Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները
«Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները» (անգլ.՝ Fantastic Beasts: The Crimes of Grindelwald), անգլո-ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ։ Ռեժիսորն է Դեյվիդ Եթսը[6][7]։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[8]։
Սյուժե
խմբագրել1927 թվականին Հյուսիսային Ամերիկայի Մոգության Կոնգրեսը (անգլ.՝ Magical Congress of the United States of America) պատրաստվում է Գրինդևալդին հանձնել Եվրոպային։ Փոխադրման ժամանակ նա փախչում է։
Անգլիայում Նյուտ Սկամանդերը փորձում է շրջագայելու իրավունք ձեռք բերել, որը, Նյու Յորքից վերադառնալիս, խլեց Մոգության Նախարարությունը։ Նախարարությունում Նյուտը հանդիպում է Լետա Լեսթրեյնջին, ով նշանադրվել էր իր եղբոր` Թեսևսի հետ։ Մոգության Նախարարությունը Նյուտին առաջարկում է օգնել Թեսևսին, որպեսզի նրանք գտնեն Քրիդենսին, ով հավանաբար Լետա Լեսթրեյնջի հեռավոր կորած եղբայրն է։ Մոգության Նախարարությունը դրա դիմաց Նյուտին խոստանում է շրջագայելու իրավունք, սակայն նա հրաժարվում է՝ ցանկանալով պահպանել չեզոքությունը։ Այնուհետև Նյուտը Հոգվարթսում հանդիպում է Ալբուս Դամբլդորին։ Դամբլդորը խնդրում է Նյուտին, որ վերջինս փնտրի Քրիդենսին, պնդելով, որ նրան դեռ հնարավոր է օգնել և դրանով խանգարել Գրինդևալդին։ Զուգահեռ՝ Թինան նույնպես փնտրում է Քրիդենսին։ Նյուտին այցելում են Յակոբն ու Քուինին, սակայն նրանք վիճում են, և Յակոբն ու Նյուտը ուղևորվում էն Փարի, հույս ունենալով այնտեղ գտնել Քուինիյին, ով տեղափոխվել է քրոջ մոտ։
Փարիզում Քրիդենսը աշխատում է շրջիկ կրկեսում Մալեդիկտուսի, նույն ինքը՝ Նագայինայի հետ։ Վատ վերաբերմունքը հանդուրժելու անհնարինությունից նրանք փախչում են և բաց են թողնում մի քանի գերբնական գազանների։ Թինան, իրարանցման ընթացքում կորցնում է Քրիդենսին տեսադաշտից։ Կրկեսի տերը հաղորդում է, որ Քրիդենսը իր մորն է փնտրում։
Փարիզում բնակություն հաստատելով, Գրինդևալդը համախոհներ է փնտրում և պատրաստվում է իր շարքերը համալրել Քրիդենսով՝ առանց ուժի օգնության։ Նրա ծառաները իր մոտ են բերում վշտացած Քուինիին, որից հետո նա համոզում է նրան միանալ իրեն։ Նա նաև պատրաստվում է փնտրել Քրիդենսի մորը՝ իր համախոհի օգնությամբ։
Թինան կապվում է մոգ՝ Յուսուֆ Կամայի հետ, ում նույնպես պետք է Քրիդենսը։ Յուսուֆը, ով Քրիդենսի մահն է ցանկանում, անհաջող խորամանկությամբ ցանկանում է չեզոքացնել Թինային, Նյուտին և Յակոբին։
Նյուտը, Թինան և Լետա Լեսթրեյնջը գալիս են Լեսթրեյնջների տոհմական դամբարանը, որտեղ հանդիպում են Յուսուֆ Կամային, Քրիդենսին և Նագայինային։ Յուսուֆը պատմում է, որ նա անվիճելի երդում է տվել և պետք է սպանի ժառանգ Կորվուս Լեսթրեյնջին, սակայն Լետան նրան կանգնեցնում է, հայտարարելով, որ նա իր եղբորը վաղուց սպանել է։ Դամբարանի տոհմական ծառը հաստատում է նրա խոսքը։
Շուտով սկսվում է Գրինդևալդի համախոհների ժողովը։ Նա հանդես է գալիս ելույթով, որում պնդում է, որ կախարդները պետք է նվաճեն մոգերին։ Ավրորները, Նյուտի եղբոր՝ Թեսեյի գլխավորությամբ հետևում են նրանց։ Գրինդևալդը թակարդի մեջ է գցում նրանց, ովքեր չեն երդվում իրեն հավատարիմ լինելուն։ Լիտան մահանում է, փորձելով կանգնեցնել նրան, իսկ Քուինին և Քրիդենսը միանում են նրան։ Թինան, Նյուտը, Յակոբը, Յուսուֆը, Նագայինային և Թեսևսը փախչում են դամբարանից, Նիքոլաս Ֆլամելի օգնությամբ ոչնչացնում են այն կրակը, որը սպառնում էր Փարիզի կործանմանը։ Նիֆլերը Նյուտին բերում է սրվակ՝ լցված արյունով, որպես այն երդման խորհրդանիշ, որը թույլ չէր տալիս Դամբլդորին և Գրինդևալդին կռվել։ Ողջ մնացածները վերադառնում են Հոգվարթս, և Նյուտը սրվակը տալիս է Դամբլդորին։
Գրինդևալդը Քրիդենսին տալիս է կախարդական փայտիկ և ասում իր իրական անունը՝ Աուրելիուս Դամբլդոր։ Նա ասում է Քրիդենսին, որ նրա եղբայրը՝ Ալբուս Դամբլդորը, ցանկանում է սպանել նրան։
Դերերում
խմբագրել- Էդի Ռեդմեյն` Նյուտ Սալամանդեր[9]
- Քեթրին Ուոթերսթոն` Թինա Գոլդշտեյն[10]
- Դեն Ֆոգլեր` Յակոբ Կավալսկի[10]
- Էլիսոն Սուդոլ` Քուինի Գոլդշտեյն[10]
- Էզրա Միլեր` Քրիդենս Բերբոն / Աուրելուս Դամբլդոր[11]
- Ջոնի Դեփ` Գալերտ Գրինդևալդ[12][13]
- Ջուդ Լոու` Ալբուս Դամբլդոր[10]
- Զոի Քրավից` Լիտա Լեսթրեյնջ[14]
- Կալլում Թըրներ` Թեսեյ Սալամանդեր[15]
- Կլաուդիա Կիմ` Նագայինա[16]
- Ուիլյամ Նադիլամ` Յուսուֆ Կամա
- Բրոնթիս Հոդորովսկի` Նիքոլաս Ֆլամեր[17][18]
- Դերեկ Ռիդել` Տորկիլ Թրևերս[19]
- Պոպի Կորբի-Տուչ` Ռոզիեր[19]
- Կարմեն Էդժոգո` Սերաֆինա Փիքվերի[16]
- Քևին Գաթրի` Պարոն Աբերնատի[17]
- Օլավյուր Դարի Օլաֆսոն` Սկենդեր[16]
- Ինգվար Էգերտ Սիգուրդասոն` Գրիմսոն[16]
- Դեյվիդ Սակուրայ` Կրոլ[20]
- Վոլֆ Ռոտ` Շպալման[17]
- |Վիկտորիյա Յեյթս` Բանտի[17]
- Քորնել Ջոն` Առնոլդ Գուզման[17]
- Ֆիոնա Գլասքոթ` Միներվա Մաքոնագալ[17]
Երաժշտություն
խմբագրելԲնօրինակ երգացանկ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «The Threstal Chase» | 8:04 | |||||||
2. | «Newt and Leta» | 2:32 | |||||||
3. | «Dumbledore» | 2:11 | |||||||
4. | «The Kelpie» | 1:32 | |||||||
5. | «Newt and Jacob Pack for Paris» | 2:27 | |||||||
6. | «Nagini» | 4:15 | |||||||
7. | «Newt Tracks Tina» | 2:27 | |||||||
8. | «Queenie Searches for Jacob» | 1:35 | |||||||
9. | «Irma and the Obscurus» | 2:56 | |||||||
10. | «Blood Pact» | 2:29 | |||||||
11. | «Capturing the Zouwu» | 1:33 | |||||||
12. | «Traveling to Hogwarts» | 1:06 | |||||||
13. | «Leta’s Flashback» | 4:40 | |||||||
14. | «Salamander Eyes» | 2:28 | |||||||
15. | «Matagots» | 2:15 | |||||||
16. | «Your Story is Our Story» | 3:21 | |||||||
17. | «Leta’s Confession» | 5:14 | |||||||
18. | «Vision of War» | 3:49 | |||||||
19. | «Spread the Word» | 4:01 | |||||||
20. | «Wands into the Earth» | 4:04 | |||||||
21. | «Restoring Your Name» | 6:20 | |||||||
22. | «Fantastic Beasts: The Crimes of Grindelwald» | 2:40 | |||||||
23. | «Dumbledore’s Theme (Piano Solo)» | 1:27 | |||||||
24. | «Fantastic Beasts Theme (Piano Solo)» | 1:37 | |||||||
25. | «Leta’s Theme (Piano Solo)» | 2:04 | |||||||
77:17 |
Նկարահանումներ
խմբագրելՀիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի 3-ին Warner Bros. ստուդիայում[21][22]։ 2017 թվականի սեպտեմբերին Ջուդ Լոուն ավարտեց Դամբլդորի դերի նկարահանումները[23]։
Մարքեթինգ
խմբագրել2017 թվականի նոյեմբերի 17-ին համացանցում առաջին անգամ հայտնվեց ֆիլմի դերասանական կազմի լուսանկարները։ Տեսանյութը հրապարակվել է Warner Bros. Pictures International-ի ՅուԹյուբյան ալիքում[24]։
Շարունակություն
խմբագրել2016 թվականի հուլիսին Դեյվիդ Եթսը նշել է, որ Ջոան Ռոուլինգը գրել Է երկրորդ ֆիլմի սցենարը և մտքեր ունի երրորդ ֆիլմի հետ կապված[6][7][8][25]։ 2016 թվականին Ռոուլինգը նշել է, որ ֆիլմաշարը բաղկացած կլինի հինգ մասից[9]։ Ի սկզբանե երրորդ ֆիլմի պրեմիերան տեղի էր ունենալու 2020 թվականի նոյեմբերին, սակայն Warner Bros. Pictures–ի խնդրանքով պրեմիերան վեց ամսով հետաձգվեց, որպեսզի ուղղեն Ջոան Ռոուլինգի սցենարը[26]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Fantastic Beasts: The Crimes of Grindelwald — 2018.
- ↑ Fantastic Beasts: The Crimes of Grindelwald — 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://framestore.com/fantasticbeasts2
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 6,0 6,1 «WB names David Yates 'Fantastic Beasts' director». Hypable (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015-01-14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 7,0 7,1 Lieberman, David (2014 թ․ հոկտեմբերի 15). «Warner Bros' Kevin Tsujihara Outlines Major Film & TV Push Amid Cost Cuts: Time Warner Investor Day». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 8,0 8,1 Barraclough, Leo (2016 թ․ օգոստոսի 3). «'Fantastic Beasts' Sequel in the Works With J.K. Rowling and David Yates, Release Date Set». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 9,0 9,1 McNary, Maane Khatchatourian,Dave (2016 թ․ հոկտեմբերի 13). «'Fantastic Beasts and Where to Find Them' to Be Five-Film Franchise». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Jude Law to Play Young Dumbledore in 'Fantastic Beasts' Sequel». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Kroll, Justin (2017 թ․ հունվարի 26). «Joby Harold to Do Page-One Rewrite of 'The Flash' Script (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2016 թ․ նոյեմբերի 1). «Johnny Depp To Co-Star In J.K. Rowling's 'Fantastic Beasts' Sequel At Warner Bros». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Davids Yates and Heyman Spill Fantastic Beasts Secrets: Paris, Dumbledore, Depp, Credence and more! - The-Leaky-Cauldron.org». The-Leaky-Cauldron.org (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «'Harry Potter' Spinoff 'Fantastic Beasts' Adds Zoe Kravitz (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Kroll, Justin (2017 թ․ ապրիլի 21). «'Fantastic Beasts 2': Callum Turner to Play Eddie Redmayne's Brother (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Tartaglione, Nancy (2017 թ․ հուլիսի 3). «'Fantastic Beasts' Sequel Reveals Plot Details, Adds Cast As Shooting Starts». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «Pottermore Just Dropped Some Important Fantastic Beasts News». Time (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «The real Nicolas Flamel and the Philosopher's Stone - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 19,0 19,1 «Everything we know about The Crimes of Grindelwald so far - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ N'Duka, Amanda (2017 թ․ սեպտեմբերի 22). «'Fantastic Beasts And Where To Find Them' Sequel Adds David Sakurai». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Tartaglione, Nancy (2017 թ․ հուլիսի 3). «'Fantastic Beasts' Sequel Reveals Plot Details, Adds Cast As Shooting Starts». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «A Thrilling New Adventure in J.K. Rowling's Wizarding World is Underway» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Kroll, Justin (2017 թ․ սեպտեմբերի 27). «Jude Law in Talks to Join Blake Lively in 'Rhythm Section' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Warner Bros. Pictures International, Fantastic Beasts: The Crimes of Grindelwald International - First Look, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին
- ↑ «Fantastic Beasts Movie Sequel Has Already Been Written». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Barraclough, Leo; Barraclough, Leo (2016 թ․ օգոստոսի 3). «'Fantastic Beasts' Sequel in the Works With J.K. Rowling and David Yates, Release Date Set». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները» հոդվածին։ |