Էնթոնի Մինգելա

բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և դրամատուրգ

Էնթոնի Մինգելա (անգլ.՝ Anthony Minghella, հունվարի 6, 1954(1954-01-06)[1][2][3][…], Ռայդ, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մարտի 18, 2008(2008-03-18)[4][1][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և դրամատուրգ։ Որպես լավագույն ռեժիսոր «Օսկար» մրցանակի դափնեկիր («Անգլիացի հիվանդը», 1996 թվական

Էնթոնի Մինգելա
անգլ.՝ Anthony Minghella
Ծնվել էհունվարի 6, 1954(1954-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՌայդ, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 18, 2008(2008-03-18)[4][1][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀալի համալսարան, St John's College? և Sandown Bay Academy?
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրող, թատերական ռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
ԵրեխաներՄաքս Մինգելա
 Anthony Minghella Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մինգելան ծնվել է 1954 թվականի հունվարի 6-ին Անգլիայի Ուայթ կղզում՝ իտալական արմատներով ընտանիքում։ 1980-ական թվականներկն աշխատել է BBCGrange Hill մանկական սերիալի խմբագիր, այնուհետև գրել է «Հեքիաթասաց» սերիալի և «Տեսուչ Մորս» հայտնի դետեկտիվ հեռուստաֆիլմի էպիզոդների սցենարները։

Մինգելան ամուսնացած է եղել պարուսույց Կարոլին Չոայի հետ, որը ծնունդով Հոնկոնգից է։ Նրա եղբայրը՝ Դոմինիկ Մինգելան, նույնպես սցենարիստ է։ Մաքս Մինգելան՝ Էնթոնի Մինգելայի որդին, դարձել է դերասան։

1984 թվականին Լոնդոնի թատերական քննադատների միությունը Մինգելին ճանաչել է տարվա ամենախոստումնալից դրամատուրգ։

2008 թվականի մարտի 18-ին Էնթոնի Մինգելան մահացել է Լոնդոնի Չերինգ Քրոս հոսպիտալում կոկորդի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[5]։ Վերջին աշխատանքներից մեկը «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմի ստեղծումն էր, որն ավելի ուշ մյուս հեղինակները նվիրել են նրա հիշատակին։

Հուշատախտակ խմբագրել

Էնթոնի Մինգելեի հուշատախտակը բացվել է 2016 թվականի մարտի 2-ին Ջուդ Լոուի կողմից Վեսթերն Գարդենսում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1991 «Անկեղծ, անչափ, ուժեղ» Truly Madly Deeply
1993 «Պարոն Հրաշք» Mr. Wonderful
1996 «Անգլիացի հիվանդը» The English Patient
1999 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» The Talented Mr. Ripley
2000 «Խաղ» Play
2003 «Ցուրտ լեռը» Cold Mountain
2006 «Ներխուժում» Breaking and Entering

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարեթիվ Ֆիլմ Անվանակարգ
«Օսկար» 1997 «Անգլիացի հիվանդը» Լավագույն ռեժիսոր
Լավագույն ադապտացված սցենար
2000 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» Լավագույն ադապտացված սցենար
2009 «Ընթերցողը» Լավագույն ֆիլմ (հետմահու)
«Ոսկե գլոբուս» 1997 «Անգլիացի հիվանդը» Լավագույն ռեժիսոր
Լավագույն սցենար
2000 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» Լավագույն ռեժիսոր
2004 «Ցուրտ լեռը» Լավագույն ռեժիսոր
Լավագույն սցենար
BAFTA 1992 «Անկեղծորեն, անչափ, ուժեղ» Լավագույն բնօրինակ ֆիլմ
1997 «Անգլիացի հիվանդը» Լավագույն ֆիլմ
Լավագույն ռեժիսոր
Լավագույն ադապտացված ֆիլմ
2000 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» Լավագույն ռեժիսոր
Լավագույն ադապտացված ֆիլմ
2004 «Ցուրտ լեռը» Լավագույն բրիտանական ֆիլմ
Լավագույն ռեժիսոր
Լավագույն ադապտացված սցենար
2009 «Ընթերցողը» Լավագույն ֆիլմ (հետմահու)
«Սիրում եմ քեզ ավելի ուժեղ» Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (հետմահու)
«Critic's Choice Movie Awards» 1997 «Անգլիացի հիվանդը» Լավագույն ռեժիսոր
Լավագույն սցենար
«Սպուտնիկ» 1997 «Անգլիացի հիվանդը» Լավագույն ռեժիսոր
Լավագույն ադապտացված սցենար
2000 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» Լավագույն ռեժիսոր
Լավագույն ադապտացված սցենար
2004 «Ցուրտ լեռը» Լավագույն ադապտացված սցենար
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ 1999 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» Լավագույն ռեժիսոր
2003 «Ցուրտ լեռը» Լավագույն ադապտացված սցենար
Բեռլինի կինոփառատոն 1997 «Անգլիացի հիվանդը» Ոսկե արջ
2000 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» Ոսկե արջ
ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակ 1997 «Անգլիացի հիվանդը» Լավագույն ռեժիսոր
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ 1997 «Անգլիացի հիվանդը» Լավագույն ադապտացված սցենար
2000 «Տաղանդավոր պարոն Ռիփլի» Լավագույն ադապտացված սցենար
2004 «Ցուրտ լեռը» Լավագույն ադապտացված սցենար

Արտադրող խմբագրել

Տարեթիվ Անվանում Գրառումներ
2001 Աիրիս Գործադիր պրոդյուսեր
2002 Երկինք
Հանգիստ Ամերիկայում Գործադիր պրոդյուսեր
2005 Թարգմանչուհին
2006 Կրակ բռնել
2007 Մայքլ Քլեյթոն Գործադիր պրոդյուսեր
2008 Սիրում եմ քեզ ավելի շատ
Ընթերցողը Օսկար լավագույն ֆիլմի համար (Մահուց հետո)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7302841.stm
  5. Режиссёр Энтони Мингелла скончался после операции по удалению раковой опухоли
  6. «Memorial Plaque for Anthony Minghella Unveiled». islandecho.co.uk. 2016 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Մինգելա» հոդվածին։