the World Քլեր
2005 Ինը կյանք Nine Lives Դիանա
2006 Ներխուժում Breaking and Entering Լիվ
2007 Բեովուլֆ Beowulf Բալխտեով
2009 Սուրբծննդյան պատմություն A Christmas Carol Բել/Ֆեն
2009 Պիպա Լիի մասնավոր կյանքը The Private Lives of Pippa Lee Պիպպա Լի
2009 Մեծ խաղ State of Play Էնն Քոլինս
2009 Նյու-Յորք, ես սիրում եմ քեզ New York, I Love You Աննա
2010 Խորհրդավոր The Conspirato Մերրի Սրեթ
2011 Վիշապի դաջվածքով աղջիկը The Girl with the Dragon Tattoo Էրիկա Սյորթեր
2011 Մարդը, որը փոխեց ամեն ինչ Moneyball Շերոն
2011 Բերդապանեշ Rampart Լինդա Ֆենտրես
2013 Երկրպագություն Adore Ռոզ
2013 Կոնգրես The Congress Ռոբին Ռայթ
2013-2016 Խաղաքարտերից տնակ House of Cards Քլեր Անդերվուդ
2014 Ամենավտանգավոր մարդը A Most Wanted Man Մարտա Սալլիվան
2015 Էվերեստ Everest Փիչ Ուիզերս
2017 Հրաշք կին Wonder Woman Անտիոպա
2017 Ածելու վրա վազողը 2049 Blade Runner 2049

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. Voici (ֆր.)Gruner + Jahr, 1987. — ISSN 0245-5803
  4. 4,0 4,1 «Robin Wright- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Lynette Rice (2013 թ․ հուլիսի 18). «Emmys 2013: And the nominees are...». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Ռայթ» հոդվածին։