Քեյթ Բլանշետ
Քեթրին Էլիս «Քեյթ» Բլանշետը (անգլ.՝ Catherine Élise «Cate» Blanchett,մայիսի 14, 1969[1][2][3][…], Մելբուռն, Ավստրալիա[4]), ավստրալիական թատրոնի և կինոյի դերասանուհի է։
Քեյթ Բլանշետ անգլ.՝ Cate Blanchett | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1969[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[4] |
Կրթություն | Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ (1992)[5], Մելբուրնի համալսարան[5] և Ivanhoe Girls' Grammar School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Andrew Upton? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպական կինոակադեմիա |
Նրան մեծ ճանաչում են բերել «Ելիզավետա» (1998, ստացել է Բաֆտա և «Ոսկե Գլոբուս» լավագույն կանացի դերի համար), «Ավիատոր» (2004, «Օսկար» և Բաֆտա երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար) ֆիլմերը և «Մատանիների տիրակալը» (2001, 2002, 2003) եռագրությունը։
2014 թ. ստացել է Օսկար, Բաֆտա և Ոսկե Գլոբուս մրցանակ «Ժասմին» ֆիլմի համար։
Կենսագրություն
խմբագրելՊատանեկություն
խմբագրելՔեյթ Բլանշետը ծնվել է Ավստրալիայի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Մելբուռնի արվարձանում, Ռոբերտ ու Ջուն Բլանշետների ընտանիքում[12]։ Նրա հայրը ծնունդով Տեխասից էր և ծառայում էր որպես ծովային սպա։ Ամուսնանալով Ջունի հետ, ով որպես ուսուցչուհի աշխատում էր Մելբուռնի դպրոցներից մեկում, Ռոբերտ Բլանշետը տեղափոխվել է Ավստրալիա և սկսել է զբաղվել գովազդային բիզնեսով[13]։ Երբ Քեյթը դեռ 10 տարեկան էր, հայրը մահացել է սրտի կաթվածից, և երեք երեխաների՝ Քեյթի, վերջինիս ավագ եղբայր Բոբի (ներկայումս նա համակարգչային ինժեներ է) ու կրտսեր քրոջ՝ Ժենևայի (ներկայումս նա թատրոնի հանդերձապահ է ու դիզայներ) դաստիարակությամբ զբաղվում է մայրը[14][15]։
Քեյթը տարրական դասարանները սովորել է Մելբուռնում՝ հաճախելով Ivanhoe East Primary School, այնուհետև տեղափոխվել է Ivanhoe Girls' Grammar School[16][17], իսկ հետո՝ Մելբուռնի իգական մեթոդիստական քոլեջ[18][19]։ Այդտեղ էլ նա առաջին անգամ բեմ է բարձրացել՝ մասնակցելով դպրոցական թատրոնի բեմադրություններին, այդ թվում՝ «Ռենյոն Ջոնսի ոդիսականը»։ Հետագայում Քեյթը ուսումը շարունակել է Մելբուռնի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է մշակույթ ու տնտեսագիտություն։ Սակայն շուտով թողնում է համալսարանն ու ճանապարհորդության մեկնում Անգլիա։ Վիզայի ժամանակը լրանալուց հետո Քեյթը, գրեթե առանց փողի, ինչպես նաև առանց հստակ պլանների մեկնում է Եգիպտոս, որտեղ ծանոթանում է հյուրանոցի կենվորներից մեկի հետ, ով աղջկան առաջարկում է նկարահանվել բռնցքամարտի մասին եգիպտական մի ֆիլմի մասսայական տեսարանում։ Աղջկան փող էր պետք, և նա համաձայնում է[20]։ Այս պատահական դերն էլ դառնում է դեպի թատրոնի ու կինոյի բեմ տանող նրա ուղու սկիզբը։
Կարիերա
խմբագրելԱռաջին դերերը թատրոնում
խմբագրելՎերադառնալով Ավստրալիա՝ Քեյթն ընդունվեց Դրամատիկական արվեստի ազգային համալսարան[20]։ Ողջ ուսման ընթացքում նա համարվում էր իր կուրսի ամենաընդունակ ուսանողուհիներից մեկը և 1992 թվականին համալսարանն ավարտել է փայլուն առաջադիմությամբ։ Բլանշետի բեմական առաջին իսկ փորձն առաջ բերեց քննադատների հիացական արձագանքներ։ Ուսումն ավարտելուց հետո նա մասնակցեց Սիդնեյի թատրերական ընկերության անգլիացի «Հրաշալի աղջիկները» բեմականացմանը, որ հիմնված էր գրող Կերիլ Չերչիլի պիեսի վրա, այնուհետև կատարել է Ֆելիցիա Բաուերի դերը «Կաֆկիական պարեր» ներկայացման մեջ։ Քննադատները բարձր են գնահատել նրա դերասանական տաղանդը այս ներկայացման մեջ, և 1993 թվականին Բլանշետը պարգևատրվել է «Սիդնեյի թատրերական քննադատների միության» մրցանակով լավագույն դեբյուտի համար։ Այնուհետև հաջորդեց մասնակցությունը «Օլեաննա» ներկայացման մեջ, որը պատմություն էր համալսարանի պրոֆեսորի մասին (խաղացել է Ջեֆրի Ռաշը), ով ուսանողուհի Կերոլի կողմից մեղադրվում է սեռական հետապնդման մեջ։ Կերոլի դերը Բլանշետին բերեց իր երկրորդ պարգևը. 1993 թվականին նրան ճանաչեցին թատրոնի լավագույն սկսնակ դերասանուհի[20][21]։
Առաջին դերերը կինոյում
խմբագրելՀաջողությամբ խաղալով թատրոնում՝ Քեյթն սկսեց փորձել իր ուժերը հեռուստատեսությունում և կինոյում։ Նրա դեբյուտը հեռուստատեսությունում տեղի է ունեցել դեռ 1989 թվականին, երբ նա խաղաց էպիզոդիկ դեր «Ջի ՊԻ» սերիալում Սիդնեյի արվարձանում գտնվող հիվանդանոցի աշխատանքների մասին։ 1993-1995 թվականներին նա իր մասնակցություն ունեցավ որոշ հայտնի հեռուստատեսային ֆիլմերում և հեռուստասերիալներում («Ոստիկանական ուժեր», «Հայրենիք», «Քաղաք սահմանի մոտ»), բայց շարունակում էր խաղալ թատրոնում։ Ջեֆրի Ռաշը, ով դեռ ինստիտուտում սովորելու տարիներին հիանում էր դերասանուհու տաղանդով, հրավիրեց նրան կատարել Օֆելլիի դերը իր «Համլետ» բեմադրությունում, և քննադատները նորից բարձր գնահատեցին դերասանուհու խաղը[15]։ 1995 թվականին Քեյթը մասնակցեց երեք թատերական նախագծերի՝ «Նուրբ Ֆեբա», «Կույր հսկայի պարը» և «Հողմ»՝ Շեքսպիրի համանուն պիեսի մոտիվներով, որտեղ կատարում էր Միրանդայի դերը։
1996 թվականին Քեյթը կատարեց առաջին հայտնի դերը կինոյում՝ նկարահանվելով «Պարկլենդս» կարճամետրաժ դրամայի գլխավոր դերում։ Ֆիլմը պատմում էր Ռոզիի մասին, որը իմացավ իրականությունը վերջերս մահացած իր հոր կաշառակերության մասին։ Այս գործը պահանջում էր մեծ էմոցիոնալ լարում, բայց Բլանշետը հիանալի կատարեց իր դերը։ Այդ ժամանակներից դերասանուհին սկսեց իր ուշադրությունը կենտրոնացնել կինոյի վրա։ 1997 թվականի նա մասնակցեց միայն մեկ թատերական ներկայացման՝ խաղալով Նինայի դերը Անտոն Չեխովի «Ճայ» պիեսի բեմադրության մեջ, բայց նույն ժամանակահատվածում էկրան բարձրացան միանգամից երեք ֆիլմ նրա մասնակցությամբ։ Առաջինը Սյուզան Մակարտիի դերն էր «Ճանապարհ դեպի դրախտ» դրամայում, որտեղ նա խաղում էր Գլեն Կլոուզի ու Ֆրենսիս Մակդորմանդի հետ[22]։ Ֆիլմն այն կանանց մասին էր, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճակատագրի բերումով հայտնվեցին Սումատրա կղզում՝ պատերազմի գերիների համար նախատեսված ճապոնական համակենտրոնացմամ ճամբարում։
Դրան հետևեց «Փառք Աստծու, նա հանդիպեց Լիզիին» ռոմանտիկ կատակերգությունը, որն ավստրալիացի քննադատները անվանեցին տարվա «ամենագրավիչ» ու սրամիտ ֆիլմը[23]։ Լիզիի դերի շնորհիվ Բլանշետը ստացավ իր առաջին կինոմրցանակները՝ Ավստրալիական կինոյի ինստիտուտի մրցանակ[24] և Ավստրալիայի կինոքննադատների միության մրցանակ (երկուսն էլ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար)։
Եվ, վերջապես, Բլանշետի մասնակցությամբ 1997 թվականին նկարահանված երրորդ ֆիլմը դարձավ «Օսկար և Լյուսինդա» պատմական մելոդրաման Պիտեր Կերրիի համանուն վեպի հիման վրա, որի համար 1988 թվականին գրողը արժանացել էր Բուքերյան մրցանակի։ Պրոդյուսերները սկզբում դեմ էին ռեժիսոր Ջիլիան Արմստրոնգի առաջարկին՝ կնոջ գլխավոր դերի համար հրավիրել Քեյթ Բլանշետին, քանզի այդ ժամանակ նա հայտնի էր միայն Ավստրալիայում և հայտնի չէր ԱՄՆ-ում և այլ երկրներում, բայց հետո զիջեցին՝ տեսնելով դերասանուհու նախորդ գործերը կինոյում։ Նրանք չզղջացին իրենց ընտրության համար. Բլանշետը հիանալի կատարեց հարուստ ժառանգորդուհի Լյուսինդա Լեպլաստրիելի դերը։ Ավստրալիա գնալու ճանապարհին Լյուսինդան թղթախաղի ժամանակ ծանոթանում է աղքատ հոգևորական Օսկար Հոփկինսին (նրա դերում հանդես է գալիս բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնսը) և նրան առաջարկում գործարք. Օսկարը պարտավորվում է անվնաս Ավստրալիա հասցնել ապակե եկեղեցին, որ պատրաստվել էր Լյուսինդային պատկանող ապակու գործարանում։ Լյուսինդան խոստացավ նախաձեռնության հաջող իրականացման դեպքում Օսկարին տալ իր ողջ կարողությունը։ Ֆիլմը նախատեսված չէր լայն լսարանի համար և նրա եկամուտը բավական համեստ եղավ. 12 միլիոն դոլար կազմող բյուջեի դեպքում ֆիլմի եկամուտը կազմեց շուրջ 2 միլիոն դոլար[25]։ Սակայն Քննադատները դրական գնահատեցին Բլանշետի առաջին գլխավոր դերը լիամետրաժ ֆիլմում՝ նրա մարմնավորած կերպարը կոչելով վառ ու համոզիչ[26]։ Բացի այդ՝ Բլանշետը ներկայացվեց Ավստրալիայի կինոքննադատների միության մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում։
Ճանաչում
խմբագրելԲլանշետի համար գլխավոր իրադարձությունը 1998 թվականին եղավ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի դերը հնդիկ ռեժիսոր Շեքհարա Կապուրի «Էլիզաբեթ» պատմական դրամայում։ Ֆիլմում արտացոլվում է Եղիսաբեթ I-ի երիտասարդությունը, նրա գահը նվաճելու վաղ կառավարելու իրավիճակները։ Կենտրոնական սյուժեներից է երիտասարդ թագուհու սիրային պատմությունը իր սիրելի լորդ Ռոբերտ Դադլին, Լեստերայի գրաֆը։ Ֆիլմում Բլանշետի խաղընկերներն են եղել Ջոզեֆ Ֆայնսը, Ջեֆրի Ռաշը և Վենսան Կասսելը, ովքեր խաղացել են համապատասխանաբար լորդ Դադլիի, թագուհու խորհրդական սըր Ֆրենսիս Ուոլսինգեմի և նրա ձեռքի հավակնորդ՝ Անժույիի էկսցենտրիկ դուքս, Ֆրանսիայի ապագա թագավոր Հենրի III-ը։ Շնորհիվ Եղիզաբեթի դերի, Բլանշետը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ Եղել է «Օսկար» մրցանակի հավակնորդ, իսկ ԱՄՆ-ում արժանացել է Գալդիի կինոդերասանների, «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակները։ Մամուլը նորից հիացմունքով արձագանքեց նրա խաղին, ըստ քննադատների կարծիքի՝ դերասանուհին կարողացել է վարպետորեն ներկայացնել դերը[27] և ստեղծել հզոր թագուհու տպավորիչ կերպարը[28]։
1999 թվականին Բլանշետին հերթագայում էին ֆիլմերում նկարահանվելու առաջարկները։ Նա ներգրավված էր երկու թատերական նախագծերում՝ Լոնդոնի ներկայացմանը և Օլդ-Վիկի «Հեշտոցի մենախոսություն», որը հավաքեց իսկական աստղային կազմ (բեմում Բլանշետի կողքին հայտնվեցին Քեյթ Ուինսլեթը, Ջուլիանա Մուրը, Մելանի Գրիֆիտը և Ջիլիան Անդերսոնը)։
Նույն թվականին մեկը մյուսի հետևից էկրան բարձրացան չորս ֆիլմեր նրա մասնակցությամբ՝ «Կորած ոգիների պատմություն» ինը րոպեանոց կարճամետրաժ կինոկարը, «Իդելական ամուսին» հանդերձավորված մելոդրաման՝ ըստ Օսկար Ուայլդի պիեսի, «Կառավարելով թռիչքները» կատակերգությունը և «Տաղանդավոր պարոն Ռիփլի» հոգեբանական թրիլերը՝ ըստ Պատրիցիա Հայսմիթի համանուն սիրավեպի։ Վերջին երեք ֆիլմերում նա կատարում էր երկրորդական դերեր՝ հաջողությամբ մարմնավորելով երեք բացարձակ տարբեր բնավորությամբ կերպարներ։ «Իդելական ամուսին» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Մինի Դրայվերը, Ռուպերտ Էվերեթը և Ջուլիանա Մուրը, նա մարմնավորում էր լեդի Գերտրուտ Չիլտերնին, անգլիացի արիստոկրատ քաղաքագետի կնոջը, իսկ «Կառավարելով թռիչքները» ֆիլմում՝ Կոննի, Ջոն Կյուսակի կնոջը, ավաիդիսպետչեր Նիկ Ֆալցոնեի դերում[22]։
1999 թվականի ամռանը Բլանշետը նկարահանվում է ամուսնու «Մոլորված ոգիների գաղտնիքը» ֆիլմի մի հատվածում՝ Bangers-ի կարճամետրաժ ֆիլմում։
«Տաղանդավոր պարոն Ռիպլի» ֆիլմում Բլանշետը մի փոքրիկ դերով է հանդես գալիս, մարմնավորելով հարուստ ազնվականուհու Մերեդիտ Լոգին։ Հաշվի առնելով դերի աննշան լինելը ռեժիսոր Էնթոնի Մինգելլան մտավախություն ուներ, որ Բլանշետը կհրաժարվի դերից, բայց դերասանուհին կարդալով սցենարը, իր համաձայնությունը հայտնեց ֆիլմում նկարահանվելու համար։ Այն, որ իրականում Բլանշետի համար դերը բացակայում էր, Մինգելլան նրա համար գրում է երկարացնելուց ներկայացման տևողությունը մինչ դերասանուհու հայտնվելը։ Վեջին հաշվով Բլանշետը BAFTA-ի կողմից արժանացավ որպես լավագույն երկրորդական պլանի դերասանուհի կոչմանը[29]։
1999 թվականին People ամսագիրը Բլանշետին ավելացնում է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցանկում[30]։
2000 թվականին Բլանշետը նկարահանվում է երկու կինոնկարներում։ Առաջին ֆիլմում՝ «Մարդ, ով լալիս է» Սալլի Պոտտերի դրամայում, մասնակցությամբ Ջոն Տուրտուրոյի, Ջոնի Դեփի և Քրիստինա Ռիչիի, Բլանշետը մարմնավորում էր կաբարեի ռուս պարուհի Լոլային։ Այդ թվում ֆիլմում նկարահանվել է Օլեգ Յանկովսկին՝ մարմնավորելով գլխավոր դերասանուհու հորը[31]։
Այդ նույն թվականին երկրորդ ֆիլմը եղավ Սեմ Ռեյմի «Շնորհք» առեղծվածային թրիլլերը։ Պայծառատես Անաբել Ուիլսոնի դերը դերասանուհու կինոկարիերայի համար կարևոր փուլ էր։ Դեպքերն ընթանում են ամերիկյան հարավային գավառական քաղաքում։ Այրի Անաբելը միայնակ մեծացնում է երեք որդիներին՝ տարոյի խաղաթղթերով կանխագուշակելով ապագան և տեսիլքներ տեսնելով ապրուստ միջոցներ վաստակում։ Շնորհիվ իր ունեցած շնորհքի՝ նա օգնում է ոստիկաններին բացահայտել երիտասարդ կնոջ հանելուկային անհետացումը և մերկացնել մարդասպանին։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքեց 44 միլիոն դոլլար[32], բայց ստացավ բավականին շատ կարծիքներ քննադատների կողմից, ովքեր ֆիլմի հաջողությունը վերագրում էին միայն Բլանշետի վարպետությանը[33]․
Այսպիսով, «Եղիսաբեթ» ֆիլմից երկու տարի անց Բլանշետը դարձավ Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը։ Նկարահանումների ծանրաբեռնվածության պատճառով նա ստիպված երկար ժամանակով թողեց թատրոնը։ Բրյուս Ուիլիսի և Բլիլի Բոբոմի հետ նա նկարահանվել է Բարի Լևինսոնի «Ավազակներ»-ում։ Սա պատմություն է երկու կողոպտիչների մասին, որոնց միանում է ամուսնուց հեռացած հերոսուհի Բլանշետը՝ տնային տնտեսուհի Քեյթ Ուիլերը։ Հաջորդիվ հետևեց Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» մեծածավալ եռագրությունում՝ ըստ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպի։ «Մատանիների եղբայրություն» և հաջորդ երկու հատվածներում Բլանշետը հանդիսատեսին ներկայանում է որպես էլֆերի զորեղ և գեղեցկուհի թագուհի Գալադրիել։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելՊրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1999 | Հրավառություններ | Bangers |
2005 | Մոլորված հոգիների գաղտնիքը | Stories of Lost Souls |
Ռեժիսոր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2013 | Կերպարանափոխություն | The Turning |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Casey N. S. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129968471 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 The Walt Disney Company Cinderella Press Kit
- ↑ 2014: The 86th Academy Award Winners — AMPAS.
- ↑ Australian honours system
- ↑ Davos 2018: Meet the Crystal Award winners
- ↑ https://walkoffame.com/cate-blanchett/
- ↑ Cate Blanchett recibirá el primer premio Goya internacional en la gala del 12 de febrero en Valencia
- ↑ Golden Globes 2023 : le palmarès complet
- ↑ Wills, Dominic. «Cate Blanchett — Biography» (անգլերեն). TalkTalk. էջ 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին-ին.
- ↑ Cate Blanchett: Actress(անգլ.) // People : журнал. — 10 мая 1999. — В. 17. — Т. 51. — С. 113.
- ↑ «Cate Blanchett Biography» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ 15,0 15,1 «Cate Blanchett Biography» (անգլերեն). Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին-ին.(չաշխատող հղում)
- ↑ The Adventures of Bazza(անգլ.) // Melbourne Observer : газета. — 4 февраля 2009. Архивировано из первоисточника 16 հունվարի 2012.
- ↑ Famous alumni on Latham’s hit list(անգլ.) // Crikey : электронный журнал. — 30 марта 2005.
- ↑ Chee Chee Leung. Top marks for Blanchett(անգլ.) // The Age : Газета. — 1 марта 2005.
- ↑ nikakisz. (28 июля 2010). «Did you know? The Student Union» (անգլերեն). Университет Мельбурна. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 Wills, Dominic. «Cate Blanchett — Biography» (անգլերեն). TalkTalk. էջ 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին-ին.
- ↑ «Cate Blanchett». biogs.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 22,0 22,1 Rebecca Flint Marx. «Cate Blanchett Biography» (անգլերեն). Moviefone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Thompson, Peter. (9 ноября 1997). «Thank God He Met Lizzie» (անգլերեն). ninemsn. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին. «Thank God He Met Lizzie is the smartest, funniest, most irritating film of the year!»
- ↑ Cullen, Max. (25 октября 1998). «Cate Blanchett: Star of stage and screen» (անգլերեն). ninemsn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Oscar and Lucinda» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Haughton, Elspeth. «Oscar and Lucinda (1997)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. «However, Blanchett is radiant and persuasive as Lucinda»
- ↑ LaSalle, Mick. «Elizabeth» a Real Renaissance Woman // San Francisco Chronicle : газета. —Սան Ֆրանցիսկո, 20 ноября 1998. — С. C—1.
- ↑ Baillie, Russell. A dynasty re-deified(անգլ.) // The New Zealand Herald : Газета.
- ↑ «Film Nominations 1999» (անգլերեն). BAFTA. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Cate Blanchett Biography» (անգլերեն). People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Официальный сайт «The Man Who Cried»» (SWF) (անգլերեն). Universal Studios. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «The Gift» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Guthmann, Edward. Sam Raimi’s «Gift» A Hokey Parody // San Francisco Chronicle : газета. —Сан-Франциско, 19 января 2001. — С. C—3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Բլանշետ» հոդվածին։ |