Ալան Արկին
Ալան Վոլֆ Արկին (անգլ.՝ Alan Wolf Arkin, մարտի 26, 1934[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, ով խաղում է հիմնականում կոպիտ և էքսցենտրիկ հերոսների դերեր, չնայած նրանից այնքան էլ հեռու չեն հումորային դերերը։ «Օսկար» (2007), «Ոսկե գլոբուս» (1967), BAFTA (2007) մրցանակների դափնեկիր է։
ԿենսագրությունԽմբագրել
Արկինը ծնվել է ուղղափառ հրեաների ընտանիքում։ Երիտասարդության ժամանակ երազել է երաժշտական կարիերայի մասին, եղել է մենակատար «The Tarriers» խմբում[5]: 1960-ականներին հաջողությամբ խաղացել է Բրոդվեյում, հենց առաջին ներկայացումներից մեկի համար պարգևատրվել է «Թոնի» մրցանակով։ «Սպասիր մթությանը» դրամայում խաղացել է հոգեկան հիվանդի դեր, ով տանջում էր Օդրի Հեփբերնի հերոսուհուն։ Լեյտենանտ Ռոզանովի դերի համար «Ռուսնե՜րն են գալիս, ռուսնե՜րն են գալիս» կատակերգությունում (1966) ստացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակ և առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։
1972 թվականին ղեկավարել է Նիլ Սայմոնի «Կոմիկներ» բեմադրմանը, որը ժամանակի ընթացքում դասվեց բրոդվեյյան դասականների շարքին։ Նաև գրել է մի քանի մանկական պատմություններ ֆանտազիա ժանրում։ Նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում։
2007 թվականին ստացել է «Օսկար» մրցանակ «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմում կատարած պապիկի դերի համար, անցնելով իր մրցակցին՝ Էդդի Մերֆիին:
2013 թվականին հեղինակավոր կինոպրոդյուսեր Լեստեր Սիգելի դերը Բեն Աֆլեքի «Գործողություն Արգո» թրիլլերում բերեց Արկինին նոր թեկնածություններ «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակաբաշխություններում։
Անձնական կյանքըԽմբագրել
Արկինի առաջին կինը եղել է Ջերեմի Իեֆֆը, ում հետ նա ամուսնացած է եղել 1955-1961 թվականներին։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ադամը, որ ծնվել է 1956 թվականին, և Մեթյուն, որ ծնվել է 1959 թվականին։
1964 թվականին Ալանը ամուսնացել է դերասանուհի և սցենարիստ Բարբարա Դանայի հետ։ 1967 թվականին նրանք ունեցել են որդի՝ Էնթոնին։ 1990-ական թվականների կեսերին, 25 տարի ամուսնությունից հետո, նրանք բաժանվեցին։
1996 թվականից դերասանը ամուսնացած է հոգեբան Սյուզաննա Նյուլենդերի հետ։
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմադրություն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1967 | Տղամարդու լավագույն դեր | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Առաջադրված |
1969 | Տղամարդու լավագույն դեր | Սիրտը մայնակ որսորդ է | Առաջադրված | |
2007 | Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր | Փոքրիկ միսս Երջանկություն | Հաղթանակ | |
2013 | Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
BAFTA | 1967 | Լավագույն նորեկ | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Առաջադրված |
2007 | Մրցանակ BAFTA տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր | Փոքրիկ միսս երջանկություն | Հաղթանակ | |
2013 | Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 1967 | Լավագույն | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Առաջադրված |
Լավագույն տղամարդու դեր կատակերգությունում կամ մյուզիքլում | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Հաղթանակ | ||
1969 | Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար դրամայում | Սիրտը միայնակ որսորդ է | Առաջադրված | |
1970 | Տղամարդու լավագույն դեր դրամայում | Փոփի | Առաջադրված | |
1988 | մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ | Փախուստ Սոբիբորից | Առաջադրված | |
2013 | Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար կինոֆիլմում | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
Էմմի | 1967 | Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար մինի-սերիալում կամ ֆիլմում | The Love Song of Barney Kempinski | Առաջադրված |
1987 | Տղամարդու լավագույն դեր մինի-սերիալում կամ ֆիլմում | Փախուստ Սոբիբորից | Առաջադրված | |
1997 | Մրցանակ «Էմմի» «Լավագույն դերասան հեռուստասերիալում» կատեգորիայում | Հույս Չիկագո | Առաջադրված | |
2003 | Մրցանակ «Էմմի» տղամարդու լավագույն դերի համար մինի-սերիալում կամ ֆիլմում | Պենտագոնի գաղտնիքները | Առաջադրված | |
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդայի մրցանակ | 2007 | ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար | Փոքրիկ միսս երջանկություն | Առաջադրված |
2013 | Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
Թոնի | 1963 | Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր պիեսայում | Ելք ծիծաղով | Հաղթանակ |
1973 | Լավագույն ռեժիսուրա պիեսայում | Արևային տղաներ | Առաջադրված |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124137962 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Пэт Сиркио. (19 февраля 2013)։ «Alan Arkin relishes his role as a team player» (անգլերեն)։ Jewish Journal։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2
Արտաքին հղումներԽմբագրել
- Ալան Արկին Internet Movie Database կայքում