Մարի Էլ Ֆենինգ

ամերիկացի դերասանուհի

Մարի Էլ Ֆենինգ (անգլ.՝ Mary Elle Fanning, ապրիլի 9, 1998(1998-04-09)[1][2][3], Կոնայերս, Ջորջիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։

Մարի Էլ Ֆենինգ
Ծնվել էապրիլի 9, 1998(1998-04-09)[1][2][3] (25 տարեկան)
ԾննդավայրԿոնայերս, Ջորջիա, ԱՄՆ[3]
ԿրթությունUniversity of South Carolina School of Law? և Քեմփբել Հոլի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներմայր՝ Heather Arrington?

Դակոտա Ֆենինգ դերասանուհու փոքր քույրը։

Կենսագրություն խմբագրել

Էլ Ֆենինգը ծնվել է Կոնայերս փոքր քաղաքում, որը ԱՄՆՋորջիա նահանգի քաղաքներից է։ Նրա մայրը՝ Ջոյ Ֆենինգը (օրիորդական ազգանունը՝ Էրինգթոն), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի է, իսկ հայրը՝ Սթիվ Ֆենինգը, Սենթ-Լուիս Կարդինալս ակումբի նախկին բեյսբոլիստ է, ներկայումս Լոս Անջելեսում զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով[4]։ Նրա մայրական կողմից պապը՝ Ռիք Էրինգթոնը, Իգլզ Ֆիլադելֆիա ակումբի նախկին խաղացողներից է, իսկ մորաքույրը՝ Ջիլ Էրինգթոնը, ESPN-ի[5] նախկին մեկնաբաններից է։ Էլը ունի ավագ քույր՝ Դակոտա Ֆենինգը, որը նույնպես դերասանուհի է։ Էլը ունի գերմանական և իռլանդական արմատներ[6]։ Ֆենինգը և իր ընտանիքի մյուս անդամները բապտիստներ են[7]։

Կարիերա խմբագրել

Էլը իր դերասանական կարիերան սկսել է երեք տարեկանից՝ Դակոտայի կրտսեր քրոջ դերը խաղալով «Առևանգվածները» սերիալում և «Ես Սեմն եմ» ֆիլմում։ Արդեն 2002 թվականին չորսամյա Էլը «Օրապահ հայրիկը» ֆիլմում ստանում է իր անկախ դերը։ 2003 թվականին նկարահանվում է «Դուռը հատակի վրա» ֆիլմում, որի գլխավոր դերերում էին Ջեֆ Բրիջեսը և Քիմ Բեսինջերը[8]։ 2003 թվականի վերջին Էլը խաղում է «Վին Դիքսի շնորհակալությունը» էպիզոդային ֆիլմում, իսկ 2004 թվականին խաղում է «Իմ հարևան Տոտորոն» ֆիլմում։ Ավելի ուշ, Էլը նկարահանվում է «Ում հետ ուտել պանիրը» ֆիլմում, որում նա ուներ իր անկախ դերը։ 2005 թվականին նկարահանվում է «Շառլոտայի սարդոստայնը» ֆիլմում։ Նույն տարվա կեսերին Էլը խաղում է «Բաբելոն» ֆիլմում, որտեղ Բրեդ Փիթի և Քեյթ Բլանշետի դուստրն էր։ «Բաբելոն» ֆիլմը արժանացել է Օսկար մրցանակի։

2006 թվականի սկզբին Էլը նկարահանվում է «Դեժավյու» ֆիլմում, որի գլխավոր դերում էր Դենզել Վաշինգտոնը։ Նույն թվականին նկարահանվում է «Մոռացված սենյակը» ֆիլմում, որում գլխավոր դերակատարի դուստրն էր։ 2006 թվականի վերջին նկարահանվում է ավելի հայտնի ֆիլմերում, օրինակ, «Արգելված ճանապարհ» ֆիլմը, որում Հոակին Ֆենիքսի և Ջենիֆեր Քոնելի դուստրն էր։ Այդ ֆիլմը ողբերգական ավտովթարի մասին է, որտեղ Ֆենինգի եղբայրը մահանում է։ 2007 թվականի սկզբին նկարահանվում է ոչ այդքան հայտնի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Քեյթ Բլանշետի մանկությունը։

2007 թվականի վերջին Էլը Ֆելիսիթի Հաֆֆմանի հետ նկարահանվում է «Ֆիբին հրաշքների աշխարհում» ֆիլմում։ Այն ֆանտաստիկ պատմություն է մի աղջնակի մասին, որը չէր կարողանում կամ չէր ուզում ենթարկվել կանոններին։ 2008 թվականի մարտ ամսին Էլին և իր քույր Դակոտային հրավիրում են «Իմ հրեշտակը իմ խորհրդատուն է» ֆիլմի նկարահանումներին, սակայն ֆիլմի առաջարկը մերժվում է, որովհետև Դակոտան չի ցանկանում գլուխը մոտեցնել ֆիլմի հերոսին, ինչպես գրված էր սցենարում[9]։

2010 թվականին դուրս է գալիս «Ինչ-որ տեղ» ֆիլմը, որի սցենարիստը հայտնի չէ, բայց պրոդյուսերը Սոֆյա Կոպպոլան է։ Այդ ֆիլմում Էլը կատարում էր Սթիվեն Դորֆի 11-ամյա դստեր դերը, որը նույնպես գլխավոր դերում էր[10]։ Վենետիկի 67-րդ կինոփառատոնի ժամանակ այդ ֆիլմը արժանանում է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի[11]։ 2010 թվականի վերջին սկսում է նկարահանվել «Միջև» ֆիլմում, որի սցենարիստն է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան[12], որտեղ Էլը Վի անունով ուրվականն է եղել։ 2011 թվականին Էլը դեր է ստանում Քեմերոն Քրովի «Մենք գնել ենք գազանանոցը» ֆիլմում[13]։ Նա խաղում է 13-ամյա աղջկա դերը, որը անօրինական կերպով աշխատում էր գազանանոցի սրճարանում և ապրում էր իր զարմուհու՝ Քելլի հետ, որի դերը կատարում է Սքարլեթ Յոհանսոնը։ Ավելի ուշ Էլը նկարահանվում է Անդրեյ Կոնչալովսկիի «Շելկունչիկը և Առնետ թագավորը» ֆիլմի գլխավոր դերերում։ Այդ ֆիլմը ԱՄՆ-ում ցուցադրվել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին, իսկ Ռուսաստանում՝ 2011 թվականի հունվարի 1-ին։

2011 թվականին էկրանավորվում է Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսի «Լավագույն ութնյակ» ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ Էլը խաղում է գլխավոր դերերից մեկը։ Այդ ֆիլմում Էլը կատարում է դպրոցական Էլիզ Դեյնարդի դերը, որը ընկերների հետ վկայում է գնացքի խորհրդավոր վթարի մասին, որի պատճառով իրենց քաղաքի կյանքը կտրուկ փոխվում է։ 2012 թվականին էկրանավորվում է «Բոմբ» դրամատիկական ֆիլմը, որի գլխավոր դերերում էին Էլ Ֆենինգը և Էլիզ Էնգլերտը։ 2013 թվականին Էլը նկարահանվում է Նիկոլաս Հոլտի «Երիտասարդություն» ֆիլմում, որը ֆուտուրիստական դրամա է։ 2014 թվականին Ֆենինգը նկարահանվում է կենսագրական դրամայում՝ «Շատ ցածր է» ֆիլմում, ամերիկացի լեգենդար ջազ դաշնակահար Ջո Ալբանիի դուստր Ամի Ալբանիի հուշերի հիման վրա, որը գրքում նկարագրել է հոր հետ իր հարաբերությունները 11 տարեկանում։

2014 թվականին էկրանավորվում է «Մալեֆիսենտ» ֆանտաստիկ ֆիլմը՝ Ռոբերտ Սթրոմբերգի ռեժիսորությամբ, որտեղ Էլը խաղում է արքայադուստր Ավրորայի դերը[14]։

Ներկայումս նկարահանվում է «Խաբվածը» ֆիլմում, որի ռեժիսորն է Սոֆյա Կոպպոլան։ Ֆիլմին հրավիրված աստղերի շարքում էին Քոլին Ֆարելը, Քիրստեն Դանստեն, Ունա Լոուրենսը և ուրիշներ։ Ամերիկայում քաղաքացիական պատերազմի ժամանակ վիրավոր զինվոր է հայտնվում թշնամու տարածքում՝ աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում։ Դպրոցի աշակերտները խնամում են վիրավորին, բայց աստիճանաբար ընկնում են նրա հմայքի հետևից և նրա համար մտնում են պայքարի մեջ, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների[15]։

Ֆիլմացանկ խմբագրել

Թվական Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Ես Սեմն եմ I Am Sam Երկամյա Լյուսի Դայմոնդ Դոուսոն
2002 ս Առևանգվածները Taken Երեքամյա Էլլի Քիզ
2003 ս Ազնիվ Էմին Judging Amy Ռոշել Կոբբս
2003 ֆ Օրապահ հայրիկը Daddy Day Care Ջեյմի
2003 ս CSI։ Մայամի CSI: Miami Մոլլի Ուոքեր
2004 ֆ Դուռը հատակի վրա The Door in the Floor Ռութ Քոուլ
2004 ս CSI: Նյու Յորք CSI: NY Ջեննի Կոմո
2005 ֆ P.N.O.K. (անգլ.) P.N.O.K. Ռեբբեկա Բուլարդ
2005 ֆ Վինն Դիքսիի շնորհիվ Because of Winn-Dixie Սուիթի Փայ Թոմաս
2005 մֆ Իմ հարևան Տոտորոն My Neighbor Totoro Մեյ
2006 ս Բժիշկ Հաուս House Ստելլա Դալթոն
2006 ֆ Ում հետ ուտել պանիրը I Want Someone to Eat Cheese With Պենելոպա
2006 ֆ Բաբելոն Babel Դեբբի Ջոնզ
2006 ֆ Դեժավյու Déjà Vu Էբբի
2006 ս Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Իդեն
2006 ս Կորած սենյակ The Lost Room Աննա Միլլեր
2007 ֆ Ինները The Nines Նոել
2007 ֆ 73-րդ օրը Սառայի հետ Day 73 with Sarah Սառա
2006-2007 ս Հանցագործ մտքեր Criminal Minds Թրեյսի Բելլ
2007 ֆ Ամրագրված ճանապարհը Reservation Road Էմմա Լերներ
2007 ս Կեղտոտ փողեր Dirty Sexy Money Կիկի Ջորջ
2008 ֆ Ֆիբին հրաշքների աշխարհոում Phoebe in Wonderland Ֆիբի Լիչթեն
2008 ֆ Բենջամին Բաթոննայի առեղծվածային պատմությունը The Curious Case of Benjamin Button վեցամյա Դեյզի Ֆուլլեր
2009 մֆ Աստրո տղան Astro Boy Գրեյս
2010 ֆ Շելկունչիկը և առնետների թագավորը The Nutcracker in 3D Մերի
2010 ֆ Ինչ-որ տեղ Somewhere Քլեո
2011 ֆ Լավագույն 8 Super 8 Էլիզ Դեյնարդ
2011 ֆ Միջև Twixt Վի
2011 ֆ Մենք գնել ենք գազանանոցը We Bought a Zoo Լիլի Միսկա
2011 ֆ Վիվալդի Vivaldi Քրիստինա
2012 ֆ Ջինջերը և Ռոզան Ginger & Rosa Ջինջեր[16]
2014 ֆ Երիտասարդություն Young Ones Մերի Հոլմս
2014 ֆ Մալեֆիսենտա Maleficent Արքայադուստր Ավրորա
2014 ֆ Աննշան ցածր Low Down Էմի Օլբանի
2014 մֆ Հրեշների ընտանիքը The Boxtrolls Վինի Փորթլի-Ռինդ
2015 ֆ Թրամբո Trumbo Նիկոլա Թրամբո
2015 ֆ Ռեյի մասին About Ray Ռեյ
2016 ֆ Նեոնային դևը The Neon Demon Ջես
2016 մֆ Բալլերինա Ballerina Ֆելիսի Միլլիներ
2016 ֆ Ինչպես զրուցել աղջիկների հետ How to Talk to Girls at Parties Զան
2016 ֆ 20-րդ դարի աղջիկները 20th Century Women Ջուլի Հեմլին
2016 ֆ Գիշերվա օրենքը Live by Night Լորետտա Ֆիգգիս
2017 ֆ Սիդնեյի սրահ Sidney Hall Մելոդի
2017 ֆ Ճակատագրական գայթակղություն The Beguiled Քերոլ
2017 ֆ ԳԵղեցկուհին հրեշների համար Mary Shelley Մերի Շելլի
2018 ֆ Վուդի Ալենի անվերնագիր նախագիծը Untitled Woody Allen Project

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.reeditionmagazine.com/to-the-minute/10-interesting-facts-about-elle-fanning-you-didnt-know
  4. «Elle Fanning. Genealogy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Stein, Joel (2005 թ․ փետրվարի 27). «The Million-Dollar Baby». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «Dakota Fanning Lives Out Her Dreams». timessquare.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  7. «Interview: Dakota Fanning». lifeteen.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 19-ին.
  8. Elle Fanning Biography, NetGlimse
  9. Abigail Breslin Is My Sister’s Keeper Արխիվացված 2009-01-22 Wayback Machine, Rotten Tomatoes
  10. Sofia Coppola books Marmont film. Director turns to Hollywood hotel for picture, Variety
  11. Sofia Coppola’s SOMEWHERE Wins Venice Film Festival’s 2010 Golden Lion, Art Film Guide
  12. Francis Ford Coppola Discusses His New Horror Movie, Twixt Now And Sunrise Արխիվացված 2015-09-23 Wayback Machine, Bleeding Cool
  13. Patrick Fugit and Elle Fanning Join Cameron Crowe’s ‘We Bought a Zoo’, Slash Film
  14. Prinzivalli, Fallon. «Angelina Jolie's 'Maleficent' To Hit Theaters In 2014 - Music, Celebrity, Artist News | MTV.com». MTV. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  15. Высшая проба: София Коппола о роскоши, стиле и любимом деле. Marie Claire. Проверено 17 декабря 2016.
  16. Potter, Sally Ginger & Rosa. Sally Potter. Проверено 22 августа 2012.

Արտաքին հղումներ խմբագրել