Ժան-Ժակ Աննո
Ժան Ժակ Աննո (ֆր.՝ Jean-Jacques Annaud, հոկտեմբերի 1, 1943[1][2][3][…], Ժուվիզի սյուր Օրժ) , ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ, ով 1977 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի:
![]() ֆր.՝ Jean-Jacques Annaud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1943[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Ժուվիզի սյուր Օրժ |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասան |
Պարգևներ | Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Կառլ Մեծի շքանշան եվրոպական մեդիաների համար, «Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար և «Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար |
IMDb | ID ID 0000269 |
jjannaud.com |
ԿենսագրությունԽմբագրել
Ժան-Ժակ Աննոն ծնվել է ֆրանսիական Էսոն դեպարտամենտում, 1943 թվականի հոկտեմբերի 1-ին: Նախնական կրթությունը ստացել է Վոժիրարի դպրոցում: Գրականություն է ուսումնասիրել Սորբոնի համալսարանում: Դրանից հետո ուսումը որոշում է շարունակել Կինոկրթության բարձրագույն ինստիտուտում (IDHEC): 1964 թվականին ավարտում է ուսումնառությունը: Մեկ տարի հետո անցնում է զինվորական ծառայության Կամերունում:
Վերջին շրջանում ռեժիսորն ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում: Հանդիսանում է «French Hollywood Circle» կազմակերպության ներկայացուցիչը. այդ կազմակերպությունը միավորում է ավելի քան 130 ֆրանսիացի մասնագետներ, ովքեր աշխատում են Հոլիվուդի կինոարդյունաբերությունում:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
ԿարիերաԽմբագրել
Բանակից հետո սկսում է նկարահանել հեռուստատեսային գովազդներ և ուսումնական ֆիլմեր ֆրանսիական բանակի մասին:
Նրա դեբյուտային աշխատանքն է դառնում «Սևը և սպիտակը գույների մեջ» (1976) ֆիլմը: Այս ֆիլմը Ֆրանսիայում հաջողություններ չի արձանագրում, մինչդեռ 1977 թվականին ԱՄՆ-ում ստանում է «Օսկար» կինոմրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար: Նրա երկրորդ ֆիլմը եղավ «Հարված գլխով» (1979) աշխատանքը, որի մեջ նկարահանված դերասաններից Ժան Բուիզուն արժանացավ եվրոպական «Սեզար» կինոմրցանակի: «Պայքար կրակի համար» (1981) ֆիլմը նույնպես արժանանում է «Սեզարի», այն էլ երկու անգամ՝ տարվա ֆիլմ և ռեժիսուրա անվանակարգերում: Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքի էկրանավորում կատարեց Ժան-Ժակ Աննոն: Այս ֆիլմում նկարահանվեցին հոլիվուդյան հայտնի դերասաններ Շոն Քոններին և Քրիստիան Սլեյտերը: Կինոնկարը թողարկվեց անգլերենով և արժանացավ «Սեզար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ:
Ռեժիսորը առաջիններից մեկն է դառնում, ով կիրառում է նոր թվային «IMAX 3D » տեխնոլոգիան կինոարտադրության մեջ: Այդ տեխնոլոգիայով նկարահանված նախակարապետ ֆիլմը համաշխարհային կինոպատմության մեջ եղավ «Քաջության թևերը» (1995), որի տևողությունը կազմեց շուրջ 45 րոպե:
ՖիլմագրությունԽմբագրել
ՌեժիսորԽմբագրել
Թվական | Ֆիլմ | Ֆիլմի բնօրինակ անվանում |
---|---|---|
1976 | Սևը և սպիտակը գույների մեջ | Noirs et blancs en couleur |
1979 | Հարված գլխով | Coup de tête |
1981 | Պայքար կրակի համար | La guerre du feu |
1986 | Վարդի անունը | Name de Rose |
1988 | Արջը | L’ours |
1992 | Սիրեկանը | L’amant |
1995 | Քաջության թևերը | Wings of Courage |
1997 | Յոթ տարի Տիբեթում | Seven Years in Tibet |
2001 | Թշնամին դարպասների մոտ | Enemy at the Gates |
2004 | Երկու եղբայր | Deux frères |
2007 | Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ 2 | Sa majeste' Minor |
2011 | Սև ոսկի | Or noir |
2015 | Գայլի տոտեմը | Wolf Totem |
ՍցենարիստԽմբագրել
Թվական | Ֆիլմ | Ֆիլմի բնօրինակ անվանում |
---|---|---|
1976 | Սևը և սպիտակը գույների մեջ | Noirs et blancs en couleur |
1986 | Վարդի անունը | Name der Rose, Der |
1992 | Սիրեկանը | L’amant |
1995 | Քաջության թևերը | Wings of Courage |
1999 | Ազատ որսորդը | Running Free |
2001 | Թշնամին դարպասների մոտ | Enemy at the Gates |
2004 | Երկու եղբայր | Deux frères |
2011 | Սև ոսկի | Or noir |
2015 | Գայլի տոտեմը | Wolf Totem |
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Ժան-Ժակ Աննոն, երբ նկարահանում էր «Վարդի անունը» ֆիլմը, այդպես էլ չկարողացավ իր ուզածին համապատասխան եկեղեցի գտնել, այդ իսկ պատճառով, հատուկ ֆիլմի համար, կառուցվեց եկեղեցի:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Ժան-Ժակ Աննո (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժան-Ժակ Աննո կատեգորիայում։ |