Բացել գլխավոր ցանկը

Քիրա Նայթլի (անգլ.՝ Keira Knightley, Keira Christina Knightley [ˌkɪərə ˈnaɪtlɪ]}[10][11], մարտի 26, 1985(1985-03-26)[1][2][3][4][5][6][7], Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8][9]), բրիտանացի դերասանուհի։ Ներկայացվել և արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Հայտնի է իր դերերով հետևյալ ֆիլմերում. «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham»), «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago»), «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice»), «Արթուր արքա» («King Arthur»), «Բաճկոն» («The Jacket»), «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl», 2003 թվական), «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» («Pirates of the Caribbean: Dead Man’s Chest», 2006 թվական) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» («Pirates of the Caribbean: At World’s End», 2007 թվական) և այլն։

Քիրա Նայթլի
KeiraKnightleyByAndreaRaffin2011.jpg
Ծնվել էմարտի 26, 1985(1985-03-26)[1][2][3][4][5][6][7] (34 տարեկան)
ԾննդավայրԹեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8][9]
ԿրթությունEsher College? և Teddington School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացիներ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Will Knightley?, մայր՝ Sharman Macdonald?
Ամուսին(ներ)James Righton?
Պարգևներ և մրցանակներTeen Choice Award for Choice Hissy Fit?, Empire Award for Best Actress? և «Empire» կինոմրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

ԵրիտասարդությունԽմբագրել

Քիրա Նայթլին ծնվել է 1985 թվականի մարտի 26-ին Թեդդինգտոնում, Լոնդոնում, Մեծ Բրիտանիա գրազի արդյունքում, որը կնքվել էր նրա ապագա ծնողների միջև՝ բրիտանացի դերասաններ Ուիլլ Նայթլիի և Շերման Մակդոնալդի միջև։ Գրազի իմաստը կայանում էր հետևյալում. եթե Շերմանը, որն այդ ժամանակ թողել էր դերասանուհու կարիերան և որոշել էր զբաղվել դրամատուրգիայով, վաճառեր իր առաջին պիեսը, ապա Նայթլիների ընտանիքում կհայտնվեր ևս մեկ երեխա։ Այդ ժամանակ զույգն ուներ որդի՝ Քալեբը, ծնված 1979 թվականին։ Շերմանը գրազը հաղթում է։ Արդյունքում բրիտանական գրականությունը՝ ի դեմս Շերման Մակդոնալդի, ձեռք է բերում ևս մեկ հրաշալի դրամատուրգ, իսկ համաշխարհային կինեմոտոգրաֆիան նոր աստղ՝ Քիրա Նայթլիին։ Ինչպես հետագայում խոստովանում է Քիրա Նայթլին, նրա անունը ընտրել է հայրը, որը հանդիսանում էր խորհրդային գեղասահորդուհի Կիրա Տվանովայի երկրպագուն: Սակայն, գրանցման ժամանակ մայրը պատահականորեն սխալվում է անվան գրառման մեջ և արդյունքում նրան գրանցում են որպես Քիրա (Keira)[12]։

Երեք տարեկան հասակում Քիրան խնդրում է ծնողներին, որ ինքը ևս, ինչպես նրանք, ունենա սեփական գործակալը։ Ծնողները խոստանում են կատարել նրա խնդրանքը, եթե նա քրտնաջան սովորի։ Գործարքի իր մասը Քիրան կատարեց գերազանց։ Դերասանուհին հիշում է իրեն գերազանցիկ, որը գիտեր բոլոր հարցերի պատասխանները և միշտ առաջինն էր ձեռք բարձրացնում։ Իր նպատակն էր հաջողության հասնել դպրոցում։ Բացի դրանից նա ձգտում էր դառնալ դերասանուհի։ Դրան հասնելու համար, բացի ուսումը, դպրոցական արձակուրդների ժամանակ, աղջիկը տքնաջանորեն և երկարատև զբաղվում էր դերասանական վարպետությամբ։

Կարիերայի սկիզբըԽմբագրել

 
Քիրա Նայթլին «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2006 թվական, հուլիս

Երբ Քիրան դարձավ վեց տարեկան, նա ունեցավ իր սեփական գործակալը, յոթում նա արդեն նորամուտն էր նշում «Royal Celebration» ֆիլմում՝ խաղալով փոքրիկ աղջնակի դերը։ 11 տարեկան հասակում նրա դերասանական օրագրում նշվում են մասնակցությունները փոքրիկ հեռուստասերիալներում և հեռուստաշոուներում, որոնք ցուցադրվում էին եվրոպական հեռուստաալիքներով, ինչպես նաև փոքրիկ դերեր «Գյուղական սիրավեպ» («A Village Affair», 1994 թվական), «Անմեղ սեր» («Innocent Lies», 1995 թվական), «Գանձեր որոնողները» («Treasure Seekers», 1996 թվական) և «Վերադարձ տուն» («Coming Home», 1998 թվական)՝ Պիտեր Օ'Թուլի հետ գլխավոր դերում, ֆիլմերում։

Մեծամասամբ դերասանուհուն օգնում է նրա արտաքին նմանությունը Նատալի Փորտմանի՝ Աստղային պատերազմներ․ Էպիզոդ I․ Թաքնված սպառնալիք («Star Wars: Episode I — The Phantom Menace», 1999 թվական) ֆիլմում Թագուհի Ամիդալի դերակատարուհու հետ։ Դիմահարդարմամբ ր Քիրա Նայթլիին և Նատալի Փորտմանին չէին կարողանում տարբերել նույնիսկ նրանց հարազատ մայրերը, որի մասին «Star Wars Insider»-ին տված իր հացազրույցում նշում է Նատալին[13]։ Ջորջ Լուկասը նրան հրավիրել էր Թագուհու կրկնօրինակի՝ Սաբեի դերի համար։ Ավելին, նկարահանման հրապարակում Քիրան երբեմն ստիպված էր լինում փոխարինելու նաև անձամբ Փորտմանին։ Ֆիլմի թողարկումից հետո այդ փաստը նկատվում է միայն մասնագետների և ուշադին հանդիսատեսի կողմից, իսկ շատերը համոզված էին, որ երկու դերերն էլ՝ Ամիդալին և Սաբեին, խաղացել է Նատալի Փորտմանը։

ՃանաչումԽմբագրել

 
Քիրա Նայթլին Վենետիկի միջազգային կինոփառատոնում 2011 թվական սեպտեմբեր

Առաջին լուրջ դերը խաղացել է բրիտանական «Օլիվեր Թվիստ» («Oliver Twist», 1999 թվական) սերիալում։ Այնուհետև հետևում են Լարայի դերը «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago», 2002 թվական) ֆիլմում, փոքրիկ դեր «Փոս» («The Hole», 2001 թվական) ֆիլմում, որտեղ Քիրա Նայթլին առաջին անգամ նկարահանվում է մերկ, առաջին գլխավոր դերը «Ռոբին Հուդի դուստրը․ Ավազակների Արքայադուստր» («Princess of Thieves», 2001 թվական, արտադրվել է Disney ընկերության կողմից) ֆիլմում։ Եվ, վերջապես, բեկում՝ «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham», 2002 թվական) ֆիլմում գլխավոր դերերից մեկը, որտեղ Քիրան խաղում է դեռահաս աղջնակի դեր։ Ֆիլմը միջազգային վարֆույթում հավաքում է 76 միլլիոն դոլլար, որը ավելի քան 20 անգամ գերազանցում է ներդրած գումարը և դերասանուհուն բերում է այդքան երկար սպասված հանրաճանաչություն։

 
Քիրա Նայթլին «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի պրեմիերային, Լոնդոն, 2009 թվական

Ճանաչումը, փառքը և հանրաճանահությունը իրենց հետ բերում են նոր առաջակների և շահավետ պայմանագրերի հեղեղ։ Ուսումը քոլեջում, ուր 2002 թվականին ընդունվել էր Քիրա Նայթլին, որպեսզի ուսումնասիրի դասական և անգլիական գրականությունը և պատմությունը, անհամատեղալի են դառնում դերասանուհու նրա կարիերայի հետ։ Նայթլին թողնում է քոլեջը, չնայած ասում է, որ ինքը մտադրված է ավարտել ուսուցումը։

2003 թվականին Քիրա Նայթլին խաղում է գլխավոր կանացի դերը «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl») ֆիլմում։ Ջոնի Դեփի և Օռլանդո Բլումի հետ ընկերակցությամբ էկրանին հայտնվելը դերասանուհուն դարձնում են ոչ միայն հայտնի, այլ նաև սերտորեն մոտեցնում են հոլլիվուդյան Օլիմպի աստիճաններին։ Այնուհետև հետևում են նկարահանումները «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի հաջորդ երեք շարունակություններում։ Հենց Էլիզաբեթի դերը Քիրային շատ հանրաճանաչ են դարձնում։ Հետագայում հետևում են նկարահանումներ «Իրական սեր» («Love Actually», 2003 թվական), «Արթուր Արքա» («King Arthur», 2004 թվական), «Բաճկոն» («The Jacket», 2005 թվական), «Դոմինո» («Domino», 2005 թվական) և, վերջապես, «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice», 2005 թվական) ֆիլմերը։ Վերջին ֆիլմում Էլիզաբեթ Բեննեթի դերի համար նա անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, որպես «Լավագույն դերասանուհի»։

Անձնական կյանքԽմբագրել

2001-2003 թվականներին Քիրան հարաբերություններ է պաշտպանում դերասան Դել Սիննոթի հետ, որի հետ ծանոթացել էր «Ավազակների Արքայադուստրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2003-2005 թվականներին հանդիպել է մեկ այլ դերասան Ջեյմ Դորնանի հետ։ «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է Ռուպերտ Ֆրենդի հետ, որի հետ մտերմություն է անում մինչև 2010 թվականի դեկտեմբերը։

2013 թվականի մայիսի 4-ից Քիրան ամուսնացած է երաժիշտ Ջեյմս Ռայտոնի հետ[14], որի հետ նա երկու տարի հանդիպում էր իրենց ամուսնությունից առաջ[15][16][17][18]։ 2015 թվականի մայիսի 25-ին ծնվել է նրանց դուստրը՝ Իդին[19], իսկ 2019 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Դելիլան[20]։

ՖիլմագրությունԽմբագրել

ԴերակատարումներԽմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Երկիր Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1984 – 2010 Զուտ անգլիական սպանություն The Bill Շինա Ռոզ Սերիալ,
Դրամա,
Քրեական
Քրիս Լովեթ
Դերեկ Լիսթեր
Լոուրենս Մուդի
Գրեմ Կոուլ,
Տրուդի Գուդվին,
Ջեֆ Ստյուարտ,
Սայմոն Ռաուս,
Մարկ Ուինգեթ
1985 – 2002 Մեկ էկրան Screen One Անժելա   ՄԹ Սերիալ,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ,
Ռազմական
Լես Բլեր
Ռոբերտ Յանգ
Դյուի Հեմփֆրի
Ալֆրեդ Մոլինա,
Ջերալդին Ջեյմս,
Տիմոտի Ուեսթ,
Շոն Բին,
Ջանետ ՄակՏիր
1995 Անմեղ սուտ Innocent Lies պատանի Սելիա   ՄԹ
  Ֆրանսիա
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Պատրիկ Դևոլֆ Էդրիան Դանբար,
Ֆլորենս Հոտ,
Սոֆի Օբրի,
Ջոաննա Լամլի,
Գաբրիել Անվար
1995 Գյուղական սիրավեպ A Village Affair Նատաշա Ջորդան   ՄԹ Դրամա,
Մելոդրամա
Մոյրա Արմսթրոնգ Սոֆի Ուորդ,
Կերի Ֆոքս,
Նատանիել Փարկեր,
Ջերեմի Նորտեմ,
Մայքլ Գոֆ
1996 Գանձեր որոնողները Treasure Seekers Արքայադուստր   ՄԹ Ընտանեկան Ջուլեթ Մեյ Կամիլա Պաուեր,
Ֆելիսիտի Ջոնս,
Քրիստոֆեր Միլնս,
Բեն Սիմպսոն,
Ուիլյամ Ֆորդե
1998 Վերադարձ տուն Coming Home պատանի Ջուդիթ   ՄԹ Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջայլզ Ֆոսթեր Փիթեր Օ’Տուլ,
Ջոաննա Լամլի,
Պենելոպե Քեյթ,
Աննելիս Ուլիգ,
Դևիդ ՄակԿալում
1999 Աստղային պատերազմներ․ Էպիզոդ I․ Թաքնված սպառնալիք Star Wars: Episode I — The Phantom Menace Սաբա   ԱՄՆ Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ Լուկաս Լիամ Նիսոն,
Էվան ՄակԳրեգոր,
Նատալի Պորտման,
Ջեյկ Լլոյդ,
Յեն ՄակԴայարմիդ
1999 Օլիվեր Թվիստ Oliver Twist Ռոզա Ֆլեմինգ   ՄԹ Մինի սերիալ,
Դրամա
Ռեննի Ռայ Դևիդ Ռոս,
Ջուլի Ուոլտերս,
Մայքլ Կիչեն,
Աննետ Կրոսբի,
Լինդսեյ Դունկան
2001 Ռոբին Հուդի դուստրը: Ավազակների արքայադուստր Princess of Thieves Գվին   ԱՄՆ Մարտական,
Արկածային
Փիթեր Հյուիտ Հաննա Կրեսվել,
Դևիդ Բարաս,
Մալկոլմ ՄակԴաուել,
Դել Սիննոտ
2001 Փոս The Hole Ֆրենկի Էմոնդ Սմիթ   ՄԹ Սարսափ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Նիկ Հեմ Տորա Բերչ,
Դեսմոնդ Հարինգտոն,
Դենիել Բրոկլբենկ,
Լոուրենս Ֆոքս
2001 Գնանկում Deflation աղջիկ   ՄԹ Կարճամետրաժ Ռոջեր Էշտոն-Գրիֆիտս Դել Սիննոթ,
Կարեն Ուայտ,
Ռոջեր Էշտոն-Գրիֆիտս
2002 Խաղա ինչպես Բեքհեմը Bend It Like Beckham Ջուլիետա Պեքստոն   ՄԹ,
  Գերմանիա
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Սպորտային
Գուրինդեր Չադխա Պարմինդեր Կ. Նագրա,
Ջոնաթան Ռիզ Մայերս,
Անուպամ Կհեր,
Արչի Պանջաբի
2002 Անարատը Pure Լուիզա   ՄԹ դրամա Գարի Իդեն,
Վիննի Հանտեր,
Մոլի Փարկեր,
Դևիդ Ուենեմ,
Նիտին Չանդրա Գանատրա
2002 Որոտ տաբատում Thunderpants երաժշտական դպրուցի ուսանողուհի (տիտրերում նշված չէ)   ՄԹ,
  Գերմանիա
կինոկատակերգություն Պիտեր Հյուիթ Բրյուս Կուկ,
Ռուպերտ Գրինտ
2002 Ամանորի նախօրյակին New Year’s Eve Լեա   ՄԹ Կարճամետրաժ,
Մելոդրամա
Կոլ Սպեկտոր Նաոմի Էլիսսթոուն,
Էլիզաբեթ Չադվիկ,
Սիսի Կոլինզ,
Քեմերոն Կաֆե,
Վալերի Ֆար
2002 Դոկտոր Ժիվագո Doctor Zhivago Լարա Անտիպովա   ՄԹ
  Գերմանիա
  ԱՄՆ
Դրամա,
Մելոդրամա
Ջակոմո Կամպիոթի Գանս Մետիսոն,
Սեմ Նիլ,
Ալեքսանդրա Մարիա Լարա,
Քրիս Մարշալ
2002 Տարվա եղանակների փոփոխություն The Seasons Alter Հելենա   ՄԹ Կարճամետրաժ Ռոջեր Լանն Շերի Լունգի,
Լլոյդ Օուեն
2003 Գեյջին Gaijin Քեյթ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ
Ֆումի Ինոե
2003 Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl Էլիզաբեթ Սուոն   ԱՄՆ Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Օրլանդո Բլում,
Ջեք Դևենպորտ
2003 Իրական սեր Love Actually Ջուլիետա   ՄԹ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռիչարդ Կյորտիս Խյու Գրանտ,
Բիլ Նայի,
Լիամ Նիսոն,
Էմմա Թոմպսոն,
Քոլին Ֆերտ
2004 Արթուր թագավոր King Arthur Գվինևրա   ԱՄՆ Մարտական,
Արկածային,
Ռազմական,
Պատմական
Անտուան Ֆուկուա Կլայվ Օուեն,
Մադս Միքելսեն,
Ռեյ Ուինսթոն,
Ստելան Սկարսգարդ
2004 Starz Special: On the Set of 'King Arthur' Գվինևրա Փաստագրական Ջեք Նի Յոան Գրիֆիտ,
Կլայվ Օուեն
2004 Բաճկոն The Jacket Ջեքի Պրայս   ԱՄՆ Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ջոն Մեյբերի Էդրիան Բրոուդի,
Քրիս Քրիստոֆերսոն,
Ջենիֆեր Ջեյսոն Լի,
Կելի Լինչ
2005 Կորուսյալ ոգիների գաղտնիքները Stories of Lost Souls Լեա   ՄԹ Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Իլիանա Դագլաս
Դեբորա-Լի Ֆյորնես
Ուիլյամ Գարսիա,
Պոլ Բեթանի,
Քեյթ Բլանշեթ,
Բիլի Բոյդ,
Մայքլ Գեմբոն,
Ջեյմս Գանդոլֆինի
2005 Հպարտություն և նախապաշարմունք Pride & Prejudice Էլիզաբեթ Բեննեթ   ՄԹ
  Ֆրանսիա
Դրամա,
Մելոդրամա
Ջո Ռայթ Մետյու Մակֆեյդեն,
Ռոզամունդ Պայկ,
Սայմոն Վուդս,
Դոնալդ Սազերլենդ
2005 Դոմինո Domino Դոմինո Հարվի   ՄԹ
  Ֆրանսիա
  ԱՄՆ
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Թոնի Սկոթ Միքի Ռուրկ,
Էդգար Ռամիրեզ,
Դելրոյ Լինդո,
Մոնիկ
2006 Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը Pirates of the Caribbean: Dead Man’s Chest Էլիզաբեթ Սուոն   ԱՄՆ Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Օրլանդո Բլում,
Ջեք Դևենպորտ,
Բիլ Նայի
2007 Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին Pirates of the Caribbean: At World’s End Էլիզաբեթ Սուոն   ԱՄՆ մարտաֆիլմ
ֆանտաստիկ
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Օրլանդո Բլում,
Բիլ Նայի
2007 Հատուցում Atonement Սեսիլիա Թալլիս   ՄԹ
  Ֆրանսիա}
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ,
Ռազմական
Ջո Ռայթ Ջեյմս ՄակԷվոյ,
Սիրշա Ռոնան,
Հարիետ Ուոլտեր,
Ռոմոլա Գարայ
2007 Մետաքս Silk Հելեն Ժոնկուր   ՄԹ
  Ֆրանսիա
  Կանադա
  Ճապոնիա
  Իտալիա
Դրամա,
Մելոդրամա
Ֆրանսուա Ժիրար Մայքլ Փիթտ,
Կոդզի Յակուսյո,
Ալֆրեդ Մոլինա,
Սեյ Աշինա
2007 Ռոբբի, հյուսիսային եղջերուն Robbie the Reindeer in Close Encounters of the Herd Kind Էմ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Դոնի Անդերսոն Արդալ Օ’Հենլոն,
Ջեյն Հորոքս,
Ջիլիան Անդերսոն,
Օզզի Օսբորն
2008 Արգելված սեր The Edge of Love Վերա Ֆիլիպս   ՄԹ Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Կենսագրական
Ջոն Մեյբերի Կիլիան Մյորֆի,
Սիեննա Միլեր,
Մեթյու Ռիզ,
Լիզա Ստենսֆիլդ
2008 Դքսուհին The Duchess Ջորջիանա Քավենդիշ   ՄԹ
  Ֆրանսիա
  Իտալիա
  ԱՄՆ
Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Սոլ Դիբ Ռեյֆ Ֆայնս,
Հեյլի Էտվել,
Դոմինիկ Կուպեր,
Շարլոթա Ռեմպլինգ
2008 Դիտում: Սիրո սահման Looking Over: The Edge of Love Վեռա Ֆիլիփս Կարճամետրաժ Սիեննա Միլեր,
Մեթյու Ռիզ
2009 Երկար և տխուր սագա եղբայր մարդասպանների մասին The Continuing and Lamentable Saga of the Suicide Brothers փերի Կարճամետրաժ,
Ֆենտեզի
Արան Բրաունլի
Կորան Բրաունլի
Ռուպերտ Ֆրենդ,
Թոմ Միսոն
2009 Անցյալ գիշեր Նյու Յորքում Last Night Ջոաննա Ռիդ   Ֆրանսիա
  ԱՄՆ
Մելոդրամա Մեսի Տաջեդին Սեմ Ուորտինգտոն,
Գիյոմ Կանե,
Եվա Մենդես,
Սկոթ Էդսիտ
2010 Մի թողնիր ինձ Never Let Me Go Ռութ   ՄԹ
  ԱՄՆ
Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Մարկ Ռոմանեկ Կերի Մալիգան,
Էնդրյու Գարֆիլդ,
Իզզի Մեյկլ-Սմոլ,
Չարլի Ռոու
2010 Սթիվ Steve կին   ՄԹ Կարճամետրաժ Ռուպերտ Ֆրենդ Քոլին Ֆյորտ,
Թոմ Միսոն
2010 Թիկնապահը London Boulevard Շառլոտտա   ՄԹ
  ԱՄՆ
դետեկտիվ
մելոդրամա
Ուիլյամ Մոնախեն Քոլին Ֆարել,
Ռեյ Ուինսթոն,
Դևիդ Տյուլիս,
Աննա Ֆրիլ
2011 Վտանգավոր եղանակ A Dangerous Method Սաբինա Շպիլրեյն   ՄԹ
  Գերմանիա
  Կանադա
  Շվեյցարիա
Թրիլեր,
Դրամա,
Կենսագրական
Դևիդ Կրոնենբերգ Վիգգո Մորտենսեն,
Մայքլ Ֆասբենդեր,
Վենսան Կասել,
Սարա Գադոն
2011 Նևերլենդ Neverland Տինկեր Բել (հնչյունավորում) մինի սերիալ,
Ֆենտեզի,
Արկածային
Նիկ Ուիլինգ Ռիս Իվանս,
Աննա Ֆրիլ,
Չարլզ Դենս,
Կ’Օրիանկա Կիլչեր,
Չարլի Ռոու
2012 Փնտրում եմ ընկեր դեպի աշխարհի ծայրը Seeking a Friend for the End of the World Պենելոպա «Պեննի» Լոհարտ   ԱՄՆ Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Լորին Սկաֆարիա Սթիվ Կարել,
Ադամ Բրոդի,
Դերեկ Լյուկ,
Ուիլյամ Լ. Փիթերսեն
2012 Աննա Կարենինա Anna Karenina Աննա Կարենինա   ՄԹ Դրամա Ջո Ռայթ Ջուդ Լոու,
Աարոն Տեյլոր-Ջոնսոն,
Կելի Մակդոնալդ,
Մետյու Մակֆեյդեն
2012 Աստղեր կարճամետրաժում Stars in Shorts կին   ՄԹ Կատակերգություն Ջեյկոբ Չեյզ
Ռոբերտ Ֆեսթինգեր
Chris Foggin
Ուես Բենտլի,
Քեննետ Բրենա,
Ջուդի Դենչ,
Քոլին Ֆերտ,
Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն
2013 Մի անգամ Once Upon a Time... Գաբրիել Շանել   Ֆրանսիա պատմական
2013 Կյանքում մեկ անգամ Begin Again Գրետա   ԱՄՆ դրամա Ջոն Կարնի Մարկ Ռուֆալլո,
Ադամ Լևին
2013 Ջեք Ռայան: Քաոսի թեորիան Jack Ryan: Shadow Recruit Քեթի Ռայան   ԱՄՆ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Քեննետ Բրենա Քրիս Պայն,
Քևին Կոսթներ,
Քեննետ Բրենա,
Լի Ասկվիտ-Կոու
2014 Փոքրիկս Laggies Մեգան   ԱՄՆ մելոդրամա Լինն Շելթոն Հլոյա Գրեյս,
Սեմ Ռաքուել,
Մարկ Վեբեր
2014 Նմանակման խաղ The Imitation Game Ջոան Կլարկ   ՄԹ
  ԱՄՆ
դրամա Մորթեն Թիլդում Բենեդիկտ Կամբերբետչ
2015 Էվերեստ Everest Ջեն Հոլլ   ԱՄՆ թրիլեր
դրամա
Բալթազար Կորմակուր Ջեյք Ջիլլենհոլ,
Ջեյսոն Կլարկ,
Ջոշ Բրոլին,
Ռոբին Ռայթ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • «Բաճկոն» ֆիլմի ռեժիսոր Ջոն Մեյբերին, դիտելով «Կարիբյան ծովի ծովահենները», համոզված էր, որ Քիրան չի կարողանում խաղալ։ Սակայն Քիրան կարողանում է տարհամոզել նրան և կինոփորձերը հաջող են ընթանում։
  • Դերասանուհին մինչ այժմ ամբողջությամբ չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները»։ «Եթե ես գնամ կինո ինձ դիտելու, ապա ինձ կզգամ ապուշ», — բացատրւմ է նա։
  • Քիրա Նայթլիի նախապապը և նախատատը տառապում էին անորեքսիայով (սննդամթերքի ընդունման խանգարում)։ Այնուամենայնիվ, դերասանուհին պնդում է, որ իր նիհարությունը բացարձակ բնական ծագում ունի։
  • Երկրպագում է լոնդոնյան «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին։
  • Քիրա Նայթլին պատանեկությունում տառապում էր դիսլեքսիայով (կարդալու ունակության տիրապետման խանգարում)[21][22][23]։

Պարգևներ և անվանակարգումներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Քիրա Նայթլի հոդվածին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130055794 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
  8. 8,0 8,1 8,2 http://www.independent.co.uk/news/people/profiles/keira-knightley-sometimes-i-just-sit-on-the-bathroom-floor-and-burst-into-tears-6284848.html
  9. 9,0 9,1 9,2 http://www.moviefone.com/celebrity/keira-knightley/2075098/main
  10. «Pronunciation of Keira Knightley» (անգլերեն)։ inogolo.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-11-08 
  11. «Keria Knightley –»։ Biography Today (Omnigraphics, Inc.) 16 (2): 82։ 2007։ ISSN 1058-2347 
  12. Keira's year: Oscars, babies & Chanel | Fashion, Trends, Beauty Tips & Celebrity Style Magazine | ELLE UK
  13. «The Decoy Queen» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-02-19 
  14. Sheridan Emily (մայիսի 25, 2012)։ «Never Let Her Go: Keira Knightley engaged to marry rocker boyfriend James Righton»։ Daily Mail (Associated Newspapers)։ Վերցված է մայիսի 25, 2012 
  15. Gicas Peter։ «Keira Knightley's Latest Starring Role: Bridesmaid at Brother's Wedding»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2011-05-01 
  16. «Keira Knightley caught kissing new boyfriend»։ Daily Mail (London)։ ապրիլի 11, 2011 
  17. «Keira Knightley and new boyfriend hold each other close»։ Daily Mail (London)։ մայիսի 30, 2011 
  18. Կիրա Նայթլին ամուսնացավ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ
  19. «Keira Knightley's First Interview Since Giving Birth»։ E! 
    - Leon Anya, Green Mary, Boucher Philip։ «Keira Knightley Welcomes a Daughter»։ People։ Արխիվացված է օրիգինալից 6 June 2015-ին 
  20. Cardoza Riley։ «Keira Knightley Gives Birth, Welcomes Baby No. 2 With Husband James Righton»։ Us Weekly 
  21. «Кира Найтли» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-08-04 
  22. «Кира Найтли» (ռուսերեն)։ peoples.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-08-04 
  23. «Keira Knightley» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-08-04 
  24. Совместно с Джо Райтом, Мэтью Макфэдьеном, Брендой Блэзин и Дональдом Сазерлендом
  25. с Джонни Деппом
  26. совместно с Hugh Grant, Colin Firth, Sienna Guillory, Liam Neeson, Lulu Popplewell, Emma Thompson, Kris Marshall, Heike Makatsch, Martin Freeman, Joanna Page, Chiwetel Ejiofor, Andrew Lincoln, Կաղապար:Не переведено, Martine McCutcheon, Laura Linney, Thomas Sangster, Alan Rickman, Rodrigo Santoro, Rowan Atkinson, Claudia Schiffer, Bill Nighy, Gregor Fisher, Rory MacGregor, Carla Vasconcelos, Shannon Elizabeth, Denise Richards, Elisha Cuthbert
  27. 27,0 27,1 совместно с Орландо Блумом