Մարկ Ռուֆալո
Մարկ Ալան Ռուֆալո (անգլ.՝ Mark Alan Ruffalo, նոյեմբերի 22, 1967[1][2][3], Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։ Ստացել է «Էմմի» (2014), «Օսկար» «Ոսկե գլոբուս» («BAFTA» 2011, 2015) և մի քանի այլ մրցանակներ[5]։
Մարկ Ռուֆալո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1967 (53 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա և First Colonial High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Sunrise Coigney? |
Պարգևներ և մրցանակներ | Թատերական համաշխարհային մրցանակ, MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար, Primetime Emmy Award for Outstanding Made for Television Movie?, New York Film Critics Circle Award for Best Supporting Actor?, Primetime Emmy Award for Outstanding Made for Television Movie? և MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար |
IMDb | ID 0749263 |
![]() | |
ԿենսագրությունԽմբագրել
Դերասանի հայրը արվեստագետ է, իսկ մայրը՝ վարսահարդար։ Նրա հայրը իտալացի է, իսկ մայրը՝ կանադացի և իտալացի։ Բացի Մարկից ընտանիքում կա 3 երեխա։ Մանկության տարիներում Ռուֆալոն գնաց Վիսկոնսին, իսկ հետո Սան Դիեգո։ Դպրոցն ավարտելուց հետո Մարկը սովորեց Լոս Անջելեսի Ստելլա Ադլերի կոնսերվատորիայում։
9 տարեկան հասակում աշխատել է թատրոնում։ 2002 թվականին նկարահանվել է «Շքանշաններ» ֆիլմում, երբ նա ուներ գլխուղեղի ուռուցք։ Վիրահատությունից հետո դերասանի մոտ առաջացան դեմքի մկանի ձգումներ։ Մարկ Ռուֆալոն առողջացավ և սկսեց նկարահանվել «Գործակից» և «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմերում։
Անձնական կյանքԽմբագրել
Մարկ Ռուֆալոն ամուսնացած է Սանրայզ Կոյնիի հետ և նրանք ունեն 3 երեխա։ Նա բուսակեր է[6][7][8]։ Մարկը ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, այլ նրան հետաքրքրում է իր երկրի քաղաքական կյանքը, մասնավորապես դերասանը հետաքրքրված է Իրաքում կատարվող պատերազմներով։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դերը |
---|---|---|
1989 | Լավագույն տեսարան CBS | Մայքլ Դյուն |
1993 | Երգ քեզ համար | Գաս Դեվիսոն |
1994 | Հայելի, հայելի 2 | Կրիստիան |
1996 | Մարտի Ֆայինայի ճակատագիրը | Բրետ |
1996 | Ատամնաբուժ | Ստիվ Լանդերս |
1996 | Կեղտոտ գումար | Էտորնի |
1996 | Հայելի, հայելի 3 | Կրիստիան |
1997 | Սուրբ ծննդյան երկրորդ օր | Բերտ |
2000 | Հավատարին կինը | Տի-Բոյ |
2000 | Հարված | Զեյն Մարինելի |
2001 | Բնակարան 12 | Ալեկս |
2007 | Տրամաբանության դավաճանություն | Կոլուզ |
2003 | Իմ կյանքան առանց քեզ | Լի |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 http://www.jsonline.com/multimedia/photos/movie-stars-you-might-have-forgotten-or-never-knew-were-born-in-wisconsin-b99443978z1-291732601.html
- ↑ Մարկ Ռուֆալո
- ↑ Անձնական կյանքը (անգլ.)
- ↑ Մարկ Ռուֆալոյի կենսագրությունը(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Դերասանի անձնական կյանքը (անգլ.)