Հնչյունավորում[1] (կինեմատոգրաֆիական գրականությունում նեղ մասնագիտական տարբերակը՝ ձայնավորում[2][3][4], երանգավորում՝ ֆիլմում ձայնային ուղեկցություն, որը կատարվում է պատկերի նկարահանումներից առանձին, միաժամանակյա նկարահանման ժամանակ անհնարին լինելու կամ գրանցած արդյունքի որակը չբավարարելու պատճառով։[5]։

Հնչյունային օպերատորը միքշերային վահանակի առջև, ֆոնոգրամմայի վերաձայնագրման ժամանակ

Հնչյունավորման տեխնոլոգիաներ խմբագրել

Մի մեծ բարդություն է իրենից ներկայացնում խաղարկային գեղարվեստական ֆիլմերի հնչյունավորումը, քանի որ այն կապված է տեխնոլոգիակաների մեծ դժվարությունների և բազմաթիվ թանկարժեք տարրերի ստեղծման հետ, ինչպիսիք են բնօրինակ երաժշտությունը, ճշգրիտ աղմուկները և դերասանների խոսքը հատկապես մեծ պլանով ցուցարդվելուց, որտեղ ամենաշատն է նկատելի պատկերի ու ձայնի անհամապատախսանությունը։ Վավերագրական և գիտահանրամատչելի կինեմատոգրաֆը համեմատած ավելի հեշտէ հնչյունավորել, քանի որ այդպիսի ֆիլմերի մեծ մասը ապահովում է մեկնաբանի կադրից դուրս տեքստը, ինչն էլ չի պահանջում համաժամանակացում և ձայնագրվում է ստուդիական պայմաններում։

Հնչյունավորումը կարող է լինել նախնական և հաջորդող։ Ըստ առաջին տեխնոլոգիայի ֆոնոգրամմաները ստեղծվում են նկարահանումներից առաջ, որի ժամանակ կատարողները գործում են արդեն պատրաստի ձայնային ուղեկցությանը համապատասխան, որը հնչում է նկարահանման հրապարականում[6]։ Այս մեթոդը, որը ստացել է «նկարահանում ֆոնոգրամմայի տակ» անվանումը, առաջիկն անգամ իրագործվել է «42-րդ փողոց» ֆիլմի ստեղծման ընթացքում, 1933 թվականին[7]։ Այն ներկայումս օգտագործվում է երաժշտական և պարային տեսարանների նկարահանումներում, ինչպես նաև համերգների ու երաժշտական ներկայացումների էկրանավորումներում[8]։ Երաժշտական ուղեկցությունը նախապես ձայնագրվում է ձայնային ստուդիաների համապատասխան ակուստիկ պայմաններում։ Ձայնագրությունը նկարահանման հրապարակում հնչում է Կինոնկարահանման ապարատի (տեսախցիկներ կամ տեսամագնիտոֆոն) ու ձայնարկիչ սարքերի լարերի պինդ համաժամանակացմամբ[9]։ Ֆոնոգրամմային տակ նկարահանման հետ միաժամանակ կատարվում է համաժամանակյա տեխնիկական ձայնագրություն, որը որպես կողմնորոշիչ է հանդես գալիս հետագա մոնտաժում[10]։

Հաջորդող հնչյունավորման տեխնոլոգիան նախատեսված է նկարահանումներից հետո խոսքային ֆոնոգրամմայի ստեղծումը և պատկերով կինոշղթայի վրա հայտնվելը։ Ձայնագրումը տեղի է ունենում հատուկ ստուդիաներում, որտեղ դերասանները արտասանում են տեքստը էկրանի վրա արդեն պատրաստ պատրաստի պատկերին հետևելով անձայնաթափանցիկ ապակուց[11]։ Խոսքի արտաբերման համապատասխանեցումը ստացվում է միայն աշխատանքային պոզիտիվի նույն կտորի մի քանի անգամ կրկնությունից, որը սոսնձվում է շղթայի վրա(անգլ.՝ Looping)։ Հետագա հնչյունավորումները տալիս են ավելի որակյալ ֆոնոգրամմաներ, քանի որ ձայնգրումը կատարվում է տոն-ստուդիայի պայմաններում, երբ դերասանների արտասանությունն ավելի պարզ է։ Այդ պայմաններն ու միաժամանակյա նկարահանումնեի տեխնոլոգիական բարդությունները գեղարվեստական կինեմատոգրաֆում առաջացրեցին մի ամբողջ ուղղություն, երբ ռեժիսորը գիտակցաբար հրաժարվում է նկարահանումնան հրապարակում մաքուր ֆոնոգրամմայի ձայնագրումից՝ ստուդիական պայմաններում այն կատարելու նպատակով[12]։

Խոսքի հնչյունավորում խմբագրել

 
Հնչյունավորման ժամանակ խոսքի ֆոնոգրամմայի ձայնագրումը

Գեղարվեստակն ֆիլմերի նկարահանումների ժամանակ դերասանների տեսարանների մեծամասնությունը նախընտրում են նկարել համաժամանակ, երբ ձայնը ձայնագրվում է պատկերի հետ միաժամանակ[13]։ Սակայն, իրականում հազվադեպ է ստացվում ստանալ որակյալ ֆոնոգրամմա մեծ քանակով աղմուկի, դերասանների վատ արտասանության և անբավարար ակուսիտիկայի պատճառով[5]։

Իրական պրակտիկայում տեսարանների մեծ մասն արտադրվում են այն տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են համաժամանկյա ձայնագրությունն ու հետագա հնչյունավորումը։ Համաժամանակյա ֆոնոգրամման, որը ձայնագրվում է նկարահանումների ընթացքւոմ, համարվում է սևագրային և նախատեսված է բնական աղմուկների, և այն բանի համար, որպեսզի դերասանները կարողանան կողմնորոշվել իրենց սեփական ռեպլիկաներում, լսելով սևագրային ֆոնոգրամման ականջակալներով[5]։ Այդ պատճառով, եթե դրվագի համաժամանակյա ֆոնոգրամմայի որակը բավարար չէ, այն վերամշակման է անցնում մասնագիտացման տոն-սոտւդիայում[14]։ Այդպիսի ստուդիան սարքավորված է տեսամոնիտորով կամ կինոպրոյեկցիոն սարքավորումով, որը տեղադրված է ձայնախլացուցիչ միջնապատի, խոսափողների, ձայնային օպերատորի և ձայնագրիչ վահանակի հետևում

Դերասանները, հետևելով պատկերներին, արտաբերում են ռեպլիկաները, փորձելով ապահովել էկրանի վրայի արտաբերումը։ Տեսարանների բաժանումը կարճ (10 - 100 վրկ․) դրվագների, որոնք իրար կպած են շղթայաձև, թույլ են տալիս անսահմանափակ քանակով կրկնումներ, մինչև ֆոնոգրամմայի լիարժեք համապատասխանեցումը պատկերին[15]։ Ժամանակակից պայմաններում «շղթաների» հետ աշխատելու համար օգտագործում են համակարգչի հատուկ ծրագրային ապահովում, որում էլ տեղի է ւնենում հնչյունավորումը։ Հաճախ համաժամանկյա ֆոնոգրամման միքսվում է ստուդիայում ձայնագրվածին, իսկ երբեմն նախնանական՝ սւագիր տարբերակի հետ, որի տակ կարող էր տեսարան նկարահանվել։ Դիկտորի ետկադրային մեկնաբանությունը ձայնագրվում է մոնտաժի ավարտից հետո։

Դերասանների վերահնչյունավորում խմբագրել

Էկրանի վրայի դերասանի և ֆոնոգրամմայի ձայնը երբեմն պատկանւոմ են տարբեր մարդկանց։ Այդպիսի պրակտիկան ավելի բնորոշ է երաժշտական ֆիլմերի և ֆիլմ-օպերաների հնչյունավորման ժամանակ, սակայն հանդիպում է նաև սովորական խաղարկային կինոնկարներում տարբեր պատճառներով։ Ամենատարածված պատճառը, որից ելնելով վերահնչյունավորվում է դերասանի խոսքը՝ արտաբերման անբավարար հստակությունն է կամ օտարալեզու շեշտադրությունը[9]։ Նման աշխատանք են կատարում հնչյունավորման դերասանները[16][17][18]։

Դերասանի վերահնչյունավորումը խաղարկային ֆիլմերում կատարվում է միայն նրա համաձայնությամբ[19]։ Այլ դեպքերում իրականացվում է հենց իր՝ արտիստի փոխարինում, եթե վերջինիս ձայնը հարիր չէ դերին։ Հայնտի են դեպքեր, երբ հետագա հնչյունավորման ժամանակ կատարվել են առանձին ֆրազաների փոփոխություններ։

Երաժշտական ֆիլմերում վոկալը շատ հաճախ նկարահանվում է ֆոնոգրամմայի տակ, որը ձայնագրվում է պրոֆեսիոնալ երգչի մասնակցությամբ, իսկ խոսքն արտասանում է հենց ինքը՝ դերասանը համաժամանակյա նկարահանման կամ հետագա հնչյունավորման ժամանակ։ Այդ արվում է այն դեպքում, եթե երգերի կատարողը չի տիրապետում դերասանական տաղանդին կամ ուղղակի իր տիպով չի համապատասխանում։ Կատարողներն այնպես են ընտրվում, որպեսզի նրանց ձայները նման լինեն, այլապես երգեցողության և սովորական խոսքի տարբերությունը նկատելի է դառնւոմ։ Այն դեպքերում, երբ երգերը կատարվում են հենց դերասանի կողմից, դրանք նույնպես ձայնագրվում են ստուդիայում նախապես ձահբագրված ֆոնոգրամմայի տակ, քանի որ համաժամանակյա նկարահանման ժամանակ լիարժեք երգելն ու դրա որակյալ ձայնագրությունը շատ հաճախ անհնար են։ Այդ տեխնոլոգիայով էլ նկարահանվում են տեսահոլովակները։

Խոսքի հնչյունավորում անիմացիայում խմբագրել

Անիմացիայի ստեղծման ժամանակ կերպարները խոսքը ձայնագրվում է պատկերի ստեղծումից առաջ։ Ստացված ֆոնոգրամմայի ձայների երկարությունը լավ չափվում է և տեղ է գտնում ներածական շերտերոււմ, որի հիման վրա նկարիչ-մուլտիպլիկատորները կամ տիկնիկավարները ստեղծում են մուլտֆիլմի հերոսների շարժումներն ու արտասանությունը[20]։ Շերտի՝ «թայմինգի» նկարչի կողմից ճիշտ հետևման արդյունքում կերպարների արտասանություններն էկրանի վրա համապատասխանում են պատրաստի ֆոնոգրամմայի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Правописание слова «озвучивание»
  2. Основы фильмопроизводства, 1975, էջ 146
  3. Кинофотопроцессы и материалы, 1980, էջ 137
  4. Л. И. Скворцов Большой толковый словарь правильной русской речи. — 2-е, испр. и доп.. — Москва: "Мир и Образование", 2015. — С. 521. — 1104 с. — ISBN 978-5-94666-647-3
  5. 5,0 5,1 5,2 Фотокинотехника, 1981, էջ 217
  6. Магнитная запись в кинотехнике, 1957, էջ 159
  7. Хроника киноиндустрии, 2007, էջ 12
  8. Основы фильмопроизводства, 1975, էջ 290
  9. 9,0 9,1 Киносъёмочная техника, 1988, էջ 193
  10. Фотокинотехника, 1981, էջ 325
  11. Основы фильмопроизводства, 1975, էջ 289
  12. Техника кино и телевидения, 1987, էջ 46
  13. Киносъёмочная техника, 1988, էջ 192
  14. Магнитная запись в кинотехнике, 1957, էջ 160
  15. Основы фильмопроизводства, 1975, էջ 147
  16. «Липсинг в видеомонтаже или звукозапись» (ռուսերեն). X-Studios. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. «В «Приключениях Шерлока Холмса» за Брондукова говорит Ефимов». Культура (ռուսերեն). Комсомольская правда. 2004 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. «Шерлок Холмс и доктор Ватсон» (ռուսերեն). Голос за кадром — дубляж. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. Масленников, 2007
  20. Хитрук, 2007, էջ 103

Գրականություն խմբագրել

  • Е. Ермакова Звукооператорское мастерство и звуковая культура фильма(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1987. — № 7. — С. 45—52. — ISSN 0040-2249.
  • Ершов К. Г. Глава 6. Технические средства звукозаписи при киносъёмке // Киносъёмочная техника / С. М. Проворнов. — Л.,: «Машиностроение», 1988. — С. 192—236. — 272 с. — ISBN 5-217-00276-0
  • Е. А. Иофис Кинофотопроцессы и материалы. — 2-е изд. — М.: «Искусство», 1980. — 239 с.
  • Е. А. Иофис Фотокинотехника / И. Ю. Шебалин. — М.,: «Советская энциклопедия», 1981. — С. 217. — 447 с.
  • Б. Коноплёв Основы фильмопроизводства. — 2-е изд. — М.,: "Искусство", 1975. — 448 с.
  • Игорь Масленников Бейкер-стрит на Петроградской / Любовь Аркус. — СПб.,: «Сеанс», 2007. — 255 с. — ISBN ISBN 978-5-367-00592-9
  • * А. И. Парфентьев Магнитная запись в кинотехнике / А. Х. Якобсон. — М.,: «Искусство», 1957. — 278 с.
  • Фёдор Хитрук Профессия — аниматор / Юрий Михайлин. — М.,: «Гаятри», 2007. — Т. I. — С. 103—107. — 304 с. — ISBN 978-5-9689-0137-8

Աղբյուրներ խմբագրել