Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը
Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը (անգլ.՝ Sky Captain and the World of Tomorrow), Կերի Կոնրանի ֆիլմը՝ դիզելպանկ ոճում։
Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը անգլ.՝ Sky Captain and the World of Tomorrow | |
---|---|
![]() Վաղվա պատերազմը ուր որ է կսկսվի... | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | Ֆանտաստիկ ֆիլմ, դիզելպանկ, ռետրոֆուտուրիզմ |
Թեմա | օդագնացություն և խենթ գիտնական |
Թվական | 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Կերի Կոնրան |
Պրոդյուսեր | Ջոն Էվնեթ, Սէդի Ֆրոստ, Ջուդ Լոու, Մարշա Օգլսբի, Աուրելիո դե Լաուրենտիս |
Սցենարի հեղինակ | Կերի Կոնրան |
Դերակատարներ | Ջուդ Լոու, Գվինեթ Փելթրոու, Անջելինա Ջոլի, Ջովանի Ռիբիզի, Մայքլ Գէմբոն, Բայ Լին, Օմիդ Ջալիլի, Լոուրենս Օլիվիե |
Երաժշտություն | Էդվարդ Շերմուր |
Մոնտաժ | Սաբրինա Պլիսկո |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 107 րոպե |
Բյուջե | 77 միլիոն դոլլար |
Շահույթ | 57 958 696 $ |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Լրագրողուհի Պոլի Պերկինսն ուսումնասիրում է վեց գիտնականների գաղտնի անհետացումը։ Նա նամակ է ստանում քիմիկոս բժիշկ Ջենինգսից, ով ասում է, որ գիտի, թե ով կհափշտակվի հաջորդը։ Պարզվում է, որ նա վեց գիտնականների հետ աշխատել է «11 շնորհավորանք» գաղտնի լաբորատորիայում, որը տնօրինում էր Տոտենկոպֆը (գերմաներեն՝ Totenkopf- «մահացած գլուխ»)։ Այդ ժամանակ Նյու-Յորք քաղաքը ենթարկվում է մեխանիկական հսկաների կողմից հարձակմանը («Մեխանիկական հրեշներ», «հսկա ռոբոտներ»), որոնց դեմ մարտնչում է էսկադրիլիան՝ երկնային կապիտանի գլխավորությամբ։ Թերթերն վկայում էին ուրիշ քաղաքներում նմանօրինակ հարձակումների մասին։ Մեխանիկական հսկաները գողանում էին նավթը, ածուխը, գեներատորները, պողպատաձույլ մեքենաների սարքավորումները։ Պարզվում է, որ ռոբոտները ռադիոկառավարելի են։ Ազդանշանը գալիս էր Շամբալա գաղտնի պետությունից (Նեպալում)։
Պոլի Պերսկինսը միանում է հետաքննությանը, կասկածելով, որ մեխանիկական հսկաները և գիտնականների անհետացումը փոխադարձ կապ ունեն։ Բացի դրանից, մեխանիկական հսկաների խորհրդանշանը զուգադիպում էր Տոտենկոպֆի լաբորատորիայի խորհրդանշանին։ Նեպալում երկնային կապիտանը և Պոլին գտնում են Տոտենկոպֆի լաբորատորիայի հետքերը, որտեղ իրականացվում էին դաժան փորձեր մարդկանց վրա։ Հետքերը տանում են մի կղզի՝ օվկիանոսում։ Հասնելով լաբորատորիա՝ երկնային կապիտանը և Պոլին ներկա են լինում տիեզերական նավի արձակելու պատրաստությանը, որի մեջ, ինչպես Նոյի տապանում, տանում են գիտնականներին և կենդանիներին։ Բայց և այնպես Տոտենկոպֆը լինում է մահացած և նրա ստեղծածները շարունակում են արձակելու պատրաստությունը։ Նավի արձակելուց հետո երկիրը կոչնչանար։ Երկնային կապիտանը ու Պոլին պետք է կանգնեցնեն չար ծրագիրը[1]։
ԴերերումԽմբագրել
- Ջուդ Լոու- Երկնային կապիտան (Ջո, Ջոզեֆ Սալլիվան)
- Գվինեթ Փելթրոու- Պոլի Պերկինս (լրագրողուհի)
- Անջելինա Ջոլի- Ֆրենկի (Կուկ կապիտան)
- Ջովանի Ռիբիզի- Դէկս (Երկնային կապիտանի օգնական)
- Մայքլ Գեմբոն- Պեյլի (Թերթի խմբագիր)
- Բայ Լին- Գաղտնի տիկին (Տոտենկոպֆին օգնող, ռոբոտ)
- Օմիդ Ջալիլի- Կաջի (Տիբեթում՝ ճամբարի պետը, Ջոզեֆի ընկեր)
- Լոուրենս Օլիվիե- Տոտենկոպֆ (գլխավոր չար կերպարը)
- Պիտեր Լոու- բժիշկ Կեսսլեր
ՎարձույթԽմբագրել
Ֆիլմի առաջին ցուցադրումը եղել է 2004 թվականի հուլիսի 22-ին՝ Սան Դիեգոյում։ Պրեմիերային մնացել էր 2 ամիս, որը հնարավորություն էր տալիս ուղղելու որոշ թերություններ։
Ֆիլմը պետք է մեծ էկրաններին լիներ սկսած 2004 թվականի հուլիսի 25-ից։ «Սարդ-մարդ 2» ֆիլմի պրեմիերայի օրվա նշանակումից հետո (2004 թվականի հունիսի 30)՝ պրոդյուսերներն որոշեցին տեղափոխել ֆիլմի թողարկումը 2004 թվականի սեպտեմբերի 17-ին։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- www.skycaptain.com/ ֆիլմ «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը». պաշտոնական կայք
- «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում